Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ»

Ոստիկանը կեղծել է հայտնաբերված թմրամիջոցի քանակը, դրդել՝ կեղծ ցուցմունք տալ՝ դրա ձեռքբերման աղբյուրի վերաբերյալ. փաստաբան (տեսանյութ) 05/25/2020   22:40  |  Քրեական խրոնիկոն

Ոստիկանության համակարգի ծառայողների պաշտոնատար անձինք խախտում են իրավունքները, մինչդեռ՝ ենթադրաբար պետք է պայքարեն հանուն իրավունքի «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գոռ Գևորգյանը։

Տվյալ դեպքում փաստաբանի ներկայացրած՝ պաշտոնատար անձի կողմից լիազորությունների ենթադրյալ չարաշահման դեպքն արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը վերաբերող քրեական գործով։

Գոռ Գևորգյանը Մեծամոր քաղաքի բնակիչ Մուրադ Մուրադյանի պաշտպանն է, որը մեղադրվում է թմրանյութեր պահելու մեջ։ Պաշտպանի խոսքով՝ Մուրադյանն ընդունում է, որ օգտագործել և պահել է թմրանյութ, սակայն վստահեցնում է, որ ոստիկանության բաժնում անձնական խուզարկությամբ հայտնաբերված մարիխուանա տեսակի թմրանյութի ծավալը փոխվել է. արձանագրման գրամի և հետագա փորձաքննությամբ ստացված եզրակացության մեջ կա տարբերություն։

«Սովորաբար նման դեպք լինում է, երբ կշեռքների մեջ տարբերություն է լինում և փորձագետի կշեռքը պետք է ենթադրաբար ավելի ճշգրիտ լինի, քան ոստիկանության բաժնի կշեռքը»,- նշեց Գևորգյանը։ Սակայն կոնկրետ այս դեպքում, ըստ փաստաբանի, խոսքը գնում է դիտավորյալ կատարված կեղծիքի մասին, քանի որ թմրամիջոցի ծավալի փոփոխությունը զգալի է։

Նրա խոսքով՝ կեղծիքն ապացուցվում է նաեւ ոստիկանության բաժնում թմրամիջոցը կշռելու գործողության ձայնագրությամբ։

«Ձայնագրությամբ փաստվում է, որ խուզարկության արդյունքում հայտնաբերված թմրամիջոցի քանակը չի համապատասխանում արձանագրության մեջ նշված թվին։ Այսինքն՝ ձայնագրության մեջ լսվում է մի թիվ, որն իրականում արձանագրության մեջ այլ դրսևորում է ստանում»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ ոստիկանության ծառայողների գործողություններում առկա է կամ պաշտոնեական կեղծիքի հանցակազմ, կամ շատ ավելի ծանր հանցագործության։

Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ։ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Մուրադյանը ճանաչվել է որպես տուժող, իսկ ոստիկանության ծառայողներից երկուսին՝ օպերլիազորին և ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով, իսկ օպերլիազորը մեղադրվում է նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Փաստաբանի խոսքով՝ քննչական մարմնին է ներկայացվել նաև Մուրադյանի կողմից արված ձայնագրությունը, որտեղ նաև երևում է, թե ինչպես է ոստիկանության բաժնի օպերատիվ գծով տեղակալը ուղղորդում իր վստահորդին՝ կեղծ տվյալներ հայտնի ձեռք բերման աղբյուրի վերաբերյալ։ Մասնավորապես՝ ոստիկանության պաշտոնյան հորդորել է հայտնել, թե թմրանյութը ձեռք է բերել մոտիկ գյուղերից մեկի վարչական տարածքից, մինչդեռ՝ Մուրադյանը ոստիկանությունում հայտնել է, որ թմրանյութը ձեռք է բերել ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով։

Փաստաբանը գտնում է, որ ոստիկանության ծառայողները նման քայլերի են դիմում ցուցանիշն ապահովելու համար։

«Ոստիկանության առջև ծառացած և համակարգային խնդիր է «ցուցանիշ» ասվածը։ Ցուցանիշը նախորդ տարվա իր բացահայտման թվին մոտ բացահայտումն է կամ դրանից ավել բացահայտումն է, որը խրախուսվում է»,- ասաց նա։

Այսինքն՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրի չբացահայտված դեպք չունենալու համար ուղղորդել են նշել, թե դաշտից է այն հավաքել։

Գևորգյանը նշեց, որ նախկինում եղել է ոստիկանության համակարգի մաս, սակայն երբևէ չի հավատացել, որ ոստիկանության ծառայողը կարող է կեղծիքի գնով կամ մեկ այլ ծանր հանցագործության գնով խաղա անձի ճակատագրի հետ ցուցանիշն ապահովելու համար։

«Մենք չենք հերքում, որ Մուրադ Մուրադյանի մոտ գտնվել է որոշակի քանակությամբ մարիխուանա տեսակի թմրանյութ, Մուրադ Մուրադյանն ինքն է հայտարարել, երբ բերման է ենթարկվել։ Բայց լավ գիտակցելով, որ հայտնաբերված թմրամիջոցի գրամը չի բավականացնի Մուրադյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, գնացել են այնպիսի քայլով, որ գրամն ավելանա և ապահովի քրեական պատասխանատվության համար նախատեսված գրամի չափը՝ 2.5 գրամը»,- ասաց Գևորգյանը։

Նշենք, որ քրեական հետապնդման համար նախատեսված չափը կազմում է 2.5 գրամը, իսկ դրանից նվազ թմրանյութը նախատեսում է վարչական պատասխանատվություն, ինչը փաստաբանի խոսքով՝ այլ ցուցանիշով է հաշվարկվում, իսկ քրեական պատասխանատվությունն՝ այլ։

«Գործ ունենք զուտ ցուցանիշի համար մղվող պայքարի հետ, որի արդյունքում տուժեց Մուրադ Մուրադյանը, նրա իրավունքները»,- ասաց նա։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:09 22/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀարձակվողները փորձել են պատուհանից հարվածել փաստաբանի 7-ամյա որդուն. Ռուբեն Մելիքյան
20:52 05/05/2020  |  Քրեական խրոնիկոնԳուրգեն Խաչատրյանը երբեք չի թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, կներկայանա, երբ նախաքննական մարմինը կվերադառնա օրինականության դաշտ. փաստաբան
16:49 04/05/2020  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանն անձնական խուզարկության է ենթարկվել՝ «Փաստաբանության մասին» օրենքի երաշխիքների խախտմամբ՝ իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս
19:48 30/04/2020  |  Քրեական խրոնիկոնՈստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Խազիկյանին առաջադրված մեղադրանքը ոչ իրավաչափ է. պաշտպանը պահանջում է վերաորակել մեղադրանքը
22:11 29/04/2020  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է 7 օր ուշ, որպեսզի դրա քննությունն իրականացնի Արտուշ Գաբրիելյանը. Փաստաբանը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել
23:49 28/04/2020  |  Քրեական խրոնիկոնՈստիկանական մեծ ուժեր են կուտակվել Գեղարքունիքում. Արյունահեղությունը շարունակվում է, հարձակում է կատարվել հիվանդանոցի վրա
16:50 27/04/2020  |  Քրեական խրոնիկոնՊԵԿ-ը կանխել է թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը
21:44 23/04/2020  |  Քրեական խրոնիկոնԱպօրինություններ ոստիկանության Գուգարքի և Բազումի բաժիններում․ ոստիկանության ծառայող է ձերբակալվել
13:41 17/04/2020  |  ՄեկնաբանությունԱսյա Օվանյան. Ձեռքերդ հեռու արդարադատությունից
20:58 15/04/2020  |  ԼՐԱՀՈՍՄեղադրանք կառաջադրվի նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՞ն. փաստաբանը չի բացառում

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]