Թեմաներ
Երկուշաբթի 06 / 01 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/01/2020   01:51 Իշխանությունները ճգնաժամի դեմ պայքարը թողած զգալի հարկային բեռ են ավելացնում քաղաքացիների վրա. Էդմոն Մարուքյան 06/01/2020   01:34 Հիվանդներին չեն ընդունում հիվանդանոց, չեն վերցնում թեստեր կամ չեն հայտնում թեստերի պատասխանները. Անդրանիկ Թևանյան 06/01/2020   01:23 Crew Dragon-ի անձնակազմի անցումը Միջազգային տիեզերակայան տեսագրել են 05/31/2020   23:00 Մեր երկիրը չունի այսօր արտաքին քաղաքականության պատասխանատուներ. Կարեն Բեքարյան 05/31/2020   22:47 Թրամփը խոստացել է «Անտիֆան» ահաբեկչական կազմակերպություն հայտարարել 05/31/2020   22:18 Անընդհատ ականջիդ մեջ են հարևան սենյակներում գտնվող, տարիքով շատ ավելի մեծ տատիկ-պապիկների ցավից տնքոցները.Կարեն Մեժլումյան 05/31/2020   22:05 Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԽ նախկին քարտուղարի հետ 05/31/2020   21:41 Ռազմահայրենասիրության իմ առաջին դասը նոր կարգավիճակում. Արայիկ Հարությունյան 05/31/2020   21:13 Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխայի վիճակը ծանր է 05/31/2020   19:58 Կորոնավիրուսից մահացել է «Երկիր Մեդիա» հեռուստանկերության առաջին տնօրենը՝ Ռուբինա Ղազարյանը 05/31/2020   19:11 ՍԱՏՄ-ը կասեցրել է «Փարվանա» ռեստորանի և մի շարք հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը 05/31/2020   18:57 ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը 05/31/2020   18:46 Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Շենգավիթ և Նոր նորք վարչական շրջաններում 05/31/2020   18:25 ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերով շարունակում են անվտանգության կանոնների խախտումներ արձանագրվել 05/31/2020   17:56 Միքայել Մինասյանի հրապարակած փաստերը ենթակա են անհապաղ ստուգման. պետք է հարուցվի քրեական գործ. Տիգրան Աթանեսյան 05/31/2020   17:34 Վարչապետի հատուկ գաղտնի հրամանն առ այն, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն, ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան 05/31/2020   16:04 Հնդկաստանում երեք տարվա ձերբակալությունից հետո ազատ են արձակել պակիստանցի լրտես աղավնուն 05/31/2020   15:31 Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում 05/31/2020   15:15 Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ 05/31/2020   15:09 Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ 05/31/2020   14:47 Լանզարոտեի կոնվենցիայի և կեղծ լուրերի ու պնդումների մասին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ) 05/31/2020   14:17 Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք է արձանագրվել. Ալինա Նիկողոսյան 05/31/2020   14:13 Մահացել է ատլետիկայի եռակի օլիմպիական չեմպիոն Բոբի Մորոուն 05/31/2020   14:01 Ինչու՞ է փորձ արվում չեղարկել հանրաքվեն. Գևորգ Պետրոսյան 05/31/2020   13:31 Օդի ջերմաստիճանը հունիսի կբարձրանա 2-4 աստիճանով 05/31/2020   13:03 «Հաղթանակ» զբոսայգուց դեպի Սարալանջ տանող ճանապարհահատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 05/31/2020   12:55 Արցախում եւս 2 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով. վարակվածների թիվը հասավ 40-ի 05/31/2020   12:48 Եվրոպայի խոշորագույն ավիաընկերությունը որոշել են փրկել 05/31/2020   12:02 Փրկարարները բնակարանի դռան մոտ հայտաբերել են անօգնական վիճակում քաղաքացուհուն. Հրդեհ Վանաձոր քաղաքում 05/31/2020   11:54 Նեգրոպոնտեն ակնկալում է ապացույցներ Հայաստանից, հակառակ դեպքում՝ սպառնում է ամերիկյան պատժամիջոցներով. Արմեն Աշոտյան 05/31/2020   11:43 Արտակարգ դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. կարանտինային խցում հայտնաբերվել է Հարավային Կորեայի 50-ամյա կալանավորի կախված դին 05/31/2020   11:31 Կորոնավիրուսից նախորդ օրը մահացել է 3 տղամարդ, 1 կին` 54 տարեկան 05/31/2020   11:01 Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների շրջանում գրանցվել է 181 մահվան դեպք, որից 131-ը` կորոնավիրուսից 05/31/2020   10:43 ՃՏՊ Բագրատունյաց պողոտայում 05/31/2020   10:37 ԱՄՆ-ում զանգվածային անկարգությունների ժամանակ զոհվել է բողոքարարներից մեկը 05/31/2020   09:45 ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներ 05/30/2020   21:45 Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան 05/30/2020   20:27 Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ 05/30/2020   20:10 ՍԱՏՄ-ն շրջայց է կատարել հանրապետության գյուղատնտեսական շուկաներում 05/30/2020   20:04 Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԳ, ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հետ 05/30/2020   19:36 Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անքակտելի է. Վանեցյան 05/30/2020   19:16 Շուտով հնարավոր կլինի Հայաստանում սկսել թեստերի արտադրություն. նախատեսվում է արտադրել 100 հազ. թեստ 05/30/2020   19:04 Պոլիկլինիկա դիմում են արդեն ընտանիքներով. պոլիկլինիկայի տնօրեն 05/30/2020   18:57 Ծանր վիճակում է գտնվում 358 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 58 քաղաքացի. Փաշինյան 05/30/2020   18:54 Մեր հայրենիքին պետք են ոչ թե կեղծ փրկիչներ, այլ իրական առաջնորդներ. Վանեցյան 05/30/2020   18:51 Դադարեցվել է 87 կազմակերպության գործունեություն. Փաշինյան 05/30/2020   18:00 Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները. Արթուր Վանեցյան 05/30/2020   17:48 «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը, հայտնի են խորհրդի անդամները 05/30/2020   17:22 Այդ 12 տարվա ժամկետը պետք է սկսի հոսել փոփոխությունը կատարելու պահից, այլ ոչ թե տարածվի անցյալի վրա. Գոռ Հովհաննիսյան 05/30/2020   16:46 Պարետը նոր որոշում է կայացրել
05/30/2020   17:48 «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը, հայտնի են խորհրդի անդամները 05/31/2020   19:58 Կորոնավիրուսից մահացել է «Երկիր Մեդիա» հեռուստանկերության առաջին տնօրենը՝ Ռուբինա Ղազարյանը 05/30/2020   21:45 Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան 05/30/2020   10:04 Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար. «Հրապարակ» 05/30/2020   13:12 ԱԳՆ. Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան 05/30/2020   17:22 Այդ 12 տարվա ժամկետը պետք է սկսի հոսել փոփոխությունը կատարելու պահից, այլ ոչ թե տարածվի անցյալի վրա. Գոռ Հովհաննիսյան 05/31/2020   11:01 Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների շրջանում գրանցվել է 181 մահվան դեպք, որից 131-ը` կորոնավիրուսից 05/30/2020   10:40 Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը. «Ժողովուրդ» 05/31/2020   17:34 Վարչապետի հատուկ գաղտնի հրամանն առ այն, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն, ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան 05/31/2020   11:54 Նեգրոպոնտեն ակնկալում է ապացույցներ Հայաստանից, հակառակ դեպքում՝ սպառնում է ամերիկյան պատժամիջոցներով. Արմեն Աշոտյան 05/30/2020   14:32 Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին 05/30/2020   18:00 Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները. Արթուր Վանեցյան 05/31/2020   15:09 Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ 05/30/2020   15:00 Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի սպառնալից հայտարարությունների կապակցությամբ դատախազը քրեական գործ է հարուցել 05/30/2020   10:48 Հայաստանում կորոնավիրուսի 251 նոր դեպք է գրանցվել. Մահացել է 7 մարդ 05/30/2020   10:25 Էդվարդ Նալբանդյանը հանձնաժողովին գցել է նոր պատմության մեջ. «Ժողովուրդ» 05/31/2020   14:01 Ինչու՞ է փորձ արվում չեղարկել հանրաքվեն. Գևորգ Պետրոսյան 05/30/2020   19:04 Պոլիկլինիկա դիմում են արդեն ընտանիքներով. պոլիկլինիկայի տնօրեն 05/30/2020   13:22 Հունաստանը սահմանները կբացի 29 երկրից զբոսաշրջիկների համար. Հայաստանն այդ երկրների մեջ չէ 05/30/2020   10:09 «Ասեք՝ ականջներդ կկտրեմ». Ով է առաջնորդվում նոր ընդդիմությանն Արցախում. «Հրապարակ»

Սուրիկ Խաչատրյանի դեմ ոչ թե մահափորձ է եղել, այլ՝ մահափորձի բեմադրություն՝ հենց Խաչատրյանի կողմից. փաստաբանը պնդում է՝ կան նոր ապացույցներ 05/23/2020   20:48  |  Քրեական խրոնիկոն

«Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թ տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով ստացված համալիր փորձաքննության եզրակացությունը փաստում է պաշտպանական կողմի ենթադրությունը, որ տեղի է ունեցել հանցագործության  նմանակում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ մահափորձի ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել 2015թ մայիսի 20-ին՝ Կապան-Գորիս ավտոճանապարհին։ Անհայտ անձինք կրակոցներ են արձակել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ, սակայն մեքենայում գտնվող երեք անձինք, նրանց թվում՝  Սուրիկ Խաչատրյանը, չեն տուժել։ Այդ ժամանակ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ ոչ թե մահափորձ է եղել, այլ՝ մահափորձի բեմադրություն՝ հենց Խաչատրյանի կողմից։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հենրիկ Ավագյանին՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, իսկ  Գարեն Աթաջանյանին՝ օժանդակության համար։

Աթաջանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ նախաքննության ընթացքում քննիչի կողմից նշանակվել էր փորձաքննություն՝ դատաձգաբանական, դատաբժշկական, դատահետքաբանական և ստացված եզրակացությունը բավականաչափ պարզ և ամբողջական չէր, ուստի պաշտպանական կողմը  մոտ 30 հարցից միջնորդություն էր ներկայացրել՝ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու համար։

«Միջնորդությունը բավարարվել էր, նշանակվել էր փորձաքննությունը, սակայն ստացված եզրակացությունը նախկինի կրկնօրինակն էր։ Այսինքն՝ մեր հարցերին որևէ պատասխան չէր տրվել։ Դատաքննության ընթացքում մենք նորից միջնորդեցինք, որպեսզի փորձաքննություն նշանակվի, դատարանը բավարարեց և ապրիլի 20-ին ստացանք եզրակացությունը»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ եղել են հակասություններ, մասնավորապես՝ նախկին եզրակացություններով պարզ էր դառնում, որ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա կրակոցներն արձակվել էին ավտոմեքենայի երկայնական առանցքի ձախ կողմից, այսինքն՝ անտառապատ հատվածից և կրակողը հաստաբուն ծառի շրջակայքում՝ ստատիկ դիրքում  կրակոցներ էր արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, մինչդեռ՝ նոր եզրակացությամբ պարզ է դարձել, որ կրակոց է արձակվել նաև աջ կողմից և վնասել ավտոմեքենան։

«Այսինքն՝ այն ամբողջ ապացույցները, որոնց վրա հենվում էր վարույթն իրականացնող  մարմինը մինչ այս, փլուզվեցին, քանի որ ունեցանք նոր հանգամանք, որ մեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակվել նաև աջ կողմից։ Վարույթն իրականացնող մարմնի հավաքած ապացույցները բացառապես փաստում են, որ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը կազմակերպել են երկու անձ՝ Հենրի Ավագյանը և իմ պաշտպանյալը՝ Գարեն Աթաջանյանը, այսինքն՝ երրորդ անձի մասին տվյալներ չկային։ Այս պահին ունեցած տվյալների համաձայն՝ այս երրորդ անձը որևէ կապ չի ունեցել ոչ Հենրի Ավագյանի հետ, ոչ Գարեն Աթաջանյանի հետ, որևէ այդպիսի տվյալ քրեական գործի նյութերում չկա և դա ևս մեկ անգամ փաստում է մեր այն ենթադրությունը, որ տեղի է ունեցել հանցագործության նմանակում և աջ կողմից կրակող անձն ինչ որ առումով կապ է ունեցել տուժողների հետ և այդ ամենը նախապատրաստված է եղել մահափորձի տպավորություն թողնելու համար»,- ասաց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով դատաբժշկական փորձաքննությանը՝ Հովհաննիսյանն ասաց, որ նախկինում դատաբժշկական փորձաքննություններով կատեգորիկ եզրակացություններ են ստացվել։

«Սուրիկ Խաչատրյանը և իրեն ուղեկցող երկու անձինք գտնվել են ավտոմեքենայի մեջ։ Դա ի սկզբանե կասկածներ էր առաջացնում ոչ միայն պաշտպանական կողմի մոտ, այլև՝ անկողմնակալ դիտորդի մոտ, քանի որ ավտոմեքենայի վրա արձակվել էին 18 դիմահար կրակոց՝ ավտոմեքենայի դիմապակուն և դրանցից որևէ մեկը նրանց չէր վնասել, սակայն, այդուհանդերձ, եզրակացություններով նշված էր, որ նրանք գտնվել են ավտոմեքենայում։ Նոր փորձաքննության եզրակացությամբ՝ փորձագետն արդեն նշել էր, որ նրանք ամենայն հավանականությամբ գտնվել էին ավտոմեքենայում, այսինքն՝ կատեգորիկ հետևության չէր հանգել»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ միջնորդել են հաջորդ դատական նիստին հրավիրել  փորձագետներին  հարցաքննության։ Նրանք կհարցաքննվեն հաջորդ դատական նիստին։  

Բացի այդ՝ Հովհաննիսյանը նշեց, որ դեպքի կատարման ժամանակ տուժողները կրակող անձին չեն տեսել և բավականին երկար  ժամանակ կրակոց արձակած անձը մնացել էր չբացահայտված և այդ անձանց ենթադրյալ բացահայտումից երկու օր առաջ ԱԱԾ-ն իր պաշտոնական կայքէջում տեղադրում է կասկածվող անձի ֆոտոռոբոտը: Հովհաննիսյանի խոսքով՝ դա աբսուրդի ժանրից է, որովհետև ֆոտոռոբոտը կազմվում է տուժողների կամ վկաների կողմից տրված տեղեկությունների հիման վրա, իսկ քրեական գործով չկան անձինք, ովքեր տեսել են կրակող անձին: Հովհաննիսյանը նշեց, որ դա ևս փաստում է, որ ամեն ինչ նմանակման առումով  նախապես պլանավորված է եղել, իսկ ֆոտոռոբոտը պլանի մի մասնիկն էր: Պաշտպանը միջնորդել է, որ ֆոտոռոբոտը ճանաչվի ապացույց և կցվի գործին: Միջնորդությունը կքննարկվի հաջորդ դատական նիստին:

Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ փորձաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի անմիջապես ետևից ամբողջ ընթացքում  ընթացել է սև գույնի Սուզուկի մակնիշի ավտոմեքենա, որի համարանիշներից երեք նիշն առկա էր, մինչդեռ՝ վարույթն իրականացնող մարմինը որևէ քննչական և դատավարական գործողություն չեր իրականացրել, քննիչը որևէ հանձնարարություն չէր տվել օպերատիվ մարմնին՝ պարզելու, թե ինչ մեքենա էր դեպքին նախորդող ժամանակահատվածում երթևեկել Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ետևից: «Դիտմամբ պասիվ մնացինք այս ուղղությամբ՝ նախաքննության ընթացքում: Եթե նախաքննության ընթացքում միջնորդեինք այս ուղղությամբ որևէ գործողություն կատարել, միգուցե և այդ հանգամանքը ամբողջությամբ չբացահայտվեր: Այդ ընթացքում մենք փաստաբանական  հարցում  կատարեցինք ՃՈ, պարզեցինք, որ այդ մեքենան պատկանում էր Կապան ՃՇՇ-ին, ընդ որում՝ այդպիսի միայն մեկ մեքենա կար Սյունիքի մարզում: Մենք միջնորդություն ներկայացրեցինք դատարան՝ խնդրելով, որ հաջորդ դատական նիստին այդ ավտոմեքենայի վարորդը և ՃՇՇ-ի տնօրենը ներկայացվեն հարցաքննության՝ պարզելու նրանց առնչությունը դեպքին»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ միջնորդության քննությունը ևս հետաձգվել է:

 

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:56 25/05/2018  |  Քրեական խրոնիկոնՍուրիկ Խաչատրյանը չի ներկայանում դատարան՝ առանց որևէ պատճառաբանութան. Վահան Հովհաննիսյան
20:46 03/10/2017  |  Դատական ռեպորտաժներՍյունիքի նախկին մարզպետի «մահափորձի» գործով առկա են նոր զարգացումներ
18:26 14/03/2017  |  Դատական ռեպորտաժներՍյունիքի նախկին մարզպետի նկատմամբ այսպես կոչված մահափորձի գործը մակագրվել է նոր դատավորի
15:25 04/07/2016  |  Քրեական խրոնիկոնՍյունիքի մարզպետի մեքենայի ուղղությամբ կրակոցների գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է
15:57 28/06/2016  |  Քրեական խրոնիկոնՎերաքննիչ դատարանը հանձնարարել է անհապաղ ազատել Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալին
19:18 10/06/2016  |  Քրեական խրոնիկոնՎիտալի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը մեղադրանքի մեկ հոդվածով շարունակվում է. Դատախազություն
16:14 10/06/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրա Բուդաղյանն ազատ արձակվեց շուրջ 7 ժամ անց
15:13 10/06/2016  |  Քրեական խրոնիկոնԱրա Բուդաղյանին դեռևս ազատ չեն արձակել
14:25 10/06/2016  |  Քրեական խրոնիկոնԱրա Բուդաղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատախազի որոշմամբ վերացվել է
13:46 10/06/2016  |  Քրեական խրոնիկոնԱրդարացվածի կարգավիճակում գտնվող Արա Բուդաղյանը շարունակում է կալանավորված մնալ

Արխիվ

[]