ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ է փորձել լուծել «օրենքով գող» Արսեն Երեւանսկին. պաշտոնյաներ են խառնված 05/23/2020 10:11 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հանցավոր սխեմաներ բացահայտելու մասին: «Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքի կիրարկման շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ ոստիկանության կողմից իրականացվում են հետեւողական աշխատանքներ քրեական ենթամշակույթի դեմ անզիջում պայքարելու, այդ ենթամշակույթը կրող անձանց կամ խմբավորումների հնարավոր հակազդեցության փորձերը կանխարգելելու եւ չեզոքացնելու ուղղությամբ:
Արդյունքում, ստացված փաստական տվյալների հիման վրա՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. մարտի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործով մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ դրանց զուգահեռ ՀՀ ԱԱԾ եւ ՀՀ ոստիկանության ուժերի կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հանցավոր սխեմաներ:
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով, 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանը եւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը:
Բացի այդ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու, նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքներն իրականացնելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով բերման է ենթարկվել եւս 8 անձ:
Վերոնշյալ անձանց բնակարաններում եւ ավտոմեքենաներում կատարվել են ընդհանուր թվով 22 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, թմրամիջոց, ինչպես նաեւ քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ: Նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 7-ը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:
Նկատենք, որ ԱԱԾ-ն չէր մանրամասնել, թե ինչի համար է Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանը կոնկրետ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպել եւ այդ հավաքներով ինչի է փորձել հասնել:
Այսպիսով, Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այս դեպքից: Դեռեւս մեկ շաբաթ առաջ Armlur.am-ը գրել էր, որ Կապանում եւ Քաջարանում ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել վերոնշյալ քաղաքների մոտ 15 բնակարաններում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խուզարկված բնակարանների թվում են քաղաքապետների եւ նրանց հարազատների բնակարանները: Մեր այս հրապարակումից հետո ՀՀ ոստիկանությունը հայտնեց, որ ՀՀ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման եւ այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել եւ մայիսի 12-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվում է 20 քրեական գործ:
Դրանք վերաբերում են մասնավորապես մարզի Կապան համայնքին, Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրին, Մեղրի համայնքի Ագարակ եւ Ալվանք բնակավայրերին, Տաթեւ համայնքի Հարժիս բնակավայրին, Սիսիան համայնքի Անգեղակոթ, Շաքի, Թանահատ, Արեւիս, Վաղատին, Աղիտու, Սոֆլու (Գ.Նժդեհ), Բնունիս, Ախլաթյան, Լոր եւ Դարբաս բնակավայրերին ու Գորայք համայնքի Գորայք բնակավայրի նախկին ու ներկայիս ղեկավարների (այդ թվում՝ ներկայիս վարչական ղեկավարների) կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերեւույթ դեպքերին:
Այս դեպքերով հարուցվել էր քրեական գործ: Եվ, ահա, ըստ նախնական տեղեկությունների՝ այս քրեական գործի շրջանակներում կողմերի միջեւ տարաձայնություն է եղել եւ Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանը փորձել է, ամենայն հավանականությամբ, նախկին ու ներկա ղեկավարների միջեւ առաջացած տարաձայնությունը հարթել, ինչն էլ Ազգային անվտանգության ծառայությունը համարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հավաքներ կազմակերպելու դեպք»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 23.05.20թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/16/2021 09:18 Վարչապետի ելույթից ՊՆ-ն ու ԶՈւ կազմը տագնապի մեջ են․ առաջիկայում հնարավոր են կտրուկ շրջադարձեր․ «Ժողովուրդ»
- 04/16/2021 08:38 Գերիների հարցով աշխատանքային նոր խումբ կձևավորվի՞․ «Հրապարակ»
- 04/16/2021 08:36 Արցախի « պայծառ» ապագան լինելու է թուրքերի հետ․ «Հրապարակ»
- 04/16/2021 08:32 Հայաստանում կստեղծվի Խուզարկուների միություն․ այն մեծապես կզբաղվի իշխանությունների համար անցանկալի գործիչներով եւ պաշտոնյաներով․ «Ժողովուրդ»
- 04/16/2021 08:30 Վանեցյանի կուսակցությունը տհաճ սյուրպրիզ է պատրաստում․ «Հրապարակ»
- 04/16/2021 08:27 ՔՊ-ի նախընտրական աքիլեսյան գարշապարը. որ մարզերում խնդիրներ ունեն․ «Իրավունք»
- 04/16/2021 08:23 Սա աննախադեպ սադրանք եւ վիրավորանք է զոհված հայ զինվորների նկատմամբ․ Եվրախորհրդարանի պատգամավորը՝ Բաքվում բացված պուրակի մասին․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/16/2021 23:33 Հասկացի, այսպես հաղթելու շանս չունես. Տիգրան Աբրահամյանը՝ Օնիկ Գասպարյանին
- 04/16/2021 22:24 Նիկոլական թիմն այժմ զբաղված է Ադրբեջանի հետ Բարեկամության եւ Համագործակցության մասին Պայմանագրի մշակմամբ. Մինասյան
- 04/16/2021 20:23 ՀԲԸՄ-ի անուրանալի ջանքերը տասնամյակներ շարունակ միտված են եղել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանը. ՄԻՊ-ը շնորհավորել է միության 115-ամյակը
- 04/16/2021 10:37 ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը՝ մարդկանց մասնավոր կյանք «քիթը մտցնողների» միության լուրի մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/16/2021 10:46 Նախնական վարկածով Հերացի հիվանդանոցի հրդեհի բռնկման պատճառը ծխախոտն է
- 04/16/2021 10:09 Գյումրի քաղաքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
- 04/16/2021 08:57 Հրդեհ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում․ կան տուժածներ
- 04/15/2021 18:59 ՃՏՊ Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները