Թեմաներ
Չորեքշաբթի 10 / 21 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/21/2020   00:53 Շիրակի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում հոկտեմբերի 21-ին կդադարեցվի գազասպառողների գազամատակարարումը 10/21/2020   00:36 Զոհվել է Մնջախաղի թատրոնի դերասան Հովհաննես Հաջինյանը 10/21/2020   00:29 Կոտայքի մարզում Մայակովսկի գյուղի տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը 10/21/2020   00:22 Ամերիկացի օրենսդիրն Արցախի անկախությունը ճանաչելու բանաձեւ է ներկայացրել 10/21/2020   00:17 Շարունակենք բոլոր հասանելի գործիքներով պայքարել՝ Ադրբեջանն ու Թուրքիան զրկվեն հեղինակությունից, վստահությունից. Լենա Նազարյան 10/21/2020   00:02 Ֆրանսիայի Վիեն քաղաքը դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչելու Արցախի Հանրապետությունը․ Վիենի փոխքաղաքապետ 10/20/2020   23:56 «Ինչպես Հադրութն ու Ֆիզուլին էին գրավել, այնպես էլ Զանգելանն են գրավել». Արծրուն Հովհաննիսյանն ապատեղեկատվությունների մասին 10/20/2020   23:33 Տիգրան Բալայանը համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան 10/20/2020   23:29 «Դիակների հանման խնդիրը հատկապես առկա է սահմանագծի հարավային հատվածում, որտեղ պարբերաբար թեժ մարտեր են ընթանում». Արծրուն Հովհաննիսյան 10/20/2020   23:24 Նախագահի հրամանով Հրաչյա Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 10/20/2020   23:19 «Այդպիսի մեծ թվով խմբավորման մասին խոսք չի եղել».Արծրուն Հովհաննիսյանը՝ 170 հայ զինծառայողների փրկվելու վերաբերյալ 10/20/2020   23:10 Ջոն Հայրապետյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 10/20/2020   23:06 Զենքը ունենք, դուխն էլ հետը, որտեղից ինչ տեսակի կռվող ուզում է բերեն, մեզ չեն կարողանալու հաղթեն. կամավոր 10/20/2020   22:55 Նախագահի հրամանագրով գնդապետ Ստեփան Գեւորգյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում 10/20/2020   22:51 Շատ դաժան պատերազմ է, եթե հակառակորդը հայկական բնակավայրերում փորձի նկարվելուց զատ այլ բան ստանալ՝ իրենց համար դժոխք է լինելու. Հովհաննիսյան 10/20/2020   22:51 Իրանի ՀՕՊ ստորաբաժանումները լայնածավալ զորավարժությունների են պատրաստվում 10/20/2020   22:41 Շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք. Արթուր Վանեցյան 10/20/2020   22:33 Հարավում հակառակորդը հետ է շպրտվել ելման բնագծեր 10/20/2020   22:08 Հոկտեմբերի 20-ի ժամը 16․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 121 դեպք. ՀՀ Ոստիկանություն 10/20/2020   22:03 Չեխիայի հայերն ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել և դիմել Չեխիայի խորհրդարան 10/20/2020   21:58 Վիճակը մտահոգիչ է, անհրաժեշտ է բեկում մտցնել՝ դիվանագիտական ու ռազմական ճակատում. Իշխան Սաղաթելյան 10/20/2020   21:52 Հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր, որոնք տարածում են կեղծ լուրեր.ԱԱԾ-ի հայտարարությունը 10/20/2020   21:46 Ադրբեջանը վաղուց անցել է բոլոր սահմաններն ու կորցրել ամոթը. Տիգրան Պետրոսյան 10/20/2020   21:31 Արցախի հայերին Ադրբեջանի իշխանության ներքո ապրել պարտադրելը խախտում է միջազգային իրավունքը. Նիկոլ Փաշինյան 10/20/2020   21:19 Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Արցախի նախկին երկու նախագահները քննարկել են հակամարտության գոտում ստեղծված վիճակը 10/20/2020   21:16 Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ կարող է դիմել ահաբեկչության դեմ պայքարում աջակցություն ստանալու համար. Արա Ղազարյան 10/20/2020   21:01 Պուտինը եւ Մակրոնը հաստատել են ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերի ակտիվացման շահագրգռվածությունը 10/20/2020   20:39 «Եթե պատերազմը շարունակվի, նորից բողոքի ակցիաներ կկազմակերպենք»․ Նորվեգիայի հայերը աջակցում են Հայաստանին ու Արցախին 10/20/2020   20:31 Կարոտել եմ Արցախի անարատ օդը, մեր երեխաների ժպիտով խաղը, 30 տարվա երջանիկ կյանքը. Արցախցիները ստիպված լքել են հայրենիքը 10/20/2020   20:21 Պուտինը եւ Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը 10/20/2020   20:08 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը դատավոր Մնացական Մարտիրոսյանին մակագրելու գործընթացում ՀՔԾ-ն հանցանք չի տեսել. Քրգործի հարուցումը մերժվել է 10/20/2020   19:56 Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն. Շ.Ստեփանյան 10/20/2020   19:45 Քաղաքական ուժերը ՀՅԴ գրասենյակում քննարկել են երկրի պատերազմական վիճակը 10/20/2020   19:22 ՀՀ ՊՆ-ն հերքում է՝ Գերանբոյի և Թերթերի շրջաններին հրթիռահրետանային հարվածներ հասցնելու մասին Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը 10/20/2020   19:14 Ադրբեջան հասած սիրիացի 2000 ահաբեկիչներից առնվազն 135-ը ոչնչացված են 10/20/2020   19:14 Իմ տեղեկություններով՝ հայկական կողմը հարավային ուղղությամբ հզոր հակահարված է տվել. Ալեքսանդր Կոց 10/20/2020   19:12 «Քաղաքացու որոշում»-ը Արցախի հիմնախնդրի վերաբերյալ միասնական դիրքորոշում չունի 10/20/2020   19:08 Այն, ինչ տեղի է ունենում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսած, իրականում հակամարտություն չէ, այլ ագրեսիա, ներխուժում և օկուպացիա.«Թղթե տունը» դրամայի հայ դերասան 10/20/2020   18:42 «Արի, կանգնիր իմ կողքին». «Ադեկվադ» միաբանության անդամներ Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանն՝ առաջնագծից 10/20/2020   18:33 Գնդապետներ Գեղամ Գաբրիելյանն ու Աշոտ Ղազարյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով 10/20/2020   18:24 Արմեն Հովհաննիսյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ 10/20/2020   18:12 ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման հրավեր չի ստացել 10/20/2020   18:06 Ադրբեջանն Իտալիայից է ստանում իր նավթադոլարների 30 տոկոսը 10/20/2020   17:56 Փաշինյանն աշխատանքից ազատել է անվտանգության խորհրդի գրասենյակի պաշտոնյային 10/20/2020   17:54 Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում. ԱՀ ԱԻՊԾ 10/20/2020   17:47 Խնդիրը դրվել է ու կատարվել. մտել են հակառակորդի դիրքեր, ոչնչացրել, վերցրել դիրքը 10/20/2020   17:42 Ահաբեկիչների կործանարար գործունեությունն արդեն իսկ դուրս է եկել հակամատրության գոտուց և ներթափանցում է տարածաշրջանի առանձին երկրներ. ՀՀ գլխավոր դատախազ 10/20/2020   17:40 ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ ԶՈՒ ռազմաբժշկական վարչություն ուղարկվող դիմում-բողոքների ընդունումը.ՊՆ 10/20/2020   17:29 ՀՀ վարչապետը ԼՂՀ հակամարտության մեջ սիրիացի գրոհայինների մասնակցության հարցով պաշտոնապես պետք է դիմի Ռուսաստանին. Կոսաչով 10/20/2020   17:28 Սարդարապատն ունի մեկ ելք՝ հաղթանակ.Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի հայտարարությունը
10/20/2020   18:12 ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման հրավեր չի ստացել 10/19/2020   23:20 Հայկական ամրացված դիրքերի վրա հարձակվող ադրբեջանական զորամասերի առաջին շարքերում հենց մեր երեխաներն են. թալիշ ակտիվիստ 10/20/2020   14:40 ՊԲ-ն հրապարակել է մարտերում նահատակված ևս 43 հայորդիների անունները 10/20/2020   15:51 Ալիև, բարի գալուստ դժոխք. հետիդ բազմագույն ու բազմերանգ ահաբեկիչներին էլ փոխանցի. Արծրուն Հովհաննիսյան 10/19/2020   21:27 Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը 1,500 դիապարկ է հանձնել դատաբժշկական բյուրոյին 10/20/2020   18:42 «Արի, կանգնիր իմ կողքին». «Ադեկվադ» միաբանության անդամներ Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանն՝ առաջնագծից 10/19/2020   08:59 Հերոսական դրվագ. գերազանց ներդաշնակ գործողությունների շնորհիվ հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել 10/20/2020   22:41 Շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք. Արթուր Վանեցյան 10/19/2020   16:54 Ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈՒ փոխգնդապետ Սեյիդ Զաուր Հուսեյն օղլու Ջաֆարովը 10/19/2020   01:20 Առանց խուճապի մատնվելու, հաստատուն ու ամուր մնացեք ձեր բնակավայրերում ու հետեւեք համայնքների ղեկավարների ցուցումներին. Սյունիքի մարզպետ 10/20/2020   14:09 Նահանջը պարտություն չէ,Էլի է լինելու հաղթանակ. Արծրուն Հովհաննիսյան 10/20/2020   15:40 Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է. ՊՆ խոսնակ 10/19/2020   20:45 Տեղեկություն չունեմ, երկու ժամ է հեռախոսս հանձնած է եղել. Մարուքյանը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին 10/19/2020   18:43 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին 10/19/2020   19:07 Հանդիպման հիմքում պետք է լինի փոխզիջումային տրամաբանություն. Մանե Գեւորգյանը՝ Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպման մասին 10/19/2020   12:06 «Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունավում են».Շուշան Ստեփանյան 10/19/2020   18:23 Շոմբի Շարփն ասաց, որ աշխատում են մարդասիրական խողովակ բացել և հասնել Արցախ․ ակցիայի մասնակիցները հանդիպել են ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչի հետ 10/19/2020   11:24 «Կարդում և ուզում գոռալ՝ բա որ ասում էինք...». Կարեն Վրթանեսյան 10/20/2020   20:21 Պուտինը եւ Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը 10/19/2020   14:41 Ադրբեջանը վարձկաններին ստիպել է Հորադիզում ակտիվորեն ձեռնարկել ռազմական գործողություններ, կրել ադրբեջանական ԶՈՒ համազգեստ. դատախազ

Հայկական ընտրություն. միասնական նա՞վ, թե՞ միասնական բանտ 05/22/2020   11:55  |  Վերլուծություններ

Համավարակը և դրանով պայմանավորված տնտեսական-սոցիալական՝ բոլորովին նոր իրականությունը պարտադրում են ընտրություն:

Վերջը չերևացող վարակ, հազարավոր ընտանիքներում ողբերգություններ, մահեր, հարյուր հազարավոր գործազուրկներ, հազարներով սնանկացող բիզնեսներ։ Ուրիշ էլ ի՞նչ պետք է լիներ, որ մեզ կստիպեր՝ մի պահ կանգ առնել և ընտրել մեր հետագա ընթացքը։ Նոր իրականությունն ընտրության մեծ հնարավորություն մեզ չի տալիս։ Միևնույն է՝ այլևս ոչինչ հեշտությամբ չի լինելու. մենք չորս կողմից փակ ենք։ Ընտրությունը պետք է վերաբերի երկրի ներսի մթնոլորտին և կառավարման որակին։ Եթե ավելի ընդհանրական և պատկերավոր ներկայացնենք, ապա ընտրության տարբերակներն այս սուղ պայմաններում երկուսն են՝ միասնական նավ կամ միասնական բանտ։ Երկուսն էլ փակ համակարգեր են, երկուսն էլ՝ զգալի ռիսկերով, անորոշություններով, բայց մթնոլորտի և վերջնարդյունքի առումով դրանք արմատապես տարբեր են։

Միասնական նավ

 Համաշխարհային ճգնաժամի փուլում, չորս կողմից փակ լինելու պայմաններում երկիրը միասնական նավի վերափոխելու կոնցեպցիայի  հիմքում ընկած է, նախ, կարևորագույն իրողության ընկալումը. աշխարհը փակ է,  յուրաքանչյուրը զբաղված է իր խնդիրներով, և Հայաստանի միակ հույսն իր ներքին ռեսուրսներն են՝ նյութական, մարդկային, ինտելեկտուալ, գործարար, նորարարական և այլն։ Երկրորդ քայլով պետք է ձևավորվեն մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի մոբիլիզացնել ողջ ներքին պոտենցիալը և ուղղել այն գործնական խնդիրների լուծմանը։

Միասնական նավի առանցքը, իհարկե, նավի ներսում տիրող մթնոլորտն է։ Իշխանության ջանքերը պետք է ուղղվեին նախ և առաջ երկրի ներսում համերաշխության և աշխատանքի մթնոլորտ ստեղծելուն։ Մեր իրականությունն այս պահին իսկապես շատ նման է անափ օվկիանոսում հայտնված նավի. մոտակա ափ չկա, տեսանելի ապագայում չի սպասվում,  նավի բոլոր ռեսուրսները սահմանափակ են, հիվանդությանը ու քաղցին, կարող է ամեն վայրկյան գումարվել արտաքին «փոթորիկը»։ Նման պայմաններում նավաբեկությունից խուսափելու պայմաններն են. նավի հստակ կառավարելիությունը, ներքին համերաշխությունը, յուրաքանչյուրի ջանքի և կարողության մեկտեղումը։ Նվազագույնը փետրվար ամսից իշխանությունն այս ընտրությունը պետք է առաջարկեր հասարակությանը։ Եթե սա արված լիներ, մենք կունենայինք լրիվ այլ իրականություն՝ բոլոր խնդիրներով հանդերձ։ Տապալվել է հենց այս ընտրությունը։ Տապալվել է իրական, ընթացիկ կյանքի ընտրությունը, և հիմա խոսել 2018-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, անլուրջ է։

Հայաստանում այսօր բոլոր երեք կետերով տապալում է. «նավապետին» չեն լսում, նրա խոսքն արժեզրկված է, նա քարոզում է ագրեսիա և պառակտում, չի լսում որևէ գրագետ առաջարկություն, չի մոբիլիզացնում ռեսուրսները։

 

Միասնական բանտ

 Ընտրության մյուս տարբերակը «միասնական բանտն» է։ Աշխարհը պատերազմական իրավիճակում է։ Տարբեր պետություններ ունեն տարբեր լրջության պետական կառույցներ, պետականության աստիճան, տարբեր ռեսուրսներ։ Այս ամենի հիման վրա յուրաքանչյուրը կազմակերպում է ճգնաժամի փուլում իր պետության կենսագործունեությունը։

Հայաստանի իշխանություններն ընտրեցին «միասնական բանտի» տարբերակը։ Սա ունի կառավարման իր որոշակի առանձնահատկությունները և մթնոլորտը։

Արտակարգ դրության պայմաններում ընդունված մի շարք օրենքները, այս շաբաթներում հարուցվող քրեական գործերը, մարդկանց գույքի վրա կալանքի զանգվածային կիրառումը, սեփականության խլմանն ուղղված քայլերը, դատարանների բեսպրեդելը, և վերջապես՝ վարչապետի կողմից իր պատկերացումների, տեսլականի հրապարակային ներկայացումը, բոլոր առաջարկների արհամարհումը վկայում են իշխանությունների ընտրության մասին՝ Հայաստանը վերածել, պայմանականորեն ասած, միասնական բանտի։

Ուզում եմ շեշտել մի կարևոր բան. այս նոր համապետական բանտում  կալանավորի կարգավիճակում են ոչ թե նրանք, ովքեր անազատության մեջ են, կամ ում վրա քրեական գործեր են բացում, կալանքներ դնում, այլ՝ մենք բոլորս՝ Հայաստանի բոլոր քաղաքացիները, առանց բացառության, այդ թվում՝ կառավարողները՝ «բանտի ադմինիստրացիան»։

Միայն ուժայինների վրա հենված պետության պարագայում մենք չենք կարողանալու դիմակայել մարտահրավերներին։ Ապացույցը համավարակի դեմ պայքարն է։ Նրանք, ում ձեռքերում են լծակները, տապալեցին գործը։ Գինը՝ մեծ թվով հիվանդներ, մահեր, ողբերգություններ, գերլարված պայմաններում աշխատող բժշկական համակարգ։ Բանտի կոնցեպցիան ենթադրում է խոշոր տապալումներ սոցիալական ոլորտում, տնտեսության մեջ, քրեածին իրավիճակի զսպման համակարգում, արտաքին հարաբերություններում, այլ տիպի բարքեր, արժեքներ՝ այն, ինչին մենք առնչվում ենք հիմա, և առնչվելու ենք առաջիկայում շատ ավելի սուր։

Սրան զուգահեռ՝ բանտապետը կորցնում է իր հեղինակությունը։ Հենց այդ պատճառով՝ հրապարակային հարձակման է ենթարկում իր կիսահակառակորդներին՝ ցույց տալու, որ կա՛մ, որ ուժե՛ղ եմ։

Կարճաժամկետ փուլում իրավապահներով, դատարաններով, հրոսակներով կարելի է վախի և պսևդոկառավարելիության մթնոլորտ ստեղծել։ Բայց դա ամեն վայրկյան մոտեցնում է համակարգի փլուզումը։ Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են բանտերում, բանտ-պետություններում բունտերի, զանգվածային ընդվզումների, անկառավարելի վիճակների դեպքերը՝ հետագա դրամատիկ զարգացումներով։ Միասնական բանտի գաղափարախոսները և կամակատար օժանդակողները սա պետք է շատ լավ հասկանան։

«Բանտի ադմինիստրացիայի» երեկվա արտագնա խնջույքը դիտարժան էր։  Ցուցադրաբար անել այն, ինչը դու ժողովրդին կոչ ես անում՝ չանել, խախտել բոլոր այն նորմերը, ինչի համար դու պատժում ես ժողովրդին։ Ինչքան պետք է կտրված լինել իրականությունից՝ այդ լուսանկարներն անձամբ տարածելու համար։

Մեզ պարտադրում են բանտ, որտեղ չկա ոչ օրենք, ոչ հեղինակություն։ Ադմինիստրացիան ինքը խախտում է բոլոր օրենքները։ Իրենք իրենց անսահմանափակ, ցանկացած պահի տեստավորվում են, իսկ ժողովրդի համար տեստ չկա, իրենք ցանկացած պահի, երբ մտքներով անցնում է,  ինքնամեկուսանում են պետական ամառանոցներում, իրենք ընդունում են օրենք՝ դիմակ չկրելը պատժելու մասին, և հենց իրենք այդ կանոնը ցուցադրաբար չեն պահում։ Առավոտյան խոսել երկրում առաջիկայում հնարավոր հազարավոր մահերի մասին, իսկ երեկոյան խնջույք անել՝ բոլոր նորմերը խախտելո՞վ։ Բանտում այս պահին չկա հեղինակություն, որի խոսքը կլսեն, որի հորդորով կփրկվեն։ Երկու տարի բոլոր պոտենցիալ հեղինակություններին համառորեն վարկաբեկելուց հետո այսպես էլ պիտի լիներ։

Ուրեմն խնդիրը հետևյալն է՝ բնական ընտրությամբ, պայքարի, կամային և ինտելեկտուալ հատկանիշներով ձեռք բերել լիդեր (լիդերներ),  հեղինակություն (հեղինակություններ) և ինքնակազմակերպման ճանապարհով փրկվել աղետից։

Լավատեսության աղբյուրը

Լավ հասկանալով, որ իրավիճակն իր երեք հիմնական թեմաներով խիստ ռիսկային է՝ համավարակ, սոցիալական խնդիրներ, պատերազմի վտանգ, այնուհանդերձ՝ մենք անհուսության փոսում չենք, չենք հասել անդառնալիության կետին։ Լավատեսության միակ ռեալ աղբյուրը փոխարկելիության հնարավորությունն է. մենք առայժմ կարող ենք պետական բանտից վերափոխվել միասնական նավի։ Դա կբերի աներևակայելի չափերի նոր ռեսուրների ի հայտ գալուն, դա կբերի բոլոր ունակ մարդկանց կարողությունների մեկտեղմանը, երկրի ներսում իրար հարգելու մթնոլորտի հաստատմանը։ Նման պայմաններում հնարավոր կլինի կանգնեցնել համավարակը, աշխուժացնել տնտեսությունը և խուսափել պատերազմից։

Նոր, սոլիդ կառավարության ձևավորման մեխանիզմը հարցի տեխնիկական կողմն է, և դրա վրա պետք չէ սևեռվել։ Կարևորը գաղափարի գիտակցումն է՝ իշխող ուժի, խորհրդարանական ուժերի և հանրային ակտիվ շրջանակների կողմից։ Կա ներկայի իշխանություն, կար անցյալի իշխանություն, մենք պետք է ձևավորենք ապագայի իշխանությունը։ Սա է խնդիրը։

 

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:22 15/05/2020  |  ՎերլուծություններԻնչպես չվնասել հայրենիքին «հայրենասիրությամբ»
15:38 12/05/2020  |  ՎերլուծություններԱԺ ծեծկռտուքը ու շարունակվող բազարը. պետք է սկսել տարանջատվել
17:36 09/05/2020  |  ՎերլուծություններՆրանք ավելի ազատ են, քան՝ ծափահարող 88-ը
13:15 11/02/2020  |  ՎերլուծություններՀանրաքվեի գաղափարը Նիկոլ Փաշինյանինը և «Իմ քայլինը» չի եղել. կա երրորդ կողմ, որը հուշել է այս տարբերակը. Վահե Հովհաննիսյան
12:39 04/02/2020  |  ՎերլուծություններՀայաստանյան ժամանակ
12:13 08/01/2020  |  ՎերլուծություններՍխալի համակարգը
15:10 13/12/2019  |  ՎերլուծություններԿառավարությունն արձանագրեց պետական մեքենայի խափանումը․ Վահե Հովհաննիսյան
11:47 26/11/2019  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. «Կենցաղային պետության» հաղթահարման մեր քայլը
13:35 06/11/2019  |  ՎերլուծություններԴեգրադացիան չունի հատակ, կարմիր գիծ, որտեղ այն կանգ է առնում
11:56 05/11/2019  |  ՎերլուծություններՈւրիշ Հայաստանի դասերը

Տեսանյութեր

10/20/2020   18:50 Մտել ենք հակառակորդի դիրքեր, ոչնչացրել հակառակորդին, վերցրել դիրքը. պատմում են հերոսները

Տեսադարան

10/08/2020   11:29 Մայրաքաղաք Ստեփանակերտը շարունակում է գնդակոծվել ադրբեջանական օդուժի ու ծանր հրետանու կողմից

Մամուլ

Արխիվ

[]