Թեմաներ
Շաբաթ 06 / 06 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/06/2020   21:12 Կարող ենք վստահ ասել, որ Դավիթ Անանյանը վերջնականապես չի խելագարվել.Միքայել Մինասյանը՝ ՊԵԿ նախագահի հրաժարականի մասին 06/06/2020   20:45 «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս 06/06/2020   20:30 Ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը շատանում են. Մհեր Դավիդյանց 06/06/2020   20:18 Հատել ենք դժոխքի սահմանը, բայց մենք հումանիտար աղետ դեռեւս չենք ապրում. Փաշինյան 06/06/2020   20:08 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալիզացիայի. Փաշինյան 06/06/2020   17:56 Քաղաքական գործիչները մնում են քաղաքական գործիչներ, հանցագործությունները մնում են հանցագործություններ. Ալեն Սիմոնյան 06/06/2020   17:48 Քաղաքական ուժերի միջեւ բանակցություններ են ընթանում 06/06/2020   17:41 «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել է նաև Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը 06/06/2020   17:30 Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կորցրել է իր ժողովրդավարական էությունը . Քաղտեխնոլոգ 06/06/2020   17:20 Լավ, դու անհարմար չես զգու՞մ. Գեւորգ Պետրոսյանը` Լիլիթ Մակունցին 06/06/2020   17:16 Փողոցում դիմակ կրելն անիմաստ է. դոկտոր, պրոֆեսոր 06/06/2020   17:12 Չեմ կարծում՝ վարչապետի կարևորագույն գործառույթը Գագիկ Շամշյանի գործառույթն իրականացնելն է. Զոհրաբյան 06/06/2020   17:08 Համավարակի դեմ կռիվ տալուց մեր ոտի տակ են ընկնում որոշ պսևդոընդդիադիրներ. Հրաչյա Հակոբյան 06/06/2020   17:02 Մեյմանդար շուկայի գործով քաղաքացիներից երկուսը կալանավորվել են 06/06/2020   16:40 Ծառուկյանի մասին հրապարակումներում գերակշռում են դրականները. Մեդիա պաշտպան 06/06/2020   16:26 Ինչ է թաքցնում Առողջապահության նախարարությունը. Մահացած անձանց թվային տվյալների ու աշխարհագրության վերաբերյալ ԱՆ-ն տվյալներ չունի՞ 06/06/2020   16:21 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին 06/06/2020   16:17 Վախճանվել է Սերգեյ Փարաջանովի կինը 06/06/2020   16:02 Իշխանությունը փորձում է տարբեր տիպի ճնշումներով քաղաքական մրցակիցների բերանը փակել. քաղտեխնոլոգ 06/06/2020   15:57 Դատախազը բողոք էր ներկայացրել՝ պահանջելով խստացնել պատիժը, բայց Վերաքննիչն արդարացրեց 06/06/2020   15:41 ՀՀ ԶՈւ ԳՇ պետը եղել է ԶՈւ զորամասերից մեկում 06/06/2020   15:22 Հորդորում ենք պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին, թե որ կառույցներն են ներգրավված քաղաքացիների անձնական տվյալների մշակման գործընթացում․ հայտարարություն 06/06/2020   15:16 Դանակահարվածը վրաերթի էր ենթարկել իրեն դանակահարողին 06/06/2020   14:58 Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն 06/06/2020   14:54 ՍԱՏՄ-ն 72 ժամով կասեցնում է ռեստորանային համալիրի գործունեությունը. այնտեղ անցկացվել է հարսանիք 06/06/2020   14:46 Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ՌԽ հեռավար նիստում քննարկվել են տեսադիտարկման համակարգերին վերաբերող թեմաները 06/06/2020   14:38 Հունիսի 8-ին «Դոմոդեդովո»-ից տեղի կունենա Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքը. Ցանկը հրապարակվել է 06/06/2020   14:21 Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ելքերն ու մուտքերը կարգելափակվեն. Փաշինյան 06/06/2020   14:20 Քաղաքապետարանի հնարամտությունը հետաքրքիր դրսևորումներ ունի. Դավիթ Խաժակյան 06/06/2020   14:08 «Դա ինձ համար հանելուկ է». Վարուժան Հոկտանյանը ծխախոտի մաքսանենգության դեպքի առթիվ քրգործի հարուցումը մերժելու մասին 06/06/2020   13:48 Համավարակը, հասարակությունը և պետությունը. Վարդանյան 06/06/2020   13:27 Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ 06/06/2020   13:16 Փաշինյանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ քրեական գործերով սպառնալը քաղաքական գործիք է իր ձեռքում․ Թեւանյան 06/06/2020   13:05 Երկրի ծանր շնչառությունը ու իշխանականների հիստերիան. Արփինե Հովհաննիսյան 06/06/2020   13:01 Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ 06/06/2020   12:54 Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին` երկրի ազգային տոնի առթիվ 06/06/2020   12:47 Արցախում նոր կորոնավիրուսը հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ 06/06/2020   12:38 Վերաքննիչ դատարանն արդարացրել է 2008թ. գործով դատապարտված Իսահակ Մալխասյանին.Աբրահամյան 06/06/2020   12:34 Արթուր Վանեցյանը հայցադիմումներ է ներկայացրել ընդդեմ վարչապետի ու Արման Բաբաջանյանի կայքի 06/06/2020   12:21 Փաշինյանի տեղադրած լուսանկարից հետո Սուրենավանի դպրոցի ուսուցչուհին ազատվել է աշխատանքից 06/06/2020   12:10 Լռելն է դավաճանություն. Ս. Սեյրանյան 06/06/2020   12:02 Արթուր Վանեցյանը կոչ է արել ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին՝ ստեղծել քննիչ հանձնաժողով ու գնահատական տալ Փաշինյանի գործողություններին 06/06/2020   11:51 Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են 06/06/2020   11:41 Արշավիր Ղարամյանը՝ Տեր-Պետրոսյանին. Մարտը տանուլ տված հրամկազմին առնվազն հեռացնում են պաշտոններից 06/06/2020   11:34 Աղջիկ, ուզում եմ հասկանալ, թե նախ, դու որպես ի՞նչ ես արձագանքում Ծառուկյանին. Գեւորգ Պետրոսյան 06/06/2020   11:30 Կավասակիի սինդրոմ ունեցող 4-ամյա երեխայի մոտ ախտորոշվել է բազմահամակարգային բորբոքային համախտանիշ 06/06/2020   11:20 Կորոնավիրուսից մահացածներից 56-ամյա կինը որեւէ քրոնիկական հիվանդություն չի ունեցել 06/06/2020   11:15 Եթե սահմանափակումներ արեցինք ու մեզ մոտ թվերը նվազեցին ու զրոյացան, սա հարցի լուծո՞ւմ է, լուծում չէ. Փաշինյան 06/06/2020   10:54 Հայաստանում կորոնավիրուսի 547 նոր դեպք է գրանցվել. 7 մարդ մահացել է 06/06/2020   10:30 Սեւանն ունի բոլորիս կարիքը. Գնել Սանոսյան
06/05/2020   22:20 Պարետ Տիգրան Ավինյանն առանց դիմակի՝ բազմամարդ սրճարանում. Ֆեյսբուքյան օգտատիրոջ տեսանյութ 06/05/2020   23:55 Վարչապետի մամուլի խոսնակի արձագանքել է Գագիկ Ծառուկյանի ելույթին ու նախազգուշացրել 06/06/2020   21:12 Կարող ենք վստահ ասել, որ Դավիթ Անանյանը վերջնականապես չի խելագարվել.Միքայել Մինասյանը՝ ՊԵԿ նախագահի հրաժարականի մասին 06/06/2020   00:23 Խմբակային բռնաբարության համար դատապարտված ընտրակեղծարարը Հյուսիս-հարավից ինչքա՞ն լափած կլինի. Հրաչյա Հակոբյան 06/05/2020   11:23 Տարեկան այդ 300 դրամն անգամներով ուժեղացնելու է ՀՀ անվտանգությունը. Վարչապետը՝ գույքահարկի մասին 06/05/2020   11:45 Ծխախոտի մաքսանենգության դեպքերի առթիվ քրեական գործ չի հարուցվի. Ոստիկանությունը մերժել է քրգործի հարուցումը 06/05/2020   16:42 Առանց սոցիալական հեռավորության քաղաքացուն ասֆալտին փռելու գործողությունը ավելի վնաս է հասցնում պետությանը, քան ծառայում համաճարակի դեմ պայքարին. փաստաբան 06/05/2020   09:43 Մաքսանենգ ծխախոտի ծուխը՝ ՌԴ-ից. «Իրատես» 06/06/2020   12:34 Արթուր Վանեցյանը հայցադիմումներ է ներկայացրել ընդդեմ վարչապետի ու Արման Բաբաջանյանի կայքի 06/05/2020   18:47 Երբ առաջնորդի դիմակի տակ թաքնվում է «Անսկզբունք ապիկարը», կռվի ելքը, ցավոք, կանխորոշված է. Միքայել Մինասյան 06/06/2020   11:15 Եթե սահմանափակումներ արեցինք ու մեզ մոտ թվերը նվազեցին ու զրոյացան, սա հարցի լուծո՞ւմ է, լուծում չէ. Փաշինյան 06/05/2020   22:59 ԱՀԿ-ն փոխել է դիմակ կրելու վերաբերյալ կարծիքը. ՌԻԱ Նովոստի 06/06/2020   09:20 Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, ԱԱԾ տնօրեն. Փաշինյանի սեղանին դիմումներ կան. «Հրապարակ» 06/05/2020   17:58 Լևոն Տեր-Պետրոսյան․ Պարզագույն սիլլոգիզմ. ilur.am 06/05/2020   10:52 Հայաստանում կորոնավիրուսի 596 նոր դեպք է գրանցվել 06/05/2020   21:58 Միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի. Տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստ (տեսանյութ) 06/05/2020   14:16 Գևորգ Պետրոսյան. Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից 06/06/2020   00:09 Բոլոր ոլորտները ձախողվել են. Իշխանությունը պետք է փոխվի 100 տոկոսով. Ծառուկյան 06/06/2020   09:23 Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղեւորին. «Հրապարակ» 06/06/2020   15:57 Դատախազը բողոք էր ներկայացրել՝ պահանջելով խստացնել պատիժը, բայց Վերաքննիչն արդարացրեց

Իմ պատկերացրած ապագա Հայաստանում Երևանը պետք է ավելի քիչ բնակչություն ունենա, Գյումրին, Վանաձորը՝ գոնե կրկնակի. նախագահ Արմեն Սարգսյան 05/22/2020   16:09  |  ԼՐԱՀՈՍ

«Ես կարծում եմ, որ կորոնավիրուսն այսօրվա դժվարությունների, խնդիրների պատճառը չէ, այլ հետևանքը»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, -որովհետև իրական պատճառը փոփոխվող աշխարհն է: Աշխարհը վաղուց, երկար տարիներ փոխվում է: Հայաստանն էլ է փոխված»:

Նախագահն ասել է, որ ներկայիս համավարակով և առողջապահության համակարգի վիճակով պայմանավորված՝ կենտրոնացված առողջապահությունը Հայաստանի համար լուծում չէ: «Ունենք երկիր, որտեղ բնակչության կեսն ապրում է մի քաղաքում,-նշել է նախագահը:- Եթե մենք կարողանանք լավագույն կենտրոնները բաշխել ամբողջ հանրապետության տարածքով, ապա հաջողության կհասնենք: Առողջապահությունը պետք է լինի ժամանակակից՝ տարածության մեջ փռված: Ունենալով լավագույն կենտրոններ Երևանում, Գյումրիում կամ Վանաձորում, գյուղական տարածքներում ստեղծել առողջապահական համակարգեր, որոնք ունեն տարածքային լոկալ լուծումներ»:

Հանրապետության նախագահի խոսքով՝ կորոնավիրուսից հետո պետք է գիտակցենք, որ առողջապահությունը և առողջությունը համաշխարհային մասշտաբով և նաև Հայաստանում դառնում են առաջնահերթ: «Այսուհետ անհնարին է լինելու, որ պետությունները փող չծախսեն կենսաբանության կամ առողջապահական համակարգերի վրա,-ասել է Արմեն Սարգսյանը:- Հայաստանն իր դերը պետք է ունենա, և խոսելով գործընկերների հետ, կարողանանք որոշակի Know-how-ներ տեղափոխել մեր երկիր, ընդ որում, մենք այստեղ ունենք վարպետներ»: Որպես օրինակ, նախագահը մասնավորապես նշել է, որ վերջերս մոտ 30 օդափոխիչ սարքավորումներ վերանորոգվել են մեր մասնագետների կողմից: «Մենք ունենք և՛ գիտական, և՛ տեխնոլոգիական այդ հնարավորությունը,- ասել է նախագահ Սարգսյանը:- Մենք շարունակում ենք քննարկումները Գերմանիայի հետ՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի համատեղ արտադրություն ստեղծելու ուղղությամբ: Երկու ընկերություն կա՝ Siemens-ը և Bosch-ը, որոնց հետ աշխատում ենք»:

Վերստին անդրադառնալով այն թեզին, որ կորոնավիրուսը եկավ ապացուցելու աշխարհի փոխվելը, նախագահն ասել է, որ ինքը կրկին դիմել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովին՝ առաջարկելով, որ նախագահի աշխատակազմն աշխատի իրենց հետ և համատեղ վերանայի կամ լրացում կատարի նախկինում պատրաստված զեկույցի մեջ՝ ելնելով նրանից, թե կորոնավիրուսից հետո ինչպիսի առաջարկներ կլինեն: Առաջարկներից մեկն է արագացնել էլեկտրոնային կառավարման համակարգերը, որոնք կապված են և՛ առողջապահության, և՛ այլ ոլորտների հետ, որովհետև սա անհրաժեշտություն է: Համագործակցությունը ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի հետ նախապատմություն ունի: «Ստեղծվել է այսպես կոչված, Ավագների համաժողով, որտեղ տարբեր երկրների նախագահներ և վարչապետներ են, որոնք պետք է առաջարկեն, թե նշված կազմակերպությունն ինչպես պետք է փոխվի ապագայում: Ինձ խնդրեցին լինել այդ համաժողովի նախագահը,-պատմել է Արմեն Սարգսյանը,- ես էլ, քանի որ համաձայնեցի, խնդրեցի անվճար հետազոտություն անել Հայաստանի համար օտարերկրյա ներդրումների հետ կապված ծրագիր մշակելու ուղղությամբ: Այդ ծրագիրը մշակվեց և ներկայացվեց Հայաստանի կառավարությանը»:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային կառավարմանը, Հանրապետության նախագահի խոսքով՝ այն անհրաժեշտություն է. «Էլեկտրոնային կառավարումն անհրաժեշտ է և՛ պետական ծառայությունում, և՛ կրթական համակարգում: Եթե մենք ուզում ենք բարձրորակ կրթություն տալ այն երեխաներին, որոնք գտնվում են սահմանամերձ գյուղերում, ապա էլեկտրոնային կրթությունը լավագույն ճանապարհն է, որպեսզի այդ երեխան Հայաստանի լավագույն մաթեմատիկայի ուսուցիչների դասախոսությունը լսի և տնային աշխատանքները կատարի»:

Հանրապետության նախագահն ասել է, որ կորոնավիրուսը փորձություն էր, և մեզնից յուրաքանչյուրն, աշխարհը որպես ամբողջություն, առանձին պետություններն անցնում են այդ փորձությունը: «Այդ թեստի եզրակացություններից մեկն այն էր, որ Հայաստանն ունի խնդիր, և դրան պետք է լուծում տա: Այդ խնդիրը պարենի անվտանգությունն է,- նշել է նախագահը:- Պարենային անվտանգություն ասելով՝ մենք նախ պետք է հիշենք, որ ունենք երկու դարպաս, մեկը դեպի հարավ՝ Իրան, մյուսը՝ դեպի Վրաստան: Մենք ունենք շատ մեծ գյուղատնտեսական պոտենցիալ, որը չենք օգտագործում»: Խոսքն այն մասին չէ, թե մենք ինչքան ունենք, խոսքն այն մասին է, թե մենք ինչքան ենք արտադրում: «Օրինակ՝ եթե չվերցնենք Արարատյան դաշտը, ապա լեռնային մասերում չենք կարող ասել, որ ինտենսիվ գյուղատնտեսություն ունենք,-նշել է նախագահը:- Հետևաբար, պոտենցիալը շատ ավելին է, քան մենք արտադրում ենք: Մեկ ուրիշ օրինակ բերեմ: Ես վերջերս հանդիպել էի Արցախի նորընտիր նախագահի հետ, խոսում էինք Արցախում ոչխարաբուծության մասին: Եթե այսօր Արցախում 65-70 հազար գլուխ ոչխար կա, Արցախը համապատասխան ներդրումների, քաջալերման ճանապարհով՝ և՛ հարկային, և՛ ֆինանսական, և՛ բանկային, կարող է սկզբունքորեն մի քանի տարվա ընթացքում այդ արտադրությունը հասցնել մինչև կես միլիոնի կամ 600 հազարի: Իսկ սա նշանակում է, որ Արցախը կարող է արտահանել Հայաստան, և Հայաստանն ինքնին կարող է արտահանել հարևան երկրներ, և՝ ոչ միայն»:

Պարենային անվտանգության խնդիրը կապակցելով ժողովրդագրական խնդրի հետ՝ նախագահ Սարգսյանը կրկին դրան անդրադարձել է Արցախի օրինակով. «Այսօր Արցախի Հանրապետության բնակչությունը մոտավորապես 150 հազար է: Պատկերացրեք, որ եթե պատերազմից հետո մենք որդեգրեինք հստակ ծրագիր և աջակցեինք մարդկանց, որպեսզի իրենց տուն-տեղը դնեին Արցախում: Եթե բնակչությունը 200 հազար կամ 400 հազար լիներ, մտածենք, թե այդ 400 հազարը, թե ինչ հսկայական ներդրում կարող էր ունենալ Արցախի տնտեսության մեջ, Հայաստանի տնտեսության մեջ, և, միաժամանակ, պարենային անվտանգության մեջ»:

Այս թեմայի շրջանակում վերադառնալով Երևանին, նախագահ Սարգսյանն ասել է, որ մայրաքաղաքն արդեն չի կարող բավարարել բոլորիս: «Եթե ապրում ես բազմահարկ շենքի ինչ-որ հարկում, առողջապահական իմաստով ընտանիքով այդտեղ մեկուսանալը շատ ավելի դժվար է, քան եթե ապրեիր Երևանից դուրս՝ առանձնատանը կամ փոքրիկ տանը, որն ուներ իր փոքրիկ այգին,-ասել է նախագահը:- Քո երեխաները կարող էին դուրս գալ, և դու ավելի անվտանգ պայմաններում կարող էիր անցկացնլ կորոնավիրուսի ժամանակը: Երկրորդը՝ Երևանից մինչև Բյուրական կարելի է մեքենայով հասնել 25 րոպեում, Ծաղկաձոր, Հրազդան՝ մինչև 40 րոպեում, իսկ աշխարհի մեծ քաղաքներում մարդիկ մեկ, երկու, երեք ժամ են կորցնում աշխատանքի գնալու և վերադառնալու համար: Այսինքն՝ Հայաստանը երկիր է, որի բնակիչները, չգիտես ինչու, ուզում են ապրել դրա կենտրոնում: 21-րդ դարում մենք պետք է ունենանք ժամանակակից երկիր դառնալու նպատակ: Իմ նախագահության առաջին օրվանից ես խոսում եմ դրա մասին: Օրինակ, եթե մենք կարողանանք ենթակառուցվածքային խնդիրներ լուծել, եթե Երևանից Գյումրի ճանապարհը կառուցենք որքան հնարավոր է արագ՝ օգտագործելով նաև այն մարդկանց ներուժը, որոնք այս ժամանակ պետք է Ռուսաստանում լինեին, նախ, աշխատատեղեր կստեղծեինք, երկրորդ՝ կնպաստեինք մեր ընտանիքների կայունությանը: Այսինքն՝ իմ պատկերացրած ապագա Հայաստանում Երևանը պետք է ավելի քիչ բնակչություն ունենա, Գյումրին, Վանաձորը՝ գոնե կրկնակի, և մենք սովորենք ապրել ավելի բնական պայմաններում»: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:26 22/05/2020  |  ԼՐԱՀՈՍ«Կորոնավիրուսը դեռևս չի հաղթահարվել և, կարծում եմ, երկար ժամանակ ներկա է լինելու այստեղ». նախագահ Արմեն Սարգսյան
18:12 21/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին
12:15 21/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱյլևս անշրջելի իրողություն է, որ Արցախի Հանրապետությունը կայացած ժողովրդավարական պետություն է. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
18:09 20/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը հանդիպումներ է նախաձեռնել քաղաքական ուժերի, հանրային սեկտորի ներկայացուցիչների և մասնագետների հետ
17:45 20/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին»» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը
17:32 20/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
17:25 19/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահը ստորագրել է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը
17:23 19/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
17:11 19/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ
10:38 18/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Տեսանյութեր

06/06/2020   13:31 Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, ԱԱԾ տնօրեն Փաշինյանի սեղանին դիմումներ կան «Հրապարակ»

Տեսադարան

05/09/2020   14:27 Արցախում տեղի է ունեցել եռատոնին նվիրված միջոցառումներ

Մամուլ

Արխիվ

[]