Թեմաներ
Ուրբաթ 08 / 07 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/07/2020   19:49 Գազի սակագնի բարձրացումը ճգնաժամը խորացնող պատճառ կարող է հանդիսանալ. փորձագետ 08/07/2020   19:43 «Հայաստանը պետք է հայրենիք դարձնենք նաև արաբների ու ասորիների համար». Զարեհ Սինանյան 08/07/2020   19:39 Բարձրագույն կրթության ոլորտում վերջին 2 տարվա ընթացքում արձանագրվել է ակնհայտ ռեգրես. Աննա Կոստանյան 08/07/2020   19:33 Նոյն իջնում էր Արարատից 08/07/2020   19:25 «Ինչքան այս գործընթացը ձգվի, այդքան նոր գործեր են բացահայտվելու» Թեհմինա Ենոքյան 08/07/2020   19:13 Հայաստանի վերելքը կլինի վստահ ու հաստատուն. առկա են անհրաժեշտ հենակետերը. ԿԲ նախագահ 08/07/2020   19:03 Հակառակորդին հասցրեցինք 4-5 անգամ ավել կորուստ . Սերժ Սարգսյան 08/07/2020   19:01 Բնապահպանն առաջարկեց իրենց ապամոնտաժված վագոնը տեղափոխեն բնակչի այգին, որտեղից այն բերել էին 08/07/2020   18:50 Տեսչական մարմնի կողմից վերջին երեք ամիսների ընթացքում իրականացվել են շուրջ 800 մշտադիտարկումներ, ինչի արդյունքում խախտումների հայտնաբերման կորը մոտենում է զրոյի: 08/07/2020   18:42 Ռոբերտ Նազարյանին և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել. հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալը ձերբակալված է 08/07/2020   18:40 Ոստիկանությունում քաղաքացուն 14 ժամ ապօրինի պահել են անազատության մեջ՝ առանց քրգործի հարուցման.փաստաբան 08/07/2020   18:28 Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոց եւ Էրեբունու թաղապետարանը․ ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են 08/07/2020   18:24 Նիկոլ Փաշինյանը Գեորգի Ավետիսյանին գործուղում է Արցախ 08/07/2020   18:19 Հայկ Սարգսյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցի վերաբերյալ որոշումը՝ առաջիկա օրերին 08/07/2020   18:17 «Ամբողջությամբ ապօրինի զավթումները վերացնելու ենք» Գևորգ Ազիզյան 08/07/2020   18:16 Ռոբերտ Քոչարյանի գրքի նկատմամբ նախատրամադրվածություն կա.փաստաբան 08/07/2020   18:07 Առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին, եւ իմ որոշման մեջ եղել եմ վճռական. Սերժ Սարգսյան 08/07/2020   18:03 «Նիկոլ Փաշինյանի հանձնարակական է՝ ինչ գնով ուզում է լինի ազատվել իմ տղայից». Գառնիկ Իսագուլյան 08/07/2020   17:59 Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդումը արգելելու գործով նշանակվեց դատաքննություն 08/07/2020   17:54 Ժամանակն է մտածել Հայաստան-Լիբանան առևտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ 08/07/2020   17:44 Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացու դի 08/07/2020   17:41 Զորավիգ կանգնենք Լիբանանին եւ լիբանահայությանը. ՀՅԴ 08/07/2020   17:25 Պայթյունի հետևանքով Բեյրութում զոհված հայերի թիվը հասել է 13-ի 08/07/2020   17:21 Մեր ազգային, պետական շահը և հայ ազգի հավիտենականության իրական հայեցակարգը պահանջում են այս կառավարության՝ օր առաջ իշխանությունից հեռանալը 08/07/2020   17:15 Ապամոնտաժվում է Լիդիան Արմենիայի վագոն-տնակը 08/07/2020   17:09 Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի վարձատրություն ստանալու համար 08/07/2020   17:07 ԲԸՏՄ-ն արձանագրում է խախտումների նվազում 08/07/2020   16:59 Արմեն Թավադյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց 08/07/2020   16:53 Եթե Ջերմուկի մայրուղու հողերն ինչ-որ կերպ հայտնվել են Լիդիանի սեփականության ներքո, ապա դա ապօրինի է կատարվել. ՀԲՃ-ի հայտարարությունը 08/07/2020   16:51 Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 08/07/2020   16:43 Միհրան Պողոսյանը՝ ՀՔԾ-ին. Դադարեցրեք Հրայր Թովմասյանի անվան անհարկի շահարկումները 08/07/2020   16:29 «Զվարթնոց». Չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը 08/07/2020   16:24 Ոստիկանները բացահայտել են Նորաշեն համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները 08/07/2020   16:20 ՀՀ դատախազությունն առաջարկում է օրենսդրորեն բարելավել ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը 08/07/2020   16:19 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է ՍԴ դատավորների երեք թեկնածուների բարեվարքությունը 08/07/2020   16:15 Արմեն Թավադյանի շարժական և անշարժ գույքի վրա դրված կալանքը կվերացվի 08/07/2020   16:08 Չէի կարող չգնալ հանձնաժողովի նիստին, որովհետև թաքցնելու ոչինչ չունեմ. Սերժ Սարգսյան 08/07/2020   16:06 Բեյրութում զոհերի թիվը հասել է 157-ի, ծանր վիճակում է գտնվում 120 մարդ. Զոհերի թիվը կարող է ավելանալ 08/07/2020   15:58 «Որևիցե մեկը ապօրինի հայտարարություն չի արել» Ջերմուկի համայնքապետ 08/07/2020   15:53 Արմեն Թավադյանի գործով դատական նիստում կրքերը բորբոքվեցին. Զերծ մնացեք օրինական ուժի մեջ մտած ակտերին գնահատական տալուց. Փաստաբանը՝ դատախազին 08/07/2020   15:44 Անթույլատրելի է այս կամ այն խմբավորման կողմից ցանկացած ընդերքօգտագործողի աշխատանքների խոչընդոտումը. Հայտարարություն 08/07/2020   15:33 Երկիրը պրոբլեմների մեջ է, ժողովուրդը գումար չունի, խեղդված է. Լիբանանահայ 08/07/2020   15:28 Տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագծի առցանց հանրային քննարկում 08/07/2020   15:25 Ոստիկանությունը հրապարակել է Ալրաղացի Լյովի Հայաստան տեղափոխվելու կադրերը 08/07/2020   15:21 Երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում՝ երկրում իրավիճակն ավելի վատթարանար. Սերժ Սարգսյան 08/07/2020   15:21 «Նորք»-ի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել 08/07/2020   15:17 Արմեն Թավադյանի և մյուսների գործով դատական նիստը սկսվեց՝ 3 անգամ ընդմիջում հայտարարվելուց հետո 08/07/2020   15:12 ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել Լանջիկ համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով առերևույթ յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 08/07/2020   15:07 Ամուլսարում սպասում են «Լիդիանի» տեղադրած վագոն-տնակի տեղափոխմանը 08/07/2020   15:03 Ամուլսարում բողոքի ակցիայի 4-րդ օրն է. «Լիդիան»-ի վագոն-տնակը կտեղափոխեն
08/06/2020   19:51 «Նիկոլը Տեր- Պետրոսյանի փորձառությունը չունի և, ի տարբերություն նրա, ունի շատ համառ և լկտի վարքագիծ». Հայկազուն Ալվրցյան 08/05/2020   20:16 Քուանշ, պարոն քաղաքապետ 08/06/2020   12:30 Ձերբակալվել է Ռոբերտ Նազարյանը. ՀՔԾ-ն հաստատում է 08/07/2020   11:21 Այո, Ալենը ականջալուր եղավ վարչապետի կոչին և հաղթահարեց իր գլխի աղքատությունը. Մանթաշյան 08/06/2020   19:07 ՍԴ նախագահին ու երեք դատավորներին վերջնահաշվարկ չի վճարվել, գույքի ընդունում-հանձնում չի եղել. նրանք դե յուրե ՍԴ դատավորներ են 08/05/2020   23:00 Հրապարակվել է Ա. Սիմոնյանի ու Ա.Դանիելյանի ծեծկռտուքի տեսագրությունը 08/06/2020   21:29 Բեյրութի պայթյունից 30 ժամ անց փրկարարներին հաջողվել է գտնել և փրկել նավահանգստի աշխատակիցներից մեկին 08/06/2020   18:37 Նավի սեփականատերը, որի բեռը կարող էր պայթել Լիբանանում, Խաբարովսկից գործարար էր 08/07/2020   11:53 Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են, քանի որ չունեն իրավական անհրաժեշտ հիմքեր . Ղազինյան 08/05/2020   22:12 «Ամուլսարը լինելու է Փաշինյանի գերեզմանափորը... ». Գևորգ Պետրոսյան 08/06/2020   13:38 Աշոտ Զաքարյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ 08/06/2020   17:24 Վահե Էնֆիաջյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ 08/05/2020   21:33 Շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել Արսեն Թորոսյանի նկատմամբ. պայմանագրեր են կնքվել ընկերության հետ, որի տնօրենը Թորոսյանի կինն է. hetq.am 08/06/2020   10:46 Հրապարակվել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի՝ ամենամոտ հեռավորության վրա արված տեսանյութը 08/06/2020   11:12 Հղկիչը աշխատանքի ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում.տղայի վիճակը ծանր է գնահատվում 08/06/2020   10:05 Փաշինյանի «դաբրոյով» Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել» հայտնի փարթին. «Հրապարակ» 08/05/2020   19:57 Լույսի պես աղջիկ. Կայա Ֆուտուլյանը Լիբանանում զոհված հարյուրավոր քաղաքացիներից մեկն է 08/07/2020   00:06 Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան 08/07/2020   10:55 Բախումներ Բեյրութում. Պահանջում են կառավարության հրաժարականը 08/06/2020   14:48 Դատարանն անհարգելի համարեց դատական նիստին Սերժ Սարգսյանի բացակայությունը․ նիստը հետաձգվեց

Եթե մեզ մոտ ներքին տուրիզմի առաջարկն ավելի լավը չլինի, զգալի շուկա կկորցնենք. Մեխակ Ապրեսյան 05/22/2020   16:44  |  ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն աստիճանաբար ձևավորում են ներքին տուրիզմի հետ կապված իրենց առաջարկները։ Միևնույն ժամանակ փորձում են հասկանալ՝ միջազգային զբոսաշրջության վերականգնման հետ կապված ինչ զարգացումներ կլինեն, որպեսզի համապատասխանաբար պլանավորեն իրենց գործունեությունը։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարծում է՝ ներքին տուրիզմի նկատմամբ պահանջարկ կլինի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում փորձագետն ասաց՝ ակնհայտ է, որ զբոսաշրջության վերականգնումը սկսվելու է ներքին զբոսաշրջությունից, որից հետո հերթական քայլը լինելու է արդեն ամբողջ զբոսաշրջության, ինչպես նաև միջազգային զբոսաշրջության վերականգնումը.

«Մասնավորն իր առաջարկներն է ձևավորում այսօրվա շուկայի իրավիճակին ու պահանջարկին համապատասխան, բայց այստեղ շատ կարևոր է նաև համապատասխան պետական քաղաքականությունը։ Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ բարձրացրեցի նաև համապատասխան հարկային քաղաքականություն վարելու հարցը։ Հարկաբյուջետային քաղաքականության լավ օրինակ է սոցիալական փաթեթը, երբ պետությունը սոցիալական փաթեթի շրջանակում կազմակերպում է հանրային ծառայողների հանգիստը։

Սոցիալական խնդիր լուծելուց բացի, այս փաթեթների առկայությունը խթանում են նաև ներքին զբոսաշրջությունը։ Սա հզոր գործիք է, որը պահանջարկ է ստեղծում Հայաստանի ու Արցախի հանգստի ծառայությունների նկատմամբ, և ինչու մասնավորը նույնպես չի կարող սոցփաթեթներ տրամադրել իր աշխատակիցներին։ Այստեղ կա խոչընդոտ։ Եթե մասնավոր գործատուն իր միջոցներով աշխատակցին տրամադրի հանգստի ապահովում, դա հարկային տեսանկյունից ծախս չի դիտարկվում։ Ստացվում է՝ իր միջոցներով այդպիսի ծախս է կատարում, աշխատակցին հանգստանալու հնարավորություն է տալիս, բայց նաև հարկվում է դրա համար։

Բայց, ըստ էության, ծախս է կատարվում։ Եթե հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություն կատարենք և սահմանենք, որ օրինակ տարվա մեջ մեկ անգամ մեկ աշխատողի հաշվարկով 200 հազար դրամի սահմաններում ծախս կճանաչենք գործատուի կողմից իր աշխատողին Հայաստանի ու Արցախի տարածքում հանգստի ապահովումը, ապա սա նույնպես էականորեն կխթանի ներքին զբոսաշրջության զարգացմանը: Ֆիզիկական անձանց դեպքում նույնպես սա կարող է գործել։ Այսինքն եթե որևէ մեկը որոշի իր միջոցներով տարվա մեջ մեկ անգամ հանգստանալ Հայաստանի և Արցախի տարածքում, ապա մինչև 200 հազարի սահմաններում իր եկամտահարկը հաշվարկելիս դա նվազեցվող եկամուտ կդիտարկվի»,-ասաց Մեխակ Ապրեսյանը՝ նկատելով, որ հատկապես հիմա, երբ շատ երկրներ պատրաստվում են բացել սահմանները և ակնհայտորեն ամեն ինչ անելու են իրենց երկրներ հնարավորինս շատ զբոսաշրջիկներ ներգրավել, այդ թվում նաև Հայաստանից։ Այս պայմաններում ոլորտի հայաստանյան ներկայացուցիչները պետք է կարողանան մրցունակ առաջարկներ անել, որպեսզի ոլորտն արագ վերականգնվի. «Եթե մեզ մոտ առաջարկն ավելի լավը չլինի, զգալի շուկա կկորցնենք։ Վստահ եմ մեր մասնավոր հատվածի ողջամտության և բիզնես հոտառության վրա, ինչպես նաև պետության գիտակցության վրա։ Հուսով եմ, որ սոցիալական փաթեթների առաջարկը կընդունվի, ինչի շնորհիվ կմեծացնենք ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը»,-ասաց փորձագետը։

Հարցին՝ համաճարակի պայմաններում ինչպե՞ս է ձևավորվում այդ առաջարկը և ինչ փոփոխություններ է այն կրելու, Մեխակ Ապրեսյանն ասաց, որ այժմ բոլորը մշակում են այն միջոցառումները, որոնք անվտանգության ապահովման տեսանկյունից կարևոր են. «Տնտեսվարողների կողմից մեկ առաջարկ էլ եղավ։ Քննարկվում է համապատասխան հավաստագիր տրամադրել այն օբյեկտներին, որոնք կպահպանեն սահմանված չափանիշները և միջոցառումների համակարգը։ Այդ միջոցառումները մշակվում են, բայց դրանք էապես չեն տարբերվելու համավարակին նախորդած ժամանակահատվածում եղած կանոններին, որովհետև բոլոր իրեն հարգող հյուրանոցային տնտեսության օբյեկտներն առանց կորոնավիրուս էլ միշտ ախտահանել են հյուրանոցային համարները։ Պարզապես այժմ պետք է ավելի զգոն, հետևողական լինել։ Պետք են նաև որոշակի լրացուցիչ միջոցառումներ, կլինեն դրանք ալկոգելեր, ախտահանիչ միջոցներ կամ հաճախ օգտագործվող և հպումների ենթակա մասերն ավելի հաճախակի ախտահանել»,-նշեց փորձագետը։

Հարցին՝ կա՞ն ոլորտի ներկայացուցիչներ, որոնք որոշել են դադարեցնել իրենց գործունեությունը, Մեխակ Ապրեսյանը դժվարացավ պատասխանել։ Ոլորտում չկա վարչական ռեգիստր. «Հույս ունենք, որ սեղմ ժամկետում լուծում կստանա այն։ Մինչև կորոնավիրուսն էլ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի մրցակցային միջավայրը վտանգված էր։ Ոլորտում գործունեության որոշ տեսակներ անպայման պետք է լիցենզավորվեն, ինչը ոչ միայն կնպաստի մրցակցային միջավայրի պահպանմանը, այլև կնպաստի հստակ վարչական ռեգիստր ունենալուն։ Եթե դա ունենայինք, այսօր ճգնաժամային կառավարումն ավելի արդյունավետ կլիներ և կիմանայինք, թե հստակ քանի զբոսաշրջային օպերատոր, քանի գործակալ, հյուրանոցային տնտեսության օբյեկտ փակվեցին և քանիսն են շարունակում գոյատևել։ Համենայնդեպս այնքանը, որքանը կարող ենք տեսնել, դեռ գործունեությունը դադարեցված, փակված չկա։ Բոլորը դեռ ատամներով փորձում են պահպանել իրենց գործունեությունը, բիզնեսը,մ աշխատատեղերը, բայց սա երկար շարունակվել չի կարող։ Օր առաջ սպասում ենք անհրաժեշտ պետական աջակցության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները սպասում են, որ կընդունվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարին ներկայացրած առաջարկությունները և զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ կընդունվի հատուկ այս ոլորտի համար առանձին ծրագիր։

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

08/07/2020   11:46 ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրելու համար նյութեր գտնել

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]