Թեմաներ
Երկուշաբթի 09 / 21 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/21/2020   22:41 Կհոսանքազրկվեն Երեւանի եւ մարզերի մի շարք հասցեներ 09/21/2020   22:21 Քաղաքական իշխանության կամքը կատարած դատավորներին ուղարկելու ենք բանտ. Արսեն Բաբայան 09/21/2020   22:13 Մտահոգ ջղաբջիջներ. Գիտնականները սեքսի անսպասելի արդյունք են հայտնաբերել 09/21/2020   21:21 Եթե առաջիկա 30 տարում սովորեք հարգել սեփական երկրի Սահմանադրությունը՝ դա արդեն մեծ ձեռքբերում կլինի. Գոռ Հովհաննիսյան 09/21/2020   21:08 Բելառուս ծրագրավորողը բողոքել է՝ ձերբակալվածների տեղափոխման ավտոմեքենայում բռնաբարության դեմ 09/21/2020   20:44 Դատարանը մեղավոր է ճանաչել 47-ամյա մորը՝ 6-ամյա դստեր նկատմամբ բռնություն գործադրելու համար 09/21/2020   20:35 Ոստիկանության իրավաբանական վարչության պետ, գնդապետ Մանուկ Մուրադյանը պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով 09/21/2020   20:21 Երևանի Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել 09/21/2020   20:09 Սուրեն Պապիկյանը Վիեննայում հանդիպել է ՌԴ ՌՈՍԱՏՈՄ պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ 09/21/2020   20:01 Սաքունց եղբայրները ատամներով մեքենա քաշեցին. սահմանվեց նոր ռեկորդ 09/21/2020   19:48 «Անիրավ դատավոր». AntiFake.am-ը հետաքննական նախաձեռնութուն է սկսում 09/21/2020   19:38 Թրամփը մտափոխվել է Tik Tok-ի հետ կապված հարցում՝ չինացիների կողմից դրա նկատմամբ վերահսկողությունը պահպանելու պատճառով 09/21/2020   19:16 Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ 09/21/2020   18:55 Իշխանությունը պետություն չէ, պետությունը մենք ենք՝ ժողովուրդը. Գագիկ Գինոսյան 09/21/2020   18:42 Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր 09/21/2020   18:25 Գերմանիան կշարունակի որպես հուսալի գործընկեր կանգնած լինել Հայաստանի կողքին. նախագահ Շթայնմայերը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին 09/21/2020   18:23 Ֆրանսիան վճռական է՝ աջակցելու ՀՀ-ին փոփոխությունների խիզախ գործում. Մակրոնի շնորհավորական ուղերձը 09/21/2020   18:19 Այստեղ ոստիկանական զորքեր ուղարկելու փոխարեն Դուք այցելեք . Ջերմուկի բնակիչը՝ Փաշինյանին 09/21/2020   18:15 «Մեզ լայնածավալ պատերազմ է սպառնում, որը կարող է չսահմանափակվել միայն Արցախի հետ շփման գծով ». Հրանտ Մելիք- Շահնազարյան 09/21/2020   18:10 Նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ 09/21/2020   18:00 Էդմոն Մարուքյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության տոնի առթիվ 09/21/2020   17:54 Մոսկվան չի շտապում վերականգնել Երևանի հետ օդային հաղորդակցությունը. Սուրենյանց 09/21/2020   17:52 Թվային մանիպուլացիաներով մեզ անհասկանալի իրավիճակում են դնում. Համաճարակաբան 09/21/2020   16:42 «Evocabank»-ը նշել է իր տարելիցն ու հրավառություն կազմակերպել. Մատենադարանի մոտ բռնկված հրդեհի դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել 09/21/2020   16:25 Ժառանգորդությունը՝ պետության կառավարման հիմքում՝ երեկ, այսօր և միշտ 09/21/2020   15:43 ՀՀ քաղաքական իշխանության և առաջին դեմքի շնորհիվ բանակցությունները հայտնվել են փակուղում. Վիտալի Բալասանյան 09/21/2020   15:24 Մեր երկների հարաբերությունները հիմնվում են բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին 09/21/2020   15:19 Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի ներսում գտնվող հայտնի շրջանակների միջոցով. Փաշինյան 09/21/2020   15:06 Արա Բաբլոյանի որդին պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով 09/21/2020   14:56 Մեր ինքնության դեմ հայտարարված է պատերազմ. «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր 09/21/2020   14:56 Նիկոլի թիմ կոչվածն, իրոք, ահաբեկված է. Միհրան Հակոբյան 09/21/2020   14:49 Քաղաքացին շնորհակալություն հայտնեց Խաչատուրովին ու նրա որդուն՝ հայրենիքի խաղաղ կյանքը պահպանելու համար 09/21/2020   14:47 7-նապատկել միջին աշխատավարձը. ֆուտբոլի հավաքականը դարձնել աշխարհի մեդալակիր. զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 15 մլն-ի. Փաշինյան 09/21/2020   14:42 Աշխատանքը մարդուն հնարավորություն կտա դուրս գալ աղքատությունից. Փաշինյան 09/21/2020   14:38 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ 09/21/2020   14:37 Յուրաքանչյուր հայ գիտակցում է անկախության ձեռքբերման ծանր գինը. Վիտալի Բալասանյան 09/21/2020   14:28 Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է դառնալ մեր երկրի առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագայի շինարարը.Գագիկ Ծառուկյան 09/21/2020   14:23 Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. Հոգեբանն ահազանգում է՝ երեխաները կսկսեն ագրեսիվանալ 09/21/2020   14:03 ԱԱԾ մի շարք պաշտոնյաներ պարգևատրվել են 09/21/2020   13:59 Մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի. Փաշինյան 09/21/2020   13:57 Արմեն Սարգսյանը գեներալ-մայորի և գեներալ-լեյտենանտի կոչումներ է շնորհել մի շարք զինվորականների 09/21/2020   13:49 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին որոշում է ստորագրել 09/21/2020   13:38 Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի կայսր Նարուհիթոն 09/21/2020   13:38 Ծառայությունից խուսափած անձինք միևնույն է չեն վերադառնալու Հայաստան՝ ծառայելու, ավելի լավ չէ՞ այդ գումարը տան բանակին օգնության համար. Միքայելյան 09/21/2020   13:26 Մենք այսօր պետք է մտածենք, թե ի՞նչ են արձանագրելու անկախության 100-ամյակը նշող քաղաքացիները. Փաշինյան 09/21/2020   13:19 Արսեն Բաբայան․ Հայաստանի ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է ունենա գոնե այնքան պրոֆեսիոնալիզմ, որպեսզի կարողանա գնահատել տեղեկության իրականության հետ կապը 09/21/2020   13:07 Կարճ ժամանակահատվածում մեր երկիրը կյանքի բոլոր ոլորտներում իրականացրեց աննախադեպ լայնածավալ բարեփոխումներ. Բալասանյան 09/21/2020   12:58 Ոստիկանությունն այսօր էլ կանգնած է նորացող Հայաստանի զարգացման առաջնագծում, որպես հասարակական կարգի, օրինականության, քաղաքացու իրավունքների երաշխավոր ու պահապան.ՀՀ ոստիկանության պետ 09/21/2020   12:56 Միխայիլ Միշուստինը Նիկոլ Փաշինյանին հղված ուղերձում ընդգծել է ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային և դաշնակցային բնույթը 09/21/2020   12:50 «Երևանի և Հռոմի միջև հարաբերությունները հին են ու խոր, բայց, միաժամանակ, ուղղված են ապագային». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Իտալիայի նախագահը
09/20/2020   11:14 Մահացել է Նորայր Դավիդյանցը 09/20/2020   13:43 «Հայաստանում հզոր ճգնաժամն ու լարվածությունը պիկին կհասնի դեկտեմբերին». Աստղաբան Աննա Հախվերդյան 09/20/2020   18:37 Գյումրեցին ծեծել, ապա դանակահարել է սոցիալական ցանցով իր ծնողներին հայհոյած տղամարդուն 09/19/2020   23:05 «Թավշյա հեքիաթ 5». Արթիկի ներդրումների հեքիաթներն ու Քաջ Նազարը 09/21/2020   14:23 Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. Հոգեբանն ահազանգում է՝ երեխաները կսկսեն ագրեսիվանալ 09/21/2020   14:49 Քաղաքացին շնորհակալություն հայտնեց Խաչատուրովին ու նրա որդուն՝ հայրենիքի խաղաղ կյանքը պահպանելու համար 09/21/2020   12:29 54 անձ աղեստամոքսային խանգարում է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, նրանց թվում՝ երկու հղի 09/20/2020   23:26 Կանանց սեքսուալությունն ու ցանկությունը բարդ է, ի տարբերություն տղամարդկանց 09/20/2020   15:34 Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է նոր պատերազմի նախապատրաստվելու մեջ 09/20/2020   17:19 Պատերազմի կոչնակ. Ալիեւն ասում է, ես պահել եմ պայմանը, Նիկոլը՝ խախտել. Արփինե Հովհաննիսյան 09/20/2020   18:28 Ալիևը պատրաստվում է պատերազմի, իսկ մեր իշխանությունը «նապաստակ է նկարում». Կարեն Բեքարյան 09/20/2020   12:24 Ողբերական ավտովթար. Ռուսական ռազմաբազայի 27-ամյա զինծառայողը Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրա դին հայտնաբերել են ճանապարհային ոստիկանները 09/20/2020   15:05 Սպասվում է առանց տեղումների եղանակ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 09/20/2020   17:58 Արայիկ Հարությունյանը պատմության մեջ մնալու է տրանսգենդերի հետ հպարտությամբ լուսանկարվող նախարար.Իվետա Տոնոյան 09/20/2020   22:36 ԱՄՆ-ն Ռուսաստանի ուլտիմատում է ներկայացրել 09/20/2020   11:43 Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes G500-ն ու KIA Forte-ն. կա վիրավոր 09/21/2020   11:45 Արգիշտի Քյարամյանը՝ Գագիկ Խաչատրյանի, Գագիկ Ծառուկյանի քրեական գործերի մասին 09/20/2020   20:24 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում սննդային թունավորում է ստացել 25 բուժաշխատող, 8 հիվանդ 09/20/2020   22:44 Արթուր Վանեցյանը մասնակցել է երիտասարդական ճամբարին 09/20/2020   12:46 Եթե պատերազմն անխուսափելի է, ապա Հայաստանը չպետք է պիտակավորվի որպես «մեղավոր» երկիր․ Արմեն Աշոտյան

Աշխարհը փոխվել է, և կրթական մեթոդները ևս պետք է փոխվեն. նախագահ Արմեն Սարգսյանը կրթական համակարգի փոխությունը համարում է համավարակի դասերից մեկը 05/22/2020   17:53  |  ԼՐԱՀՈՍ

«Եթե ուզում ենք փոխել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, հասարակական կարգը՝ պետք է նախ և առաջ մտածենք, թե որտեղից սկսենք։ Պետք է սկսել կրթական համակարգից»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ խոսելով արագ փոփոխվող և նոր մարտահրավերներով աշխարհում կրթության դերի մասին և կրթական համակարգի փոխությունը համարելով համավարակից քաղած դասերից մեկը։

«Աշխարհը փոխվել է, և կրթական մեթոդները ևս պետք է փոխվեն՝ սկսած էլեկտրոնային մեթոդներից, մարդկանց ուղղակի ներգրավվելով պրակտիկ աշխատանքի մեջ,-ընդգծել է նախագահը։ -Եթե ես երազում եմ, որ N տարի հետո Հայաստանի Հանրապետությունը դառնա աշխարհի առաջադեմ երկրներից մեկն արհեստական բանականության ոլորտում, ապա ես ունեմ մի քանի խնդիր։ Ես չեմ կարող Հայաստանում պարզ ստարտափներ զարգացնել, եթե չունեմ համապատասխան միջավայր, աջակցություն։ Հայաստանում ստարտափներն ունեն աջակցություն, սակայն դա բավարար չէ: Որպեսզի ստարտափները դառնան ընկերություններ, անպայման պետք է վենչուրային ֆինանսավորում լինի և միջավայր, այսինքն՝ մեծ ընկերությունների ներկայություն, որը Հայաստանում չկա»։

Խոսելով նախագահական ATOM նախաձեռնության մասին, նախագահը նշել է, որ խնդիր է դրված Հայաստանում ստեղծել համատեղ ձեռնարկություններ։ «Նպատակն է աշխարհի մեծագույն ընկերություններին, համալսարաններին բերել Հայաստան և ստեղծել մի միջավայր, որտեղ մենք ոչ թե անիվը նորից ենք հայտնաբերում, այլ աշխատում ենք մեծագույնների հետ, սովորում նրանցից։ Ընկերությունները մոտավորապես 18-նն են, և դրան դեռևս ավելացված չեն մի քանի ուրիշ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության համալսարանները և կենտրոնները, որոնց հետ նախնական խոսել եմ և, հույս ունեմ, որ իրենց և մի քանի ուրիշ երկրների հետ կպայմանավորվենք, -գաղափարը պարզաբանել է նախագահը: -Ցանկանում ենք ստեղծել մի վայր, որտեղ մարդիկ զբաղվում են մաթեմատիկական մոդելավորմամբ կամ ՏՏ ոլորտի բարձրագույն որակի զարգացմամբ, որովհետև մենք մեջտեղում չենք կարող լինել։ Մենք փոքր ենք և վերևում լինելու ունակություն ունենք։ Դրա համար պետք է լավագույնների հետ շփվենք»։

Նախագահը նշել է, որ որոշ ընկերությունների հետ արդեն պայմանագիր է ստորագրվել, որոշների հետ պայմանավորվածություն կա, մյուսների հետ քննարկումներ են։ «Այդ բոլոր ընկերություններին առաջին հերթին հետաքրքրում է կրթական համակարգը։ Եթե ես Հայաստանում ուզում եմ կառուցել բարձր որակի ՏՏ ոլորտ կամ արհեստական բանականության, կենսաբանության, որևէ ցանկացած ոլորտ, ապա պետք է երկու ձեռքով աջակցեմ, որ մեր կրթական համակարգն ունենա համապատասխան մակարդակ և յուրաքանչյուր տարի ստեղծի այն մասնագետներին, որոնք ունեն բարձր որակ և պատրաստ են աշխատանքի անցնելու։ Հակառակ դեպքում ամեն մի ընկերություն ուսանողին երկրորդ կուրսից կվերցնի իր մոտ, կսկսի ինքը կրթել և ինչ-որ պահից կհասնի ինչ-որ սահմանի, որից հետո չի կարողանա աճել,-ասել է նախագահը։ -Երբ անցյալ տարի Սիլիկոնյան հովիտ իմ այցելության ժամանակ խոսում էի հայկական հայտնի ընկերությունների մասին ամերիկյան ընկերությունների հետ, որոնք Հայաստանում մեծ ներկայություն ունեն, նրանք բոլորը մտածում են, որ եթե այս երկրում չեն կարողանալու անհրաժեշտ քանակությամբ երիտասարդ մասնագետներ ձեռք բերել, որոնք կլինեն ընկերության ապագան, ուրեմն այս ոլորտում չեն կարողանալու առաջ գնալ, ուրեմն կրթական համակարգը ոչ միայն ՏՏ ոլորտում, այլ բոլոր ոլորտներում թիվ մեկ խնդիրն է մեզ համար»։

Հարցազրույցում նախագահն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու իր գաղափարին՝ նշելով, որ այն մի քանի նպատակ ունի։ «Նախ և առաջ, ունենք հուշահամալիր, որը շատ ազդեցիկ է, բլրի գագաթին, այնտեղից Արարատն է երևում, բայց ինչ-որ տեղ ավարտվում է։ Դեպի ցած նայող հատվածում այգի չէ, մացառուտներ, անտառ է, որտեղ ժամանակին ծառեր են տնկել, բայց այդպես էլ այգի չի դարձել,-նշել է նախագահը: -Այգին կառուցված է լինելու մի քանի շերտերից, որոնցից մեկը Արևմտյան Հայաստանի մեր տարածքներն են, մյուսը՝ մեր աշխարհասփյուռ կենտրոնները, ասենք՝ Մոսկվա, Նոր Նախիջևան, Մարսել, Լոս Անջելես, Բեյրութ և այլն, իսկ երրորդը՝ մենք, ովքեր այստեղ ենք ապրում, Երևանի պետական համալսարան, Գյումրի, Արցախ։ Արցախցիները, գյումրեցիները, համալսարանի ուսանողները կգան իրենց ծառերին տիրություն անեն։ Խոսքը միասնական գործ անելու մասին է. մի բան, որ այսօր շատ էական է։ Դա կարևոր է բոլորի, նաև՝ մեր հասարակության համար։ Խոսքը նաև հանդուրժողականության մասին է, խոսելու և լսելու ունակության մասին»։

Նախագահը կարևորել է նաև այգու ստեղծման գաղափարի համախմբող նշանակությունը. «Երբ խոսում ենք Եղեռնի, ազգային այգու մասին, թե դու ինչ քաղաքական մտքեր, գաղափարներ ունես կամ, նույնիսկ, ինչ հոգևոր արժեքներ ունես, դառնում են երկրորդական, որովհետև մեզ բոլորիս պետք է միավորի այն գաղափարը, որ միասին ստեղծում ենք մի բան, որն ուղղված է ոչ միայն պատմությանը, հիշատակին, որը ոչ միայն պահանջատիրական է, տեղի ունեցածի մասին բարձրաձայնելու մասին է, այլ նաև ուղղված է ապագան»։

Նախագահի խոսքով՝ Եղեռնից 105 տարի հետո ժամանակն է նշելու, որ մեր ազգին ոչնչացնելու ծրագիր կար, որը չհաջողվեց. «Կային մարդիկ, որոնք պայքարեցին, կենդանի մնացած մեր հայրենակիցներն անցան դժոխքի միջով՝ առանց հայրենիք, առանց անձնագիր, առանց դրամ, կորցրած իրենց ընտանիքի անդամներին, բայց գոյատևեցին աշխարհի տարբեր երկրներում՝ Սիրիայից մինչև Միացյալ Նահանգներ և Ռուսաստան։ Սա ինչ-որ իմաստով հայկական հոգու և ոգու հաղթանակ է»։

Նա էական է համարել նաև «Հայ պարկ»-ի նախաձեռնության բնապահպանական բաղադրիչը՝ նշելով, որ մայրաքաղաքը նաև այգու, կանաչ տարածքի անհրաժեշտություն ունի։ «Կորոնավիրուսն ապացուցեց, որ Երևանում համարյա չկան կամ շատ քիչ են այգիները, որտեղ մենք կարող ենք զբոսնել։ Մեծ այգու կարիք ունենք, բայց եղած անտառին, մացառուտին պետք է շատ ուշադիր վերաբերվենք։

Ծրագրով ես դեռևս 2012 թվականին եմ զբաղվել, վարձել եմ Եվրոպայի ամենահայտնի այգիների դիզայներներից մեկին՝ լորդ Ռենդլ Սիդլիին,-պատմել է Հանրապետության նախագահը։ -Գաղափարը հետևյալն է. յուրաքանչյուր ծառ և թուփ պետք է գրանցվի։ Վեհափառի հետ մենք ճիշտ նույն ձևով վարվեցինք Մայր Աթոռի հարևանությամբ գտնվող Էջմիածնի քաղաքային այգու հետ։ Վեհարանը վերցրեց այդ այգին, և ես անձամբ պարտավորվեցի ֆինանսավորել, որ այդ այգին վերակառուցվի։ Գիտե՞ք՝ առաջինն ինչ արեցինք։ Ստեղծեցինք այգու քարտեզ, և յուրաքանչյուր թուփ, ծառ գրանցված է, նշված է ծառի անվանումը, թե քանի տարեկան է, ինչպիսի առողջական վիճակ ունի։ Ծառերը և թփերը չպետք է կտրվեն, այսինքն, նոր այգին պետք է կառուցվի վերականգնելով, ուժեղացնելով հինը։ Ճիշտ նույն սկզբունքով պետք է վերաբերվենք նաև «Հայ պարկին», եղած ծառերից ու թփերից ոչ մեկին չպետք է ձեռք տալ»։

Այգու գաղափարը հնչեցնելուց հետո նախագահի աշխատակազմը բազմաթիվ արձագանքներ է ստացել ինչպես հայաստանյան, այնպես էլ Սփյուռքի տարբեր կազմակերպությունենրից, անհատներից:

Նախագահը խոսել է նաև մեկ այլ՝ Գյումրիում մեծ մտածող, փիլիսոփա, ծնունդով գյումրեցի Գյուրջիևի անվան այգի ստեղծելու նախաձեռնության մասին: Նա տեղեկացրել է, որ Հանրապետության վարչապետին և կառավարությանն առաջարկ է ուղարկվել՝ որպես նախագահական նախաձեռնություն, ըստ որի՝ Հաղթանակի այգու շրջակայքում, որտեղ կա երկու հին շենք և մեծ տարածք, Գյուրջիևի անվան հետ կապված այգի ստեղծել, ոչ թե տուն-թանգարան։ Ծրագրով առաջարկվում է նաև այդտեղ կառուցել համերգասրահ, գրադարան և հյուրընկալել ոչ միայն Գյուրջիևի հետ կապված անհատներին, այլև՝ ցանկացած այլ մշակույթային միջոցառում. «Սա առաջարկ է։ Եթե այն ընդունվի, ապա, ինչպես «Հայ պարկի» դեպքում, համապատասխան հիմնադրամ կստեղծվի, և ես իմ ներդրումը կանեմ և՛ նյութական, և՛ ժամանակի իմաստով, պատրաստ կլինեմ ուրիշների հետ միասին այդ երկու ծրագրերն իրականացնել»։

Պատասխանելով հարցին, թե ինչու է հատկապես ընտրվել Գյուրջիևը նախագահ Սարգսյանը նկատել է, որ Գյուրջիևը համաշխարհային ճանաչում ունի, աշխարհում շատ են նրա կենսափիլիսոփայության հետևորդները, հիմնականում՝ մտավորականներ տարբեր երկրներից, հարյուրավոր, հազարավոր մարդիկ Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում։ «Նրանք Գյուրջիևին վերաբերվում են շատ զգացական, և եթե հնարավոր լինի նրանց գրավել դեպի Գյումրի, նախ և առաջ տնտեսական կապերի, տուրիզմի առումով...Խոսքը հազարավոր մարդկանց մասին է, որոնք կգնան Գյումրի միայն նրա համար, որ այդ քաղաքն իրենց սիրելի Գյուրջիևի ծննդավայրն է,-նշել է նա։ -Ինչ-որ իմաստով քաղաքը պահում է Գյուրջիևի փիլիսոփայության էլեմենտները, որովհետև Գյուրջիևը վերցրել է աշխարհի, տարածաշրջանի տարբեր մշակույթներից, երգերից, պարերից, փիլիսոփայությունից և ստեղծել այսպես կոչված կյանքի փիլիսոփայության խառնարան, որի մեջ կան նաև երգեր, որոնց մի մասը, եթե ուշադիր լսեք, հայկական են։ Գյումրու հոտն ու համը հազարավոր մարդկանց կբերի»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:09 22/05/2020  |  ԼՐԱՀՈՍԻմ պատկերացրած ապագա Հայաստանում Երևանը պետք է ավելի քիչ բնակչություն ունենա, Գյումրին, Վանաձորը՝ գոնե կրկնակի. նախագահ Արմեն Սարգսյան
13:26 22/05/2020  |  ԼՐԱՀՈՍ«Կորոնավիրուսը դեռևս չի հաղթահարվել և, կարծում եմ, երկար ժամանակ ներկա է լինելու այստեղ». նախագահ Արմեն Սարգսյան
18:12 21/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին
12:15 21/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱյլևս անշրջելի իրողություն է, որ Արցախի Հանրապետությունը կայացած ժողովրդավարական պետություն է. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
18:09 20/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը հանդիպումներ է նախաձեռնել քաղաքական ուժերի, հանրային սեկտորի ներկայացուցիչների և մասնագետների հետ
17:45 20/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին»» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը
17:32 20/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
17:25 19/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահը ստորագրել է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը
17:23 19/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
17:11 19/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ

Տեսանյութեր

09/19/2020   17:09 Քաղաքացիները զայրացած են, դեմ են հագուստի և կոշկեղենի գների բարձրացմանը

Տեսադարան

09/21/2020   14:27 Ռազմական օդուժի ելույթը՝ Անկախության տոնի առթիվ

Մամուլ

Արխիվ

[]