Թեմաներ
Հինգշաբթի 06 / 04 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/04/2020   00:57 Ֆրանսիան խոսել Է G7 Ռուսաստանի վերադարձի մասին 06/04/2020   00:07 «Արարատի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը և նրա օգնական Վիկտոր Լոսևը հեռացել են ակումբից։ 06/03/2020   23:41 Վանաձոր քաղաքի որոշ շենքերում գազանջատում է իրականացվելու 06/03/2020   23:33 Այդ վճռով միջազգային դատական ատյանի մակարդակով ամրագրվեց, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ առկա է խտրականության քաղաքականություն. Թաթոյան 06/03/2020   23:19 ԱՄՆ-ում ոստիկանները ծնկի են իջել ամբոխի օվացիաների ներքո 06/03/2020   22:37 Google-ից հինգ միլիարդ դոլար են պահանջել ինկոգնիտո ռեժիմում տվյալներ հավաքելու համար 06/03/2020   22:17 Ուժեղացված ստուգայցեր են իրականացվել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում 06/03/2020   21:46 Արմեն Սարգսյանի հրամանագիրը Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ 06/03/2020   21:34 Թրամփը հերքել Է ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ժամանակ բունկերում իր թաքնվելը 06/03/2020   21:05 Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն 06/03/2020   20:58 Ո՞րն է «հանրաքվեի» հարցի լուծումը.Ռուբեն Մելիքյան 06/03/2020   20:29 Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ 06/03/2020   20:15 «Բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը դառնալու է պարտադիր». ՀՀ պարետ 06/03/2020   20:07 COVID-19, տեղեկանք բացված հաշվի վերաբերյալ 06/03/2020   20:04 Մեր նպատակն այն է, որ կորոնավիրուսը հրաժարական տա. Փաշինյան 06/03/2020   19:57 Գագիկ Խաչատրյանն ու նրա գործարար որդիները դատի են տվել Փաշինյանի աշխատակազմին 06/03/2020   19:48 Արտակարգ դրության իրավական ռեժիմից հետո ոստիկանության կողմից կազմվել է 20.742 արձանագրություն. ոստիկանապետ 06/03/2020   19:36 Մեզ հաջողվեց բացահայտել տեղի ունեցած և տեղի ունենալիք գաղտնի հարսանիքներ, խնջույքներ, վերջին զանգեր. Փաշինյան 06/03/2020   19:30 «Որոշակի առումով ես շատ ցավում եմ, որ դա դարձել է հանրային քննարկման առարկա». ՊՆ փոխնախարարը զենքի առևտրի լուրերի մասին 06/03/2020   19:22 ԱԳ փոխնաքխարար Ավետ Ադոնցը տեսակապի ձևաչափով զրույց է ունեցել Էնրիկե Մորա Բենավենտեի հետ 06/03/2020   18:58 Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է «Երևան Մոլ»-ի գործունեությունը 06/03/2020   18:54 «Զինված ուժերում վերահսկելի իրավիճակ է». ՊՆ փոխնախարար 06/03/2020   18:49 «Օրենքով գող» համարվող Արսեն Մկրտչյանի հիվանդություններից երեքը դասվում են պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին. Փաստաբան 06/03/2020   18:42 «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 06/03/2020   18:37 Ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը 06/03/2020   18:32 Արցախում ՃՏՊ-ի հետևանքով մահացած զինծառայողը 6 ամիս է, ինչ ծառայում էր 06/03/2020   18:26 Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց. «Այլընտրանքային նախագծեր խումբ» 06/03/2020   18:22 ԻՐ ԴԻՄՈՒՄԻ համաձայն ազատվեց աշխատանքից․ Հրաչյա Հակոբյանը՝ Վանեցյանի մասին 06/03/2020   18:13 Սեւանի սահմանափակումները երկարացվել են. այլ անձանց մուտքը կարգելվի մինչեւ հունիսի 10-ը 06/03/2020   18:07 «Դիմակների կրումը վարակվածությունից պաշտպանում է ընդամենը 50 տոկոսով». բժիշկ – սրտաբան 06/03/2020   18:01 Բացվեց «Հայրենիք» կուսակցության Վանաձորի գրասենյակը 06/03/2020   17:56 Վերաքննիչ դատարանը մերժել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը 06/03/2020   17:44 Մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը 06/03/2020   17:37 Արցախում զինծառայող է մահացել 06/03/2020   16:46 ՀՀ պարետատան և առողջապահության պատասխանատուները պետք է հաշվետու լինեն և հրաժարական տան 06/03/2020   16:39 Պետք չէ փորձել իշխանությանը տարանջատել ՀՀ քաղաքացուց. Ալեն Սիմոնյան 06/03/2020   16:30 «Մեյմանդար» կոչվող շուկայում տեղի ունեցած խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է երկու անձ 06/03/2020   16:27 Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՔԿԾ-ին՝ պահանջելով վերացնել իր տեսակցությունների սահմանափակումները 06/03/2020   16:25 Սթափվել և օր առաջ փակել երկիրը. Գոհար Մելոյան 06/03/2020   16:12 Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել կարգ ու կանոն հաստատելու համար․ Հակոբ Արշակյան 06/03/2020   16:10 Կառավարությունը բարոյական իրավունք չունի պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա. Զոհրաբյան 06/03/2020   16:08 Ապրիլին 12300 աշխատատեղ է փակվել. Պետք է ռազմական բնույթի գերջանքեր գործադրենք. Մելքումյան 06/03/2020   16:01 Այսօր ինչ կատարվում է ՀՀ-ում՝ աղետ է. Արթուր Վանեցյան 06/03/2020   15:49 «Սասնա Ծռեր 1» գործով փորձագետները չեն հարցաքննվի.դատարանը մերժեց Զարուհի Փոստանջյանի միջնորդությունը 06/03/2020   15:44 Ամառ-2020. ու՞ր գնա Թամարը, այս տարի ամառը 06/03/2020   15:23 Աննա և Հրաչյա Հակոբյանները հայց են ներկայացրել ընդդեմ Միքայել Մինասյանի 06/03/2020   15:19 Երբ մարդիկ տեսնում են՝ մարզպետը տենց քեֆ է անում, իրենք էլ տենց ավտոբուս են նստում. Մարուքյան 06/03/2020   15:11 Վանեցյան. Փաշինյանը պետք է հրաժարական տա 06/03/2020   15:05 Չկա ոլորտ, որտեղ ձախողումներ չունենանք. Մարուքյան 06/03/2020   15:03 Արման Թաթոյանը կոչ է արել բոլորին միասին պայքարել համավարակի տարածման դեմ
06/02/2020   17:36 Կորոնավիրուսով վարակված աշխատակիցը միայն Փաշինյանին է սպասարկել. Վարչապետի խոսնակ 06/02/2020   10:27 Արթուր Դավթյանի շքեղ առանձնատունը․ ուսումնասիրությունները կարող են սկսել հենց դատախազից. «Ժողովուրդ 06/03/2020   19:57 Գագիկ Խաչատրյանն ու նրա գործարար որդիները դատի են տվել Փաշինյանի աշխատակազմին 06/02/2020   16:08 Կալանավորված քաջարանցիներից մեկն ունի երկու մանկահասակ երեխա, որոնցից մեկը՝ գանգոսկրի ճողվածքով. Երեխան մնացել է առանց բուժման 06/03/2020   16:01 Այսօր ինչ կատարվում է ՀՀ-ում՝ աղետ է. Արթուր Վանեցյան 06/02/2020   17:57 Հայաստանի ավիաընկերություններին արգելվեց թռչել Եվրոպա 06/02/2020   16:34 Ֆեյսբուքում տեղադրել են կորոնավիրուսից մահացածների անունները 06/03/2020   13:36 Փարաքարում այսօր կորոնավիրուսից մեկ երիտասարդ մարդ է մահացել․ պատգամավոր 06/02/2020   15:30 Շրջակա միջավայրի նախարարությունը կլուծարվի՞ 06/02/2020   10:53 Հայաստանում կորոնավիրուսի 517 նոր դեպք է գրանցվել. 19 մարդ մահացել է 06/03/2020   18:32 Արցախում ՃՏՊ-ի հետևանքով մահացած զինծառայողը 6 ամիս է, ինչ ծառայում էր 06/02/2020   11:15 Կորոնավիրուսից մահացած 19 քաղաքացիներից ամենաերիտասարդը 50-ամյա կին է 06/02/2020   13:57 «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է 11 կալանավորված անձ 06/02/2020   18:02 ԱՆ-ն դիմել է իրավապահներին՝ պարզելու ինչպես են հրապարակվել կորոնավիրուսից մահացածների տվյալները 06/03/2020   15:11 Վանեցյան. Փաշինյանը պետք է հրաժարական տա 06/03/2020   10:16 Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն. Թորոսյան 06/03/2020   11:18 4-5 անգամ ստուգում են իրականացրել, զգուշացրել են. Վարչապետը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի մասին 06/03/2020   16:27 Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՔԿԾ-ին՝ պահանջելով վերացնել իր տեսակցությունների սահմանափակումները 06/02/2020   18:42 Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում երեք աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել, 50-60 կոնտակտավոր թեստավորվել է 06/02/2020   19:56 Խելոք գյուղացի ենք՝ ի՞նչ եք ուզում, գնանք կախե՞նք մեզի. հիմա ասեմ՝ թել տվեք, կասեք՝ թել չկա

«Ծառայել եմ ու շարունակելու եմ ծառայել». Նարինե Աղբալյանը պաշտոնավարման ավարտի կապակցությամբ ուղերձ է հղել 05/22/2020   18:02  |  ԼՐԱՀՈՍ

Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցրած Նարինե Աղբալյանը ուսումնական տարվա և իր պաշտոնավարման ավարտի կապակցությամբ ուղերձով դիմել է հանրությանը:

Ստորեւ ներկայացնում ենք ուղերձը.

«Սիրելի ուսուցիչներ եւ աշակերտներ, դասախոսներ եւ ուսանողներ, սիրելի գործընկերներ։

Ավարտվում է 2019-2020 ուսումնական տարին։ Ավարտվում է՝ բոլորիս համար անսովոր պայմաններում։ Նոր կորանավիրուսի համավարակը որպես աննախադեպ փորձություն ծառացավ բոլորիս առջեւ՝ ստիպելով փնտրել ու գտնել ելք՝ ուսուցման գործընթացը չընդհատելու՝ մեր երեխաներին անուսում չթողնելու համար։ Փառք ու պատիվ մեր ուսուցիչներին, աշակերտներին ու ծնողներին, ուսանողներին ու դասախոսներին, որ կարողացան համատեղ ջանքերով շատ արագ անցում կատարել հեռավար ուսուցման՝ չունենալով համապատասխան փորձ եւ բավարար միջոցներ։ Նորից ու նորից բոլորին հայտնում եմ խորին երախտագիտությունս։

Ստեղծված իրավիճակը լուրջ մարտահրավեր էր նաեւ կրթության ոլորտի պատասխանատուներիս համար։ Վստահեցնում եմ, որ նախարարության կողմից արվել է հնարավորը՝ հեռավար ուսուցման գործընթացը ուղղորդելու, ծագած խնդիրներին իրավիճակային լուծումներ տալու համար։

Զրկված լինելով արտաքին որեւէ օգնությունից, այնուամենայնիվ, մեզ հաջողվել է հեռավար ուսուցման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ձեռք բերել շուրջ 100 դպրոցների, ինչպես նաեւ 3 տասնյակից ավել գյուղերի, Ստեփանակերտ ու Շուշի քաղաքների բազմանդամ շուրջ 300 ընտանիքների համար։ Այս հարցում մեզ աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում Արցախի Հանրապետության կառավարությանը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակին, «Ապագա սերունդների հիմնադրամ»-ին, «Վալլեքս բարեգործական հիմնադրամ»-ին, «Հայրենիք» հիմնադրամին, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին, «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությանը, անհատապես՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որդիներին՝ Հայկ եւ Վարդան Սարգսյաններին եւ բոլոր նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնել արցախցի երեխաներին՝ անձամբ նախաձեռնելով եւ նվիրելով տեխնիկական միջոցներ։ Հուսով եմ՝այդ օգնությունը լինելու է շարունակական եւ հասնելու է բոլոր կարիքավորներին։

Կանխատեսելով համավարակի պատճառով սպասվող զարգացումները՝ Նախարարությունը նախաձեռնել է Արցախում հեռավար ուսուցման գործընթացի ուսումնասիրություն՝ այդ նպատակով հարցում իրականացնելով ուսուցիչների եւ դպրոցների տնօրենների շրջանում։

Հարցման արդյունքները հիմք են ծառայել մեզ համար՝ ստեղծված իրավիճակում ոչ դյուրին որոշումներ կայացնելու։ Դրանով էր պայմանավորված մեր որոշումը՝ հաշվառել եւ գնահատել հեռավար ուսուցման արդյունքները։ Չեղարկվեցին դպրոցներում ավարտական եւ փոխադրական քննությունները։ Փոխարենը, բոլորս միասին հանձնեցինք ամենակարեւոր քննություններից մեկը՝ արտակարգ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու եւ գործելու քննությունը։ Վստահ եմ, որ նոր գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որ ձեռք բերեցինք վերջին երեք ամիսներին, օգնելու են յուրաքանչյուրիս՝ մեր հետագա կյանքի ճանապարհին։

Սիրելի շրջանավարտներ,

Գիտեմ, որ երկար եք սպասել Վերջին զանգի արարողությանը, յուրահատուկ ջերմեռանդությամբ ու հույզերով նախապատրաստվել տոնելու այդ չկրկնվող օրը։ Ափսոսում եմ, որ ձեր այդ երազանքը կիսատ մնաց։ Միաժամանակ, վստահեցնում եմ, որ առջեւում անսահման հորիզոնն է, աշխարհը՝ իր անսահման հնարավորություններով։

Սրտանց շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն եւ տոնելու ու ուրախանալու բազում առիթներ ու հնարավորություններ ձեր կյանքում։ Եղեք նպատակասլաց, աշխատասեր ու հետեւողական ՝ ձեր երազանքներին հասնելու համար։

Ձեզնից շատերը շարունակելու են ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված, որոշում է ընդունվել՝ բուհերում ընդունելություն կատարել մեկ քննությամբ։ Դա ոմանց համար լրացուցիչ հնարավորություն է, ոմանց համար՝ նոր խնդիր։ Շատերը, այս որոշմամբ պայմանավորված, հնարավոր է՝ վերանայեն իրենց ընտրած մասնագիտությունը։

Խորհուրդս է ձեզ՝ չընկնել հեշտ արդյունքի հետեւից՝ զոհաբերելով երազանքը․ ձեր ապագա մասնագիտությունն ընտրելիս առաջնորդվեք սրտի′ թելադրանքով, որպեսզի ապագա աշխատանքը ձեզ համար լինի ոչ թե պարզապես զբաղմունք կամ պարտավորություն, այլ՝ կոչո′ւմ։

Սիրելի′ հայրենակիցներ

Ուսումնական տարվա ավարտը համընկել է մեր երկրում իշխանափոխության հետ։ Համավարակի բարդ պայմաններում, ձեզ հետ միասին պատվով հաղթահարեցինք եւս մեկ փորձություն՝ Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունների կազմակերպումը, որի արդյունքում մեր երկրում ընտրվեց նոր Նախագահ եւ ձեւավորվեց նոր խորհրդարան։

Սահմանադրությանը համապատասխան, ընթացքի մեջ է նոր կառավարության ձեւավորման գործընթացը։ Դրանով պայմանավորված ավարտվում է նաեւ իմ՝ որպես Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարի պաշտոնավարման ժամկետը։ Պաշտոնը թողնելուց առաջ, ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ հայրենիքին ծառայելու ինձ ընձեռած հնարավորության, վստահության եւ քաղաքական ու պետական գործչի իմ կայացմանը մեծապես նպաստելու համար։ Պատիվ եմ ունեցել Բակո Սահակյանի քաղաքական թիմում 11 տարի ղեկավարել Արցախի Հանրապետության կարեւորագույն ոլորտներ, 2009-2017-ին աշխատելով որպես Մշակույթի եւ երիտասարդության հարցերի, 2017-2020-ին որպես Կրթության, գիտության եւ սպորտի նախարար։

Նախարարի պաշտոնը թողնելուց առաջ խորին երախտագիտությունս եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին, յուրաքանչյուրին, ում հետ այս տարիներին մտահղացել ու կյանքի ենք կոչել բազում գաղափարներ, նախաձեռնել ու իրագործել տասնյակ հետաքրքիր ծրագրեր։

Շնորհակալություն յուրաքանչյուրին, ով բոլոր այս տարիներին կանգնած է եղել իմ կողքին, սատարել ու օգնել է այս պատվաբեր առաքելության մեջ։ Վստահեցնում եմ բոլորիդ՝ ծառայել եմ ու, անկախ իմ կարգավիճակից, շարունակելու եմ ծառայել Հայրենիքիս՝ Նվիրումով եւ Պատասխանատվությամբ։

Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին եւ Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովի բոլոր պատգամավորներին, խորհրդարանի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ՝ նոր պաշտոնները ստանձնելու կապակցությամբ։

Այս ոչ դյուրին ժամանակաշրջանում շատ բարդ խնդիրներ ու մարտահրավերներ են ծառացած նոր իշխանությունների առջեւ։

Վստահ եմ, որ տարիների փորձը, իմաստությունը եւ ժողովրդի անվերապահ աջակցությունն օգնելու են Արցախի նոր ղեկավարներին՝ մեր հայրենիքի շահերը անշեղորեն պաշտպանելու, Արցախ երկիրն էլ ավելի հզորացնելու եւ միասնական հայրենիք կերտելու ճանապարհին։

Շնորհավորում եմ Լուսինե Ղարախանյանին, ով կստանձնի Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարի պաշտոնը։ Վստահ եմ, որ կրթության համակարգում աշխատանքի իր բազմամյա փորձն ու մարդկային որակները կնպաստեն Արցախում կրթության հիմնախնդիրների լուծմանը եւ ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։

Իմ պատրաստակամությունն եմ հայտնում անհրաժեշտության դեպքում կիսվելու իմ փորձով ու գիտելիքներով։

Առողջություն եւ հաջողություն եմ մաղթում բոլորին։

Մեր երկրին՝ խաղաղություն, զորություն եւ նորանոր հաղթանակներ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:44 21/05/2020  |  ԼՐԱՀՈՍԹավշյա հեղափոխությունն անխուսափելիորեն պիտի՛ բերի Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը. վարչապետը և տիկին Հակոբյանը ներկա են գտնվել Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը
20:28 21/05/2020  |  ԿորոնավիրուսԱրցախից ՀՀ թեստավորման ուղարկված 88 փորձանմուշից ստացվել է 34-ի պատասխանը՝ բացասական արդյունքով
09:42 20/05/2020  |  Մամուլ«Նեղ» կազմով ինաուգուրացիա՝ Արցախում. Ովքե՞ր են ներկա լինելու Հայաստանից. «Հրապարակ»
20:59 19/05/2020  |  ԿորոնավիրուսԱրցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք. Տեղեկատվական շտաբ
14:13 19/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախի նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կլինի առանց լրագրողների. խոսնակ
22:36 18/05/2020  |  ԼՐԱՀՈՍՄեսիջներ՝ առ Թուրքիա և Ադրբեջան
10:22 18/05/2020  |  ՄեկնաբանությունՄեր կողմից նախանշված բոլոր հավակնոտ ծրագրերը կյանքի ենք կոչելու ողջամիտ ժամկետներում. Արայիկ Հարությունյան
14:47 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍՄոտենում է իրականության հետ առերեսման պահը. Արթուր Ղազինյան
23:02 15/05/2020  |  ԿորոնավիրուսԱրցախի Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 4 դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 24 է
22:18 15/05/2020  |  ԼՐԱՀՈՍԵրկար ու դժվարին ճանապարհի հաղթահարումը բոլորիս համար հաճելի փորձություն էր. Արայիկ Հարությունյան

Տեսանյութեր

06/03/2020   11:25 «Իմ քայլում» բոլորը շունչը պահած, սպասում են, թե իրավապահներն «անհնազանդների» վրա ինչ դոսյե կհավաքեն

Տեսադարան

05/09/2020   14:27 Արցախում տեղի է ունեցել եռատոնին նվիրված միջոցառումներ

Մամուլ

Արխիվ

[]