ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանին իշխանությունից հեռացնելը կարող է կանգնեցնել այս թավալգլոր անկումը. Աղասի Ենոքյան 05/22/2020 15:52 | Հարցազրույց
Երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, իշխանափոխության հնարավոր սցենարների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ։
-Պարոն Ենոքյան, ՀՀ-ում ստեղծված իրավիճակի մասին ի՞նչ կարող եք ասել, շատերի գնահատմամբ, կառավարման ճգնաժամ է առաջացել:
-Կառավարման ճգնաժամն ակնհայտ է արդեն տեւական ժամանակ եւ կորոնավիրուսի համաճարակը միայն այն ավելի ցայտուն ու շոշափելի դարձրեց։ Եթե տնտեսական ճգնաժամը շրջանցվում էր ցուցանիշների շուտասելուկների եւ 100 «նվաճումների» արտաբերման միջոցով, ղարաբաղյան բանակցություններում ճգնաժամից խուսափում էին քննարկումների գաղտնիության շնորհիվ, ապա համաճարակի դեպքում կոնկրետ մարդիկ են հիվանդանում եւ մահանում , ու այստեղ նման մանիպուլյացիաները դժվար կաշխատեն։ Դրան գումարած՝ այս ընթացքում պարզվեց, որ տնտեսության վիճակը շատ վատ է եւ իշխանությունները չեն կարողանում եղած տնտեսությամբ լուծել մեկուսացված քաղաքացիների ամենատարրական պահանջները։ Գումարած՝ Լավրովի բացահայտումները, որոնք ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը վարում է ակնհայտ պարտվողական բանակցություններ։ Այս ամենը շաղախվեց ու միասնականացավ մաքսանենգության ու կոռուպցիոն սկանդալներով, եւ ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի աշխատում երկրի ու քաղաքացիների համար, այլ իր ունեցած լծակներն օգտագործում է իր ընտանիքի հարստացման համար։ Որեւէ ճգնաժամի առավել ակնհայտ նկարագրության դժվար է տալ։
-Ձեր կարծիքով, որտե՞ղ է խնդիրը եւ որոնք են ելքերը: Արդեն ավելի ու ավելի բարձր են խոսում իշխանափոխության անհրաժեշտության մասին:
- Տեսեք, թե այս ճգնաժամային մարտահրավերներին ինչպես է պատասխանում Նիկոլ Փաշինյանը՝ անպարկեշտ սպառնալիքներ, ընդդիմախոսների հանդեպ բռնություններ եւ մաքսանենգ սիգարետների նոր պարտիաներ։ Առաջնահերթ խնդիրը պետք է լինի Նիկոլ Փաշինյանին իշխանական լծակներից զրկելը։ Արդեն շատ մեծ կորուստներ ունենք բոլոր բնագավառներում, սակայն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը կարող է կանգնեցնել այս թավալգլոր անկումը, նրա մնալու ամեն օրը նորանոր կորուստներ է բերելու։ Առաջին հերթին անհրաժեշտ է կանգնեցնել կորստների այս շարքը, հետո նոր մտացել լուծումների մասին։
- Ի՞նչ սցենարներ եք տեսնում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
- Սցենարները բազմաթիվ են՝ սկսած նրանից, որ իմքայլականները, վերջապես, կգտնեն պատասխանատվության որեւէ զգացում եւ սահմանադրական ճանապարհով իրենք կփոխեն վարչապետին, մինչեւ փողոցային ակցիաներ ու բողոքի զանգվածային ցույցեր։ Ամեն դեպքում, հիմա պետք է գտնել ամենաարագ լուծումը Նիկոլ Փաշինյանից ազատվելու համար։ Ներկա լուծման նպատակը պետք է լինի անկումը կասեցնելը, այն լինելու է ժամանակավոր, եւ դրա համար այն պետք լինի արագ, բայց հետագա լուծումների պոտենցիալ ստեղծող։ Ճգնաժամից դուրս գալու եւ զարգացման հնարավորությունների մասին կարելի է մտածել միայն անկումը կասեցնելուց հետո շունչ քաշելու պահ գտնելով։
-Արտախորհրդարանական ճակատում ակտիվություն է նկատվում մի քանի ուղղությամբ՝ Միքայել Մինասյան, Արթուր Վանեցյան, նախկին իշխանություններ: Հնարավոր համարո՞ւմ եք համախմբումը՝ իշխանափոխության նպատակի շուրջ:
-Ակնհայտ է, որ կայուն, ապագային միտված իշխանություն կարելի է ստեղծել միայն արտախորհրդարանական ուժերի հիմքի վրա։ Խորհրդարանի ուժերը ամբողջովին հեղափոխական են, կամ ուլտրահեղափոխական են, կամ էլ գոնե հեղափոխությանը ջուր են հասցրել։ Արտախորհրդարանական ուժերի մոտ տեսնում ենք եւ քաղաքական լուրջ պոտենցիալ եւ բարեփոխումների կամք, այնպես, որ նրանք կարող են կազմել ապագա կառավարությունը։ Կմիավորվեն նրանք, թե ոչ՝ կարծում եմ սա ռազմավարական խնդիր չէ, երկրի ապագայի համար այնքան էլ էական չէ, քանի որ նրանցից շատերը առանձին-առանձին ունեն լուծումների պոտենցիալներ։ Մարտավարական, առաջնահերթ խնդրի՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման համար, թերեւս համատեղ գործողությունները կարող են ավելի արդյունավետ լինել։
-Արդյո՞ք իշխանության ներսում եւս կա այդ պահանջը:
Կարծում եմ՝ կա։ Որքան էլ ներկա իշխանավորները իրենց իշխանության համար ամբողջովին պարտական լինեն Նիկոլին, նրանք սկսում են գիտակցել, որ արդեն բազմաթիվ հարցերով իրենց մենթորի հետ նաեւ հանցակից են դառնում։ Կարծում եմ, շատերն են արդեն փորձում լքել խորտակվող նավը, որպեսզի չխորացնեն իրենց պատասխանատվությունը շարունակական ճգնաժամերի համար։ Ի դեպ, նկարագրած սցենարներից մեկը՝ ներկա ԱԺ-ի միջոցով վարչապետի հրաժարականը, ենթադրում է հենց իմքայլականների ակտիվ մասնակցություն ճգնաժամի առաջին փուլի լուծմանը եւ նման քայլով նրանք կարող են ցույց տալ, որ ունեն քաղաքացիների հանդեպ պատասխանատվության գոնե նվազագույն զգացում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ