Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Աշխարհը փոխվել է, և կրթական մեթոդները ևս պետք է փոխվեն. նախագահ Արմեն Սարգսյանը կրթական համակարգի փոխությունը համարում է համավարակի դասերից մեկը 05/22/2020   17:53  |  ԼՐԱՀՈՍ

«Եթե ուզում ենք փոխել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, հասարակական կարգը՝ պետք է նախ և առաջ մտածենք, թե որտեղից սկսենք։ Պետք է սկսել կրթական համակարգից»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ խոսելով արագ փոփոխվող և նոր մարտահրավերներով աշխարհում կրթության դերի մասին և կրթական համակարգի փոխությունը համարելով համավարակից քաղած դասերից մեկը։

«Աշխարհը փոխվել է, և կրթական մեթոդները ևս պետք է փոխվեն՝ սկսած էլեկտրոնային մեթոդներից, մարդկանց ուղղակի ներգրավվելով պրակտիկ աշխատանքի մեջ,-ընդգծել է նախագահը։ -Եթե ես երազում եմ, որ N տարի հետո Հայաստանի Հանրապետությունը դառնա աշխարհի առաջադեմ երկրներից մեկն արհեստական բանականության ոլորտում, ապա ես ունեմ մի քանի խնդիր։ Ես չեմ կարող Հայաստանում պարզ ստարտափներ զարգացնել, եթե չունեմ համապատասխան միջավայր, աջակցություն։ Հայաստանում ստարտափներն ունեն աջակցություն, սակայն դա բավարար չէ: Որպեսզի ստարտափները դառնան ընկերություններ, անպայման պետք է վենչուրային ֆինանսավորում լինի և միջավայր, այսինքն՝ մեծ ընկերությունների ներկայություն, որը Հայաստանում չկա»։

Խոսելով նախագահական ATOM նախաձեռնության մասին, նախագահը նշել է, որ խնդիր է դրված Հայաստանում ստեղծել համատեղ ձեռնարկություններ։ «Նպատակն է աշխարհի մեծագույն ընկերություններին, համալսարաններին բերել Հայաստան և ստեղծել մի միջավայր, որտեղ մենք ոչ թե անիվը նորից ենք հայտնաբերում, այլ աշխատում ենք մեծագույնների հետ, սովորում նրանցից։ Ընկերությունները մոտավորապես 18-նն են, և դրան դեռևս ավելացված չեն մի քանի ուրիշ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության համալսարանները և կենտրոնները, որոնց հետ նախնական խոսել եմ և, հույս ունեմ, որ իրենց և մի քանի ուրիշ երկրների հետ կպայմանավորվենք, -գաղափարը պարզաբանել է նախագահը: -Ցանկանում ենք ստեղծել մի վայր, որտեղ մարդիկ զբաղվում են մաթեմատիկական մոդելավորմամբ կամ ՏՏ ոլորտի բարձրագույն որակի զարգացմամբ, որովհետև մենք մեջտեղում չենք կարող լինել։ Մենք փոքր ենք և վերևում լինելու ունակություն ունենք։ Դրա համար պետք է լավագույնների հետ շփվենք»։

Նախագահը նշել է, որ որոշ ընկերությունների հետ արդեն պայմանագիր է ստորագրվել, որոշների հետ պայմանավորվածություն կա, մյուսների հետ քննարկումներ են։ «Այդ բոլոր ընկերություններին առաջին հերթին հետաքրքրում է կրթական համակարգը։ Եթե ես Հայաստանում ուզում եմ կառուցել բարձր որակի ՏՏ ոլորտ կամ արհեստական բանականության, կենսաբանության, որևէ ցանկացած ոլորտ, ապա պետք է երկու ձեռքով աջակցեմ, որ մեր կրթական համակարգն ունենա համապատասխան մակարդակ և յուրաքանչյուր տարի ստեղծի այն մասնագետներին, որոնք ունեն բարձր որակ և պատրաստ են աշխատանքի անցնելու։ Հակառակ դեպքում ամեն մի ընկերություն ուսանողին երկրորդ կուրսից կվերցնի իր մոտ, կսկսի ինքը կրթել և ինչ-որ պահից կհասնի ինչ-որ սահմանի, որից հետո չի կարողանա աճել,-ասել է նախագահը։ -Երբ անցյալ տարի Սիլիկոնյան հովիտ իմ այցելության ժամանակ խոսում էի հայկական հայտնի ընկերությունների մասին ամերիկյան ընկերությունների հետ, որոնք Հայաստանում մեծ ներկայություն ունեն, նրանք բոլորը մտածում են, որ եթե այս երկրում չեն կարողանալու անհրաժեշտ քանակությամբ երիտասարդ մասնագետներ ձեռք բերել, որոնք կլինեն ընկերության ապագան, ուրեմն այս ոլորտում չեն կարողանալու առաջ գնալ, ուրեմն կրթական համակարգը ոչ միայն ՏՏ ոլորտում, այլ բոլոր ոլորտներում թիվ մեկ խնդիրն է մեզ համար»։

Հարցազրույցում նախագահն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու իր գաղափարին՝ նշելով, որ այն մի քանի նպատակ ունի։ «Նախ և առաջ, ունենք հուշահամալիր, որը շատ ազդեցիկ է, բլրի գագաթին, այնտեղից Արարատն է երևում, բայց ինչ-որ տեղ ավարտվում է։ Դեպի ցած նայող հատվածում այգի չէ, մացառուտներ, անտառ է, որտեղ ժամանակին ծառեր են տնկել, բայց այդպես էլ այգի չի դարձել,-նշել է նախագահը: -Այգին կառուցված է լինելու մի քանի շերտերից, որոնցից մեկը Արևմտյան Հայաստանի մեր տարածքներն են, մյուսը՝ մեր աշխարհասփյուռ կենտրոնները, ասենք՝ Մոսկվա, Նոր Նախիջևան, Մարսել, Լոս Անջելես, Բեյրութ և այլն, իսկ երրորդը՝ մենք, ովքեր այստեղ ենք ապրում, Երևանի պետական համալսարան, Գյումրի, Արցախ։ Արցախցիները, գյումրեցիները, համալսարանի ուսանողները կգան իրենց ծառերին տիրություն անեն։ Խոսքը միասնական գործ անելու մասին է. մի բան, որ այսօր շատ էական է։ Դա կարևոր է բոլորի, նաև՝ մեր հասարակության համար։ Խոսքը նաև հանդուրժողականության մասին է, խոսելու և լսելու ունակության մասին»։

Նախագահը կարևորել է նաև այգու ստեղծման գաղափարի համախմբող նշանակությունը. «Երբ խոսում ենք Եղեռնի, ազգային այգու մասին, թե դու ինչ քաղաքական մտքեր, գաղափարներ ունես կամ, նույնիսկ, ինչ հոգևոր արժեքներ ունես, դառնում են երկրորդական, որովհետև մեզ բոլորիս պետք է միավորի այն գաղափարը, որ միասին ստեղծում ենք մի բան, որն ուղղված է ոչ միայն պատմությանը, հիշատակին, որը ոչ միայն պահանջատիրական է, տեղի ունեցածի մասին բարձրաձայնելու մասին է, այլ նաև ուղղված է ապագան»։

Նախագահի խոսքով՝ Եղեռնից 105 տարի հետո ժամանակն է նշելու, որ մեր ազգին ոչնչացնելու ծրագիր կար, որը չհաջողվեց. «Կային մարդիկ, որոնք պայքարեցին, կենդանի մնացած մեր հայրենակիցներն անցան դժոխքի միջով՝ առանց հայրենիք, առանց անձնագիր, առանց դրամ, կորցրած իրենց ընտանիքի անդամներին, բայց գոյատևեցին աշխարհի տարբեր երկրներում՝ Սիրիայից մինչև Միացյալ Նահանգներ և Ռուսաստան։ Սա ինչ-որ իմաստով հայկական հոգու և ոգու հաղթանակ է»։

Նա էական է համարել նաև «Հայ պարկ»-ի նախաձեռնության բնապահպանական բաղադրիչը՝ նշելով, որ մայրաքաղաքը նաև այգու, կանաչ տարածքի անհրաժեշտություն ունի։ «Կորոնավիրուսն ապացուցեց, որ Երևանում համարյա չկան կամ շատ քիչ են այգիները, որտեղ մենք կարող ենք զբոսնել։ Մեծ այգու կարիք ունենք, բայց եղած անտառին, մացառուտին պետք է շատ ուշադիր վերաբերվենք։

Ծրագրով ես դեռևս 2012 թվականին եմ զբաղվել, վարձել եմ Եվրոպայի ամենահայտնի այգիների դիզայներներից մեկին՝ լորդ Ռենդլ Սիդլիին,-պատմել է Հանրապետության նախագահը։ -Գաղափարը հետևյալն է. յուրաքանչյուր ծառ և թուփ պետք է գրանցվի։ Վեհափառի հետ մենք ճիշտ նույն ձևով վարվեցինք Մայր Աթոռի հարևանությամբ գտնվող Էջմիածնի քաղաքային այգու հետ։ Վեհարանը վերցրեց այդ այգին, և ես անձամբ պարտավորվեցի ֆինանսավորել, որ այդ այգին վերակառուցվի։ Գիտե՞ք՝ առաջինն ինչ արեցինք։ Ստեղծեցինք այգու քարտեզ, և յուրաքանչյուր թուփ, ծառ գրանցված է, նշված է ծառի անվանումը, թե քանի տարեկան է, ինչպիսի առողջական վիճակ ունի։ Ծառերը և թփերը չպետք է կտրվեն, այսինքն, նոր այգին պետք է կառուցվի վերականգնելով, ուժեղացնելով հինը։ Ճիշտ նույն սկզբունքով պետք է վերաբերվենք նաև «Հայ պարկին», եղած ծառերից ու թփերից ոչ մեկին չպետք է ձեռք տալ»։

Այգու գաղափարը հնչեցնելուց հետո նախագահի աշխատակազմը բազմաթիվ արձագանքներ է ստացել ինչպես հայաստանյան, այնպես էլ Սփյուռքի տարբեր կազմակերպությունենրից, անհատներից:

Նախագահը խոսել է նաև մեկ այլ՝ Գյումրիում մեծ մտածող, փիլիսոփա, ծնունդով գյումրեցի Գյուրջիևի անվան այգի ստեղծելու նախաձեռնության մասին: Նա տեղեկացրել է, որ Հանրապետության վարչապետին և կառավարությանն առաջարկ է ուղարկվել՝ որպես նախագահական նախաձեռնություն, ըստ որի՝ Հաղթանակի այգու շրջակայքում, որտեղ կա երկու հին շենք և մեծ տարածք, Գյուրջիևի անվան հետ կապված այգի ստեղծել, ոչ թե տուն-թանգարան։ Ծրագրով առաջարկվում է նաև այդտեղ կառուցել համերգասրահ, գրադարան և հյուրընկալել ոչ միայն Գյուրջիևի հետ կապված անհատներին, այլև՝ ցանկացած այլ մշակույթային միջոցառում. «Սա առաջարկ է։ Եթե այն ընդունվի, ապա, ինչպես «Հայ պարկի» դեպքում, համապատասխան հիմնադրամ կստեղծվի, և ես իմ ներդրումը կանեմ և՛ նյութական, և՛ ժամանակի իմաստով, պատրաստ կլինեմ ուրիշների հետ միասին այդ երկու ծրագրերն իրականացնել»։

Պատասխանելով հարցին, թե ինչու է հատկապես ընտրվել Գյուրջիևը նախագահ Սարգսյանը նկատել է, որ Գյուրջիևը համաշխարհային ճանաչում ունի, աշխարհում շատ են նրա կենսափիլիսոփայության հետևորդները, հիմնականում՝ մտավորականներ տարբեր երկրներից, հարյուրավոր, հազարավոր մարդիկ Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում։ «Նրանք Գյուրջիևին վերաբերվում են շատ զգացական, և եթե հնարավոր լինի նրանց գրավել դեպի Գյումրի, նախ և առաջ տնտեսական կապերի, տուրիզմի առումով...Խոսքը հազարավոր մարդկանց մասին է, որոնք կգնան Գյումրի միայն նրա համար, որ այդ քաղաքն իրենց սիրելի Գյուրջիևի ծննդավայրն է,-նշել է նա։ -Ինչ-որ իմաստով քաղաքը պահում է Գյուրջիևի փիլիսոփայության էլեմենտները, որովհետև Գյուրջիևը վերցրել է աշխարհի, տարածաշրջանի տարբեր մշակույթներից, երգերից, պարերից, փիլիսոփայությունից և ստեղծել այսպես կոչված կյանքի փիլիսոփայության խառնարան, որի մեջ կան նաև երգեր, որոնց մի մասը, եթե ուշադիր լսեք, հայկական են։ Գյումրու հոտն ու համը հազարավոր մարդկանց կբերի»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:09 22/05/2020  |  ԼՐԱՀՈՍԻմ պատկերացրած ապագա Հայաստանում Երևանը պետք է ավելի քիչ բնակչություն ունենա, Գյումրին, Վանաձորը՝ գոնե կրկնակի. նախագահ Արմեն Սարգսյան
13:26 22/05/2020  |  ԼՐԱՀՈՍ«Կորոնավիրուսը դեռևս չի հաղթահարվել և, կարծում եմ, երկար ժամանակ ներկա է լինելու այստեղ». նախագահ Արմեն Սարգսյան
18:12 21/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին
12:15 21/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱյլևս անշրջելի իրողություն է, որ Արցախի Հանրապետությունը կայացած ժողովրդավարական պետություն է. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
18:09 20/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը հանդիպումներ է նախաձեռնել քաղաքական ուժերի, հանրային սեկտորի ներկայացուցիչների և մասնագետների հետ
17:45 20/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին»» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը
17:32 20/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
17:25 19/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահը ստորագրել է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը
17:23 19/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
17:11 19/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ

Արխիվ

[]