ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«0»-ից սկսվող անհասկանալի արտաքին քաղաքականության արդյունքում «վթարային վայրեջք» են կատարում հայ-ռուսական հարաբերությունները. Արտակ Զաքարյան 05/22/2020 18:39 | Մեկնաբանություն
Շատ ավելի խելացի և գովելի կլինի, եթե իշխանություններն ու ընդդիմությունը (բոլոր կարող ուժերը) այս հարցը լուծեն համագործակցաբար՝ առանց ցնցումների։ Նման նախադեպեր քաղաքակիրթ աշխարհին հայտնի են։ Դա քաղաքական մշակույթի կատարյալ ձևերից մեկը կարող է լինել՝ հանուն Հայաստանի Հանրապետության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը։
«Գործող կառավարությունն առ այսօր չի արել մի քայլ, որը դրական արդյունք ունենա և կոչվի հանուն Հայաստանի Հանրապետության։
1. Արցախի հարցում մտել են վտանգավոր տեղապտույտի մեջ, որը կարող է «սադրել» նոր ավանտյուրա։
2. Հակաճգնաժամային հստակ քաղաքականության բացակայությունը, նոր ռիսկեր ու ծանր սոցիալակսն մարտահրավերներ է բերում մանր ու միջին բիզնեսի համար։
3. Հակահամաճարակային ծաղրուծանակի վերածված կարանտինով՝ լուրջ վտանգի առաջ են կանգնեցրել հանրային առողջության պահպանմումը։
4. Հակահամաճարակային խառնաշփոթով մեծ հարված են հասցնում երկրի արտաքին իմիջին՝ ինչի արդյունքում, դեռ երկար ժամանակ ուշքի չի գալու պետության համար եկամտաբեր տուրիզմն ու նրան սպասարկող ենթակառուցվածքները։ Դրանով, ավելի մշուշոտ են դարձրել նաև ներդրումային քաղաքաքականությունը։
5. Հոգևոր- մշակութային, ընտանեկան և ազգային ինքնության հիմնարար արժեքների բացահայտ և/կամ թաքնահարույց ոտնահարմամբ՝ թուլացնում են ազգային պետականության և Հոգևոր Հայաստանի կենարար ուժը։ Այսինքն՜ մեր ազգի ու տեսակի գոյաբանական բացառիկ հենարանը։ Ավելի պարզ՝ հարվածում են այն արժեքներին, որով մենք առ այսօր պահպանել ենք մեր հայկական ինքնությունը։
6. «0»-ից սկսվող անհասկանալի արտաքին քաղաքականության արդյունքում «վթարային վայրեջք» են կատարում հայ-ռուսական բազմաֆունկցիոնալ ռազմավարական հարաբերությունները՝ իրենց տխուր հետևանքներով հանդերձ։
7. ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ շատ կարևոր հարաբերություններն առայժմ սահմանափակվում են մերթ ընդ մերթ հնչող քաջալերող հայտարարություններով՝ առանց ռեալ պոլիտիկի։ Այսինքն չկան կոնկրետ գեներացվող շահեր, բացի նրանից, որ արևմտյան երկրների մի շարք պաշտոնյաներ գովել են Փաշինյանի «հաշվետվողականությունը և թափանցիկությունը»։ Օրակարգերում ՀՀ շահերց բխող կոնկրետություն դեռևս չի նկատվում։
8. Անվտանգային և պաշտպանական քաղաքականության հարցերում միակ հույսը մնացել է հայկական Բանակը, որը շարունակում է պատվով կատարել իր առաքելությունը՝ անկախ օրվա իշխանություններց։
9. Դատաիրավական համակարգը վերածվում է քաղաքականացվող բալագանի։ Իրավապահ մարմինները «մխրճվել» են ներքաղաքական պայքարի «ճահիճում», որտեղ և՛ առաջ գնալն է վտանգավոր, և՛ ետդարձը։ Տեղում կանգառն էլ կարծես երես չի փրկում։
10. Արցախյան առաջին պատերազմի հորոսների, մի շարք զորահրամանատարների, և 2016թ ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների գլխավոր պատասխանատուների շուրջ ձևավորած տեղեկատվական և «իրավա-քաղաքական» ֆարսի միջոցով, անուղակի կերպով, փորձում են կոտրել հասարակության բարոյահեգեբանանական ոգին։
11. Պետության էքս-նախագահների, նախկին պաշտոնյաների դեմ սկսել են կեղծ, շինծու և զավեշտի վերածված «դատավարություններ», որի արդյունքում ավելի են խորացնելու ներքաղաքական ճգնաժամը՝ վնասելով ժողովրդավարական համախմբմանը։
12. «Փայլուն» կադրային քաղաքականությամբ, կեղծ վիճակագրությամբ և հակասական հայտարարություններով մսխում են լեգիտիմ իշխանության համար անհրաժեշտ հանրային վստահության պաշարները։
Այս շարքը կարելի է շարունակել, բայց եղածն էլ քիչ չէ։ Գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ունեին շատ լավ ստարտային պայմաններ՝ էֆեկտիվ աշխատելու համար։ Բայց պարզվեց, որ պետության շահերի համար, իշխանության էֆեկտիվությունը հասել է զրոյի։ Միակ բանը, որն այսօր բխում է պետության շահերից, սահմանադրության մատնանշած ճանապարհով գործող կառավարության փոփոխությունն է։
Շատ ավելի խելացի և գովելի կլինի, եթե իշխանություններն ու ընդդիմությունը (բոլոր կարող ուժերը) այս հարցը լուծեն համագործակցաբար՝ առանց ցնցումների։ Նման նախադեպեր քաղաքակիրթ աշխարհին հայտնի են։ Դա քաղաքական մշակույթի կատարյալ ձևերից մեկը կարող է լինել՝ հանուն Հայաստանի Հանրապետության։
հ.գ. Կլինեն մարդիկ, որ կհարցնեն «իսկ արդյոք ես հավատու՞մ եմ այս առաջակին»։ Պատասխանը մեկն է. կրիտիկական պահերի մեր ժողովուրդը միշտ կայացրել է ճիշտ որոշում։ Ես հավատացել, ու հավատում եմ մեր ժողովրդի ու նրա ներկայացուցիչների իմաստությանը։ Այլապես կորուստներն անդառնալի են լինելու՝ եթե նույնիսկ ընդդիմությունն ամեն օր գովերգի այսօրվա իշխանություններին»,-գրել է Արտակ Զաքարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ