ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեքենան վնասել են, բայց խուլիգանություն չեն արել. երիտասարդներն արդարացված են. վերաքննիչ դատարանը մերժել է դատախազի բողոքը 05/21/2020 22:51 | Արդարացման դատավճիռներ
Մեկ տարի առաջ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում մեքենան վնասելու գործով երիտասարդներին ներկայացված խուլիգանության մեղադրանքը հիմնավորված չէ։ Վերաքննիչ քրեական դատարանն ուժի մեջ է թողել արդարացման դատավճիռը։
Նշենք, որ խոսքը գնում է 2019թ. հունվարի 17-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում Opel մակնիշի ավտոմեքենայից դուրս են եկել մի խումբ երիտասարդներ, որպես զենք գործադրվող առարկայի գործադրմամբ կոտրել Mercedes մակնիշի ավտոմեքենայի ապակիները, որից հետո մեկ երիտասարդ ատրճանակով կրակոց է արձակել հեռացող Mercedes ավտոմեքենայի ուղղությամբ։
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել 5 երիտասարդի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանության համար։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, արդարացրել էր երիտասարդներին խուլիգանության հոդվածով և վերաորակել նրանց արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու հատկանիշներով։ Դատարանը դադարեցրել է երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել գործի վարույթը՝ տուժողի բողոքի բացակայության հիմքով։ Դատախազությունը համաձայն չի եղել դատարանի գնահատականի հետ։
Երիտասարդների պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատական ակտի դեմ՝ պահանջելով բեկանել մեղադրանքի վերաորակման մասին որոշումը և դատապարտել երիտասարդներին խուլիգանության համար։ Բացի այդ՝ պաշտպան Ալեքսանյանը ևս մասնակի բողոքարկել է դատական ակտը՝ նշելով, որ համաձայն է չորս երիտասարդների արարքի վերաորակման որոշման հետ, դատարանը ճիշտ եզրահանգման է եկել, որ արարքում բացակայում է խուլիգանության հանցակազմը և առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի հատկանիշները, սակայն համաձայն չէ երիտասարդներից մեկի՝ Շանոյանի արարքի վերաորակման հետ, քանի որ տեսանյութում երևում է, որ երիտասարդն անգամ գույքին չի դիպչել, չի հարվածել ո՛չ ձեռքով, ո՛չ այլ առարկայով, ընդամենը մեկնարկային ատրճանակով կրակել է օդ։ Ալեքսանյանը գտնում է, որ Շանոյանի արարքում չկա ոչ միայն խուլիգանության, այլև՝ գույքի վնասման հանցակազմ։ Ալեքսանյանը վերաքննիչ բողոքով խնդրել էր Շանոյանին արդարացնել նաև գույքի վնասման հանցակազմով։
Փաստաբանը հայտնեց, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է դատախազի՝ առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ ներկայացրած բողոքը և 4 ամբաստանյալների մասով որոշումը թողել է անփոփոխ, իսկ պաշտպանական կողմի բողոքը բավարարել և մասնակի բեկանել դատավճիռը՝ ամբաստանյալ Շանոյանին արդարացնելով նաև ՀՀ ՔՕ 185-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել