Թեմաներ
Հինգշաբթի 06 / 04 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/04/2020   09:18 Մինչեւ ո՞ւր կհասնի Հայաստանի ավիացիոն ֆիասկոն. «Փաստ» 06/04/2020   09:13 Ապրիլյանի հանձնաժողովի վերջին հյուրը. այսօր «կքննեն» Բակո Սահակյանին. «Հրապարակ» 06/04/2020   00:57 Ֆրանսիան խոսել Է G7 Ռուսաստանի վերադարձի մասին 06/04/2020   00:07 «Արարատի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը և նրա օգնական Վիկտոր Լոսևը հեռացել են ակումբից։ 06/03/2020   23:41 Վանաձոր քաղաքի որոշ շենքերում գազանջատում է իրականացվելու 06/03/2020   23:33 Այդ վճռով միջազգային դատական ատյանի մակարդակով ամրագրվեց, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ առկա է խտրականության քաղաքականություն. Թաթոյան 06/03/2020   23:19 ԱՄՆ-ում ոստիկանները ծնկի են իջել ամբոխի օվացիաների ներքո 06/03/2020   22:37 Google-ից հինգ միլիարդ դոլար են պահանջել ինկոգնիտո ռեժիմում տվյալներ հավաքելու համար 06/03/2020   22:17 Ուժեղացված ստուգայցեր են իրականացվել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում 06/03/2020   21:46 Արմեն Սարգսյանի հրամանագիրը Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ 06/03/2020   21:34 Թրամփը հերքել Է ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ժամանակ բունկերում իր թաքնվելը 06/03/2020   21:05 Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն 06/03/2020   20:58 Ո՞րն է «հանրաքվեի» հարցի լուծումը.Ռուբեն Մելիքյան 06/03/2020   20:29 Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ 06/03/2020   20:15 «Բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը դառնալու է պարտադիր». ՀՀ պարետ 06/03/2020   20:07 COVID-19, տեղեկանք բացված հաշվի վերաբերյալ 06/03/2020   20:04 Մեր նպատակն այն է, որ կորոնավիրուսը հրաժարական տա. Փաշինյան 06/03/2020   19:57 Գագիկ Խաչատրյանն ու նրա գործարար որդիները դատի են տվել Փաշինյանի աշխատակազմին 06/03/2020   19:48 Արտակարգ դրության իրավական ռեժիմից հետո ոստիկանության կողմից կազմվել է 20.742 արձանագրություն. ոստիկանապետ 06/03/2020   19:36 Մեզ հաջողվեց բացահայտել տեղի ունեցած և տեղի ունենալիք գաղտնի հարսանիքներ, խնջույքներ, վերջին զանգեր. Փաշինյան 06/03/2020   19:30 «Որոշակի առումով ես շատ ցավում եմ, որ դա դարձել է հանրային քննարկման առարկա». ՊՆ փոխնախարարը զենքի առևտրի լուրերի մասին 06/03/2020   19:22 ԱԳ փոխնաքխարար Ավետ Ադոնցը տեսակապի ձևաչափով զրույց է ունեցել Էնրիկե Մորա Բենավենտեի հետ 06/03/2020   18:58 Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է «Երևան Մոլ»-ի գործունեությունը 06/03/2020   18:54 «Զինված ուժերում վերահսկելի իրավիճակ է». ՊՆ փոխնախարար 06/03/2020   18:49 «Օրենքով գող» համարվող Արսեն Մկրտչյանի հիվանդություններից երեքը դասվում են պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին. Փաստաբան 06/03/2020   18:42 «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 06/03/2020   18:37 Ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը 06/03/2020   18:32 Արցախում ՃՏՊ-ի հետևանքով մահացած զինծառայողը 6 ամիս է, ինչ ծառայում էր 06/03/2020   18:26 Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց. «Այլընտրանքային նախագծեր խումբ» 06/03/2020   18:22 ԻՐ ԴԻՄՈՒՄԻ համաձայն ազատվեց աշխատանքից․ Հրաչյա Հակոբյանը՝ Վանեցյանի մասին 06/03/2020   18:13 Սեւանի սահմանափակումները երկարացվել են. այլ անձանց մուտքը կարգելվի մինչեւ հունիսի 10-ը 06/03/2020   18:07 «Դիմակների կրումը վարակվածությունից պաշտպանում է ընդամենը 50 տոկոսով». բժիշկ – սրտաբան 06/03/2020   18:01 Բացվեց «Հայրենիք» կուսակցության Վանաձորի գրասենյակը 06/03/2020   17:56 Վերաքննիչ դատարանը մերժել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը 06/03/2020   17:44 Մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը 06/03/2020   17:37 Արցախում զինծառայող է մահացել 06/03/2020   16:46 ՀՀ պարետատան և առողջապահության պատասխանատուները պետք է հաշվետու լինեն և հրաժարական տան 06/03/2020   16:39 Պետք չէ փորձել իշխանությանը տարանջատել ՀՀ քաղաքացուց. Ալեն Սիմոնյան 06/03/2020   16:30 «Մեյմանդար» կոչվող շուկայում տեղի ունեցած խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է երկու անձ 06/03/2020   16:27 Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՔԿԾ-ին՝ պահանջելով վերացնել իր տեսակցությունների սահմանափակումները 06/03/2020   16:25 Սթափվել և օր առաջ փակել երկիրը. Գոհար Մելոյան 06/03/2020   16:12 Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել կարգ ու կանոն հաստատելու համար․ Հակոբ Արշակյան 06/03/2020   16:10 Կառավարությունը բարոյական իրավունք չունի պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա. Զոհրաբյան 06/03/2020   16:08 Ապրիլին 12300 աշխատատեղ է փակվել. Պետք է ռազմական բնույթի գերջանքեր գործադրենք. Մելքումյան 06/03/2020   16:01 Այսօր ինչ կատարվում է ՀՀ-ում՝ աղետ է. Արթուր Վանեցյան 06/03/2020   15:49 «Սասնա Ծռեր 1» գործով փորձագետները չեն հարցաքննվի.դատարանը մերժեց Զարուհի Փոստանջյանի միջնորդությունը 06/03/2020   15:44 Ամառ-2020. ու՞ր գնա Թամարը, այս տարի ամառը 06/03/2020   15:23 Աննա և Հրաչյա Հակոբյանները հայց են ներկայացրել ընդդեմ Միքայել Մինասյանի 06/03/2020   15:19 Երբ մարդիկ տեսնում են՝ մարզպետը տենց քեֆ է անում, իրենք էլ տենց ավտոբուս են նստում. Մարուքյան 06/03/2020   15:11 Վանեցյան. Փաշինյանը պետք է հրաժարական տա
06/02/2020   17:36 Կորոնավիրուսով վարակված աշխատակիցը միայն Փաշինյանին է սպասարկել. Վարչապետի խոսնակ 06/02/2020   10:27 Արթուր Դավթյանի շքեղ առանձնատունը․ ուսումնասիրությունները կարող են սկսել հենց դատախազից. «Ժողովուրդ 06/03/2020   19:57 Գագիկ Խաչատրյանն ու նրա գործարար որդիները դատի են տվել Փաշինյանի աշխատակազմին 06/02/2020   16:08 Կալանավորված քաջարանցիներից մեկն ունի երկու մանկահասակ երեխա, որոնցից մեկը՝ գանգոսկրի ճողվածքով. Երեխան մնացել է առանց բուժման 06/03/2020   16:01 Այսօր ինչ կատարվում է ՀՀ-ում՝ աղետ է. Արթուր Վանեցյան 06/02/2020   17:57 Հայաստանի ավիաընկերություններին արգելվեց թռչել Եվրոպա 06/02/2020   16:34 Ֆեյսբուքում տեղադրել են կորոնավիրուսից մահացածների անունները 06/03/2020   13:36 Փարաքարում այսօր կորոնավիրուսից մեկ երիտասարդ մարդ է մահացել․ պատգամավոր 06/02/2020   15:30 Շրջակա միջավայրի նախարարությունը կլուծարվի՞ 06/02/2020   10:53 Հայաստանում կորոնավիրուսի 517 նոր դեպք է գրանցվել. 19 մարդ մահացել է 06/03/2020   18:32 Արցախում ՃՏՊ-ի հետևանքով մահացած զինծառայողը 6 ամիս է, ինչ ծառայում էր 06/02/2020   11:15 Կորոնավիրուսից մահացած 19 քաղաքացիներից ամենաերիտասարդը 50-ամյա կին է 06/02/2020   13:57 «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է 11 կալանավորված անձ 06/02/2020   18:02 ԱՆ-ն դիմել է իրավապահներին՝ պարզելու ինչպես են հրապարակվել կորոնավիրուսից մահացածների տվյալները 06/03/2020   15:11 Վանեցյան. Փաշինյանը պետք է հրաժարական տա 06/03/2020   10:16 Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն. Թորոսյան 06/03/2020   11:18 4-5 անգամ ստուգում են իրականացրել, զգուշացրել են. Վարչապետը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի մասին 06/03/2020   16:27 Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՔԿԾ-ին՝ պահանջելով վերացնել իր տեսակցությունների սահմանափակումները 06/02/2020   18:42 Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում երեք աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել, 50-60 կոնտակտավոր թեստավորվել է 06/02/2020   19:56 Խելոք գյուղացի ենք՝ ի՞նչ եք ուզում, գնանք կախե՞նք մեզի. հիմա ասեմ՝ թել տվեք, կասեք՝ թել չկա

Հայաստանի դեսպանատունը պատրաստակամ է աջակցել Ռ.Հայրապետյանին՝ 2020թ. մայիսի 25-ին Մոսկվա-Երևան չվերթով վերադառնալ Հայաստան 05/21/2020   19:10  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու  դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2015թ. օգոստոսի 27-ից  Հ.Շ.-ն աշխատել է Գեղարքունիքի մարզի Սևան-Դիլիջան մայրուղու՝ Ցամաքաբերդից հարավ (պանսիոնատ) տեղամասում գործող՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող, վերջինիս որդու սեփականությունը հանդիսացող «Նորալուսին» ՍՊԸ-ի «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրում՝ որպես գործադիր մարմնի ղեկավար: Հ.Շ.-ն 2015թ. դեկտեմբերից մինչև 2016թ. հուլիսը Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Հայկական Բանկ» ԲԲԸ-ից ստացել է ընդհանուր՝ 52.000.000 ՀՀ դրամ վարկ, որի մի մասն օգտագործել է ռեստորանահյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունն ապահովելու համար, իսկ մնացած՝ 30.000.000 ՀՀ դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության և թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություն հիմնադրելու համար՝ միաժամանակ պատշաճ կատարելով վարկային պարտավորությունները:   

Ռուբեն Հայրապետյանը որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի հետ, տեղեկանալով Հ.Շ.-ի կողմից «Նորալուսին» ՍՊԸ-ի անվամբ հիշատակված վարկերը ստանալու մասին, կազմակերպել և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 52.000.000 ՀՀ դրամն ստանալու նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան-Դիլիջան մայրուղու Ցամաքաբերդից հարավ (պանսիոնատ) տեղամասում գործող, «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի քոթեջներից մեկում և նույն համալիրի տարբեր սենյակներում 2016թ. հուլիսի 26-ից սկսած Հ.Շ.-ի կամքին հակառակ ազատությունից ապօրինի զրկել են նրան և առանց իրենց թույլտվության հեռախոսազանգեր կատարելու հնարավորությունից զրկելու համար վերցրել են վերջինիս բջջային հեռախոսը, նրա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով, պարբերաբար, տևական ժամանակ՝ մինչև 2016թ. օգոստոսի 18-ը Հ.Շ.-ի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, մահակներով, ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ անգամներ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Այդ ընթացքում՝ 2016 թվականի հուլիսի 26-ին, Ռաֆիկ Հայրապետյանն իր ավտոմեքենայով Հ.Շ.-ին տեղափոխել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում գտնվող իրենց առանձնատան բակ, որտեղ հայրը՝ Ռուբեն Հայրապետյանը, հայհոյանքներ տալով Հ.Շ.-ի հասցեին, նրանից պահանջել է 120.000 ԱՄՆ դոլար, որից  հետո՝ նույն օրը, Հ.Շ.-ին կրկին տեղափոխել են Սևանի «Հարսնաքար» համալիրի տարածք: Հաջորդ օրը Ռուբեն Հայրապետյանը գնացել է «Հարսնաքար»  համալիրի տարածք, հանձնարարել է իր մոտ՝ տնօրենի աշխատասենյակ բերել Հ.Շ-ին, որտեղ էլ որդու ներկայությամբ, լրացնելով Հ.Շ.-ին հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելուն ուղղված մյուսների գործողությունները, հայհոյանքներ տալով, էլեկտրաշոկով հարվածել է Հ.Շ.-ի այտին՝ կրկին պահանջելով 120.000 ԱՄՆ դոլար: Ռուբեն Հայրապետյանի և մյուսների հարվածների և այլ բռնի գործողությունների հետևանքով Հ.Շ.-ին դիտավորությամբ պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք, ինչպես նաև ֆիզիկական ուժեղ ցավ, որի ընթացքում Հ.Շ.-ի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Հ.Շ.-ի փախուստը կանխելու նպատակով Ռուբեն Հայրապետյանը Ռաֆիկ Հայրապետյանի հետ խմբի անդամներին հանձնարարել է նշված ժամանակահատվածում համալիրի տարածքում տարբեր օրերի հերթապահել և հսկել նրան, այդ ընթացքում՝ 2016 թվականի օգոստոսի 13-ին, խմբի անդամների հսկողության տակ տեղափոխելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման և քննական բաժին՝ վերջինիս անվամբ հաշվառված ավտոմեքենաների առուվաճառքը կատարելու, ինչպես նաև վարկային կազմակերպություններից վարկեր ստանալու համար: Վերջիններս, այդ ընթացքում նաև կիրառելով հոգեբանական բռնություն, պարտադրել են Հ.Շ.-ին համալիրի աշխատակիցների ներկայությամբ մաքրություն կատարել դրա տարածքում՝ այդ կերպ նպատակ ունենալով նվաստացնել նրան:

Ռուբեն Հայրապետյանը՝ հանցակիցների հետ, իրենց վերը թվարկված գործողություններով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով Հ.Շ.-ին՝ ստիպել են վերջինիս իրենց ներկայությամբ զանգահարել և «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիր կանչել ընտանիքի անդամներին՝ նրան ժամանակավորապես տրամադրելով իր բջջային հեռախոսը:

2016թ. հուլիսի 26-ին և հաջորդող օրերին Հ.Շ.-ի կանչով «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիր են եկել վերջինիս մայրը, քույրը, տատը, ընկերները և ընկերուհին, որոնց ներկայությամբ Ռուբեն Հայրապետյանի գիտությամբ Ռաֆիկ Հայրապետյանը հանցակիցների հետ Հ.Շ.-ի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հասցնելով, օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգի խախտմամբ ինքնակամ և ինքնագլուխ իրականացնելով իրենց իրական և ենթադրյալ իրավունքները, Հ.Շ.-ից, վերջինիս ընտանիքի անդամներից և ընկերությունից պահանջել են 57.138.000 ՀՀ դրամին համարժեք՝  120.000 ԱՄՆ դոլար:  

Իրական համարելով Ռուբեն Հայրապետյանի և մյուսների կողմից Հ. Շ.-ի կյանքի և առողջության համար հնչեցված վտանգավոր սպառնալիքները՝ Հ.Շ.-ն Հայրապետյաններին է տվել 238.075 ՀՀ  դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար արժողության ոսկյա ապարանջանը, 1.428.450 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար արժողության «Nissan X Trail»  մակնիշի ավտոմեքենան, որը նշված արժեքով Հայրապետյանները վաճառել են, 952.300 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար կանխավճարով գնված «Nissan Muran» մակնիշի ավտոմեքենան, որը Ռաֆիկ Հայրապետյանը վերադարձրել է ավտոմեքենայի նախկին սեփականատիրոջը և որպես կանխավճար տրված 2.000 ԱՄՆ դոլարը հետ վերցրել, նշված գումարի չափով Հ.Շ.-ից պահանջված գումարից հաշվանցում կատարելով, իսկ Հ.Շ.-ի ընտանիքի անդամները վաճառել են իրենց ոսկյա զարդերը, տաքսի ծառայության ավտոմեքենաները, ընկերը տվել է 10.000 ԱՄՆ դոլար և գոյացած 18.236.545 ՀՀ դրամին համարժեք՝ 38.300 ԱՄՆ դոլարը և 240.000 ՀՀ դրամն անձամբ, ինչպես նաև միջնորդավորված փոխանցել են Հայրապետյաններին: Բացի այդ, ընկերուհին նրանց է հանձնել Հ.Շ.-ի կողմից իրեն նվիրած հեռուստացույցը և 450.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդերը: Այդ ընթացքում Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանները պահանջել են իրենց հանձնել տուժողի տատի ապօրինի շինություն հանդիսացող առանձնատունը: Գումարի մի մասը ստանալուց և 2016թ. օգոստոսի 15-ին Հ.Շ.-ի տնօրենի լիազորությունները դադարեցնելուց հետո՝ 2016թ. օգոստոսի 18-ին, նա ազատ է արձակվել, իսկ Հ.Շ.-ի ընտանիքի անդամները, Հայրապետյանների միջնորդությամբ, կազմակերպելով իրենց բնակելի տան օրինականացման գործընթացը, Հայրապետյանները 2016թ. հոկտեմբերի 18-ին դրա նկատմամբ ձևակերպել են իրենց մտերիմ անձի սեփականության իրավունքը և այդ կերպ Հ.Շ.-ին ու նրա ընտանիքի անդամներին զրկել միակ կացարանից՝ էական վնաս պատճառելով նրանց իրավունքներին և օրինական շահերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշումներ են կայացվել Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանին և Ռաֆիկ Ռուբենի Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ խմբի բացահայտված մյուս չորս անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Ռաֆիկ Ռուբենի Հայրապետյանի և խմբի 2 անդամների նկատմամբ հետախուզում է հայտարարվել և նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Տեղեկացնենք նաև, որ 19.05.2020թ. Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանը զանգահարել է վարույթն իրականացնող քննիչին և հայտնել, որ տեղյակ է ծանուցագրով իրեն Քննչական կոմիտե հրավիրելու մասին, սակայն գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, ցանկանում է վերադառնալ Հայաստան, բայց COVID-19 համավարակի կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցառումների, հատկապես ավիահաղորդակցության բացակայության պատճառով չի կարողանում վերադառնալ:

20.05.2020թ ՀՀ քննչական կոմիտեն դիմել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանություն և խնդրել՝ աջակցել Ռ.Հայրապետյանին վերադառնալու Հայաստան, քանի որ դեսպանությունն է կազմակերպում ՀՀ քաղաքացիների վերադարձը: Պարզվել է, որ 2020թ. մայիսի 25-ին Մոսկվա-Երևան չվերթ է նախատեսված և դեսպանը պատրաստակամություն է հայտնել՝ Ռ.Հայրապետյանի կողմից դիմելու դեպքում, աջակցել և կազմակերպել վերջինիս վերադարձը:

Այս ամենի մասին վարույթն իրականացնող քննիչը տեղեկացրել է ինչպես Ռ.Հայրապետյանին, այնպես էլ նրա պաշտպանին՝ Ամրամ Մակինյանին:

Նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:33 20/05/2020  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել
23:23 15/04/2020  |  ԼՐԱՀՈՍԴարեր ի վեր հայ եկեղեցին ունեցել է ազգապահպան և կառուցողական դերակատարում. Ռուբեն Հայրապետյան
15:14 16/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱյս պահին ապօրինի արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից, նաև՝ օդակայանից. պաշտպան
18:36 17/02/2020  |  ԼՐԱՀՈՍ«Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենի նկատմամբ գրավ է կիրառվել
16:57 06/02/2020  |  ԼՐԱՀՈՍԴատարանը մերժել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան խուզարկության թույլտվություն տալու որոշման դեմ բողոքը
14:16 05/02/2020  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությունը արդեն գիշերը պետք է ուղղած լիներ իր սխալը. Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու եւ բաց թողնելու մասին
19:28 04/02/2020  |  ՄեկնաբանությունՌուբեն Հայրապետյանին պատկանող մեքենաները վերադարձվել են
18:35 04/02/2020  |  ԼՐԱՀՈՍԵս եմ մի գեղեցիկ օր նրանց պառկեցնելու եմ ու ոտքերս մաքրեմ նրանց վրա. Ռուբեն Հայրապետյան
18:21 04/02/2020  |  Քրեական խրոնիկոնՌուբեն Հայրապետյանն ազատ արձակվեց
16:05 04/02/2020  |  Քրեական խրոնիկոնՌուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել զենք պահելու կասկածանքով

Տեսանյութեր

06/03/2020   11:25 «Իմ քայլում» բոլորը շունչը պահած, սպասում են, թե իրավապահներն «անհնազանդների» վրա ինչ դոսյե կհավաքեն

Տեսադարան

05/09/2020   14:27 Արցախում տեղի է ունեցել եռատոնին նվիրված միջոցառումներ

Մամուլ

Արխիվ

[]