Թեմաներ
Երկուշաբթի 06 / 01 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/01/2020   01:51 Իշխանությունները ճգնաժամի դեմ պայքարը թողած զգալի հարկային բեռ են ավելացնում քաղաքացիների վրա. Էդմոն Մարուքյան 06/01/2020   01:34 Հիվանդներին չեն ընդունում հիվանդանոց, չեն վերցնում թեստեր կամ չեն հայտնում թեստերի պատասխանները. Անդրանիկ Թևանյան 06/01/2020   01:23 Crew Dragon-ի անձնակազմի անցումը Միջազգային տիեզերակայան տեսագրել են 05/31/2020   23:00 Մեր երկիրը չունի այսօր արտաքին քաղաքականության պատասխանատուներ. Կարեն Բեքարյան 05/31/2020   22:47 Թրամփը խոստացել է «Անտիֆան» ահաբեկչական կազմակերպություն հայտարարել 05/31/2020   22:18 Անընդհատ ականջիդ մեջ են հարևան սենյակներում գտնվող, տարիքով շատ ավելի մեծ տատիկ-պապիկների ցավից տնքոցները.Կարեն Մեժլումյան 05/31/2020   22:05 Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԽ նախկին քարտուղարի հետ 05/31/2020   21:41 Ռազմահայրենասիրության իմ առաջին դասը նոր կարգավիճակում. Արայիկ Հարությունյան 05/31/2020   21:13 Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխայի վիճակը ծանր է 05/31/2020   19:58 Կորոնավիրուսից մահացել է «Երկիր Մեդիա» հեռուստանկերության առաջին տնօրենը՝ Ռուբինա Ղազարյանը 05/31/2020   19:11 ՍԱՏՄ-ը կասեցրել է «Փարվանա» ռեստորանի և մի շարք հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը 05/31/2020   18:57 ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը 05/31/2020   18:46 Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Շենգավիթ և Նոր նորք վարչական շրջաններում 05/31/2020   18:25 ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերով շարունակում են անվտանգության կանոնների խախտումներ արձանագրվել 05/31/2020   17:56 Միքայել Մինասյանի հրապարակած փաստերը ենթակա են անհապաղ ստուգման. պետք է հարուցվի քրեական գործ. Տիգրան Աթանեսյան 05/31/2020   17:34 Վարչապետի հատուկ գաղտնի հրամանն առ այն, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն, ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան 05/31/2020   16:04 Հնդկաստանում երեք տարվա ձերբակալությունից հետո ազատ են արձակել պակիստանցի լրտես աղավնուն 05/31/2020   15:31 Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում 05/31/2020   15:15 Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ 05/31/2020   15:09 Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ 05/31/2020   14:47 Լանզարոտեի կոնվենցիայի և կեղծ լուրերի ու պնդումների մասին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ) 05/31/2020   14:17 Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք է արձանագրվել. Ալինա Նիկողոսյան 05/31/2020   14:13 Մահացել է ատլետիկայի եռակի օլիմպիական չեմպիոն Բոբի Մորոուն 05/31/2020   14:01 Ինչու՞ է փորձ արվում չեղարկել հանրաքվեն. Գևորգ Պետրոսյան 05/31/2020   13:31 Օդի ջերմաստիճանը հունիսի կբարձրանա 2-4 աստիճանով 05/31/2020   13:03 «Հաղթանակ» զբոսայգուց դեպի Սարալանջ տանող ճանապարհահատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 05/31/2020   12:55 Արցախում եւս 2 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով. վարակվածների թիվը հասավ 40-ի 05/31/2020   12:48 Եվրոպայի խոշորագույն ավիաընկերությունը որոշել են փրկել 05/31/2020   12:02 Փրկարարները բնակարանի դռան մոտ հայտաբերել են անօգնական վիճակում քաղաքացուհուն. Հրդեհ Վանաձոր քաղաքում 05/31/2020   11:54 Նեգրոպոնտեն ակնկալում է ապացույցներ Հայաստանից, հակառակ դեպքում՝ սպառնում է ամերիկյան պատժամիջոցներով. Արմեն Աշոտյան 05/31/2020   11:43 Արտակարգ դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. կարանտինային խցում հայտնաբերվել է Հարավային Կորեայի 50-ամյա կալանավորի կախված դին 05/31/2020   11:31 Կորոնավիրուսից նախորդ օրը մահացել է 3 տղամարդ, 1 կին` 54 տարեկան 05/31/2020   11:01 Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների շրջանում գրանցվել է 181 մահվան դեպք, որից 131-ը` կորոնավիրուսից 05/31/2020   10:43 ՃՏՊ Բագրատունյաց պողոտայում 05/31/2020   10:37 ԱՄՆ-ում զանգվածային անկարգությունների ժամանակ զոհվել է բողոքարարներից մեկը 05/31/2020   09:45 ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներ 05/30/2020   21:45 Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան 05/30/2020   20:27 Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ 05/30/2020   20:10 ՍԱՏՄ-ն շրջայց է կատարել հանրապետության գյուղատնտեսական շուկաներում 05/30/2020   20:04 Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԳ, ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հետ 05/30/2020   19:36 Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անքակտելի է. Վանեցյան 05/30/2020   19:16 Շուտով հնարավոր կլինի Հայաստանում սկսել թեստերի արտադրություն. նախատեսվում է արտադրել 100 հազ. թեստ 05/30/2020   19:04 Պոլիկլինիկա դիմում են արդեն ընտանիքներով. պոլիկլինիկայի տնօրեն 05/30/2020   18:57 Ծանր վիճակում է գտնվում 358 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 58 քաղաքացի. Փաշինյան 05/30/2020   18:54 Մեր հայրենիքին պետք են ոչ թե կեղծ փրկիչներ, այլ իրական առաջնորդներ. Վանեցյան 05/30/2020   18:51 Դադարեցվել է 87 կազմակերպության գործունեություն. Փաշինյան 05/30/2020   18:00 Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները. Արթուր Վանեցյան 05/30/2020   17:48 «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը, հայտնի են խորհրդի անդամները 05/30/2020   17:22 Այդ 12 տարվա ժամկետը պետք է սկսի հոսել փոփոխությունը կատարելու պահից, այլ ոչ թե տարածվի անցյալի վրա. Գոռ Հովհաննիսյան 05/30/2020   16:46 Պարետը նոր որոշում է կայացրել
05/30/2020   17:48 «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը, հայտնի են խորհրդի անդամները 05/31/2020   19:58 Կորոնավիրուսից մահացել է «Երկիր Մեդիա» հեռուստանկերության առաջին տնօրենը՝ Ռուբինա Ղազարյանը 05/30/2020   21:45 Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան 05/30/2020   10:04 Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար. «Հրապարակ» 05/30/2020   13:12 ԱԳՆ. Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան 05/30/2020   17:22 Այդ 12 տարվա ժամկետը պետք է սկսի հոսել փոփոխությունը կատարելու պահից, այլ ոչ թե տարածվի անցյալի վրա. Գոռ Հովհաննիսյան 05/31/2020   11:01 Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների շրջանում գրանցվել է 181 մահվան դեպք, որից 131-ը` կորոնավիրուսից 05/30/2020   10:40 Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը. «Ժողովուրդ» 05/31/2020   17:34 Վարչապետի հատուկ գաղտնի հրամանն առ այն, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն, ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան 05/31/2020   11:54 Նեգրոպոնտեն ակնկալում է ապացույցներ Հայաստանից, հակառակ դեպքում՝ սպառնում է ամերիկյան պատժամիջոցներով. Արմեն Աշոտյան 05/30/2020   14:32 Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին 05/30/2020   18:00 Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները. Արթուր Վանեցյան 05/31/2020   15:09 Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ 05/30/2020   15:00 Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի սպառնալից հայտարարությունների կապակցությամբ դատախազը քրեական գործ է հարուցել 05/30/2020   10:48 Հայաստանում կորոնավիրուսի 251 նոր դեպք է գրանցվել. Մահացել է 7 մարդ 05/30/2020   10:25 Էդվարդ Նալբանդյանը հանձնաժողովին գցել է նոր պատմության մեջ. «Ժողովուրդ» 05/30/2020   10:09 «Ասեք՝ ականջներդ կկտրեմ». Ով է առաջնորդվում նոր ընդդիմությանն Արցախում. «Հրապարակ» 05/31/2020   14:01 Ինչու՞ է փորձ արվում չեղարկել հանրաքվեն. Գևորգ Պետրոսյան 05/30/2020   19:04 Պոլիկլինիկա դիմում են արդեն ընտանիքներով. պոլիկլինիկայի տնօրեն 05/30/2020   13:22 Հունաստանը սահմանները կբացի 29 երկրից զբոսաշրջիկների համար. Հայաստանն այդ երկրների մեջ չէ

Առերևույթ պաշտոնեական չարաշահումներ Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից 05/21/2020   12:40  |  Քրեական խրոնիկոն

 

«hetq.am» կայքի «Ում թիրախում են հայտնվել «Դիլիջան» ազգային պարկի անտառները. Մաս 1» վերտառությամբ հրապարակման հիման վրա Տավուշի մարզի դատախազությունում իրականացվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով բազմածավալ ուսումնասիրություն: Այդ շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ Դիլիջան համայնքի Պարզ Լճի փողոց 24 հասցեում հանգստի կազմակերպման և սպասարկման ծառայությունների մատուցման համալիր կառուցելու համար Դիլիջանի համայնքապետարանի կողմից մի քաղաքացու 2016թ. հուլիսի 22-ին տրվել է շինարարության թույլտվություն, որով շինարարական աշխատանքների համար սահմանվել է 12 ամիս ժամկետ: Թեև վերջինիս գործողությունը դադարել է 2017թ. հուլիսի 22-ին, սակայն շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը չի երկարաձգվել և շինարարության ավարտական ակտ չի տրվել: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ սահմանված ժամկետներում կառուցապատումը չավարտվելու դեպքում, շինարարության թույլտվություն տվող մարմինը գրավոր նախազգուշացնում է կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ: Նշված պահանջը չկատարելու դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով տուգանքի:

Մինչդեռ, Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ չեն նախազգուշացրել կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ, ինչի հետևանքով բացառվել է կառուցապատողին 3.204.000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը՝ համայնքին պատճառելով նույնքան դրամի նյութական վնաս:

Պարզվել է նաև, որ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և քաղաքացու միջև ավելի վաղ կնքված պայմանագրով շինարարական աշխատանքների իրականացման համար սահմանվել է կադաստրային գրանցում ստանալու օրվանից 5 տարվա ժամկետ, իսկ այդ ժամկետում շինարարական աշխատանքները չկատարելու և բիզնես-ծրագրով նախատեսված, ինչպես նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմանները չկատարելու դեպքում պայմանագիրը համարվում է չեղյալ, և հողամասը վերադարձվում է սեփականատիրոջն առանց փոխհատուցման:

Շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին մինչև 2018թ. նոյեմբերի 5-ը: Սակայն դրանք չեն ավարտվել, իսկ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, անտեսելով այդ հնգամանքը, միջոցներ չեն ձեռնարկել պայմանագիրը չեղյալ համարելու, շուրջ 5000 ք/մ հողամասը պետությանը առանց փոխհատուցման վերադարձնելու ուղղությամբ, ինչի արդյունքում պետությունը զրկվել է նշված հողամասը լիարժեք տնօրինելու իր իրավունքից։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել հանցագործությունների հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում համայնքի և պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու փաստերի առթիվ Տավուշի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով  հարուցվել է քրեական գործը և ուղարկվել ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:

Բացի այդ Տավուշի մարզի դատախազությունում նույն հոդվածի կապակցությամբ իրականացված ուսումնասիրությամբ տվյալներ են ստացվել, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասում ռեստորանային մասնաշենք և 4 քոթեջներ կառուցելու համար Դիլիջանի համայնքապետարանի կողմից 2009թ. օգոստոսի 18-ին ՍՊԸ-ին տրվել է շինարարության թույլտվություն:

Պարզվել է, որ շինարարության թույլտվությամբ շինարարական աշխատանքների իրականացման համար սահմանվել է 25 ամիս ժամկետ, որի գործողությունը դադարել է 2011թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում: Ըստ ուսումնասիրության՝ այս դեպքում ևս ժամկետը չի երկարաձգվել և շինարարության ավարտական ակտ չի տրվել, մինչդեռ Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք չեն կատարել իրենց վերոնշյալ ծառայողական պարտականությունները: Արդյունքում հնարավոր չի դարձել կառուցապատողին  օրենքով սահմանված կարգով 747.000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկել:

Հաշվի առնելով, որ առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալներ, որոնք առաջացնում են լրացուցիչ ստուգման անհրաժեշտություն, Տավուշի մարզի դատախազության կողմից հանձնարարվել է ոստիկանության Դիլիջանի բաժնին քրեադատավարական կարգով նախապատրաստել նյութեր և լուծել ընթացքը:

«Դիլիջան ազգային պարկ»-ի մյուս տարածքներով վարձակալության հանձնված հողերի մասով ուսումնասիրությունները շարունակվում են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:54 20/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմավիրի մարզի դատախազությունը ճանապարհատրանսպորտային պատահարները նվազեցնելուն ուղղված մի շարք միջնորդագրեր է ներկայացրել
17:50 18/05/2020  |  ԼՐԱՀՈՍՎճռաբեկ դատարանի ընդունած նախադեպային որոշումը նոր հեռանկարներ է ստեղծում փողերի լվացման գործերով քննությունների արդյունավետության համար. Գլխավոր դատախազություն
17:01 14/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀայտարարություն ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի երկու փորձագետ անդամի նշանակման համար դիմելու վերաբերյալ
08:24 13/05/2020  |  ՄամուլԻրավապահ համակարգում ներքին հակասությունները շարունակում են խորանալ․ «Ժողովուրդ»
11:05 06/05/2020  |  Քրեական խրոնիկոնԱպօրինի ենթավարձակալության պայմանագրերով անձինք Ծաթեր և Հարժիս համայքներին պատկանող հողամասերի հաշվին խոշոր չափերով շահույթներ են ստացել. քրեական գործերով վերականգնվում են վնասները
18:12 05/05/2020  |  Քրեական խրոնիկոնԱվելի քան 7մլրդ դրամի վարկային միջոցները ոչ նպատակային ծախսվելու հետևանքով Երևանի խմելու ջրի համակարգի բարելավման և մաքրման ծրագիրը դարձել է անարդյունք
15:06 30/04/2020  |  Քրեական խրոնիկոն«Բուսաբանական այգու» վարձակալության տրված տարածքները թողտվությամբ օգտագործվել են դրանց գործառնական նշանակությանն անհամապատասխան, իսկ վարձավճարը գանձվել է կրկնակի ցածր
16:33 27/04/2020  |  Քրեական խրոնիկոն«Հին Երևան» համալիրի կառուցապատման ընթացքում կրկնակի վարչական տույժի ենթարկվելուց հետո խախտումներով շինարարությունը շարունակվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
17:31 23/04/2020  |  Քրեական խրոնիկոն2000-2001թթ. բազմաթիվ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած բանդայի 2 անդամների մասով գործն ուղարկվել է դատարան
09:58 17/04/2020  |  ՄամուլՆոր պաշտոններ՝ դատախազությունում. Որքան կվարձատրվեն նրանք․ «Հրապարակ»

Արխիվ

[]