ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էդգար Ծատինյանի խոշտանգման ու մահվան հանգամանքները բացահայտելու գործում պետությունն ակնհայտ ոչ արդյունավետ քննություն է իրականացնում. ՀՔԱՎ 05/20/2020 19:28 | Քրեական խրոնիկոն
2019 թ.-ի ապրիլի 16-ին հետհեղափոխական Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը Ոստիկանության օրվա առիթով հանդիսությանը հայտարարել էր, թե այսօր տեսնում է խոշտանգումներից զերծ ոստիկանություն. «Վստահորեն կարող ենք պնդել, որ խոշտանգումները, ցուցմունքներ կորզելու պրակտիկան մնացել են անցյալում»։
Նույն օրը պարգևատրվեց նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, մինչդեռ, օրեր առաջ՝ ապրիլի 8-ին, նույն հետհեղափոխական Հայաստանի ոստիկանների կողմից խոշտանգվելու, ապա և «Արմենիա» ԲԿ-ում պատշաճ բուժօգնություն չստանալու հետևանքով մահացել էր Երևանի բնակիչ, 37-ամյա Էդգար Ծատինյանը:
Հիշեցնենք՝ Նոր Նորքի բաժնի ոստիկանները բերման էին ենթարկել Էդգար Ծատինյանին՝ սպանություն կատարելու կասկածանքով և դաժան ծեծի ենթարկել: Նրանք փորձել էին Էդգարից վկայություն կորզել՝ հակառակվելու դեպքում՝ սպառնացել «Կրիստալ» տեսակի թմրանյութ գցել գրպանը: Վերջինս էլ, գիտակցելով դրա հնարավոր հետևանքները, պոլիէթիլենային տոպրակով թմրանյութը կուլ էր տվել:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում խոշտանգման դեպքի առիթով 2019 թ. ապրիլի 15-ին ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունն ընթացքի մեջ է: Դրանից մեկ ամիս անց էլ հայտնի է դարձել երկրորդ քրեական գործի մասին՝ հարուցված Քննչական կոմիտեում՝ ոչ պատշաճ բժշկական օգնության տրամադրման հիմքով։
Հարուցված գործերի մասին տեղեկանալուց հետո Ծատինյանի մոր՝ Լարիսա Եթարյանի շահերի ներկայացուցիչ, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական գործը ողջ ծավալով տուժող կողմին տրամադրելու և Հատուկ քննչական ծառայություն փոխանցելու հարցով։ Գլխավոր դատախազությունը, սակայն, 2 քրեական գործերը միացնելու և Հատուկ քննչական ծառայությունում քննելու «անհրաժեշտություն չէր տեսել»:
Է. Ծատինյանին ոչ պատշաճ բուժօգնություն տրամադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մինչ օրս ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, մեկ տարուց ավելի ընթացող քննությունն էլ ընդամենը սահմանափակվել է առկա դատաբժշկական փորձաքննական եզրակացությամբ ու նշանակված դատաբժշկական համալիր փորձաքննությամբ, որը մինչ այժ ավարտված չէ և արդյունքները մինչ օրս չկան:
«Նախաքննության մարմինը ջանասիրություն չի ցուցաբերում այս գործը լիարժեք քննելու հարցում: Եթե գործն արդեն 2 տարի քննում են ու ոչինչ չեն արել, սպասում են փորձագետի եզրակացությանը, որ նոր միայն քննություն սկսեն, ոչ մի արդյունավետություն չի կարող լինել, որովհետև փորձաքննությունը պայմանավորված չէ քննչական գործողություններով»,- պնդում է փաստաբան Արայիկ Զալյանը: Քննություն իրականացնող մարմնի անաչառության մասին նրա բազմաթիվ բացարկները, բողոքներն ու անվստահությունը շարունակաբար մերժվել ու անտեսվել են:
Տեսնելով, որ պետությունը չի կարողանում ապահովել գործի արդյունավետ քննությունը, Արայիկ Զալյանը գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ պետության կողմից Եթարյանի որդու կյանքի իրավունքի երաշխավորման պարտավորությունը չկատարելու համար: Ըստ Զալյանի՝ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված մի շարք իրավունքներ:
Մասնավորապես՝ պետությունը խախտել է իր պոզիտիվ պարտավորությունը՝ սահմանված Կոնվենցիայի 2-րդ հոդվածով, որով երաշխավորվում է, որ պաշտոնատար անձինք և պետական մարմինները պետք է որոշակի պոզիտիվ քայլեր ձեռնարկեն անձանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու ուղղությամբ՝ անկախ այն հանգամանքից՝ ում կողմից է եղել անձի առողջության հանդեպ ոտնձգությունը:
Իր գանգատում Ա. Զալյանն անդրադարձել է քրեական գործի բացահայտման համար էական՝ քննությունն անկախ մարմնի կողմից չիրականացվելու փաստին ևս: Խախտելով Կոնվենցիայով սահմանված դատավարական իրավունքը՝ պետությունն այդպես էլ չի իրականացրել Ծատինյանի մահվան ամբողջական քննությունը: Սպառիչ բացատրություններ չեն տրվել այն հարցերին, թե ինչ հանգամանքներում է պետության հսկողության տակ հայտնված անձի մոտ հայտնվել թմրանյութը և ինչու բուժհաստատությունը, տեղյակ լինելով պոլիէթիլենային տոպրակով թմրանյութ կուլ տալու մասին, չի տրամադրել պատշաճ բուժօգնություն: Ավելին՝ հարուցված քրեական գործի մասին տուժողի հարազատներն իմացել են փաստաբան Ա. Զալյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին դիմելուց հետո միայն:
«Արդյունքում՝ պետությունը չի կարողացել ապահովել Էդգար Ծատինյանի կյանքի բավարար ու ողջամիտ պաշտպանությունը, ինչն ամրագրված էր Կոնվենցիայի 2-րդ հոդվածով»,- գանգատը եզրափակել է փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ