ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինձ համար ակնհայտ է, որ սա մաքսանենգություն է. անձամբ ուզում եմ լսել իրավապահ մարմինների բացատրությունները. Հոկտանյան 05/20/2020 18:48 | ԼՐԱՀՈՍ
«Վարչապետը իր ասուլիսին մոտավորապես ներկայացրեց, որ օրինական դուրս է եկել ՀՀ տարածքից, ըստ իր վարկածի, բայց ինչու չի հասել Աֆղանստան եւ գնացել է Կրասնոդար պետք է իրավապահ մարմինները պարզեն: Կարծես թե խոսքն այն մասին է, որ տեղ չի հասել այնտեղ ուր պետք է գնար, դա էլ, կարծում եմ ՝ մաքսանենգության մի ձեւ է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով Հայաստանից դեպի Ռուսաստան տեղափոխված ծխախոտի խոշոր մաքսանենգության դեպքերին:
«Որքան ես գիտեմ, արտակարգ դրության պայմաններում բեռնափոխադրումները արգելված չեն, մի դեպքում դա գնացել էր Աֆղանստան՝ որպես բեռնափոխադրում, մյուս դեպքում, որպես լայն սպառման ապրանք էին փոխադրել եւ խնդիրը նրանում չէ, որ բեռնափոխադրում չպետք է տեղի ունենար, այլ նրանում է, թե ինչու դա տեղի ունեցավ այդպես: Սպասենք իրավապահներին, ես անձամբ ուզում եմ լսել իրավապահ մարմինների բացատրությունները, որովհետեւ այստեղ առաջին հերթին մենք գործ ունենք մաքսանենգության դեպքի հետ, ինձ համար ակնհայտ է, որ սա մաքսանենգություն է»,-ասաց Հոկտանյանը՝ շեշտելով, որ օբյեկտիվ քննությամբ իրավապահները պետք է պարզեն, թե ովքեր են կանգնած այդ մաքսանենգության հետեւում:
Արդեն տեղեկացրել ենք, որ ռուսալեզու EADaily-ը հաղորդել էր, որ ՌԴ Վորոնեժ քաղաքի օդանավակայանում հայտնաբերվել է Հայաստանից ժամանած մաքսանենգ ծխախոտի նոր խմբաքանակ: Ըստ աղբյուրի, բեռը հայտնաբերվել էր տրանսպորտային ոստիկանության կողմից, որն այն ուղարկել է փորձաքննության: Այնուհետեւ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ մայիսի 9-ին Հայաստանից տնտեսական ապրանքների անվան տակ 18 տոննա 831 կիլոգրամ մաքսանենգ ծխախոտի առգրավման մասին։ Իսկ ավելի վաղ, ապրիլի 25-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները մաքսային ծառայության աշխատակիցների հետ համատեղ գործողությունների արդյունքում Կրասնոդար քաղաքի օդանավակայանում Հայաստանից ժամանած խոշոր խմբաքանակի ծխախոտ էին առգրավել: Լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ գործարքը համակարգվել է ՀՀ վարչապետի ընտանիքի անդամների կողմից: Մասնավորապես, շոշափվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի եղբոր՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի անունը:
Նշենք, որ փաստերի առթիվ դեռեւս քրեական գործ չի հարուցվել: Մեր հարցին, արդյո՞ք այս հանգամանքը կասկածելի չէ, Վարուժան Հոկտանյանը պատասխանեց, թե իր ունեցած տեղեկություններով, հետաքննությունն սկսվել է եւ հույս հայտնեց, որ քրեական գործ կհարուցվի: «Ես ինքս իրավաբան չեմ եւ չգիտեմ, թե սովորաբար ո՞ր փուլում է գործը հարուցվում: Ես սպասում եմ, որ այդ գործը հարուցվի, երբ ես ասում եմ, թե ով է կանգնած այդ ամենի մեջքին, դրանից կերեւա, դա ինչ-որ մեկի անհատական նախաձեռնությո՞ւնն է, թե խառնված են պաշտոնատար անձինք, սա բացահայտելը պետք է լինի հետաքննության իմաստը»:
Վարուժան Հոկտանյանը տարօրինակ չի համարում , որ քաղաքական իշխանությունն այս դեպքերի առիթով լուռ է . «Իսկ լռության փոխարեն ի՞նչ էիք ակնկալում, ի՞նչ պետք է իրենք ասեին: Քաղաքակիրթ մոտեցումը սա է՝ նախ հետաքննություն սկսել, իրավապահ մարմինները պետք է ասեն: Ես էլ իրենց տեղը լինեի, հղում կանեի իրավապահ մարմիններին: Խնդիրն այն չէ՝ աղմուկ են բարձրացրել, հերքում են, լռում են… հարցը նրանում է, թե որքա՞ն օբյեկտիվ կլինի հետաքննությունը եւ նախաքննությունը»:
Հարցին, արդյո՞ք օբյեկտիվության հետ կապված կասկածներ կան, Վարուժան Հոկտանյանը պատասխանեց. «Այո, ունեմ կասկածներ, կապված այն բանի հետ, որ հեղափոխությունը դեռ չի նշանակում, որ մինչեւ վերջ արմատախիլ է արվում ամեն ինչ, ես նախորդիվ հրապարակային ելույթներում ասել եմ, որ եթե ասվում է, որ հիմա համակարգային կոռուպցիա չկա, դա դեռ չի նշանակում, որ դրա նախապայմանները եւ արմատները վերացած են»:
Վարուժան Հոկտանյանը հիշեցրեց իրենց կազմակերպության կողմից հրապարակված կոռուպցիայի ընկալման համաթվի մասին, որով Հայաստանը ամենամեծ առաջընթացն էր գրանցել 2019 թվականին, բայց Հոկտանյանը շեշտեց, զեկույցում հատուկ նշվել էր՝ Հայաստանն այն երկրների ցանկում էր, որոնք ուշադրության արժանի էին, իսկ արդյո՞ք առաջընթացը կշարունակվի: «Երբ մեթոդաբանությունը նայում ենք, տեսնում ենք ՝ հիմանկանում 2018-ի վերջ, 2019 սկիզբ, այսինքն, առաջին եռամսյակ: Փորձագետները այդ հարցը դնում էին, թե արդյո՞ք այդ ամենը անշրջելի է, թե՞ հետո կլինի լճացում»:
Բանախոսը չի կարծում, որ եթե հեղափոխություն է եղել, դրանից հետո ամեն ինչ կլինի օբյեկտիվ, հոյակապ եւ ամենաբարձր մակարդակով: «Սպասենք, տեսնենք : Սա կլինի ամենալուրջ լակմուսային թղթի տեստը, որը ցույց կտա, թե որքանով ենք մենք ձգտում նոր համակարգ կառուցել: Ես ուզում եմ օպտիմիստ լինել : Քիչ առաջ զրուցում էինք եւ ես բերեցի Սինգապուրի վարչապետի ՝ հայտնի Լի Կուանյուի օրինակը, ով չկանգնեց այն բանի առաջ, որ իր ամենամոտ բարեկամներն ու ընկերներն էին ներքաշված կոռուպցիայի մեջ, նա չկանգնեց նրանց պատժելու առաջ, եթե բացահայտվի այդպիսի բան , ուրեմն անկախ զբաղեցրած դիրքից եւ վարչապետի հետ ազգակցական կամ ընկերական կապից, պետք է պատժվեն: Ես անձամբ հակված չեմ այդ բացահայտումները այն ձեւով պատկերացնել, որ նրանք անպայման կապված լինեն, հնարավոր է կա այդ կապը, հնարավոր է՝ չկա, դրա համար պետք է օբյեկտիվ հետաքննություն լինի եւ անկախ դեմքերից, լինեն պատիժներ: Դա ինչքանո՞վ կարվի, կլինի նոր իշխանությունների գլխավոր տեստը, թե որքանով են նրանք պատրաստ լրջորեն պայքարել կոռուպցիայի դեմ»,-եզրափակեց Վարուժան Հոկտանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ