ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վանաձորում Նիվայից կրակել ու սպանել են երկու տղամարդու, ապա՝ այրել մեքենան 05/19/2020 13:58 | Քրեական խրոնիկոն
Փետրվարի 9-ին «Վանաձոր» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Աղասի Հովհաննիսյանի և Գևորգ Սուքիասյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով։ Սպանվածները Վանաձորի բնակիչներ էին, 30 տարեկան։ Նրանց հետ հիվանդանոց էին տեղափոխվել նաև Լոռու մարզում բնակվող նրանց երեք ընկերները, որոնց ստացած հրազենային վնասվածքները կյանքի հետ համատեղելի էին։ Առանձնապես ծանր հանցագործության փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ տղամարդկանց վրա կրակել են Վանաձորի Համբարձումյան փողոցում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել էին արնանման հետքեր, գնդակներ, կրակոցների հետքեր` պատի ու ավտոմեքենայի վրա։ Վանաձոր մեկնեցին ու բացահայտման աշխատանքին ներգրավվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Ոստիկանության ծառայողները համատեղ օպերատիվ աշխատանքով պարզեցին, որ տղամարդկանց ուղղությամբ կրակոցներն արձակվել էին սպիտակ «Նիվայի» սրահից՝ փետրվարի 9-ին, ժամը 18-ի սահմաններում։
Դեպքից րոպեներ անց ոստիկանության Բազումի բաժնում ևս մեկ ահազանգ հնչեց։ Այս անգամ` «911» ծառայությունից հաղորդեցին, որ Վանաձորի Բարեկամության փողոցում ավտոմեքենա է այրվում։ Հրդեհաշիջման աշխատանքներից հետո սպիտակ «Նիվայի» սրահում հայտնաբերվեց խզակոթն այրված, գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, կրակված 31 պարկուճ` 5-ը` դեֆորմացված, 5 գնդակ, դատարկ փամփշտատուփեր, որոնցից մեկը` այրված։ Վարկած առաջ քաշվեց, որ տղամարդկանց ուղղությամբ կրակոցներն արձակվել են հենց այդ ավտոմեքենայի սրահից, ինչից հետո հանցագործությունը կատարած անձը կամ անձինք դեպքի վայրից մի քանի փողոց այն կողմ մեքենան, հրազենով հանդերձ, այրել են՝ հետքերը վերացնելու նպատակով։ Նշանակվեցին համալիր դատահետքաբանական, դատաձգաբանական ու դատաբժշկական փորձաքննություններ։ Մինչ փորձաքննությունների ավարտը՝ ոստիկանության ծառայողները ձեռնամուխ եղան պարզելու այրված մեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։ Շուտով հայտնի դարձավ, որ մեքենայի համարանիշերը գողացված են։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին նաև, որ մեքենան հաշվառված է Լոռու մարզի Օձուն համայնքի 56-ամյա մի բնակչի անվամբ։ Տղամարդը փետրվարի 3-ին մեքենան վաճառել էր անծանոթ մեկին։ Գնորդը հավաստիացրել էր, որ մի քանի օր անց մեքենան կանվանափոխեն ու հեռախոսահամարն անջատել էր։ Գնելու օրը մեքենան Օձուն համայնքից տեղափոխել էին անհայտ ուղղությամբ, իսկ դեպքից ժամեր առաջ մեքենան տարել էին Վանաձորի Լալվարի փողոցի տներից մեկի բակ։ Արդեն փետրվարի 9-ին Լալվարի փողոցից «Նիվայով» շարժվել էին Համբարձումյան փողոց, մեքենայի սրահից կրակոցներ արձակել տղամարդկանց ուղղությամբ, ապա նույն մեքենայով հեռացել դեպքի վայրից ու այրել։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները տեղեկություններ ձեռք բերեցին, որ սպանված տղամարդկանցից Աղասի Հովհաննիսյանն ու Վանաձորի Աբովյան փողոցում բնակվող 40-ամյա մի տղամարդ, որը հանցավոր շրջանակներում հեղինակություն էր, թշնամական հարաբերություններ են ունեցել։
Անդրադառնանք որոշ դրվագների։ Դեռևս 2018 թվականի օգոստոսի 12-ին Վանաձորի «Արհեստական լճեր» սրճարանում 40-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել էր Աղասի Հովհաննիսյանի ընկերոջ ուղղությամբ։ Վերջինս հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։ Քրեական հետախույզները հայտնաբերել էին ոչ միայն հանցագործության գործիք «Մավերիկ» տեսակի հրազենը, այլև 40-ամյա տղամարդուն, որին մեղադրանք էր առաջադրվել, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, սակայն վերաքննիչ դատարանի կողմից խափանման միջոց կալանավորումը վերացվել էր և 40-ամյա տղամարդը բաց էր թողնվել։ Իսկ 2020 թվականի փետրվարի 9-ին Վանաձորում սպանված Աղասի Հովհաննիսյանը 2019 թվականի հունվարի 15-ին Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում հրազենի գործադրմամբ սպանել էր հանցավոր շրջանակներում հեղինակություն համարվող Վանաձորի 40-ամյա բնակչի մտերիմներից մեկին։ Այս դեպքում ևս հանցագործությունը բացահայտվել էր թարմ հետքերով։ Ոստիկանություն բերման ենթարկված կասկածվողին մեղադրանք էր առաջադրվել, խափանման միջոց էլ ընտրվել էր կալանավորումը, սակայն վերաքննիչ դատարանի կողմից խափանման միջոց կալանավորումը փոխարինվել էր գրավով, և Աղասի Հովհաննիսյանը բաց էր թողնվել, իսկ ամիսներ անց` Վանաձորում սպանվել։
Վերադառնանք մեր օրեր։ Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ Աղասի Հովհաննիսյանի սպանությունից ամիսներ առաջ՝ 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, Վանաձորի Աբովյան փողոցում բնակվող և հանցավոր շրջանակներում հեղինակություն համարվող 40-ամյա տղամարդու հայրը, որը ևս հանցավոր շրջանակներում հեղինակություն է, պատվիրել, ապա կազմակերպել էր Աղասի Հովհաննիսյանին և նրա ընկերներին սպանելու նախապատրաստությանն ուղղված գործողություններ։ Քննությանը հայտնի տվյալներով` 64-ամյա տղամարդը ապօրինի կերպով ինքնաձիգ ու փամփուշտներ էր ձեռք բերել, պահել և Վանաձորի Աբովյան փողոցի իրենց տանը հրազենը տվել էր իր մտերիմներից 28-ամյա մի երիտասարդի, որպեսզի նա սպանի Աղասի Հովհաննիսյանին։ Սակայն նրանք հանցագործությունն ավարտին չէին հասցրել՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով։ 64-ամյա տղամարդը բռնվել, բերման էր ենթարկվել ոստիկանություն, ապա ներկայացվել էր նախաքննական մարմնին, նախ` ձերբակալվել, այնուհետև այս տարվա ապրիլին կալանավորվել էր։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հանցավոր հեղինակություն համարվող 40-ամյա տղամարդն է փետրվարի 9-ին իրենց տանը ապօրինի պահվող ինքնաձիգով կրակոցներ արձակել Աղասի Հովհաննիսյանի և նրա ընկերների ուղղությամբ, ինչի հետևանքով Հովհաննիսյանն ու ընկերներից մեկը մահացու հրազենային վիրավորում են ստացել։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում, բացի 40-ամյա տղամարդուց, եղել են նաև նրա 56 և 19-ամյա ընկերները, որոնք հետախուզվել են ծանր հանցագործությունների մեղադրանքով։ Նախքան ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողների կողմից եռյակի և փետրվարի 9-ին Վանաձորի Համբարձումյան փողոցում հնչած կրակոցների առնչության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելն ու հիմնավորելը, նրանք հայտնաբերվել ու կալանավորվել էին այլ՝ մարդու կյանքի և առողջության ու սեփականության դեմ ուղղված հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերի շրջանակներում։
Մարտի 28։ Հատուկ միջոցառում Վանաձորի Աբովյան փողոցում: Հատուկ միջոցառմանը, բացի Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներից, ներգրավված էին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակայինները։ Ոստիկանների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում միջոցառումը հաջողությամբ ավարտվեց։
Հանցավոր եռյակը՝ 40, 56 և 19-ամյա տղամարդիկ, հայտնաբերվեցին Վանաձորի բնակիչ, հանցավոր շրջանակներում հեղինակություն համարվող 40-ամյա տղամարդու առանձնատանը կառուցված թաքստոցում։ Տարածքի խուզարկությամբ հայտնաբերվեցին գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, պայթուցիչներով նռնակներ, մարիխուանայի նմանվող ընդհանուր 80 գրամից ավելի քաշով զանգվածներ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվեց։ Հարուցված քրեական գործերի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ