Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   10:22 Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին. Վազգեն Սաղաթելյանի ուղերձը կալանավայրից

Նախաքննական մարմինը ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալի եղբոր ու Աննա Հակոբյանի բարեկամի համար փորձում է բարենպաստ արդյունք ապահովել. Փաստաբան 05/19/2020   21:41  |  Քրեական խրոնիկոն

Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է նախաքննական մարմնի կողմից թույլ տրված դատավարական խախտումների մասին , որոնք կապված են ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբոր՝ Գարիկ Մաշադյանի գործին :  Վահան Հովհաննիսյանը չի բացառում, որ քննիչի գործողությունները կարող են պայմանավորված լինել Գարիկ Մաշադյանի ազգակցական կապերով՝ ոչ միայն ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալի եղբայրը լինելու հանգամանքով, այլեւ Մաշադյանների եւ ՀՀ  վարչապետի տիկին Աննա Հակոբյանի բարեկամական կապով:

Փաստաբանի փոխանցմամբ, խոսքը 2019 թվականի հոկտեմբերի 21-ին Վարդաշեն  2-րդ փողոցում տեղի ունեցած սպանության գործի մասին է:   Սպանության դեպքի առիթով նախ հարուցվել է քրեական գործ  ՀՀ քր. օր. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այսինքն՝ավազակային հարձակմամբ զուգորդված սպանություն, ապա արարքը վերաորակվել է՝ մեղադրյալի համար բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով: Իսկ արարքի վերաորակման հիմքում ընկել է մեղադրյալի ցուցմունքը:

«Դեպքից մեկ օր անց հայտնաբերվել է սպանություն կատարող անձը՝ Գարիկ Մաշադյանը, որը ցուցմունք է տվել այն մասին, որ գույքի հափշտակություն կատարելու նպատակով մուտքի չի գործել տվյալ բնակարան, այլ Ցողիկ Բադիկյանի հետ ունեցել է կենցաղային խնդիրներ, մասնավորապես, որոշ ժամանակ առաջ նրան պարտքով տվել է իր խաչը, վերադարձել է այն վերցնելու նպատակով , Ցողիկ Բադիկյանը չի վերադարձրել, տեղի է ունեցել քաշքշուկ , որի ընթացում դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ցողիկ  Բադիկյանի մարմնի տարբեր հատվածներին, վերջինս  ընկել-մահացել է, ինքը դրանից հետո փորձել է փնտրել դարակներում ու պահարաններում  իր ենթադրյալ խաչը, սակայն չի գտել եւ  առանց որեւէ իր, գումար կամ առարկա հափշտակելու հեռացել է»,-ասաց փաստաբանը:

Նախաքննական մարմինը, Վահան Հովհաննիսյանի խոսքով, մեղադրյալի այդ ցուցմունքը  հաշվի առնելով,  արարքը վերաորակել է եւ Գարիկ  Մաշադյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քր. օր. 104-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝  սովորական սպանության համար: Ըստ  Փաստաբանի, էական հանգամանքն այն է, որ մեղադրանքի որոշման ու ցուցմունքի ձեւակերպումները ամբողջությամբ կրկնվում են. «Կարծես թե այդ ցուցմունք տվող անձը  եւ մեղադրանքի որոշում կայացնող անձը նույնն են, այսինքն, որեւէ այլ ապացույց, որեւէ այլ ապացույցից  բխող տեղեկատվություն կամ ինֆորմացիա մեղադրանքի որոշման մեջ չի օգտագործվում:

Դիցուք, մի օրինակ բերեմ, Գարիկ Մաշադյանը ցուցմունք է տալիս, թե բնակարան մուտք գործելուց հետո  ինչպիսի գործողություններ է կատարել,  ինչ է խոսել, տուժողն իրեն ինչ է պատասխանել, որից հետո ո՞ր հարվածը ե՞րբ է  հասցրել, ի՞նչ հաջորդականությամբ: Հիշյալ հատվածները  տառացիորեն տեղ են գտել մեղադրանքի որոշման մեջ, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ քննիչն ունի ապացույցներով հիմնավորված փաստ, որ  տեղի է ունեցել մի քանի միլիոն  արժողությամբ ոսկյա իրերի եւ կանխիկ գումարի հափշտակություն, սա ակնհայտ ապացուցված  իրողություն է քրեական գործով եւ մյուս կողմից ունի միայն Գարիկ Մաշադյանի ցուցմունքը,  առ այն, որ ինքն այդ իրերը  չի հափշտակել: Եվ, որպեսզի գործը չգնա  շահադիտական նպատակներով սպանություն կամ  ավազակային հարձակմամբ զուգորդված սպանություն չորակվի, իսկ դուք գիտեք, որ 2-րդ մասն արդեն ցմահ  ազատազրկում նախատեսող հոդված է,  քննիչը հիմք է համարում Գարիկ Մաշադյանի ցուցմունքը  եւ ընդունում է, որ այդ սպանության ժամանակահատվածում մեկ այլ անհայտ անձ, Գարիկ Մաշադյանից անկախ, մուտք է գործել տուժողի բնակարան  եւ հափշտակել ոսկյա զարդերն ու իրերը»:

Քննիչն, ըստ փաստաբանի, այս պայմաններում  քրեական գործից առանձնացրել է անհայտ անձի կողմից կատարված գողության վերաբերյալ մեկ այլ քրեական գործ, կասեցրել է այն, քանի որ այդ անհայտ անձը չի հայտնաբերվել, իսկ Գարիկ Մաշադյանին առաջադրված մեղադրանքը վերաորակել է  եւ քրօրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործն ուղարկել դատարան:

«Սա  նախադեպը չունեցող երեւույթ է: ՀՀ 30 տարվա պատմության մեջ այսպիսի դեպք չեք գտնի, գոյություն չունի »,-ասաց Վահան Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ քրեական գործի  ամբողջ նախաքննության ընթացքում քննիչը բազմաթիվ հանձնարարություններ է տվել օպերատիվ հետախուզական  մարմնին եւ հետաքննության մարմնից անգամ չի ստացել  որեւէ տեղեկատվություն այն մասին, որ բացի սպանության դեպքը, տեղի է ունեցել որեւէ  այլ՝ գողության դեպք, այսինքն, քննիչը գողության հանցագործության դեպքի մասին տեղեկատվություն չունենալով, հարուցել է քրեական գործ:

Թե որն է տեղի ունեցածի պատճառը, փաստաբանը նշում է. «Ես չեմ ուզում ենթադրություններ անել,  բայց ես կարող եմ ասել, թե ով է Գարիկ Մաշադյանը: Նա ՊԵԿ  նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հարազատ եղբայրն է եւ դատախազ Հարություն Մաշադյանի հորեղբայրը։ Բացի այդ , մենք ունենք նաեւ ինֆորմացիա առ այն եւ այդ ինֆորմացիան առկա է համացանցում եւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ այդ մասին ասել է, որ Մաշադյանները հանդիսանում են  իր խորթ մորեղբոր զավակները: Մենք ունենք այս ազգակցական  կապերը եւ ունենք այդ աննախադեպ խախտումները այս գործով»:

Տեղի ունեցածը, փաստաբանի գնահատականով, տուժողների նկատմամբ  հանդուգն , ցինիկ վերաբերմունք է պաշտոնատար  անձանց կողմից:  «Պարզապես կացնահարել են գործը , ես չգիտեմ՝ ուղղակի ցուցում  տրվե՞լ է քննիչին, թե՞ չի տրվել, բայց այսպիսի  բան ունենք: Ես հեքիաթի ձեւով ասեմ,  եթե վարույթն  իրականացնող մարմինը գիտի, որ արարքն իրականացնողը թագավորների հարազատն է, պարտադի՞ր է արդյոք, որպեսզի թագավորը նրան ցուցում տա, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը անի ամեն ինչ այդ անձի համար բարենպաստ արդյունք ապահովելու համար, թե՞ ինքը , գիտենալով այդ ամենը, ինքնաբերաբար կկատարի դա՝ հաճո լինելու համար թագավորներին, ես չգիտեմ»:

Վահան Հովհաննիսյանը այս քրեական գործում որպես պաշտպան ներգրավվել է նախաքննության ավարտական փուլում , մինչեւ այդ գործին մասնակցել է հանրային  պաշտպանը: Փաստաբանը բողոքարկել է թե  քրեական գործի հարուցման, թե կասեցման մասի որոշումները եւ  միջնորդություն է ներկայացրել դատարան՝ գործը մեղադրական եզրակացությամբ դատախազին վերադարձնելու մասին Վահան Հովհաննիսյանը նաեւ ինքնաբացարկի  միջնորդություն է ներկայացվել քննիչին:

«Այդ մեղադրանքով գործ դատարանում պարզապես չի կարող քննվել: Ես 20 տարի է իրավաբանությամբ եմ զբաղվում, նման խախտումներ ես չեմ տեսել երբեք, ես սա չեմ ասում այն բանի համար, որ այդ գործով եմ զբաղվում, ուղղակի անհանար է, որ անձի համար  բարենպաստ արդյունք ապահովելու համար այսպիսի աննախադեպ դատավարական խախտումների գնան: Սպանությունը տեղի է ունեցել 20.00-ին, դիակը հայտնաբերվել է  00.00-ին, պատկերացնո՞ւմ եք քննիչի զուգորդումը՝ այդ ժամանակահատվածում անհայտ անձը մտավ, դիակը գետնին  ընկած, ոսկյա իրերը հափշտակեց դուռը փակ վիճակով: Տեսեք թե ինչի են գնացել, անձի համար բարենպաստ արդյունք ապահովելու համար»,-եզրափակեց փաստաբան վահան Հովհաննիսյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:56 18/05/2020  |  ԼՐԱՀՈՍՄարդու նորմալ կամ ոչ նորմալ լինելու մեր պատկերացումները մնացել են խորը խորհրդային միության ժամանակներում. Աննա Հակոբյան
09:19 13/05/2020  |  ՄամուլԵլակի մատակարարման հետեւից երեւում են Դավիթ Տոնոյանի եւ Աննա Հակոբյանի «ականջները»․ «Հրապարակ»
22:49 01/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանի պաշտոնական էջերը վարելու համար պետք են կամավորականներ
18:10 01/05/2020  |  ԼՐԱՀՈՍՄաքսանենգ ճանապարհով ՌԴ արտահանված ծխախոտի տանիքը Նիկոլ Փաշինյանի ընտանիքն է . ինֆոպորտ
12:14 28/04/2020  |  ՎերլուծություններԴժվար կանխատեսվող Հայաստան
16:38 25/04/2020  |  ՄեկնաբանությունՀամատեղենք մեր քայլերը հանուն երջանիկ ապագայի․ Աննա Հակոբյանը շնորհավորել է քաղաքացու օրը
18:52 01/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանը այցելել է Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորված տղային և Գյումրիում բռնության ենթարկված աղջնակին
23:37 25/03/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի կինը անչափահաս դստերը մեքենա վարել է սովորեցրել ու տուգանվել ՃՈ-ի կողմից
10:00 24/03/2020  |  ՄամուլԺխտեցին Աննա Հակոբյանի դերակատարությունը Բրազիլիայում ՀՀ դեսպանի փոփոխության հարցում. ռոտացիա է. «Հրապարակ»
21:41 23/03/2020  |  ԿորոնավիրուսԱրսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին

Արխիվ

[]