ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բադասյանի զեկույցը վերջին կաթիլն էր, որը հօդս ցնդեցրեց դատաիրավական համակարգում արմատական փոփոխությունների սպասող մարդկանց հույսերը. Արման Բաբաջանյան 05/19/2020 20:38 | Հարցազրույց

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ պատրաստվում է վեթինգի դիմադրական շարժում ստեղծել։ «Փաստինֆո»-ն զրուցել է պատգամավորի հետ ու փորձել ճշտել, թե ովքեր են շարժման անդամները և ինչպես են պատրաստվում դատական համակարգի ներկայացուցիչների մասին տեղեկատվություն հավաքագրել։
-Պարոն Բաբաջանյան, հայտարարեցիք, որ դատական համակարգի նվիրյալ ներկայացուցիչների հետ պատրաստվում եք վեթինգի դիմադրական շարժում ստեղծել, ովքե՞ր են Ձեր նախաձեռնած շարժման անդամները, կարո՞ղ եք թվել նրանցից մի քանիսի անունները։
- Այդ նախաձեռնության մասին իմ հայտարարությունից հետո ինձ դիմել են բազմաթիվ իրավապաշտպաններ, փաստաբաններ, այո, նաև դատական համակարգի ներկայացուցիչներ։ Քանի որ դեռևս չունեմ նրանց անունները հրապարակելու համաձայնություն, այս պահին չեմ կարող կոնկրետ մարդկանց նշել։ Բայց ասեմ, որ վստահ եմ՝ նախաձեռնությունը կլինի բազմամարդ ու բազմաշերտ, քանի որ դրա առջև դրված նպատակներն առնչվում են թավշյա հեղափոխության ամենահիմնական հռչակումներից մեկին՝ երկրում արդարության ու արդարադատության վերականգմանը և հաստատմանը։ Իսկ հեղափոխությանը մասնակցել են մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ։ Հետևաբար, կարծում եմ, որ մենք մեր նախաձեռնությամբ, ըստ էության, ներկայացնում ենք մեր քաղաքացիների մեծամասնության պահանջը, քանի որ հեղափոխությունը մեծ չափով տեղի է ունեցել առաջին հերթին երկրում խարխլված, ոտնահարված արդարությունը վերականգնելու համար։ Այնպես, որ մոտ ապագայում հանրությունը կտեղեկացվի մեր նախաձեռնության բոլոր անդամների մասին։
-Նշել էիք, որ նախաձեռնության շրջանակներում պատրաստվում եք դատական համակարգի «արատավորված ներկայացուցիչների» մասին ամբողջական տեղեկատվություն հավաքագրել և հրապարակել։ Ի՞նչպես եք զտելու դատական համակարգի արատավորված ներկայացուցիչներին և արդյոք մտավախություն չունեք, որ այս կերպ կխախտվի անձի անմեղության կանխավարկածը։
- Անցած ավելի քան քսան տարիներին մեր դատական համակարգի կողմից կայացվել են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ապօրինի, անօրինական վճիռներ, որոնք ես կբաժանեի երկու մեծ խմբի՝ քաղաքական իշխանության պատվերով կայացված վճիռներ և կոռուպցիոն գործարքների արդյունքում կայացված վճիռներ։ Վճիռների երկու խումբն էլ առնչվել է հարյուրավոր, հազարավոր քաղաքացիների ճակատագրերին, որոնց մի մասը հետապնդվել է քաղաքական պատճառներով, մյուսները ունեզրկվել են այս կամ այն օլիգարխի շահերի սպասարկման համար։ Կրկնում եմ, այդպիսի վճիռները շատ- շատ են և մենք փորձելու ենք հատիկ առ հատիկ գնալ նման վճիռների հետքերով, բացահայտել դրանց կայացման հարցում դատավորների ունեցած շահերն ու դրդապատճառները, այդ վճիռներին հաջորդած շրջանում նրանց ունեցվածքի ու եկամուտների ավելացումները։ Բնականաբար, մենք դա չենք անելու՝ խախտելով անմեղության կանխավարկածը, քանի որ քաջ գիտակցում ենք խնդրի լրջությունը։ Ինչպես նշեցի, մեր թիմում կան բազմաթիվ իրավաբաններ, փաստաբաններ և մենք ինքներս ենք առաջին հերթին շահագրգիռ, որպեսզի ամեն ինչ արվի օրենքի տառին ու ոգուն համապատասխան։
-Ըստ էության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է վերապահված իրականացնել այն գործառույթները, որոնք պատրաստվում է իրականացնել Ձեր նախաձեռնած շարժումը։ Արդյո՞ք հանձնաժողովի աշխատանքներից դժգոհությունն է պատճառ հանդիսացել, որ ինքներդ եք որոշել ստեղծել համանման գործառույթներ իրականացնող շարժում։
- Ոչ միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, այլ նաև բազմաթիվ այլ պետական կառավարման մարմիններ, գերատեսչություններ անցած երկու տարիներին պետք է զբաղվեին նրանով, ինչով ցանկանում ենք զբաղվել մենք։ Եվ այդ իմաստով, այո, պետական կառավարման մարմինները, իրավապահ կառույցները տապալել են այդ խնդիրը։ Հիշեցնեմ, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ դատաիրավական համակարգում համալիր բարեփոխումներ իրականացնելու նախաձեռնությամբ՝ նշելով, որ դրա շրջանակներում պետք է տեղի ունենա դատավորների համատարած վեթինգ։ Սակայն անցած շաբաթ վարչապետի մոտ կայացած քննարկման ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երկրի ղեկավարին այդ հանձնարարականի կատարման մասին զեկուցելու փոխարեն, նրան ներկայացրեց այն հիմքերը, թե ինչու հնարավոր չէ վեթինգ իրականացնել առանց սահմանադրական փոփոխությունների։
Դա վերջին կաթիլն էր, որը հօդս ցնդեցրեց դատաիրավական համակարգում արմատական փոփոխությունների սպասող մարդկանց հույսերն ու ակնկալիքները։ Բայց եթե իշխանությունը չի ցանկանում կատարել այդ բարեփոխումները, չի նշանակում, որ պետք է համակերպվել դրա հետ։ Հակառակը՝ պետք է ձևակերպել ու ներկայացնել հանրության մեծամասնության այդ պահանջը ու իշխանություններին բոլոր հնարավոր միջոցներով դրդել կատարել իրենց իսկ տված խոստումները։ Այլապես, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, մենք վերջնականապես տանուլ կտանք հեղափոխությունը, որովհետև դրա ամենամեծ դիմադրությունը գտնվում է հենց դատական համակարգում։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/22/2021 10:30 «Դու ի՞նչ ես հասկանում պետական կառավարումից, բախտդ բերել է, եկել նստել ես էդ աթոռին»․ Ս.Օհանյանը՝ Փաշինյանին «Հրապարակ»
- 01/22/2021 09:47 Վարչապետի խորհրդականը ղեկավարելու է մեկ տասնյակ փոխնախարարի, ԱԱԾ տնօրենի տեղակալին, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին «Հրապարակ»
- 01/22/2021 09:44 Պատերազմից հետո չի դիմացել, ազատվել է աշխատանքից
- 01/22/2021 09:42 Ինչ գաղափարի շուրջ է ստեղծվում Հայկ Դեմոյանի կուսակցությունը «Ժողովուրդ»
- 01/22/2021 08:24 Զորացրված զինծառայողների զինգրքույկներում համատարած «վարորդ» է նշվում, որ չօգտվեն արտոնություններից «Հրապարակ»
- 01/22/2021 08:17 Հայկ Մարությանը ամեն ինչ խճճել է. տարվա վերջին օրով է 200 շինթույլտվություն ստորագրել «Ժողովուրդ»
- 01/22/2021 08:15 Բարդ թեստ պատգամավորների համար «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/22/2021 19:10 ԱԺ ուսապարկերը ԲԴԽ անդամ ընտրեցին գոմ ունեցող առաջին գիտնականին. Մելիքյան
- 01/22/2021 18:18 Իսկ ընդամենը երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը Շուշին համարում էր ոչ թե ադրբեջանական քաղաք, այլ հայոց արժանապատվության միջնաբերդ. Զոհրաբյան
- 01/22/2021 17:18 Սայաթ Շիրինյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ դատախազության բողոքը մերժվել է
- 01/22/2021 16:12 Հայաստանում բոլորը ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն. Մինասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2021 16:39 ՃՏՊ Հաղարծին բնակավայրում․ կա զոհ
- 01/22/2021 10:16 ՃՏՊ Արթիկ քաղաքում․ կան տուժածներ
- 01/22/2021 10:02 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա
- 01/22/2021 09:55 Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները