Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   10:22 Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին. Վազգեն Սաղաթելյանի ուղերձը կալանավայրից

Ռուսական ԶԼՄ-ներում Փաշինյանի պապի մասին հայտնված տեղեկությունը ադրբեջանական լոբբինգի արդյունք է. Տիգրան Քոչարյան 05/18/2020   21:26  |  ԼՐԱՀՈՍ

«Ռուսական լրատվամիջոցներում այդ ինֆորմացիայի հայտնվելը սպասելի էր, որովհետեւ մինչեւ այդ ինֆորմացիան սկսեց տարածվել ադրբեջանական լրատվամիջոցներով»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապի՝ Հայրենական պատերազմում մասնակցության շուրջ ռուսական ԶԼՄ-ներով տարածված ինֆորմացիային եւ այն թյուրիմացությանը, որն առաջացել է:

Մեդիափորձագետի խոսքով, մենք տեսնում ենք, որ արդեն երկու տարի է, ինչ ադրբեջանական կողմին հաջողվում է ռուսական լրատվամիջոցներում տեղադրել իրենց ցանկացած տեղեկատվությունը եւ մենք տեսնում ենք , որ Ադրբեջանը նպատակադրված փորձում է Հայաստանի դիրքերը թուլացնել՝ փորձելով խաղարկել Նժդեհի հետ կապված հարցը, որի վերաբերյալ հայկական կողմը մի քանի անգամ արձագանքել է ե՛ւ մինչեւ հեղափոխությունը, եւ հեղափոխությունից հետո:

Տվյալ դեպքում, ռուսական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն հրապարակեցին այն մասին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը Հայրենական Մեծ պատերազմում կռվել է Կարմիր բանակի դեմ, ինչին անդրադարձավ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ հերքելով այն եւ նշելով, որ որպես հիմք են վերցվել այն տվյալները, որոնք մանրամասն ուսումնասիրության չեն ենթարկվել արժանահավատության համար:

Տիգրան Քոչարյանն ասում է՝ ուսումնասիրել է խնդիրը եւ կարծում է, որ ռուսական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը ադրբեջանական լոբբինգի արդյունք է: «Մի քանի լրատվամիջոցում տեսել եմ հիմնականում նույն բառապաշարով գրված տեքստ, դրանցից մեկն էլ , եթե չեմ սխալվում, ադրբեջանցու ստորագրությամբ էր»,-ասաց Տիգրան Քոչարյանը՝ հավելելով, որ առաջիններից մեկն է նկատել, որ տեղեկությունը տարածվում էր նաեւ հայկական լրատվամիջոցներով: Իսկ խնդիրը, մեդիափորձագետի խոսքով նրանում է, որ հայկական կողմն ուշ արձագանքեց:

«Այն, ինչ կապված չէ Հայաստանի ներքին հարցերի հետ, չգիտես ինչու վերջին երկու տարիներին մեր արձագանքը լինում է ուշացած կամ լինում է զուտ այն պատճառով, որ հանրությունը պահանջում է այդ արձագանքը»,-մտահոգություն հայտնեց մեդիափորձագետը՝ ներկայացնելով վարչապետի պապի հետ կապված պատմության մանրամասները:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի պապի մասին առաջին նյութը հայկական տիրույթում եղել է aniarc.am կայքում, որը Թաթուլ Հակոբյանինն է: Այնտեղ 2018 թ մայիսի 10-ին դրվել է փաստաթուղթը՝ Նիկոլայ Վարդանի Փաշինյանի անունով եւ գրված է՝ շնորհավոր մայիսի 9 եւ որ Փաշինյանի պապը զորակոչվել է խորհրդային բանակում: Հիմա, անցավ երկու տարի, որոշ մարդիկ երեւի փորփրել են եւ տեսել , որ ի հայտ եկած նոր փաստաթղթերով, Նիկոլայ Վարդանի Փաշինյան անունով մարդը՝ Ենոքավան գյուղից, զորակոչվելով խորհրդային բանակ, հայտնվել է գերմանացիների մոտ, Հայկական լեգեոնում, 814-րդ բատալյոնում, եւ 1941թ սեպտեմբերին զոհվել է եւ տեղեկատվություն կա , որ համագործակցել է Վերմախտի ուժերի հետ, ինչը չի համապատասխանում Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, որ իր պապը անհետ կորել է խորհրդային բանակում:

«Այստեղ վարչապետին սպասարկող թիմը դանդաղ գործեց, այսինքն, այն մարդիկ, որոնք պարտավոր են հետեւել երկրի առաջին դեմքի հետ կապված տեղեկատվական հոսքերին, թերացել են եւ թույլ են տվել, որ այդ ինֆորմացիան շատ արագ տարածվի։ Այդ տեղեկությունները տախօրոք պետք է ուսումնասիրվեին եւ դրվեին վարչապետի սեղանին՝ նշելով, որ այդպիսի խութ կա, որ տվյալ անունով մարդ կա Վերմախտում ծառայող եւ դա պետք է ստուգել, ավելին՝ դա պետք էր ստուգել դեռ 2018 թվականին, երբ առաջին անգամ տեղեկությունը հայտնվեց aniarc.am կայքում, բայց երկու տարի այդ տեղեկությունը հանգիստ մնացել է եւ մինչեւ հիմա տեղադրված է»,-մանրամասնեց Տիգրան Քոչարյանը՝ շեշտելով, որ նման պատմությունները նստվածք կթողնեն հայ-ռուսական հարաբերություններում, որովհետեւ շատերը այդքան չեն մանրանալու, ուսումնասիրեն խնդիրը, իսկ հայկական կողմի հերքումը, Տիգրան Քոչարյանի խոսքով, համարժեք չէ:

«Նույն Նիկոլ Փաշինյանը կարող էր դա անել եւ իր խոսքը շատ ավելի լսելի կլիներ Ռուսաստանում, ցավոք, դա էլ չի անում, իսկ այն, որ Ադրբեջանն անընդհատ շահարկելու է Նժդեհի ու Հայրենական պատերազմի թեման , դա փաստ է: Սա պետք է հաշվի առնել եւ նշեմ Փաշինյանի հերթական կիքսը, երբ նա իր վերջին ասուլիսում Ադրբեջանին մեղադրեց Ադրբեջանական լեգեոնի ձեւավորման մեջ, սակայն մոռացավ որ Հայկական լեգեոն էլ կար: Խնդիրն այն է, որ այն մարդիկ, որոնք այդ անկետաները պետք է կազմեն կամ թերանում են կամ Փաշինյանը չի ցանկանում նրանց լսել։ Չգիտեմ թե տեղեկատվական անվտանգության գծով ինչ է կատարվում, բայց ես տեսնում եմ, որ մենք խնդիր ունենք»:

Տիգրան Քոչարյանը հիշեցրեց «Նեզավիսիմայա Գազետա»-ում հրապարակված ադրբեջանական հոդվածը, որը կեղծ տեղեկություններ էր ներկայացնում Խոջալուի դեպքերի վերաբերյալ եւ նշեց, որ այստեղ եւս հայկական կողմի պատասխան արձագանքն ուշացած էր: «Ճիշտ է, մենք կարողացանք թեման փակել, բայց դա եղավ այն բանից հետո, երբ ինֆորմացիան տարածվել էր, իսկ նման դեպքերի համար արձագանքը պետք է պատրաստ լինի՝ գուցե պետք գա, գուցե ՝ ոչ, բայց դա առօրյա աշխատանք է, որը կապված է երկրի ու նրա ղեկավարի իմիջի հետ, որոնք պետք է տպագրվեն ոչ միայն հայկական, այլեւ արտասահմանյան մամուլում»:

Ինչ վերաբերվում է առհասարակ, հայ-ռուսական հարաբերությունների խնդրին , Տիգրան Քոչարյանն ասաց.«Եթե վարչապետն ասում է՝ ես Ղարաբաղում էի, դրա համար Պուտինը չզանգեց Մայիսի 9-ին, այդ արտահայտությունն ամեն ինչ բնութագրում է: Սա առնվազն զավեշտալի է եւ քայլող անեկդոտ է դարձել: Հայ-ռուսական հարաբերությունները հիմա զարգանում են ռուսական կողմի բարի կամքի շնորհիվ, որովհետեւ հայկական կողմն, իմ տպավորությամբ, ամեն ինչ անում է, որ այդ բարի կամքը չլինի»-ասաց Տիգրան Քոչարյանը հավելելով, որ ժամանակին, եթե անգամ ադրբեջանցիները շատ ցանկանային նմանատիկ հոդվածներ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի պապերի մասին ռուսական մամուլում չէին հայտնվի, կամ հայտնվելու դեպքում դա կտեւեր մեկ րոպե:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:29 18/05/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը չեղարկել է անկախության տոնի միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով ստեղծելու որոշումը
21:22 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍՎստահ եմ՝ Ձեր միջամտության պարագայում ՀԽ նախագահն այլևս իրեն թույլ չի տա նման ամոթալի վարքագիծ. Ռուբեն Մելիքյան
18:39 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչպես միշտ՝ վարչապետը հայտարարել է, որ նպատակ ունի անկողմնակալ դատական համակարգ ձևավորել. Ռուբեն Մելիքյան
17:57 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍՎիտալի Բալասանյանը թույլ չէր տա Հայաստանի իշխանությունների կողմից «Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ» տերմինի օգտագործումը. Աղասի Ենոքյան
17:45 17/05/2020  |  ԿորոնավիրուսՌուսաստանում կանգ է առել կորոնավիրուսի տարածման աճը. Ռիա Նովոստի
16:06 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն իր երկարաշունչ ասուլիսում 100 փաստ էր նշում, ու դարձյալ ստում էր. Անդրանիկ Թևանյան
14:47 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍՄոտենում է իրականության հետ առերեսման պահը. Արթուր Ղազինյան
14:17 17/05/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուս վարակից մահացած ռուսաստանցիների թիվը գերազանցել է 2,6 հազարը. Օպերատիվ շտաբ
13:45 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱսուլիս, թե՞ փաստերի խեղաթյուրման հարթակ. Արտակ Զաքարյան
12:28 17/05/2020  |  Միջազգային լրահոսԳերմանիայում ՆԱՏՕ-ին մեղադրել են Ռուսաստանի սահմանների մոտ սադրանքների մեջ

Արխիվ

[]