Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար

Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ չի ասում ՝ ՀԽ-ն Ստեփանի հետ միասին ուղարկենք պատմության գիրկը. Արծրուն Պեպանյան 05/18/2020   20:42  |  ԼՐԱՀՈՍ

«Արդեն ՄԻՊ-ն է տեսակետ հայտնում, իսկ դա նշանակում է, որ մեծ պրոբլեմ ունենք: Ես զարմանում եմ, թե ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը չի արձագանքում: Երբ Վազգեն Մանուկյանն էր ՀԽ նախագահ, նա հայտարարում էր, որ Հանրային խորհուրդը մեզ պետք չէ, հիմա ինչո՞ւ չի հայտարարում, որ պետք չէ եւ Ստեփանի հետ միասին ուղարկենք պատմության գիրկը: Արման Բաբաջանյանը ինչո՞ւ չի տիրություն անում, որ իր օրենսդրական նախաձեռնությունը գործի, որով ՀԽ նախագահին կարող էին հեռացնել, եթե նա քաղաքական չեզոքություն չի պահպանում: Ինչո՞ւ բոլորը միանգամից սառան»,-»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Արծրուն Պեպանյանը՝ անդրադառնալով ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանի սկանդալային վարքագծին:

«Երբ Վազգեն Մանուկյանի դեմ կամպանիան գնում էր , հիմնականում ֆեյքերն էին գրում եւ հայհոյող կանայք, բայց իր դեմ մեր ժողովրդի ինտելեկտուալ հատվածն է դուրս եկել, ես սա ցավով եմ ասում: Կիրթ մարդիկ են, ոչ սեւ են, ոչ սպիտակ, դա վարչապետին չի՞ անհանգստացնում»,-հարցնում է ՀԽ անդամը:

Հիշեցնենք, Ստյոպա Սաֆարյանը, որը աչքի ընկնում իր անթաքույց պրոիշխանական գնահատականներով ու դիրքորոշմամբ, հերթական անգամ սկանդալի կիզակետում է հայտնվել իր ֆեյսբուքյան գրառման պատճառով: Այս անգամ նա անպարկեշտ արտահայտություններ է թույլ տվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հասցեին, ինչն արժանացել է ընդհուպ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականին: Նշենք, որ Սաֆարյանը ֆեյսբուքում հայտնի է նախկին իշխանությունների ու բոլոր նրանց հասցեին հայհոյախառն գրառումներով, ովքեր հանդգնում են քննադատել գործող իշխանություններին:

Ստյոպա Սաֆարյանը անհանդուրժող վերաբերմունք էր դրսեւորել նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ: Նա իր կազմակերպած քննարկմանը սահմանափակել էր լրագրողների մուտքը՝ կազմելով յուրայինների ու ոչ յուրայինների ցուցակ:

Ուշագրավ է, որ ՀԽ նախկին նախագահ նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարական տվեց Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից այն բանից հետո, երբ իշխող ուժի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ՀԽ-ի գործունեությունն անիմաստ է, իսկ Վազգեն Մանուկյանի գործունեությունը՝ քաղաքականացված:

Արծրուն Պեպանյանն ասաց՝ Հանրային խորհուրդը լծակ չունի ՀԽ նախագահի հրաժարականի հարցը բարձրացնելու համար: Դա կարող է անել միայն կառավարությունը: «Այսօր ինձ շատ վրդովված զանգել էր ՀԽ մեկ այլ անդամ, առաջարկում էր դատապարտող տեքստ պատրաստել, որովհետեւ ինքը մեզ խայտառակում է , ես ասացի, որ այդ տեքստը պետք լինի ոչ թե դատապարտող, այլեւ՝ անհանգստացնող: Մենք անհանգստացած ենք, բայց չենք կարող իրեն հեռացնել, իրեն կառավարությունն է նշանակել եւ նա անձեռնմխելի է : Իրեն կարող են հանել, միայն եթե ասենք, քաղաքական չեզոքությունը խախտի: Թող ընթացք տան, այս ի՞նչ է կատարվում: Այս իրավիճակում ինքը Վազգեն 1-ին կաթողիկոսի նման բոլորին պետք է համարեր իրենը, գիշերները չքներ, մտածեր՝ ի՞նչ կարող եմ անել, որ այդ կրակները հանգչեն, բայց ինքը չի համապատասխանում այդ պաշտոնին, եթե ուզում է դրանով զբաղվել, թող դուրս գա, գնա, կուսակցություն բացի եւ ինչ ուզում է՝ անի»,-վրդովված ասաց Արծրուն Պեպանյանը՝ հավելելով, որ ՀԽ նախագահի պաշտոնին երկրի վարչապետը պետք է վաղուց արձագանքած լիներ: «Իր նշանակածն է, ճիշտը այն կլինի, որ կանչի, խրատ տա: Ըստ օրենքի նա կարող է հանել»:

Նրա տեղեկացմամբ՝ կորոնավիրուսով պայմանավորված ՀԽ-ն բնականոն աշխատել չի կարողանում: Նրա փոխանցմամբ, Հանրային խորհուրդը այսօր պետք է փորձի ինչ-որ հարցեր հեռավար քննարկել, որի արդյունավետությունը, սակայն, ըստ Պեպանյանի մեծ չէ: Հանրային խորհրդի անդամը փորձել է մի քանի անգամ երկրում ատելության մթնոլորտի խնդիրը ՀԽ օրակարգ բերել, սակայն, ապարդյուն:

«Ես ինքս տարբեր առիթներով մի քանի անգամ անհանգստություն արտահայտել եմ, որ Հանրային խորհրդի նախագահը պարտավոր էր փորձել քայլեր ձեռնարկել այս ատելության մթնոլորտը մեղմելու համար, հատկապես, որ ՀԽ-ի մասին օրենքում նրան այդ լիազորությունը տրված է: Ինքը կառավարության, հասարակության, քաղհասարակության, գործատուների միջեւ գոյություն ունեցող խնդիրների լուծմանը միջամտելու իրավունք ունի՝ կառավարությանն առաջարկներ ներկայացնելով, փորձելով այդ խնդիրները մեղմել: Ես այս հարցը Ստեփան Սաֆարյանի նախագահությամբ տեղի ունեցած ՀԽ առաջին իսկ նիստին եմ դրել, ասել եմ՝ հարգելիներս երկրում քաղաքացիական պատերազմ է, եկեք հասկանանք՝ ինչ կարող ենք անել»,-պատմեց մեր զրուցակիցը:

Արծրուն Պեպանյանի խոսքով, Ստյոպա Սաֆարյանը արձագանքել է իր նախկին հրապարակումներին ու կոչերին՝ նշելով որ ինքը ճիշտ է, եթե նախկինները «հանցագործ» են, պետք է ասել: «Ես իրեն հեռակա ասացի՝ քաղաքական կուսակցության առաջնորդն ու ԱԺ փոխնախագահն իրար հետ խնդիրներ ունեն, դա արդեն մասնավոր անձանց խնդիր չէ, քաղաքական խնդիր է եւ դու, որպես ՀԽ նախագահ, պարտավոր էիր այդ հարցն օրակարգում դնել, բայց դա անելու փոխարեն դու անցել ես, մի կողմի վրա հարձակվում ես, որ ի՞նչ: Ես կառավարությանն եմ հորդորել, որ ուշադրության դարձնեն, ի վերջո իրենք են նշանակել նրան ՀԽ նախագահ: Ինձ ֆեյսբուքյան ընկերությունից հեռացրեց»,-եզրափակեց Արծրուն Պեպանյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:46 18/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱնիմաստ ենք համարում ՀԽ նախագահին պաշտոնից հեռացնելու հարցով դիմել Կառավարությանը. Անի Սամսոնյան
21:56 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍԻ պատասխան Հանրային խորհրդի նախագահի գրառմանը Անժելա Էլիբեկովայի վերաբերյալ. Արա Ղազարյան
21:22 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍՎստահ եմ՝ Ձեր միջամտության պարագայում ՀԽ նախագահն այլևս իրեն թույլ չի տա նման ամոթալի վարքագիծ. Ռուբեն Մելիքյան
18:39 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչպես միշտ՝ վարչապետը հայտարարել է, որ նպատակ ունի անկողմնակալ դատական համակարգ ձևավորել. Ռուբեն Մելիքյան
18:01 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍժամանակի ու տարածության զգացողությունը կորցրել եք տիկնայք, պարոնայք եւ այլք՝ սա 2018-ի մայիսը չէ, ոչ էլ հոկտեմբերն ու դեկտեմբերը․ Արփինե Հովհաննիսյան
14:39 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍԿնոջ արժանապատվությունը «դուխով» վիրավորողների համար առավել կարևոր է մարդկանց աչքին փրկել իրենց «վարկանիշը». Անի Սամսոնյան
13:41 25/04/2020  |  ՄեկնաբանությունՑավում եմ, որ Ստյոպա Սաֆարյանը ստախոսության ճանապարհն է ընտրել. Արա Զոհրաբյան
15:01 15/04/2020  |  ՄեկնաբանությունԱրծրուն Պեպանյան. ՀԽ նախագահի նման պահվածքը պետք է մտահոգի կառավարությանը
22:56 11/03/2020  |  Քաղաքական3 քաղաքացուց 2-ն այդ իշխանությանը չի ընտրել. ինչո՞ւ է Փաշինյանն անհանգիստ
16:20 02/03/2020  |  Քաղաքացիական իրավունքԼրագրողն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի. դատավարությունն՝ առաջիկա օրերին

Արխիվ

[]