ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանների ներկայությամբ հարձակվել են ու դանակով հարվածել սրտին. Նոր մանրամասներ Գավառի զինված միջադեպի վերաբերյալ 05/16/2020 15:18 | ԼՐԱՀՈՍ
Գավառում տեղի ունեցած զինված միջադեպից հետո հիվանդանոցում դանակահարված գավառցիները չեն վստահում նախաքննության անաչառությանը` արձանագրելով, որ միջադեպի ժամանակ զենք գործադրած անձանցից ոչ մեկն առ այսօր չի կալանավորվել, ձերբակալվել:
Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին Գավառում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ սպանվել է երկու երիտասարդ՝ Նորատուսի բնակիչ Վ. Ավետիսյանը` նորատուսցի արջը և Գավառի բնակիչ՝ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչ Զ. Պարոնիկյանը, մի քանի հոգի ստացվել վնասվածքներ։ Միջադեպի մասնակից մի քանի անձ, պայմանական ասած մյուս կողմի ներկայացուցիչներից, որոնք զինված միջադեպի ժամանակ տուժել էին, տեղափոխվել էին Գավառի բժշկական կենտրոն, որի վրա հարձակում էին գործել սպանված երիտասարդների հարազատները։ Հարձակման վերաբերյալ մամուլում տեղեկատվություն հայտնվեց, թե հիվանդանոցում կտրել են երկու հոգու վիզ, սակայն իրավապահ մարմինները չշտապեցին հերքել կամ տեղեկատվություն տրամադրել՝ Գավառում տիրող իրավիճակի վերաբերյալ եւ միայն հաջորդ օրը հանդես եկան մասնակի հերքմամբ՝ նշելով, որ հիվանդանոցի վրա հարձակում եղել է, բայց որեւէ մեկի պարանոցը չեն կտրել, նոր զոհեր չեն եղել։
«Այդպիսի խաղեր չի կարելի խաղալ։ Ասում են՝ անվտանգությունից ելնելով երկուսին հայտարարում են մորթված»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Մուխսիկարոյանը, որն իրականացնում է հիվանդանոցում դանակահարված Հայթյանների շահերի պաշտպանությունը` ավելացնելով. «Ինչպե՞ս կարելի է ասել՝ հավի ճտի նման մորթել են և այդ գիշեր ավելի վատ բան չսպասել»,- ասաց փաստաբանը։
«Փաստինֆո»-ի հարցին, թե արդյո՞ք անվտանգության ապահովման միջոց կիրառելու համար փաստաբանը դիմել է իրավապահներին, Մուխսիկարոյանը պատասխանեց, որ դիմել է Փաստաբանների պալատի նախագահին, ով տրամադրել է 24 ժամյա հասանելի հեռախոսահամար, բայց արդյո՞ք հնարավոր է պահպանել անվտանգությունը։
Ըստ նրա՝ յուրաքանչյուրին թիկնապահներ ապահովելը պրակտիկորեն անհնարին է, հատկապես արդեն ստեղծված նախադեպը ցույց է տվել, որ անձի պաշտպանությունը պետության կողմից ապահովելը ֆանտազիայի ժանրից է։
«Ամերիկայի նման պետությունը տալիս է զենքի իրավունք, որ հարկ եղած դեպքում անձը կարողանա իրեն պաշտպանել։ Բոլոր հանցագործները զինված են լինում և բոլորն էլ դա շատ լավ գիտեն։ Իսկ զինված չեն լինում մեզ պես հասարակ, բարեխիղճ մարդիկ, ովքեր խոցելի են »,- ասաց նա՝ նշելով, որ զենքով դիմադրություն ցուցադրելու դեպքում էլ կբարձրացվի ապօրինի զենք պահելու հարցը։ Ավելին՝ նա նշեց, որ վստահություն չունի նաև ոստիկանության նկատմամբ։
«Այդ ոստիկանությունում մի քանի հոգի լրտեսներ կան, ինֆորմացիան նույն պահին հասնում է Նորատուս։ Ես գնամ ոստիկանություն, ինչ ասեմ։ Մենք հանցավոր բարքերի տեր մարդիկ չենք, պարզապես մեր տարածքային ոստիկանությունը չունի այդ վստահությունը, որ մենք իրենց դիմենք և ասենք՝ մեր անվտանգության հետ կապված գործողություններ կատարի։ Չկա այդ վստահությունը, չի էլ լինելու՝ կարծում եմ։ Գրությամբ դիմել էի ոստիկանություն, որտեղից պատասխանել են, որ իրենց գործողություններն իրավաչափ են։ Նորատուսցիներին հրավիրել, ասել են՝ եկեք մարդ մորթեք, շատ իրավաչափ գործողություն է։ Հիմա էլ նշանակված է ծառայողական քննություն»,- ասաց Մուխսիկարոյանը։
Նշենք, որ Մուխսիկարոյանը բացի Հայթյանների փաստաբանը լինելուց, նաև բարեկամական կապ ունի նրանց հետ և նրա տունը ևս խուզարկվել է։
Հարցին, թե ինչ էին փնտրում փաստաբանի տանը՝ վերջինս պատասխանեց, որ ապացույցներ են սպասում՝ դեպքերից 20 օր անց։
«Ոստիկանությունը ողբերգություն է։ Մի հատ հանցագործություն լինի, ձեռքից բռնեն ու նստեցնեն, թե ոչ, դրանից այն կողմ իրենք չկան։ Դեպքը եղել է ապրիլի 28-ին, մեկ ամիս անցել է, սպասում են՝ երկնքից գործի հանգամանքների վերլուծությամբ ինչ -որ բան ընկնի »,- ասաց նա՝ հավելելով, որ ձերբակալվածները երեխաներ են և որևէ կապ չունեն այս ամենի հետ։
Անդրադառնալով Գավառում տեղի ունեցած միջադեպին՝ փաստաբանն ասաց, որ տեսանյութում երևում է 15-20 զինված անձինք։
«Զենքը ձեռք, եթե մարդը որևէ տեղ է գնում, արդեն ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով կասկածյալ է։ Զենքով գնացել են՝ զենքերով պար պարելո՞ւ, թե՞ մարդ սպանելու։ 10 անձ կա զենքը ձեռքին, բայց 34-104-րդ հոդվածով ձերբակալված մարդ չկա այժմ»,- ասաց նա։
Փաստաբանը հայտնեց, որ Գավառի հիվանդանոցում կատարված միջադեպի ժամանակ որևէ ոստիկան անգամ քերծվածք չի ստացել և վստահեցնում է՝ ոստիկանությունից են հայտնել, որ Գավառի հիվանդանոց տեղափոխված անձանց պատրաստվում են տեղափոխել Երևան։
Նրա փոխանցմամբ՝ Գավառի հիվանդանոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ դիմադրություն է ցուցաբերվել, դանակով հարվածել են Դավիթ Հայթյանի սրտին՝ դանակը թողնելով սրտի մեջ, ինչը փրկություն է եղել, քանի որ դանակը հանելու դեպքում Դավիթին փրկել չէր հաջողվի, բացի այդ՝ Դավիթ Հայթյանը վնասվածքներ է ստացել նաև գլխի շրջանում։
«Գավառի հիվանդանոցի պատմության մեջ երևի առաջին անգամ արվել է սրտի վիրահատություն»,- ասաց նա։ Մուխսիկարոյանը տեղեկացրեց, որ Արմեն Հայթյանն էլ ստացել է դանակի 13 հարված, վնասել են կոկորդը։
«Նրանք զենք չեն ունեցել՝ շշով, ինչ-որ եղել է հարմար, պաշտպանվել են»,- ասաց Մուխսիկարոյանը։
Փաստաբանը նշեց, որ Հայթյանները և Դավոյանը չունեն մեղադրյալի կարգավիճակ, սակայն նախաքննական մարմինը փորձում է ապացույցներ գտնել Արմեն Հայթյանին մեղադրանք առաջադրելու համար։
Ըստ նրա՝ դեպքի վերաբերյալ իրավապահներն ունեն մշակած կանխավարկած, որը փորձում են առաջ տանել ԶԼՄ-ներով և այդ վարկածի շուրջ սկսում են աշխատել։
«Եթե հարձակումը տեղի է ունեցել հանկարծակի, առանց նախնական պայմանավորվածության և պատահական է եղել, այս դեպքում անխուսափելի է անհրաժեշտ պաշտպանության վարկածը, որը փաստ էր։ Հիմա նրանք փորձում են գտնել մի փաստ, որևէ կապ, հեռախոսազանգ հարձակվողներից մեկի հետ, որ մեր տղային փաթաթեն դիտավորյալ պայմանավորված զինված բախման գործընթացը։ Ես իրենց հիասթափեցնեմ, որովհետև, եթե նման բան լիներ, Արմեն Հայթյանը հաստատ միայնակ չէր հայտնվի այդ պատերազմում։ Եղել է հանկարծակի հարձակում և Արմենը դիմել է անհրաժեշտ պաշտպանության, սա միակ հնարավոր վարկածն է։ Նրանք պարտավոր են կիրառել անհրաժեշտ պաշտպանություն,ինչը չի համարվում հանցավոր արարք՝ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի»,- ասաց Մուխսիկարոյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ