ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժամանակ այլևս չունենք, պետություն ենք կորցնում. Ա. Ղազինյան 05/14/2020 14:04 | Մեկնաբանություն
«Գաղտնիք չէ, որ Հայաստանը կանգնած է Թուրքիայի և Ադրբեջանի ճանապարհին և նրանք նպատակ ունեն ոչնչացնել Հայկական պետականությունը և ցամաքային կապ ստեղծել միմյանց միջև։ Այս նպատակից նրանք չեն հրաժարվել և կանեն ամեն հնարավորը դա իրագործելու համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը։
Նա շեշտել է, որ հարցն ունի գոյաբանական նշանակություն, որը երկարաժամկետ կտրվածքով ձևակերպված է «կամ մենք», «կամ իրենք» հիմքի վրա։ Ըստ նրա, Ադրբեջանի ու Թուրքիայի առջև դրված այս խնդրի լուծումը հնարավոր է երկու տարբերակով. պատերազմով և ներքին կազմաքանդման միջոցով։
«Ժամանակակից աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում պատերազմը դիտարկվում է ոչ արդյունավետ միջոց, քանի որ Հայաստանի անվտանգության համակարգը կապված է Ռուսաստանի հետ և ցանկացած փորձ լուծել իրենց խնդիրը կհանդիպի նախ Ռուսաստանի, ապա այլ աշխարհաքաղաքական հակազդեցության։ Այս հանգամանքին եթե հավելենք նաև այն փաստը, որ 90-ականներին պատերազմով խնդիրը լուծելու փորձը ավարտվեց Ադրբեջանի ջախջախիչ պարտությամբ, ապա պարզ կդառնա, որ ռազմական ճանապարհով Հայաստանի խնդիրը լուծել հնարավոր չի լինի։
Պետք է փնտրել այլ լուծումներ Հայաստանի ներսում խնդիրներ ստեղծելու համար, որի արդյունքում կտապալվի և կձախողվի պետության ազգային բաղադրիչը, կապահովվի ներքին դիմադրողունակության թուլացումն և պետության նկատմամբ հավատի, վստահության և նվիրումի սպառումը.
«Հայաստանի ներքին կյանք ներթափանցելու միակ հասանելի խողովակը դա արտասահմանյան հիմնադրամներն են, որոնց սեփականատերերի հետ պայմանավորվելուց հետո այդ հիմնադրամները և նրանց կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները, քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստները, լրատվականներն ու փորձագետները կթիրախավորեն պետական կարգի և ազգային ինքնության հենասյունները, իսկ երկարաժամկետ ու հետևողական թիրախային հարվածների պարագայում ազգային պետությունը անխուսափելիորեն կկործանվի։
Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ կլինեն վճարել այս խնդրի լուծման համար, պայմանական 500 միլիոն դոլար, որից միջազգային մասնավոր հիմնադրամը ծրագրի մեջ կներդնի 300 միլիոնը՝ ստանալով 200 միլիոն շահույթ»,- գրել է Ա. Ղազինյանը։
Ըստ նրա, միջազգային մասնավոր հիմնադրամները՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, ազատ մամուլի, բաց հասարակության և այլ գրավիչ գաղափարների քողի ներքո կհավաքագրեն հազարավոր վարձկաններ, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար պատրաստ կլինեն այդ փողի դիմաց մատուցել պահանջվող ծառայությունները։
«Ազգային պետության անկումից հետո իշխանության կգան այս ֆոնդերի շահառուները՝ կոնկրետ ծրագրերով ու նպատակներով, իսկ մնացածն արդեն, ինչպես ասում են, տեխնիկայի գործ է։ Նոր իշխանությունը իրավասություն կունենա բանակցել Արցախի հարցում և գնալ այնպիսի զիջումների, որոնց ազգային պետությունը երբեք և ոչ մի պարագայում չէր գնա։
Նոր իշխանությունը, գեներացնելով ու սնուցելով աննախադեպ ատելություն ու թշնամություն, կպառակտի հասարակությունը, կկիսի այն հակամարտող ճամբարների, կկազմաքանդի ուժային կառույցները, կվարկաբեկի ու կարժեզրկի հաղթանակները, հաջողությունները, ձեռքբերումները, ինչպես նաև այդ գործընթացում ներգրավված բոլոր նշանավոր մարդկանց՝ մեղադրելով նրանց թալանի ու կոռուպցիայի մեջ, սպանությունների ու ավազակությունների մեջ՝ չկարողանալով ապացուցել գեթ մեկ դեպք։
Ատելության ու թշնամության էլ ավել գեներացման, հակամարտող ճամբարների ձևավորման պարագայում մենք կկանգնենք քաղաքացիական պատերազմի վտանգի առջև, իսկ ներքին հակասությունների աշխարհաքաղաքական երանգավորման դեպքում անխուսափելիորեն կհայտնվենք Սիրիայի կարգավիճակում։ Ներքին անկայունությունը պարարտ հող կստեղծի արտաքին միջամտության համար և Հայաստանում կբախվեն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գերտերությունների շահերը, որը պարտադիր կերպով կուղեկցվի ռազմական ինտերվենցիաներով և պրոքսի պատերազմներով։
Հավատացնում եմ, որ այդ դեպքում մեր հողում կհայտնվեն ադրբեջանական, իրանական ու թուրքական զորքերը, որոնք բախման մեջ կմտնեն ռուսական զինված ուժերի հետ, քանի որ Ռուսաստանը մեզ երբեք և ոչ մի պարագայում չի թողնի։ Չի թողնի ոչ թե այն պատճառով, որ շատ են սիրում հայերին, այլ Հայաստանը գերակա կարևորություն ունի Ռուսաստանի համար նախ իր տարածքային ամբողջականության, ապա հարավային կովկասում և մերձավոր արևելքում ընթացող քաղաքական և տնտեսական գործընթացների վրա ազդեցություն պահելու նպատակով։
Իրադարձությունների զարգացման նշված սցենարը լիովին տեղավորվում է միջազգային մասնավոր հիմնադրամների ղեկավարների, Թուրքիայի, Ադրբեջանի շահերի մեջ, իսկ որպես հետևանք տուժելու ենք միայն մենք, հայերս։ Հայաստանում ներկայումս ընթացող գործընթացները ամբողջությամբ բացատրում և ի ցույց են դնում մեր պատմության ողբերգական բոլոր էջերի պատճառները, որի միակ և հիմնական մեղավորը եղել և լինելու ենք մենք։
Սա ընդամենը իրադարձությունները զարգացման սցենար է, որն ունի իրականություն դառնալու մեծ հավանականություն։ Այս սցենարի զարգացումը կանխելու միակ հասանելի միջոցը ներքին միասնությունն ու համաձայնությունն է, ապագայի գաղափարի շուրջ համախմբումն ու պետության հզորացումը։ Պետք է կանգ առնել, հետադարձ հայացք նետել և վերիմաստավորել անցյալը, գնահատել և արժևորել այն, գծել հաստ գիծ և շարժվել առաջ։ Ժամանակ այլևս չունենք, պետություն ենք կորցնում . . .»,- գրել է Ա. Ղազինյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ