Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Ժողովուրդներն իրա հետ յոլլա էին գնում, բայց իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին պաշտոնյան պատմեց ինչպես են դատարկվել Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարան 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան 04/24/2024   11:57 Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 04/24/2024   11:42 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան 04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի 04/24/2024   11:26 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ 04/24/2024   11:12 Մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք․ Վեհափառի պատգամը 04/24/2024   11:08 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում. Սերժ Սարգսյան 04/24/2024   11:03 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին 04/24/2024   10:55 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր 04/24/2024   10:52 Մեր ժողովուրդը նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. կաթողիկոսի ուղերձը 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել 04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին

Արջի ծառայություն մատուցողներին խորհուրդ կտայի անիմաստ տեղն իշխանության պահապանների դերի մեջ չմտնել. Գեւորգ Դանիելյան 05/13/2020   21:20  |  Հարցազրույց

Լանզարոտի կոնվենցիայի (պաշտոնական անվանումն է՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա) որոշ դրույթների խնդրահարույց լինելու մասին, թերևս, առավել հետևողական արձագանքողներից են նաև իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը և Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Եվ ահա, լրատվության որոշ միջոցներ հրապարակել են, որ 10 տարի առաջ հիշյալ անձինք, համապատասխանաբար զբաղեցնելով արդարադատության նախարարի և սոցիալական ապահովության և աշխատանքի հարցերով նախարարի պաշտոնները, կարծիք են տվել այդ կոնվենցիայի ստորագրման նպատակահարմարության առնչությամբ։ Այս արտաքուստ հակասական իրավիճակի առնչությամբ «Փաստինֆո»-ն պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել ենք պարոն Գևորգ Դանիելյանին։

-  Պարոն Դանիելյան, այս մասին ակնարկում էին սոցցանցերում, բայց կոնկրետ ամսաթվերով հրապարակումները եղան միայն այս օրերին, ինչպե՞ս եք դա մեկնաբանում։

 -  Նախ, յուրաքանչյուրին հայտնի է, որ այդպիսի հնարքները բացառապես վկայում են հակափաստարկների աղքատության մասին, դրանք կիրառվում են ճարահատյալ, երբ ասելիք չկա։

Ստորագրության նպատակահարմարության մասին կարծիքը շեշտադրողները լավագույն դեպքում առնվազն համարժեք պատկերացում չունեն դրա իրավական նշանակության մասին, իսկ վատագույն դեպքում՝ փորձում են բավարար չափով իրավական գիտելիքների չտիրապետող հանրային միջավայրում ցանկալի տպավորություն ստեղծել, թե իբր կա տեսակետները վերանայելու փաստ, սա, թույլ տվեք ասել՝ պարզունակ մանիպուլյացիա է։ Սա այն դեպքն է, երբ փորձում են մութ սենյակում կատու որսալ։ Մյուս կողմից, այս արջի ծառայություն մատուցողներին խորհուրդ կտայի անիմաստ տեղն իշխանության պահապանների դերի մեջ չմտնել, իմ դիրքորոշումը բացարձակապես քաղաքական ենթատեքստ չունի և թելադրված է ընդամենը մեր երեխաների և թոռնիկների լավագույն շահերով։ Մեր նկատառումները միտված են օրենսդրական քաղաքականությունը բարելավելուն, ոչ թե այդ քարոզիչների ոճով անվերապահորեն ցանկացած նախաձեռնություն պաշտպանելուն, մանավանդ, որ այդ պաշտպանողները որևէ պատասխանատվություն չեն կրում և ուրիշի հաշվին  ակտիվություն են անում։

- Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում ստորագրելու նպատակահարմարության առնչությամբ ձեր և պարոն Գևորգ Պետրոսյանի կարծիքը։ Տաս տարի առաջ ներկայիս խնդիրները նկատելի՞ չէին։

-  Ոչ, նկատելի չէին, քանի որ բոլորովին այլ էին ընկալումները, այլ էր սոցիալ֊հոգեբանական մթնոլորտը։ Որևէ մեկը դեմ չէր, օրինակ, որ երեխաները խելամտության կանխավարկածով սեռական դաստիարակություն ստանան, սակայն դա չպետք է նենգափոխվեր և հավասարեցվեր այնպիսի կրթական ծրագրերի հետ, որոնց վատթարագույն արդյունքի ականատեսն ենք եվրոպական շատ երկրներում։ Տա Աստված, որ հայրենի իշխանությունը տուրք չտա ներկայումս մեծ ակտիվություն դրսևորած այն ուժերին, որոնք քարոզում են հենց այդպիսի կրթական ծրագրերի անխուսափելիությունը և հընթացս առաջ են մղում նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գաղափարը։ Մեր խնդիրն էլ հենց այն է, որ աջակցենք առողջ ուժերին՝ դիմակայելու այդպիսի խիստ կասկածելի նկրտումներին։

- Իսկ ի՞նչ իրավական նշանակություն ունի միջազգային պայմանագրի ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ կարծիքը, այն, իրո՞ք, ակնհայտ ենթադրում է, որ ստորագրված պայմանագիրը պետք է վավերացվի։

- Այդպիսի թյուրըմբռնմանը, հավանաբար, տեղիք է տվել կոնվենցիայի խնդրահարույց լինելու առնչությամբ իմ տեսակետին՝ արդարադատության նախարարության արձագանքը, որում արտացոլված է այդպիսի տարամեկնաբանության տեղիք տվող դատողություն, ինչին սակայն հանգամանորեն անդրադարձել եմ։

Սակայն, հավանաբար, անհրաժեշտ է առավել համակողմանի անդրադառնալ այդ խնդրին։ Միջազգային պայմանագրի ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ տաս տարի առաջ իմ կողմից կարծիք հայտնելու մասին հայթայթած տեղեկատվությունը, որպես գյուտ ներկայացնելու առթիվ  ներկայացնեմ որոշ նկատառումներ՝

ա) ակնհայտ հակացուցումներ չբովանդակող, այդ թվում վիճահարույց բազմակողմանի միջազգային պայմանագրերը ստորագրվում են, որպեսզի արտաքին քաղաքականության համատեքստում ի սկզբանե այն տպավորությունը չձևավորվի, թե գործադիր իշխանության մարմինները խուսափում են իրենց երկրում ներազգային քննարկումներ իրականացնելուց և փորձում են սպառիչ դիրքորոշում հայտնել նաև Սահմանադրական դատարանի փոխարեն: Ստորագրելը նույնիսկ իրավական անգնահատելի հնարավորություն է՝ Սահմանադրությամբ սահմանված կարգով կոնվենցիան քննարկելու և այն չեղյալ համարելու համար։ Ընդ որում, մեր ներկայիս նկատառումներն ուղղված են եղել նրան, որ վավերացնելուց հետո զերծ մնանք եվրոպական վատագույն փորձի ընդօրինակումից և

բ) տաս տարի առաջ անգամ ամենավառ երևակայության դեպքում հնարավոր չէր կռահել, որ այդ կոնվենցիան երբևէ կարող էր համարվել, որպես «հարմար առիթ» երեխաներին անհրաժեշտ սեռական դաստիարակության քողի տակ այնպիսի կրթություն նախատեսելը, որի արդյունքում մանուկների մոտ անխուսափելիորեն ծագում է անառողջ հետաքրքրասիրություն՝ սեռական հարաբերությունների և այլասերվածության հանդեպ (սա մանկական հոգեբանների տեսակետն է)։ Փաստն այն է, որ եվրոպական շատ քաղաքներում ծնողների հուզումների ազդեցության տակ այդ կրթական ծրագրերը հանվում են։

Վերը նշված դատողությունների համար հիմք է հանդիսանում կոնվենցիայի ստորագրումից հետո այնպիսի միջազգային փաստաթղթերի ի հայտ գալը, որոնք արդեն այլ եզրահանգումների առիթ են՝ մասնավորապես կրթական ծրագրերի վերաբերյալ Առողջապահության միջազգային կազմակերպության մշակած չափորոշիչները և այլն։ Մտահոգիչ  է նաև մանուկների կրթության համար լույս տեսած, այսպես կոչված՝ ձեռնարկների առնչությամբ հանրության մտահոգություններին՝ ակնհայտ ոչ համարժեք արձագանքները։

Այսպիսով, ստորագրության նպատակահարմարությունը դիտարկվել է սոսկ իրավաքաղաքական մշակույթի տվյալ փուլի բաղադրիչների հաշվառմամբ։ Հույս ունեմ, որ տեսակետ հայտնողներին հանիրավի այլ հարթությամբ հակադարձելու անպտուղ փորձերի, անհեռատես, այսպես կոչված, բացահայտումների փոխարեն, կձևավորվի հանրային քննարկումների առողջ հարթակ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:17 13/05/2020  |  ՄեկնաբանությունԻնձ մատահոգողը նաեւ այն է, որ որոշ առանցքային հարցեր կարգավորվելու են նաև ենթաօրենսդրական ակտերով. Գեւորգ Դանիելյան
12:55 13/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարությունն արձագանքել է Գեւորգ Դանիելյանին
17:17 11/05/2020  |  ՄեկնաբանությունԳևորգ Դանիելյան. Լանզարոտի կոնվենցիային կողմ քվեարկած պատգամավորները ոչ ամբողջովին են քաջատեղյակ՝ ինչին են կողմ քվեարկել
19:26 16/03/2020  |  Հարցազրույց«Արտակարգ իրավիճակ, թե արտակարգ դրություն». Գեւորգ Դանիելյան
10:29 11/02/2020  |  ՄեկնաբանությունՉկա որեւէ քաղաքական խնդիր, որ հնարավոր չլինի լուծել իրավաչափ եղանակներով. Գեւորգ Դանիելյան
15:06 06/02/2020  |  ՄեկնաբանությունԿկայանա՞, արդյոք, այդ հանրաքվեն, համոզված եմ, որ՝ ոչ ...Գեւորգ Դանիելյան
21:52 05/02/2020  |  ՀարցազրույցՉենք կարող համակերպվել կիսալուծումների, խիստ վիճահարույց նախաձեռնությունների հետ. Գեւորգ Դանիելյանը՝ 37-ի նախաձեռնության մասին
20:15 13/12/2019  |  ՀարցազրույցԴեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան
16:58 12/12/2019  |  ՄեկնաբանությունՄնում է խոսելիս ողջունել ոչ միայն զրուցակցին, այլև՝ գաղտնալսողին. Գևորգ Դանիելյան
11:49 25/11/2019  |  Մեկնաբանություն«Գուցե եւ հնդիկներն էլ են անհրաժեշտ, բայց...». Գեւորգ Դանիելյանի գրառումը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]