ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարադոքս է, երբ 2 տարում կոռուպցիոն բնույթի ու «թալանված միլիոնների» գործերով ոչ մի դատավճիռ չկա. Վլ. Մարտիրոսյան 05/11/2020 15:37 | Մեկնաբանություն
Պարադոքս է, երբ իշխանության ամենաբարձր մակարդակով հայտարարվում է մեր անմիջական հարեւանի նկատմամբ աննախադեպ ու հեղափոխական տնտեսական ձեռքբերումների մասին, սակայն առաջին իսկ ճգնաժամային իրավիճակում հայտնվում ենք շատ ավելի վատ պամաններում նույն հարեւանի համեմատությամբ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պարադոքս է, երբ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով Վրաստանին գերազանցող Հայաստանը համավարակի տարածման դեմ պայքարում նման անփառունակ արդյունքներ է գրանցում, իսկ դրա հետեւանքների վերացման նպատակով կատարվող ֆինանսական աջակցության ծավալները ակնհայտորեն զիջում են իրենց իսկ խոսքով մեզ զիջող պետություններին:
-Պարադոքս է, երբ արդեն երկու տարի իշխանության ղեկին գտնվող անձինք չեն գիտակցում, որ եթե վիճակագրական «աննախադեպ» ցուցանիշներն իրենց արտացոլումը չեն գտնում բնակչության իրական կյանքի որակի վրա, ապա դառնում են պարզապես թվեր` զուրկ բովանդակությունից: Սա վկայում է Հայաստանում կառավարման լուրջ ճգնաժամի մասին, երբ իշխանությունը գնում է ձեւի հետեւից, անտեսելով բովանդակությունը:
Պարադոքս է, երբ երկու տարվա ընթացքում կոռուպցիոն բնույթի ու «թալանված միլիոնների» գործերով ոչ մի դատավճիռ չկա, սակայն բարձրագույն իշխանության մակարդակով խոսվում է ժողովրդից գողացված մինչեւ վերջին կոպեկը նույն ժողովրդին վերադարձնելու մասին:
-Պարադոքս է, երբ նույն միտքը հնչեցնողները չգիտեն թալանված գումարների չափի մասին, չեն պատկերացնում դրա գնահատման մեթոդաբանությունն ու վերադարձի մեխանիզմները, սակայն հերթական անգամ հասարակության որոշակի զանգվածին գայթակղիչ գաղափարներով կերակրելու նպատակով չեն խորշում նման անազնիվ մանիպուլյացիաների դիմելուց:
-Պարադոքս է, երբ նույն իշխանությունը, գիտակցելով տվյալ գործընթացի չափազանց բարդությունը, իսկ որոշ դեպքերում, միգուցե նաեւ անհնարինությունը, գնում է հասարակության որոշ շերտերի հեղափոխական տոնուսը պահելու եւ հերթական անգամ խաբելու անազնիվ ու անհեռանկարային ճանապարհով:
-Պարադոքս է, երբ դեռ առաջին կոպեկը չվերադարձրած իշխանությունը խոսում է վերջին կոպեկը վերադարձնելու մասին: Սա վկայում է իշխանությունների կողմից հասարակությանը կեղծ օրակարգերով եւ խոստումներով անվերջ կերակրելու գործելաոճից չհրաժարվելու մտադրության մասին:
3. Պարադոքս է, երբ հայտնի պատճառներով պայմանավորված, ներկա լարված իրավիճակում տաբեր երկրներ սեփական բնակչության առողջապահական անվտանգության հնարավորինս պատշաճ ապահովման նկատառումներով քայլեր են ձեռնարկում արտակարգ դրության ժամկետները երկարաձգելու ուղղությամբ, իսկ ՀՀ իշխանությունները մտորում են համանման քայլեր իրականացնել` սահմանադրական դատարանի հարցով նշանակված հանրաքվեի իրենց իսկ ձեռքով պատրաստված քաղաքական ու իրավական թնջուկի լուծումը հետաձգելու համար: Եթե անկեղծ լինենք, ապա սա արդեն պարադոքս չէ, այլ մառազմ` հղի պետության եւ հասարակության անվտանգությանն ուղղված լուրջ սպառնալիքներով:
4.Պարադոքս է, երբ գրեթե երկու տարի իշխանության անցած քաղաքական ուժը այդպես էլ չի պատկերացնում կամ չափազանց մակերեսային է պատկերացնում իշխանության առաքելությունը:
-Պարադոքս է, երբ երկիրը կառավարելու մասին իշխանության պատկերացումները սահմանափակվում են միայն պարգեւավճարներ ստանալով, իսկ քաղաքացու խնդիրները լուծելու պատասխանատվությունը եւ պարտականությունը դրվում է նույն քաղաքացու վրա: Եթե չես ուզում վիրուսով վարակվես, ինքդ քեզ տիրություն արա, եթե վատ ես ապրում, ուրեմն աղքատությունը քո գլխում է, աշխատիր եւ ապրիր, ու ընդհանրապես, դադարիր բյուջեն դիտարկել, որպես ինչ որ բան քերելու միջոց: Այստեղ է, որ ծագում է թեկուզեւ պարադոքսալ, սակայն տեղին մի հարց. հասկանում են՞, թե ինչ՞ են անում առհասարակ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ