Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Հենց վարչապետի թողտվությամբ երկրում կարող է ստեղծվել վտանգավոր նախադեպ 05/11/2020   13:24  |  Մեկնաբանություն

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանն ակնկալում է ստանալ մի քանի հարցերի պատասխաններ, որոնք վերաբերում են օրեր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձություններն և դրան հաջորդած «քաղաքական ելույթները», ինձ մոտ՝ որպես իրավաբանի, առաջացնում են մի շարք հարցեր, որոնց պատասխաններն ակնկալում է ստանալ մեր հասարակության եթե ոչ բոլոր, ապա, համենայն դեպս, գերակշիռ մասը։

Այսպես.

1. բոլորիս աչքի առաջ Սասուն Միքաելյանը, ապա նաև «Իմ քայլը» խմբակցության առնվազն երկու այլ պատգամավորներ, ԱԺ նիստերի դահլիճում ծեծի ենթարկեցին ընդդիմադիր խմբակցության ղեկավարին՝ վարչապետ Փաշինյանի լուռ համաձայնությամբ: Վերոնշյալ անձանց արարքն իր մեջ առերևույթ առնվազն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ կամ այլ բռնի գործողություններ կատարելը) նախատեսված հանցակազմի տարրեր, չնայած որ կարող է քննարկվել նաև խուլիգանության հանցակազմը։

Հաջորդիվ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադառնալով հիշատակված միջադեպին, հավելեց, որ դատապարտում է բռնության ցանկացած դրսևորումները, ապա՝ հպանցիկ նախատելով իր ընկեր եվ եղբայր Սասուն Միքաելյանին բացառապես սադրանքներին տրվելու համար, ստանձնեց վերջինիս պաշտպանի դերը, եվ ԻՐԱՎԱԿԱՆ պետության գլխավոր ամբիոնից փորձեց արդարացնել առերեվույթ հանցավոր արարքը:

Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածի սկզբունքը, ես զերծ կմնամ քննարկվող միջադեպը հանցագործություն որակելուց, բայց եվ այնպես, ինձ համար ամենևին անհասկանալի մնաց վարչապետի կողմից մեջբերած կաշառքի պրովոկացիայի դրվագը։

Ակնհայտ է, որ վերջինս դրանով փորձում էր անալոգիա կիրառել եվ տեղի ունեցածը հասարակությանը մատուցել որպես պրովոկացիայի կամ սադրանքի արդյունք, դրանով իսկ արդարացնելով բռնություն գործադրած անձանց արարքը։
Ստիպված եմ արձանագրել, որ վարչապետը չի տիրապետում ՀՀ օրենսդրությանը և չգիտի, որ ի տարբերություն կաշառքի պրովոկացիայի, ՀՀ որևէ իրավական ակտում չկա ծեծի կամ այլ բռնի գործողությունների պրովոկացիայի մասին հիշատակում, եվ միևնույն ժամանակ ՀՀ օրենսդրությամբ նմանատիպ դեպքերում օրենքի անալոգիայի կիրառումն անթույլատրելի է։

Մեկ դիտարկում ևս.

ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպը Նիկոլ Փաշինյանը որակեց որպես քստմնելի սադրանք, իր ասածը հիմնավորելով «Իմ քայլը» դաշինքի կին պատգամավորների հասցեին սոցցանցերում բռնաբարության սպառնալիքներ հնչեցնելու հանգամանքով։

Նման «հիմնավորումները» պատահական չէին, քանի որ Մարուքյանի գործողություններում առհասարակ բացակայում էր սադրանքի որևէ դրսեվորում։

Վերջինս, Սասուն Միքաելյանի կողմից «дешёвка, հոպար» պիտակավորման եվ «կտամ կցխեմ» սպառնալիքից հետո, պարզապես փորձում էր մոտենալ Ս.Միքաելյանին, հավանաբար պարզաբանումներ ստանալու կամ պատիվ պահանջելու նպատակով, բայց...չհասցրեց։

Ուստի, հետևություններ անելով վարչապետի վերը հիշատակված փաստարկներից, կրկին հարց է ծագում Ն.Փաշինյանին. արդյո՞ք կարելի է արդարացի և հիմնավորված համարել սոցցանցերում անհայտ օգտատերերի կողմից իմքայլական պատգամավորների հասցեին անպարկեշտ մեկնաբանություններ անելու համար ընդդիմադիր խմբակցության ղեկավարին ծեծելու հանգամանքը։ Եթե ոչ, ապա ի՞նչ պատճառով հիշատակեցիք այդ մասին, իսկ եթե այո՝ ապա ինչու՞ հենց Էդմոն Մարուքյանին։

Ասեմ ավելին, ծեծկռտուքից հետո Սասուն Միքաելյանը, շարունակելով հակաօրինական վարքագծի դրսևորումը, Մարուքյանի հասցեին հնչեցրեց «վիզդ կկտրեմ» սպառնալիքը, որն իր հերթին պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի տարրեր (սպանության կամ առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիք հասցնելը):

Ելնելով վերոգրյալից և հիմնվելով բացառապես ՀՀ գործող օրենքների վրա կարելի է աներկբա փաստել հետևյալը.

1. Իրավական պետությունում բոլորը հավասար են օրենքի առջև և չպետք է լինեն արտոնյալ կարգավիճակ ունեցող անձինք, անկախ նրանց կուսակցական պատկանելիությունից, արժանիքներից, կամ որևէ այլ հանգամանքներից։

2. Նույնիսկ սադրանքի առկայության պայմաններում, (ինչը թեև տվյալ դեպքում ի սպառ բացակայում էր) օրենքի տեսանկյունից, անթույլատրելի է ֆիզիկական ուժի և բռնության գործադումը, իսկ նմանատիպ գործողությունների առկայության պայմաններում պատկան մարմինների կողմից արարքին պետք է տրվի քրեաիրավական գնահատական և ոչ թե հնարավոր է բավարարվել թեկուզ և երկրի առաջին դեմքի կողմից մեղավորին խրախուսական խրատելով։

Հակառակ դեպքում հենց վարչապետի թողտվությամբ երկրում կարող է ստեղծվել վտանգավոր նախադեպ, որպիսի պայմաններում հետագայում նմանատիպ հանցավոր արարքների համար մեղադրվող ՀՀ «հպարտ» քաղաքացիները, հղում կատարելով օրենքի միատեսակ կիրառման սկզբունքի վրա, արդարացիորեն իրավունք կունենան պահանջել քրեական պատասխանատվության փոխարեն իրենց նկատմամբ ևս կիրառել հանրային պարսավանթի ենթարկելու, կամ նույնիսկ՝ ամոթանք տալու մեթոդը։

Հաշվի առնելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների արարքի հանրային նվազ վտանգավորությունը, քրեական գործ կարող է հարուցվել տուժողի՝ տվյալ պարագայում ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մարուքյանի մասնավոր գանգատի հիման վրա: Կլինի՞ այդպիսի գանգատ, չգիտեմ, վստահ չեմ . . .

Այսպիսով հարկ է արձանագրել, որ Մարուքյանի մասնավոր գանգատի առկայության դեպքում ՀՀ ՀՔԾ պարտավոր է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների դեմ հարուցել քրեական հետապնդում:

Հաջորդիվ ՀՀ գլխավոր դատախազը Ազգային ժողովին կմիջնորդի զրկել պատգամավորներին անձեռնմխելիությունից և մեր քաղաքացիները կհամոզվեն, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, «Լուսավոր Հայաստանը» ընդդիմադիր կուսակցություն է, իսկ ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:38 08/05/2020  |  ՄեկնաբանությունՊարզ դարձավ, որ խորհրդարանում հավաքվել են 100-ից ավել քաղաքական տրանսգենդերներ. Ղազինյան
14:58 06/05/2020  |  ՄեկնաբանությունՀասանք արտաքին քաղաքականությանը. Արթուր Ղազինյան
16:16 02/05/2020  |  ՄեկնաբանությունՀայաստանի երրորդ Հանրապետության մայրամուտը. Կլինի՞ Չորրորդ Հանրապետություն. Արթուր Ղազինյան
00:17 30/04/2020  |  ԼՐԱՀՈՍՈչ մի ռացիոնալ տարր ոչ մի գործընթացում չկա. Արթուր Ղազինյան
15:01 23/04/2020  |  ՄեկնաբանությունԺամանակն է գործել որպես իշխանություն. Արթուր Ղազինյան
13:19 19/04/2020  |  ԼՐԱՀՈՍՇատ կարևոր է հասկանալ, որ ներքին քաղաքական գործընթացներին ուշադիր հետևում են նաև Հայաստանից դուրս. Արթուր Ղազինյան
13:21 18/04/2020  |  ՄեկնաբանությունԱմեն ինչ շատ ավելի լուրջ է․ Արթուր Ղազինյան.
12:43 16/04/2020  |  ՄեկնաբանությունՁեզ քշելու ենք, իսկ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Խաչատրյանը հաստատ չեն վերադառնալու. Արթուր Ղազինյան
15:39 14/04/2020  |  ՄեկնաբանությունԱրթուր Ղազինյան. Ինչպե՞ս տանուլ չտալ հերթական հնարավորությունը
13:27 13/04/2020  |  ՄեկնաբանությունԴա արդեն անբարոյականության գագաթնակետն է, նագլիության վերջը. Արթուր Ղազինյան

Արխիվ

[]