Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com 03/28/2024   10:30 ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր 03/28/2024   10:25 Եվս երկու կրթական հաստատություն կմիավորեն, մեկ պետական գույք կօտարեն, մեկ մասնավոր անշարժ գույք էլ հետ կվերցնեն՝ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում 03/28/2024   10:23 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 03/28/2024   08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» 03/28/2024   08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ» 03/28/2024   08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» 03/28/2024   08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ» 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   16:05 Ազգին սարքել են մատաղացու գառ, գոնե խոսքով պատասխանեք, ասեք՝ կխփենք Բաքու-Ջեհյան նավթամուղին ու Մինգեչաուրի ջրամբարին, տեսեք՝ էլի պատերազմով կսպառնա՞. Գրիշա Սարգսյան 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   16:13 «Պզոն» օրենքով գող է թագադրվել 1991 թվականին ու շարունակել պահպանել իր այդ կարգավիճակը. դատախազը հաստատել է մեղադրանք ու ուղարկել դատարան 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ»

«Հեղափոխության» իրական պատվիրատուները պարտադրեցին իշխանությանը՝ վավերացնել կոնվենցիան. Արթուր Ղազինյան 05/11/2020   18:04  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ի զրուցակիցն է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

-Պարոն  Ղազինյան, խորհրդարանը արտակարգ դրության պայմաններում, ըստ էության առանց լայն հանրային քննարկման  այսօր  քվեարկությամբ վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին»  ԵԽ կոնվենցիան ( Լանզարոտեի կոնվենցիա): Նախ, ինչո՞ւ այս պայմաններում եւ ի՞նչ ռիսկեր է այն պարունակում:

-Նախ պետք է նշեմ, թե ինչ պայմաններում անցավ այդ կոնվենցիայի քննարկումը եւ ինչ էր նախորդել դրան: Ես նկատի ունեմ այդ  տհաճ միջադեպը՝ ծեծկռտուքը, որը կարծես թե ոչնչից տեղի ունեցավ ԱԺ-ում եւ հիմքեր կան կարծելու, որ դա  բեմականացված շոու էր այդ կոնվենցիայի քննարկումը  առավելագույնս անցնցում եւ առանց լայն, հանրային ուշադրության ու իրազեկման անցկացնելու , ապա նաեւ քվեարկությունն անցկացնելու համար: Իմ կարծիքով՝ սա քաղաքական գողություն էր, որն արեց իշխանությունը, այսինքն, առանց  հանրությանը ներկայացնելու կոնվենցիայի անհրաժեշտության համար անհրաժեշտ քաղաքական եւ  իրավական հիմնավորումներ, նրանք ուղղակի գաղտագողի, ժողովրդի  թիկունքում քվեարկեցին իմ կարծիքով, ազգակործան, մեր բոլորի երեխաներին առնչվող, նրանց հոգեկան վիճակի հետ կապված, նրանց  դաստիարակությանն առնչվող մի միջազգային պայմանագիր: Սա է ընդհանուր գնահատականը, իսկ ռիսկերը բազմաթիվ են: Բավականին լուրջ եւ խորը վերլուծություններ են արված: Ես ավելի քան վստահ եմ, որ ՀՀ գործող օրենսդրությունը լուծում էր այն բոլոր խնդիրները, հասնում էր այն նպատակներին, որոնք  դրված են կոնվենցիայի մեջ՝ գոնե վերնագրում: Թե ինչ է պարունակում բովանդակության մեջ,  դա իմ կարծիքով  մանկապղծության քարոզ է, որը պետք է իրականացվի այս կոնվենցիայի շրջանակներում : Սա իշխանության կողմից պետության, պետականության եւ  ազգային ինքնության դեմ ուղղված գործողություն էր:

-Պարոն Ղազինյան, Դուք նաեւ  իրավաբան եք, այդ դիտանկյունից  փորձենք հասկանալ, թե ի՞նչ է բերում կոնվենցիան մեր իրավական համակարգ:

-Կոնվենցիան , որպես  միջազգային պայմանագիր, ունի գերակա ուժ եւ եթե  առկա է հակասություն ազգային օրենսդրության եւ  պատշաճ կարգով ստորագրված , վավերացված եւ գործողության մեջ դրված միջազգային պայմանագրի հետ, ապա գործում  են միջազգային պայմանագրի նորմերը: Ես չեմ կարծում , որ  այսօր ՀՀ օրենսդրության  մեջ առկա են  այնպիսի դրույթներ, որոնք կհակասեն կոնվենցիային, սակայն,  խնդիրը բոլորովին այն չէ, թե ինչպիսի իրավական կարգավորումներ կան, խնդիրն այն է, թե ինչ կարող է դրա քողի տակ ներմուծվել, հատկապես կրթական համակարգում: Խնդիրը սրան է վերաբերում եւ ես ուղղակի համոզմունք եմ ուզում հայտնել, որ  այս իշխանությանը չի հաջողվի պրակտիկ կյանքում իրագործել կոնվենցիայի գեթ մեկ բառ : Թող որեւէ ուսուցիչ  իր բախտը փորձի, մտնի դասարան  եւ իմ  երեխային տա այն նյութը, որը ես ՝ որպես  ծնող, հարկ չեմ համարում, որ իմ երեխան ստանա:

-Պարոն Ղազինյան , մասնագետները նշում են, որ այս կոնվենցիան ՀՀ իրավական համակարգ է ներմուծում «սեռական կողմնորոշում» հասկացությունը, որտեղից էլ հենց բխեցնում են ռիսկերը: Եթե սա դիտարկենք  հայտնի Ստամբուլյան կոնվենցիայի համատեքստում, որի վավերացման խնդիրը, ինչպես գիտենք լայն հասարակական կոնսոլիդացիա ու դժգոհություն առաջացրեց, իշխող ուժի քաղաքականությունը ի՞նչ ուղղությամբ է ընթանում:

-Տեսեք, երկու կոնվենցիաներն էլ ստորագրել էին նախկին իշխանությունները, բայց չէին վավերացրել: Ստորագրումը դա քաղաքական ակցիա է, որը ընդամենը կատարվել է Արեւմուտքի հետ ինչ-որ զիջումներ կամ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Կարծում եմ՝ գիտակցաբար  դրան իրավական ուժ չէր տրվել վավերացման միջոցով: Այս, այդպես կոչված հեղափոխության իրական պատվիրատուները  ուղղակի պարտադրեցին, պարտավորեցրին այսօրվա իշխանությանը՝  վավերացնել այդ կոնվենցիան: Առաջիկայում մենք պետք է սպասենք  Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը , նախ, տեղ չունի փախչելու , քան՝  բավարարել,  իր հեղափոխության հիմնական պատվիրատուների պահանջը  եւ երկրորդ,  ի դեմս իշխանության բերած հիմնականում  մարգինալ սեռական փոքրամասնության պահանջները:  Երկու պահանջն էլ նա խելոք, գլուխը կախ կկատարի այնպես, ինչպես իրեն կասեն:

-Պարոն  Ղազինյան, նաեւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման խնդրի համատեքստում էր շատերի կողմից դիտարկվում ՍԴ-ի դեմ սկսված գրոհը, տվյալ դեպքում, ՍԴ-ն ունի՞ լծակ անդրադառնալու Լանզարոտեի կոնվենցիայից բխող ռիսկերին:

- Ցանկացած միջազգային պայմանագիր վավերացման է գնում ՍԴ-ի կողմից համապատասխան եզրակացություն ստանալուց հետո, այսինքն, նախ պետք է  պայմանագիրը գնա ՍԴ, համոզվեն, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, որից հետո սկսվում է նրա վավերացման գործընթացը: Հետեւաբար, այս միջազգային պայմանագիրն անցել է ՍԴ-ով եւ որեւէ ֆորմալ հակասություն ՀՀ Սահմանադրության  հետ դատարանը չի հայտնաբերել: Կան որոշակի դիտողություններ, որոշակի խնդիրներ, բայց դրանք,  ըստ էության, Սահմանադրությանը չեն հակասում, այլապես այդ կոնվենցիան չէր կարող վավերացվել ՀՀ ԱԺ-ում: Բայց, եթե հետագայում իշխանությունը  փոխվի եւ երկիրը վերցնի պահպանողական ուղին, վերցնի պետական ինստիտուտներն ու ազգային ինքնության հիմքերն ամրացնելու ուղի, ապա կարող է կրկնակի դիմում ներկայացնել ՍԴ, որը միգուցե  այլ դիտանկյունից հարցը քննարկելու տեսանկյունից գտնի իրական  հակասություններ  Սահմանադրության հետ:

- Պարոն  Ղազինյան, եթե փորձենք վերլուծել վերջին 2 տարիներին իրականացվող քաղաքականությունը, մասնավորապես ազգային ինստիտուտների, արժեհամակարգի նկատմամբ՝ սկսած եկեղեցուց , մինչեւ բանակ ու ազգային հերոսներ ու հաղթանակներ, ի ՞նչ  եզրահանգման կարող ենք գալ: «Իզմեր» չունեցող նոր իշխանությունը ո՞ր ուղղությամբ է շարժվում:

-Ես դրա մասին բազմիցս եմ խոսել՝ այս իշխանությունը եւ ազգային պետությունը անհամատեղելի են, այսինքն՝ նրանք  որեւէ առնչություն չունեն ազգային ինքնության եւ ազգային ինստիտուտների էֆեկտիվ գործունեության հետ: Նրանց նպատակը գլոբալիստական գործիքակազմի  ներմուծումն է ավանդապաշտ, պահպանողական եւ 98 տոկոսանոց հայկական  էթնիկ բնակչություն ունեցող ՀՀ-ում: Սա անկիրառելի, անիրականանալի առաքելություն է: Ես ուզում եմ հիասթափեցնել այս հեղափոխության պատվիրատուներին եւ դրա կիրառման մեջ ներգրավված  սուբյեկտներին, որ որքան էլ  միջազգային  պայմանագիր փորձեն բերել ու փաթաթել մեր վզին, որեւէ պայմանագիր չի կարող գործել  հայկական իրականության մեջ, դրանք բոլորը ֆիկցիա են: Սա պարտքուպահանջի խնդիր է: Իշխանությունը վարձահատույց է լինում իր պատվիրատուներին այս գլոբալիստական գործիքները ներմուծելով մեր իրականություն եւ մեր իրավական համակարգ:

-Քաղաքական տեսանկյունից, եթե փորձենք նայել իրավիճակին, ի վերջո,  այս մտահոգությունները  եւ իշխանության կողմից վարվող քաղաքականությունը կարո՞ղ են մոբիլիզացնել ազգային-պահպանողական դիրքերից հանդես եկող ուժերին եւ արդյո՞ք  դա կարող է քաղաքական գործընթացների խթան հանդիսանալ:

-Քաղաքական պրոցեսներն ընթանում են՝ անկախ նրանից, թե իշխանությունն ինչպիսի կոնվենցիա կվավերացնի , այսինքն, յուրաքանչյուր քաղաքական ուժ, տեղայնացնելով իր դիրքորոշումը, քաղաքականությունը, տեսլականը եւ, դիրքավորվելով իր գաղափարական հենքի վրա, իրականացնում է  ընդդիմադիր գործունեությունը: Քաղաքական դաշտում կոնսոլիդացիան դա արդեն  այլ հարթության վրա ընթացող  գործընթաց է, նմանատիպ կոնվենցիաների մուտքը մեր իրականություն կարող է խթանել  գործընթացները, բայց դրանք  երբեք պատճառ չեն դառնում քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի համար, ասեմ ավելին՝ իշխանության հեռացումը եւս չի կարող դառնալ  պատճառ, հենք եւ առանցք, ինչի շուրջ կմիավորվեն քաղաքական ուժերը: Դա կարող է  եւ պետք է լինել առավել խորը, ընդգրկուն, համապարփակ օրակարգ, որը կապված կլինի ՀՀ ապագայի հետ: Այսինքն՝  ներկան այլեւս հետաքրքիր չէ, անցյալը՝ առավել  եւս հետաքրքիր չէ, հետաքրքիր է, թե ինչ է լինելու 5, 10, 15 կամ 20 տարի հետո մեր երեխաների հետ: Սա է խնդիրը եւ մենք պետք է լուծենք այս հարցը: Եթե որեւէ քաղաքական  ուժի կհաջողվի քաղաքական օրակարգ  բերել  այնպիսի նյութ, այնպիսի հարթակ, որը միտված  կլինի ապագայի կոնկրետ վեկտորի հստակեցման, մոդելի կոնկրետացրածն, գործողությունների ամբողջության եւ գործիքակազմի հստակության, դրա շուրջ հնարավոր կլինի սկսել քաղաքական կոնսուլտացիաներ ընդդիմադիր բեւեռում գտնվող քաղաքական ուժերի հետ: Կրկնում եմ՝ նմանատիպ գործողությունները կարող են խթանել, բայց երբեք չեն կարող պատճառ դառնալ:

-Պարոն Ղազինյանը, զրույցը սկսեցինք ԱԺ-ում տեղի ունեցած ամոթալի միջադեպից, որից  հետո խորհրդարանական ընդդիմության , մասնավորապես ԼՀԿ-ի եւ իշխող մեծամասնության միջեւ հարաբերությունները ավելի  սրվեցին:  Այս համատեքստում հնարավո՞ր են արդյոք սցենարներ,  որոնք  կարող են հասցնել Հայաստանում կառավարության փոփոխության:

- Ես հարցին կմոտենամ  հետեւյալ կերպ, նախ խորհրդարանական ընդդիմություն տերմինն առայժմ չեմ կիրառի, որովհետեւ խորհրդարանական ընդդիմություն իրենց չեն հռչակում, այդպիսին լինում են ու այդպես գործում են, միայն խոսքերով եւ հայտարարություններով ընդդիմություն չեն լինում: Ընդդիմությունը ունի կոնկրետ իրավասություններ, գործիքակազմ՝ հետամուտ լինելու  իր խնդիրներն ընդդիմադիր  դաշտում  առաջ տանելու համար: Հատկապես Ձեր նշած միջադեպը շատ լավ առիթ է, որպեսզի «Լուսավոր Հայաստան»-ը հաստատի իրականում իր ընդդիմադիր լինելը, մնացած  որեւէ  գործողություն՝ հայտարարություններ, խոսքեր, կարող են կասկած թողնել եւ ինձ մոտ, մասնավորապես, որ այս ամենը ընդամենը բեմականացված ներկայացում էր՝ ինչ-որ  բանից ուշադրությունը շեղելու եւ առավել կարեւոր խնդիրներ միասնական ուժերով լուծելու համար:

-Այդուհանդերձ,իմ նշած փոփոխությունների համար երկրում հող տեսնո՞ւմ եք:

-Խորհրդարանական կառավարման համակարգում  կառավարությունները փոխվում են շատ արագ, հետեւաբար դա բացառել, առավել եւս  պնդել, որ կառավարությունը չի փոխվի, քաղաքական անգրագիտություն է:  Իշխանությունը կփոխվի խորհրդարանական կառավարման համակարգում շատ ավելի արագ ու անսպասելի, քան, բնական է, նախագահական կամ կիսանախագահական  համակարգում: Հետեւաբար, մենք ամեն օր կարող ենք սպասել կառավարության  փոփոխության, ինչը բնական եւ օրինաչափ  երեւույթ է խորհրդարանական համակարգում, իսկ իրական քաղաքական պրոցեսները այսօր ընթանում են խորհրդարանից դուրս , դա փաստ է: Խորհրդարանական ընդդիմությունը եւ խորհրդարանը այլեւս իրեն սպառել է, այլեւս քաղաքական մարմին չէ եւ չի կատարում իր քաղաքական  առաքելությունը:

-Նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությո՞ւն կա:

-Իհարկե, ներկայումս խորհրդարանում ներկայացված ուժերի հարաբերակցությունը չի արտահայտում եւ  չի արտացոլում հասարակական-քաղաքական  տրամադրությունները, հետեւաբար, կա քաղաքական ճգնաժամ, սակայն  տեխնիկապես գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների այսօր, կարծում եմ, մենք չենք կարող, որովհետեւ պետությունը գտնվում է խիստ անկայուն վիճակում  համապետական լայնամասշտաբ ընտրական գործընթաց նախաձեռնելու համար: Կարծում եմ՝ մեզ պետք է  հաղթահարել մեկ փուլ, որը կոչվի  ազգային համաձայնության կամ անցումային կառավարություն, որը պետք է երկիրը պատրաստի արտահերթ  ընտրական գործընթացների, այսինքն, պատրաստի պետական ինստիտուտների  արդյունավետությունը, քաղաքական համակարգը  բերի կենսունակության դաշտ, ստեղծի հավասար պայմաններ քաղաքական  մրցակցության համար,  կայունություն հաստատի, կանխատեսելիություն բերի, այնուհետեւ արդեն կսկսվի նախընտրական  կամպանիան, որպեսզի քաղաքական ուժերը պատրաստ լինեն քաղաքական գործընթացներին : Չի կարող այսպես, էքսպրոմտ կամ բլից կարգով հայտարարվել արտահերթ ընտրություններ, ինչպես եղավ 2018 թվականին, դրա հետեւանքները  Փաշինյանը զգում է  ամեն օր:

- Իսկ ո՞ր սցենարի դեպքում եք  հավանական համարում ազգային համերաշխության կառավարության ձեւավորման հնարավորությունը:

-Որպեսզի դա տեղի ունենա, պետք է  խորհրդարանը եւ ներկայիս կառավարությունը քաղաքականապես սպառվեն, մենք գիտենք, որ նրանք  սպառված են, բայց դա իրողություն դարձնելու համար դեռ պետք է ժամանակ անցնի, որպեսզի մեր հասարակությունը, այն հսկայական հատվածը, որ  հավատացել, ձայն է տվել եւ վստահել է Փաշինյանին ու իր թիմակիցներին, պետք է ուղղակի հիասթափվի եւ  ասի, որ այս թիմը ամուլ է, այս թիմը անգործունակ է, իսկ երբեմն նաեւ՝ անմեղսունակ է:

 

Հեղինակ՝ Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:24 11/05/2020  |  ՄեկնաբանությունՀենց վարչապետի թողտվությամբ երկրում կարող է ստեղծվել վտանգավոր նախադեպ
13:38 08/05/2020  |  ՄեկնաբանությունՊարզ դարձավ, որ խորհրդարանում հավաքվել են 100-ից ավել քաղաքական տրանսգենդերներ. Ղազինյան
14:58 06/05/2020  |  ՄեկնաբանությունՀասանք արտաքին քաղաքականությանը. Արթուր Ղազինյան
16:16 02/05/2020  |  ՄեկնաբանությունՀայաստանի երրորդ Հանրապետության մայրամուտը. Կլինի՞ Չորրորդ Հանրապետություն. Արթուր Ղազինյան
00:17 30/04/2020  |  ԼՐԱՀՈՍՈչ մի ռացիոնալ տարր ոչ մի գործընթացում չկա. Արթուր Ղազինյան
15:01 23/04/2020  |  ՄեկնաբանությունԺամանակն է գործել որպես իշխանություն. Արթուր Ղազինյան
13:19 19/04/2020  |  ԼՐԱՀՈՍՇատ կարևոր է հասկանալ, որ ներքին քաղաքական գործընթացներին ուշադիր հետևում են նաև Հայաստանից դուրս. Արթուր Ղազինյան
13:21 18/04/2020  |  ՄեկնաբանությունԱմեն ինչ շատ ավելի լուրջ է․ Արթուր Ղազինյան.
12:43 16/04/2020  |  ՄեկնաբանությունՁեզ քշելու ենք, իսկ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Խաչատրյանը հաստատ չեն վերադառնալու. Արթուր Ղազինյան
15:39 14/04/2020  |  ՄեկնաբանությունԱրթուր Ղազինյան. Ինչպե՞ս տանուլ չտալ հերթական հնարավորությունը

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]