Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը

Ներդրումների բացակայությունը որպես տնտեսական «աղետի» խթան. Նաիրի Սարգսյան 05/10/2020   21:57  |  Տնտեսություն

Ներդրումների շարունակական կրճատումները կամ դրանց երակարաժամկետ բացակայությունը կարող է հանգեցնել տնտեսական աղետի: Նման հայտարարությամբ է հանդես եկել Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Վերջերս ամենուր լսում ենք ներդրումների կրճատման կամ դրանց բացակայության մասին: Ներկայիս տնտեսական պայմաններում ուղղակի անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության տնտեսությունում մեծածավալ ներդրումների ներգրավումը: Ընդ որում, հատկապես շատ է խոսվում արտաքին ներդրումների մասին: Կարծում եմ անհրաժեշտ է կենտրոնանալ և՚ ներքին (ազգային), և՚ արտաքին (օտարերկրյա) ներդրումների վրա, նախապատվությունը տալով ներքին ներդրումների խթանմանը, վերջիվերջո արտաքին ներդրումների վերջնական արդյունքները դիվիդենտի տեսքով արտահոսում են Հայաստանի տնտեսությունից, այնինչ շատ կարևոր են դրանց՝ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում կրկին ներարկումները:

Ներդրումների շարունակական կրճատումները կամ դրանց երակարաժամկետ բացակայությունը կարող է հանգեցնել տնտեսական աղետի:

Ուստի կառավարությունը պետք է վարի ճկուն, արդյունավետ և համարձակ ներդրումային քաղաքականություն:

Անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ, մրցունակ, գայթակղիչ ներդրումային միջավայր, որոնք խթան կհանդիսանան և՚ ազգային, և՚ օտարերկրյա ներդրումների հետագա աճի համար:
Իսկ մրցունակ ներդրումային միջավայրի ստեղծման համար, նախ անհրաժեշտ է տնտեսական միջավայրին դիտել «ներդրողի աչքերով», բացահայտել մեր տնտեսության դրական և բացասական կողմերը, գայթակղիչ և վանող կողմերը, վեր հանել ներդրումների նվազման կամ բացակայության վրա ազդող գործոնները, իսկ հետո քայլ առ քայլ, հետևողականորեն կառուցել բարենպաստ ներդրումային միջավայր:

Անհրաժեշտ է վարվող ներդրումային քաղաքականության հիմքում դրվեն հետևյալ հարցերը.

- Ի՞նչ է ցանկանում ներդրղը

- Ի՞նչ նպատակ ենք հետապնդում լայնածավալ ներդրումների ներգրավմամբ

Այնուհետև հետևողականորեն և հաստատակամ քայլերով շարժվենք դեպի նպատակ:

Ի՞նչ է հետաքրքրում ներդրողին

1. Լայն սպառում ունեցող շուկա

2. Էժան աշխատուժ

3. Ցածր հարկեր

4. Մեղմ հարկային վարչարարություն

5. Ճկուն բանկային համակարգ

6. Բաց սահմաններ, չպատերազմող երկիր

7. Ներքաղաքական կայուն մթնոլորտ

8. Կանխատեսելիություն

9. Կշռադատված քաղաքական հայտարարություններ

10. Երարաժամկետ ռազմավարական ծրագրերի և տեսլականի առկայություն

11. Պրոֆեսիոնալ, կայացած, կոմպետենտ և օպերատիվ պետական ծառայողներ

12. Օտարերկրյա ներդրումների երաշխիքների մասին օրենսդրություն

13. Կայացած լոգիստիկ համակարգ

14. և այլն:

Ցանկը դեռ երկար կարելի է թվարկել:

Եթե ուշադրություն դարձնենք թվարկվածներին, կնկատենք, որ ունենք տրամագծորեն հակառակ պատկերը, ինչն էլ էական խոչնդոտ է հանդիսանում ներդրումների ներգրավման կամ աճի համար: Այսպիսով ներդրումների աճին խանգարում է

1. Հարկային օրենսգրքի հաճախակի փոփոխությունը, անկանխատեսելիությունը, կարծրությունը, ոչ թե բիզնեսի զարգացմանը համահունչ առաձգականությունը, այլև «Եթե պետությունը չի կարողանում վերահսկել «իր փայը», ուրեմն բիզնեսի հերն էլ անիծած» սկզբունքով առաջնորդվելը. Վառ օրինակ է բեռնափոխադրման, շրջիկ վաճառքի, և այլ բազմաթիվ ոլորտներում վարվող հարկային քաղաքականությունը

2. Իշխանությունների անկայուն վարքագիծը: Այսօր կարող են մի բան հայտարարել, վաղը լրիվ ուրիշ բան, մյուս օրը ընդհանրապես հայտարարել 180 աստիճան հակառակ բան, որից կախված է սպառողների և ներդրողների ռացիոնալ վարքագիծը

3. Արժեթղթերի շուկայի բացակայությունը

4. 1994թ-ին ընդունված, վերջին անգամ 2007թ-ին փոփոխության ենթարկված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը

5. Չափազանց նեղ և խիստ մրցակցային շուկան

6. Բարձր հարկային բեռը, համենայնդեպս ոչ մրցունակ, ոչ շահագրգռող հարկերը

7. Ագրեսիվ հարկային վարչարարությունը

8. Չափազանց բարձր վարկային տոկոսադրույքները

9. Երկրի պատերազմական վիճակում գտնվելը

10. Երկրի սահմանների փակ լինելը

11. Անկանխատեսելի քաղաքական և տնտեսական միջավայրը

12. Չկշռադատված, անհետևողական, հակասական քաղաքական հայտարարությունները

13. Տնտեսության զարգացման ռազմավարության, թիրախավորման բացակայությունը

14. Պետական մարմիններում տիրող բյուրոկրատիան, անգրագետ և մեծամիտ ծառայողները

15. և այլն

Հետևանքը պետք է այսպիսին լիներ՝ ներդրումների բացակայություն:

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

1. «Ներդրումների մասին» նոր օրենքի ընդունում

2. Արտահանմանը միտված տնտեսական քաղաքականության վարում (հարկային համարձակ արտոնությունների սահմանում՝ շահութահարկի դրույքաչափի էական կրճատում, դիվիդենտի հարկի վերացում)

3. Գործարար տուրիզմի զարգացում (Էկոնոմիկայի նախարարության կազմում գտնվող Տուրիզմի պետական կոմիտեի առջև համարձակ և հավակնոտ խնդիրների սահմանում, պետք չէ վախենալ այդ ոլորտում գումար ծախսելուց)

4. Որոշակի ոլորտներում ներդրումներ կատարելու դեպքում շահութահարկի վերադարձի սահմանում

5. Արտադրության լայն տեսակներով զբաղվելու լիցենզավորման համակարգի ներդնում, և այդ գործիքի միջոցով այդ արտադրամասերին մարզերում տեղակայում

6. Որոշակի ընդունելի տոկոսից բարձր բիզնես վարկեր տրամադրող բանկերի շահութահարկի դրույքաչափի էական բարձրացում

7. Հարկային օրենսգրքի ֆունդամենտալ փոփոխություն, պարզեցում, հստակեցում, ըստ ոլորտների հարկառաջադրում, միկրոձեռնարկատիրության համակարգի և շրջանառության հարկի համակարգի հրատապ վերանայում

8. Բիզնեսի զարգացմանը համահունչ հարկային քաղաքականության օպերատիվ արձագանքում

9. Ներքաղաքական դաշտում ատելության և թշնամանքի վերացում, համերաշություն և կարող ուժերի համախմբում

10. Ոչ պրոֆեսիոնալ և ոչ կոմպետենտ պաշտոնյաներին և ծառայողներին աշխատանքից անմիջապես ազատում

11. Ֆիզիկական անձանց (բաժնետերեր, ղեկավարներ, իրական շահառուներ) համբավի տարանջատում կազմակերպությունների գործարար համբավից

12. Ունեցվածքի, կոռուպցիայի և չարաշահումների վերաբերյալ քրեական գործերը հանրայնացնել միայն ու բացառապես դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններոմ

Առաջարկների կատարման արդյունքում

ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ

• Պոտենցիալ ներդրողների վստահության վերականգնում

• Ազգային կապիտալի արտահոսքի կանխում

• Օտարերկրյա կապիտալի ներհոսք

• Գործազրկության մակարդակի իջեցում մինչև բնական մակարդակ (5 տոկոս)

• Տնտեսական թռիչքաձև աճ

• Աղքատության էական կրճատում»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:37 04/05/2020  |  ԼՐԱՀՈՍ«Գալաքսի» ընկերության շուրջ իրադարձությունների արձագանքներն ուղիղ ազդեցություն են թողնում ներդրումների վրա. Նաիրի Սարգսյան
19:52 28/04/2020  |  ՏնտեսությունՊարետատունը կսահմանի անվտանգության նվազագույն կանոններ տնտեսական բոլոր ընկերությունների համար. վարչապետ
11:22 26/04/2020  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՊարզեցվել է 9-րդ միջոցառման դիմումի ձևը. Նաիրի Սարգսյան
13:53 20/04/2020  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը փոխհատուցել է շուրջ 486 հազար բաժանորդի՝ սպառված գազի և էլեկտրաէներգիայի դիմաց
12:58 20/04/2020  |  ԿորոնավիրուսԿառավարությունն արդեն ծախսել է 12.5 մլրդ դրամ
16:08 18/04/2020  |  ՏնտեսությունԱյն բիզնեսը, որը ռեալ աջակցության կարիք ունի, ծրագրերից չի օգտվում. Նաիրի Սարգսյան
20:09 16/04/2020  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են սոցիալական և տնտեսական աջակցության միջոցառոմների ընթացքն ու տնտեսության խթանման հնարավորությունները
21:07 09/04/2020  |  ԼՐԱՀՈՍՏնտեսվարողների համար հաստատվել է 8,5 մլրդ դրամի հայտ. հակաճգնաժամային միջոցառումների քննարկումները շարունակվում են
20:06 03/04/2020  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման հետագա քայլերը
19:59 02/04/2020  |  ԼՐԱՀՈՍՆերդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը և որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]