ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀՇ-ի հին, «բարի» ավանդույթները շարունակվում են. Քաղտեխնոլոգը՝ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին 05/09/2020 14:21 | Քաղաքական
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ՝ ներկայիս քաղաքական համակարգի էությունն ու ոգին ոչնչով չի տարբերվում մինչև 2018թ-ի ապրիլ-մայիս իրադարձությունները կառավարած քաղաքական համակարգի էությունից, ոգուց ու որակից։
«Ճիշտ է՝ նախկինում ընդդիմության նկատմամբ բռնություն չէր կիրառվում, սակայն բավականին բացասական էին վերաբերվում, նույնը տեղի է ունենում հիմա։ Կառավարման համակարգն ինչպես նախկինում էր անհանդուրժող, ցինիկ, ընդդիմության առաջարկները մերժում էր, նույնն էլ հիմա է, քանի որ այս երկու կառավարման համակարգերի էությունները չեն փոխվել»,-այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը։
Նա հիշեցրեց, որ վերջին անգամ խորհրդարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել 1996թ-ին՝ ՀՀՇ-ի կառավարման ժամանակ, և քանի որ ներկա իշխանական համակարգը շատ են կապում ՀՀՇ-ի հետ, կարելի է ասել, որ հին, «բարի» ավանդույթները շարունակվում են։
Քաղտեխնոլոգը շեշտեց, որ այսօր կառավարման համակարգը փոխվել է, Սահմանադրությունը փոխվել է, անձինք փոխվել են, բայց քանի որ սուպերվարչապետական համակարգը պահպանվել է և պահպանվել է նաև ավտորիտար կառավարման մենթալիտետը (այս մասին ասել էր նաև Freedom house-ը), ապա տրամաբանական է, որ նախկինում եղած երևույթները պետք է կրկնվեին։
Դիտարկմանը՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել էր, թե ինքը վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ իրենց պատկերացնում են հաջորդ իշխանություն, հնարավո՞ր է ծեծկռտուքը նաև ԼՀԿ-ի վարկանիշն իջեցնելու միտում ուներ, Բադալյանը պատասխանեց. «Չեմ կարծում, քանի որ «Լուսավոր Հայաստանի» վարկանիշն այնքան ցածր է, որ ավելի ցածրացնելու տեղ չկա։ Ինչպես վարչապետի վարկանիշի դեպքում է, ԼՀԿ-ի վարկանիշը նույնպես խորհրդարան մտնելուց հետո անկում է ապրել։ Անկախ նրանից ԼՀԿ-ն կասի ապագա իշխանություն է, թե ոչ, միևնույն է մենք կարող ենք վստահաբար ասել, որ ինքը հաստատ ապագա իշխանությունը չէ»։
Նա ընդգծեց՝ ավելի հավանական է, որ ապագա իշխանություն կարող է լինել Արթուր Վանեցյանը, քան ԼՀԿ-ն։
«Եթե Հայաստանում ոչ մի կուսակցություն չմնա, միայն «Լուսավոր Հայաստանը» լինի, այդ դեպքում կարող են իշխանության գալ, հակառակ դեպքում մոռացեք, որ կարող է նման բան լինել։ ԼՀԿ-ն այն վարկանիշը չունի ու այն թիմը չէ, որ ապագա իշխանություն լինի»,-ամփոփելով խոսքն ասաց քաղտեխնոլոգը։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ