ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախաքննական մարմինը բարյացակամ գտնվեց միլիոնների հափշտակության մեջ մեղադրվող հոլիվուդյան հայազգի կինոպրոդյուսերի նկատմամբ. փաստաբան 05/08/2020 18:34 | Հարցազրույց
Հոլիվուդյան հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նման որոշում մայիսի 7-ին կայացրեց Վերաքննիչ քրեական դատարանը՝ մերժելով Ստեփան Մարտիրոսյանի փաստաբանի միջնորդությունը։ Խարդախությամբ միլիոնավոր դոլարներ հափշտակելու մեջ մեղադրվող կինոպրոդյուսերը դատապարտվել է յոթ տարի ազատազրկման, իսկ նրա պաշտպանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով արդարացնել Ստեփան Մարտիրոսյանին։
«Փաստինֆո»-ն գործի մանրամասների վերաբերյալ զրուցել է տուժող կողմի փաստաբան Վարդգես Գևորգյանի հետ։
- Պարոն Գևորգյան, Ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել և ինչի համար է դատապարտվել կինոպրոդյուսերը։
- Ստեփան Մարտիրոսյանը, լինելով «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր, գործարար Վիտալի Գրիգորյանցի մտերիմը, համոզել է նրան, որ ֆիլմարտարդության մեջ գումարներ ներդնելով՝ բավական մեծ գումարներ կարող են ստանալ։ Վիտալի Գրիգորյանցն արդյունքում 97 մլն դոլար ներդրել է ֆիլմարտադրության մեջ։ Ստեփան Մարտիրոսյանը ներդրված գումարներից թվով 14 ֆիլմի համար օգտագործել է 47մլն 974 հազ. դոլար, իսկ մնացած՝ 49 մլն 045 հազ. դոլարը հափշտակել է։ Այդ դեպքի առթիվ «Պուլհամ Հոլդինգս» ընկերության տնօրենը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն և դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 2020 թվականի հունվարի 14-ի դատավճռով Ստեփան Մարտիրոսյանը դատապարտվել է 7 տարի ազատազրկման։
- Խոսքը գնում է 50 մլն-ի մասին։ Նշվում է, որ ֆիլմերը նկարահանվել են, բայց ծախսվել է շատ գումար, շահույթը քիչ է եղել, այսինքն` հափշտակության հարց չի եղել։ Ուսումնասիրվե՞լ է, թե յուրաքանչյուր ֆիլմի համար որքան գումար է ծախսվել։
- Քրեական գործով հիմնավորված է Ստեփան Մարտիրոսյանի կատարած հանցանքը։ Դրա վերաբերյալ բոլոր փաստական տվյալները, հիմնավորումները դատավճռում նշված են և կասեի, որ առաջին ատյանի դատարանը մանրակրկիտ ուսումնասիրեց և՛ պաշտպանական կողմի փաստարկները, և՛ տուժող կողմի փաստարկները և կայացրեց հիմնավոր դատավճիռ։ Սա այն եզակի գործերից է, որտեղ բացի վկաների ցուցմունքներից խոսում են իրեղեն ապացույցները. գումարների փոխանցման փաստաթղթերը, կոնկրետ ներդրումները և այստեղից ակնհայտ է, որ այդքան գումար հափշտակվել է Ստեփան Մարտիրոսյանի կողմից։ Ստեփան Մարտիրոսյանը Վիտալի Գրիգորյանցին համոզել է, որ կա «Ինվիժն Էնթերթեյնմենթ» կազմակերպություն, որը բավականին փորձ ունի ֆիլմարտադրության մեջ և ճիշտ կլինի ներդրումները կատարել այդ ընկերության միջոցով։ Միաժամանակ ներկայացրել է, որ ընկերության տնօրենը Ջեֆֆրի Հովարդն է, որը նույնպես ճանապարհ անցած անձնավորություն է և բնականաբար արդյունքի հասնելու հավանականությունը մեծ է և այդ հիմքով հավատալով կատարել է բավականին մեծ թվով ներդրումներ։
- Այսինքն մեծ շահույթ է խոստացվել, բայց չի՞ եղել։
- Պետք է տարեկան 20 և ավել տոկոս շահույթ ստացվեր։ Իրականում ֆիլմերը նկարահանվել են 47 մլն չափով կատարված ներդրումներով և կան բավականին ֆիլմեր, որոնք բերել են նաև եկամուտներ։ Ասել՝ չկա երկամուտ, իրականությանը չի համապատասխանում։ Ավելին ասեմ, Ստեփան Մարտիրոսյանն անգամ այդ ֆիլմերից նաև որպես գրավի առարկա է դրել բանկում ու ստացել գումարներ։ Ստեփան Մարտիրոսյանը մշտապես պնդել է, որ ֆիլմերը ճանաչված են, նման ֆիլմերը չէին կարող եկամուտ չբերել և գործով էլ կան փաստական տվյալներ, որ ֆիլմերը բերել են եկամուտներ։ Կնքվել են կեղծ պայմանագրեր։ Ընդունենք փոխանցվել է որոշակի գումար x քանակի, այդ գումարից ներդրվել է մի մասը, մնացածը կեղծ պայմանագրեր են կազմվել և բնականաբար հափշտակվել է։ Քրեական գործով կան նաև փաստական տվյալներ, որ այդ հափշտակված գումարները Ստեփան Մարտիրոսյանը փոխանցել է իր կազմակերպություններին, անգամ 200 հազար դոլարի չափով փոխանցել է իր քրոջ անձնական հաշվին։ Այնպես որ ինքը տնօրինել է այդ գումարները։ Դատավճռով դրանք մանրամասն արձանագրված են։
- Ստեփան Մարտիրոսյանի քույրը նշում է, որ ԱՄՆ-ում հնարավոր չէ հափշտակել 50 մլն և որ Ստեփան Մարտիրոսյանը հարկեր է վճարել, այդ փաստաթղթերը ևս ուսումնասիրվել են։
- Դա ասելով չի։ Հափշտակությունն իրականում տեղի է ունեցել։ Տուժող կողմը ստացել է այդ փաստաթղթերը, հիմնավորումները։ Նրանք պատճառաբանում են, որ ստացված փաստաթղթերն օրենքի խախտմամբ են ձեռք բերվել, առանց դատարանի որոշման և պետք է անթույլատրելի համարել։ Փաստորեն նրանք չեն ժխտում, որ այդ փաստաթղթերը սխալ են, կեղծ են, ճիշտ չեն։ Փաստորեն այն ճանապարհն են բռնել, որ օրենքի խախտմամբ են ձեռք բերվել։ Իրականում այդ «Ինվիժն» կազմակերպությունն ունեցել է այլ տնօրեն։ Տնօրեն է հանդիսացել Ստեփան Մարտիրոսյանը, իսկ փաստաթղթերն օրինական ճանապարհով են ձեռք բերվել։
- Այս գործով վերականգնում կա՞։ Պատճառված վնասի ո՞ր մասն է վերականգնվել։
- Գործով բացարձակապես վերականգնում չկա։ Հետաքրքիրն այն է, որ Ստեփան Մարտիրոսյանն անգամ չփորձեց գոնե որոշակի գումար վերականգնել։ Նա պատճառաբանում է, որ գումարներ չի հափշտակել, պատճառաբանում է, որ ֆիլմերը եկամուտ չեն բերել։ Ավելին ասեմ մեղադրանքն առաջադրվել է շուրջ 50 մլն դոլարի չափով, բայց մենք գտնում ենք, որ մեղադրանքը պետք է լիներ ամբողջ գումարի չափով, որովհետև համաձայն պայմանագրի այն ֆլմերը, որոնք նկարահանվել են, պետք է հանդիսանային «Պուլհամ հոլդինգ» ընկերության սեփականությունը, բայց փաստորեն դրանք մնացել են «Ինվիժն» ընկերությանը, որի անմիջական սեփականատերը հանդիսացել է Ստեփան Մարտիրոսյանը։ Հետագայում, երբ բացահայտվել է հանցագործությունը, նոր Ստեփան Մարտիրոսյանը ֆիլմերը փոխանցել է Պուլհամ հոլդինգ ընկերությանը այն դեպքում, որ այդ ֆիլմերն արդեն առանձնակի եկամուտներ չեն բերել։ Այնպես որ մեղադրանքի ծավալը պետք է լիներ ամբողջ գումարի չափով։ Տուժող կողմին ավելի շատ հետաքրքրում է վնասի վերականգնումը, չի հետաքրքում Ստեփան Մարտիրոսյանին խիստ պատժել, մեղմ պատժել։ Եթե վնասը վերականգնվեր, մենք ինքներս կմիջնորդեինք նրա նկատմամբ մեղմ պատիժ սահմանելու։ Սա է իրականությունը։
- Տեղեկատվություն կար, որ նախաքննության ընթացքում «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատիրոջ և բանկի խորհրդի նախագահի նկատմամբ մահափորձ է ծրագրվել, որտեղ շոշափվում էր Ստեփան Մարտիրոսյանը։ Նյութեր նախապատրաստվու՞մ են այս դեպքով։
- Այդ մասին իմացանք նախաքննության ավարտից հետո, երբ քրեական գործի նյութերին էինք ծանոթանում։ Կա նաև պաշտոնական գրություն։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից նամակ է հասցեագրվել ՀՔԾ այն մասին, որ Ստեփան Մարտիրոսյանը ցանկանում է մահափորձեր կազմակերպել ՌԴ քաղաքացի Վիտալի Գրիգորյանցի և ՀՀ քաղաքացի Արսեն Միքայելյանի նկատմամբ։ Սա փաստ է, ներկայացվել է ՀՔԾ-ին՝ քրեական գործի հետ համատեղ գործին ընթացք տալու համար, և ՀՔԾ-ն այս գրությունն ուղարկել է ոստիկանության 6-րդ վարչություն՝ հետագա ընթացք տալու համար։ Սրանք օպերատիվ տվյալներ են, համոզված եմ, որ իմանալով այս ամենը Ստեփան Մարտիրոսյանը խուսափել է հետագա քայլերից։ Տուժող կողմն ունի նաև Ստեփան Մարտիրոսյանի հեռախոսային խոսակցությունը, երբ ինքը պատվիրում է մահափորձ Վիտալի Գրիգորյանից նկատմամբ։ Սա փաստ է։ Ձեռք ենք բերում որոշակի նյութեր, որպեսզի հաղորդում ներկայացնենք։
- Որտեղի՞ց եք ձեռք բերել հեռախոսազրույցը։
- Դա գաղտնիք է։ Մենք գտնում ենք, որ նախաքննական մարմինը բարյացակամ գտնվեց Ստեփան Մարտիրոսյանի նկատմամբ։ Գործով կային բավական փաստական տվյալներ, որ նրա կողմից արվել է փողերի լվացում։ Տուժող կողմը հաղորդում ներկայացրեց ԱԱԾ և քննչական դեպարտամենտի կողմից հարուցվեց քրեական գործ։ Քրեական գործը գլխավոր դատախազության կողմից հարուցման որոշումը վերացվեց, որը կարծում ենք ապօրինի է, ինչի համար, քանի որ հարուցվել էր և թող քննեին, կհիմնավորվեր՝ չէ չէ։ Որոշումը վերացվեց, տուժող կողմը դիմեց դատարան, առաջին ատյանի դատարանը բնականաբար բավարարեց մեր բողոքը։ Որքան տեղյակ եմ մյուս կողմը բողոք է բերել։ Ժամանակը ցույց կտա, բայց համոզված եմ, որ դատարանի որոշումը կմնա ուժի մեջ։ Հունիսի 9-ին լինելու հաջորդ նիստը։ Ստեփան Մարտիրոսյանի պաշտպանը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի վճռի դեմ՝ պահանջելով արդարացնել Ստեփան Մարտիրոսյանին։ Ստեփան Մարտիրոսյանը նույնպես վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պատժի խստացման դեմ։ Այստեղ հարց է ծագում, եթե պատժի խստացման դեմ բողոք է բերել, ուրեմն պետք է ենթադրել, որ ընդունում է մեղքը, այլապես ինքն էլ կներկայացներ արդարացման համար։ Ապացույցների այնպիսի բազա կա, որ չեմ կարծում, որ Վերաքննիչ դատարանն այլ որոշում կայացնի։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
- 03/27/2024 13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել