Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ)

Ես հիմնովին մերժում եմ հեղափոխականների-հակահեղափոխականների, հների-նորերի, սեւերի-սպիտակների բաժանումները 05/08/2020   10:53  |  ԼՐԱՀՈՍ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հանդես է եկել հոդվածով՝ պետության անվտանգության այսօրվա ռիսկերի եւ անելիքի մասին, որը հրապարակել է «Հրապարակը» օրաթերթը։

«Պատմական կարեւոր հաղթանակների տոների առիթով մի քանի նկատառում եմ ուզում ներկայացնել մեր պետության անվտանգության այսօրվա ռիսկերի եւ անելիքի մասին։

Ոչ մի համաճարակ, ոչ մի հեղափոխություն, ոչ մի պայմանավորվածություն չի չեղարկել պատերազմի վտանգը, Ադրբեջանին չի ստիպել հրաժարվելու ռազմական ճանապարհով հաջողության հասնելու ցանկությունից։

Պետական համակարգի եւ հասարակության զգոնության նկատվող թուլացումը որոշակի մտահոգություններ է առաջացնում։ Մեր պետության համար անվտանգության խնդիրը դեռեւս շատ երկար ժամանակ մնալու է առաջնահերթ։ Սա փաստ է, որը պետք է ընդունենք որպես իրականություն, եւ մեր պետության զարգացումը պետք է կառուցվի այս փաստի մշտական գիտակցմամբ։ Նման սրությամբ անվտանգության խնդիրը Հայաստանի համար դատավճիռ չէ, անլուծելի բեռ չէ, այլ՝ իրողություն, որը վայրկյան անգամ չի կարելի մոռանալ։ Բայց, միեւնույն ժամանակ, գրագետ ու հետեւողական քաղաքականության եւ գործողությունների շնորհիվ կարելի է ռիսկերն էապես նվազեցնել ու կառավարել։ 

Կան սխալներ, որոնք կարող են էապես բարդացնել իրավիճակը, իսկ երբեմն՝ դառնալ ճակատագրական։ Անթույլատրելի սխալների ցանկում ես կառանձնացնեի հետեւյալ ուղղությունները. 

Ա) արցախյան կարգավորման բանակցությունների նկատմամբ անլուրջ վերաբերմունքը եւ դրանք փակուղի տանելը
Բ) անվտանգային համակարգի հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում օրեցօր նկատելի սառնությունն ու անվստահությունը
Գ) հասարակության պառակտման եւ բաժանարար գծերի քաղաքականությունը։

Իհարկե, կան շատ այլ գործոններ, որոնք ազդում են պետության անվտանգության մակարդակի վրա, եւ դրանք բոլորը կարեւոր են։ Բայց վերը նշված երեք կետերն ուղիղ ազդանշան են հակառակորդին։ Միեւնույն ժամանակ, դրանք ահազանգ են հանրության գիտակից շերտերին, պետական համակարգին, հասարակական-քաղաքական շրջանակներին։

Պետության անվտանգությունը եւ կենսական խնդիրների համակարգը չեն կարող կախված լինել մեկ անձի հուզական պոռթկումներից կամ կամակորություններից։ Պետք են քաղաքական, իրավական, բարոյական եւ ինստիտուցիոնալ հակակշիռներ, ամուր քաղաքացիական հասարակություն։ Կարեւոր եմ համարում իշխանությունից դուրս, այսպես կոչված, «անվտանգության բարձիկների» ստեղծումը։ Խոսքը ոչ իշխանական շրջանակների եւ անձանց կոնսոլիդացիոն միտումների, որոշակի համակարգող կառույցների ձեւավորման մասին է, որտեղ կլինեն մարդկային բարձր արժեքների տեր ազնիվ, սկզբունքային, գիտելիք եւ փորձ ունեցող անձինք։

Ինչ վերաբերում է հատկապես Արցախի հիմնախնդրին, ապա կյանքն ապացուցեց, որ պետք է ունենալ համազգային տեսլական՝ հստակ ձեւակերպված բանակցային սկզբունքներ, կարմիր գծեր, որոնք խախտելն անթույլատրելի է։ Սա պետությունը զերծ կպահի փոփոխվող իշխանությունների կոպիտ սխալներից ու սայթաքումներից եւ ամեն մի նոր իշխանության հեռու կպահի բանակցությունները «նոր կետից» սկսելու գայթակղությունից։

Կասկածից վեր է, որ առաջիկայում մեզ սպասվում է բարդ փուլ՝ մի շարք մարտահրավերների սրացմամբ։ Դիմակայելու առաջին նախապայմանը սա գիտակցելն է։ Այնուհանդերձ, մենք լավատես ենք։ Լավատեսության իրական ռեսուրսն ազգային ներուժն է, համազգային միասնականությունը, համերաշխ եւ փոխօգնության պատրաստակամ հասարակությունը։ Ես հիմնովին մերժում եմ հեղափոխականների-հակահեղափոխականների, հների-նորերի, սեւերի-սպիտակների  բաժանումները։ Մենք բերելու ենք խաղի նոր եւ հստակ կանոններ՝ հիմնված իրավունքի գերակայության, հանրային համերաշխության, փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության սկզբունքների վրա։ Սա կապահովի ահռելի ներքին ռեսուրս, եւ մենք կկարողանանք հաղթահարել սոցիալական լարվածությունն ու խաղաղություն պարտադրել հակառակորդին։ Եվ, որպես սրա հակադրություն, ներքին պառակտմանն ուղղված միտումներն ուղիղ ազդանշան են հակառակորդին։ Ես խնդրում եմ բոլորին՝ կլինեն նրանք իշխանության մեջ, թե իշխանությունից դուրս, մտածել այս մասին։

Աճող սոցիալական լարվածության ֆոնին նկատելի է հանրային տրամադրությունների փոփոխությունը, այդ թվում՝ չարացումը 2018-ին իշխանության եկածների հանդեպ։ Անկեղծորեն՝ ես դա չէի ցանկանա։ Հավատում եմ, որ գործող իշխանության մեջ կան մարդիկ, որոնք պատրաստ են դժվար, անձնազոհ աշխատանքի՝ հանուն երկրի առաջընթացի։ Նրանք իրենց կամքից անկախ են հայտնվել անհասկանալի մթնոլորտի, անընդհատ եւ ամենուր թշնամի ու հակահեղափոխական տեսնելու պարտադրանքի առաջ։ Ես գիտեմ, որ նրանցից շատերն այլ մղումներով էին մտել իշխանություն՝ երկիրը բարեփոխելու, մասնակցային, բաց եւ հեռանկարային հասարակություն եւ տնտեսություն կառուցելու նպատակով։ Սակայն շատերն են հարկադրված լռում՝ տեսնելով, թե ինչպես են խեղդվում եւ հալածվում այլակարծությունը, առողջ քննադատությունը։ Ինձ համար ցավ է, որ երկրի ապագան, անվտանգությունը դրվում են հարվածի տակ։ Վստահ եմ, որ իրական համակարգային, ամբողջական փոփոխությունները դեռ առջեւում են, եւ դրանց մասին խոսելու, մտորելու շատ առիթներ կունենանք։ 

Հարգելի հայրենակիցներ, վերադառնալով օրվա խորհրդին՝ շնորհավորում եմ մեր ժողովրդին Եռատոնի կապակցությամբ։ Մայիսը մեր պատմական կարեւորագույն հաղթանակների ամիսն է։ 
Մեծ հաղթանակի 75-ամյակի նախօրեին գլուխ եմ խոնարհում մեր պապերի ու հայրերի հիշատակի առջեւ, հպարտանում Հայաստանում, Խորհրդային Միության բոլոր հանրապետություններում ապրող հայերի, աշխարհասփյուռ հայության անգնահատելի սխրանքով՝ նացիզմի դեմ տարած հաղթանակում։  

Նրանց փառապանծ մարտական ուղու շարունակողը եղան Արցախյան գոյամարտի հերոսները։ Հավերժ փառք հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքը նվիրաբերած նահատակներին։ 
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անկախության շրջանի բոլոր ղեկավարներին, զորահրամանատարներին, զինվորներին ու ազատամարտիկներին, բոլոր նրանց, ովքեր ավանդ ունեն այս մեծագույն հաղթանակում։ 

Շնորհավորում եմ Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներին մեր հաղթանակների Եռատոնի կապակցությամբ»

Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:01 07/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Վանեցյանը ՀՔԾ-ում է
23:11 06/05/2020  |  ԼՐԱՀՈՍՔիչ առաջ ավարտվեց «Հայրենիք» զարգացման հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստը. Արթուր Վանեցյան
17:47 03/05/2020  |  ԼՐԱՀՈՍՍպասվում են քաղաքական խոշոր իրադարձություններ, որտեղ ԶԼՄ-ների աշխատանքն ամենապահանջվածն է լինելու. Ա.Վանեցյան
11:17 02/05/2020  |  ՄեկնաբանությունԿարո՞ղ է այնքան ագահ եք, որ ձեր հանցավոր գործարքների համար պատրաստ եք վտանգել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը․ Աղասի Ենոքյան
17:38 01/05/2020  |  Քաղաքացիական իրավունքՎարչապետի խոսնակի միջոցով տարածվել է զրպարտություն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին. Դատարան հայցադիմում կներկայացվի
12:40 01/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Բաբայանը Հրաչյա Հակոբյանի գրառման կապակցությամբ դիմում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն
20:11 30/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀրաչյա Հակոբյանը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության. Արսեն Բաբայան
17:23 30/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Վանեցյանի՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու վերաբերյալ քրեական վարույթ չկա
15:46 30/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀրաչյա Հակոբյանի գրառմամբ կզբաղվեն իրավաբանները. Քրիստինե Մելքոնյան
12:33 30/04/2020  |  ՄեկնաբանությունԿարո՞ղ է պարզվել, որ վարչապետը Վանեցյանին ստիպել է խոստովանել հավաքագրված լինելու փաստը. Հրաչյա Հակոբյան

Արխիվ

[]