Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնությունգ 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան

«Ինչորպետքաբանակցումով» սեղանին կհայտնվի «ինչորպետքաադրբեջանին» փաստաթուղթ. Արա Սահակյան 05/08/2020   18:11  |  Հարցազրույց

Արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների մասին «Փաստինֆո»-ն զրուցել  է 1992-99թթ. խորհրդարանի փոխնախագահ, 2013-18թթ. Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանի հետ:


-Պարոն Սահակյան, զրույցն ուզում եմ սկսել  Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին անդրադարձից: Խորհրդարանում վարչապետը, որը փաստացի այսօր գլխավոր բանակցողն է, այդպես էլ հստակություն չմտցրեց այն հարցում, թե ի վերջո, բանակցություններն ի՞նչ փաստաթղթի շուրջ են ընթանում, արդյո՞ք օրակարգում, «փուլային» կոչվող տարբերակն է: Ձեր կարծիքով ի վերջո, ի՞նչ է կատարվում բանակցային գործընթացում:

- Բանակցություններում կատարվողի մասին  կարող են ասել սահմանափակ թվով մարդիկ` մասնակիցները: Այն էլ թույլատրելի կամ փոխպայմանավորված «չափաբաժնով»: Փոփոխակի աշխուժությամբ հրապարակ բերվող հայտարարություններից կարելի է միայն որոշ կռահումներ կամ ենթադրություններ անել: Հարկ է նկատի առնել, թե ո՞ր մայրաքաղաքից են դրանք հնչում` Երևանի՞ց, Բաքվի՞ց, Մոսկվայի՞ց ... Միջազգային կամ ներքաղաքական ի՞նչ իրավիճակում, որը նույնպես հարափոփոխ է:

Քննարկվում է արդյո՞ք բանակցություններում փաստաթուղթ: Իհարկե, քննարկվում է, սակայն քանի դեռ այն չի ստորագրվել, դիվանագիտության մեջ կոչվում է  non-paper, այսինքն` ոչ պաշտոնական: Համեմատելի է օրենսդրական աշխատանքում հանդիպող «նախագիծ» եզրույթի հետ, որը կարող է ընդունվել, ստորագրվել, հրապարակվել ու դառնալ օրենք, կամ կարող է որևէ փուլում մերժվել ու ավարտվել: Արդյո՞ք քննարկվում է կարգավորման «փուլային» non-paper, բառացի` ոչ թուղթ, ոչ փաստաթուղթ, այսինքն` ոչ պաշտոնական փաստաթուղթ: Ըստ այժմ շրջանառվող հայտնի պնդման` այո: Նկատի ունեմ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքն առ այն, որ կարգավորման տարրերի մեջ առկա է ԼՂ հարակից տարածքների վերադարձը, ինչպես եւ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը՝ բնակչության կամարտահայտման միջոցով։

- ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, որ բանակցային սեղանին փուլային տարբերակն է, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող մյուս երկրները չեն հերքել:


- Սերգեյ Լավրովն ասել է «կարգավորում փուլային լուծման հիման վրա»: Բայց նա այլ կարևոր մտքեր էլ է ասել: Դիցուք, պատասխանելով ադրբեջանական կողմից հնչած հարցին` ասել է, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի կարևոր պահանջը ռազմական գործողությունները դադարեցնելը և բանակցելն է: Սա կոչ է կողմերին` չպատերազմել և բանակցել: Եվ երբ նա ասում է, որ «լավ է ու օգտակար» բանակցությունների Երևան-Բաքու-ՄԽ եռանախագահներ -ԵԱՀԿ ՄՆ ձևաչափը, ևս մեկ անգամ հստակեցնում է` ոչ միայն անթույլատրելի է պատերազմելը, այլև բանակցությունները ձախողելը դրանց ձևաչափը փոխելու փորձերի միջոցով: Սա նաև մեզ է ուղղված` բանակցությունների և կարգավորման ձևաչափում այլ մասնակից չի կարող ներգրավվել: Ես հասկանում եմ հետևյալը. անընդունելի է Արցախի մասնակցությունը: Դա  է հուշում նաև Լավրովի այն հիշատակումը, որ նախկինում եղել են պայմանավորվածություններ տարբեր ձևաչափերում` «Ղարաբաղի մասնակցությամբ և առանց մասնակցության», բայց հիմա վերը նշված 2+3+1 կազմն է աշխատում: Ուրեմն այս պահին Արցախի Հանրապետության իշխանության օրինական ներկայացուցիչների մասնակցությունը բացառվում է: Երևի մերոնք առաջարկել են, մերժվել է, կամ մերոնք չեն առաջարկել, հետևաբար չի էլ քննարկվել:

Եվս մեկ հանգամանք.   Լավրովը պարզորոշ գծում է բանակցությունների ժամանակային սահմանը, ասելով` «Այժմ հարկավոր է պայմանավորվել»: Ե՞րբ վրա կհասնի «այժմը», աշխատու՞մ է արդեն «այժմի» ժամացույցը, հնարավո՞ր է կանգնեցնել կամ շրջել «այժմի» ժամանակը, գիտեն իրենք` բանակցողները: Ես կարող եմ միայն ենթադրել, բայց դա անիմաստ եմ համարում:

-Պարոն Սահակյան, Սերգեյ Լավրովն ո՞ւմ հետ էր խոսում, իրականում ո՞ւմ էր ուղղված ՌԴ ԱԳ նախարարի հայտնի հայտարարությունը:

- Հակամարտության կողմերին, կարգավորման մասնակիցներին, բոլորին և բոլորիս:

-Պաշտոնական Բաքվի հայտարարությունների հռետորաբանությունը չի փոխվել, ընդհակառակը, Ադրբեջանում հրապարակավ զինված ուժերին պատերազմի պատրաստվելու կոչ են անում, իսկ Երեւանին համարում են ապակառուցողական, մինչդեռ մեր վարչապետի կարծիքով այդ երկիրը ուզում է հիմնախնդրի լուծում եւ կառուցողական է տրամադրված: Որքանո՞վ է արդարացված այս կեցվածքը եւ արդյո՞ք սա վտանգավոր հայտարարություն չէ:
 

- Ադրբեջանը ցանկանում է ամբողջը և միանգամից: Ի՞նչ ակունքներից է սկիզբ առնում նրա մաքսիմալիզմը, գիտենք: Նրան թև են տալիս իր ցեղակից, կրոնակից դաշնակիցները, էներգետիկ անդրազգային կորպորացիաները, իր արժեքները պաշտպանելուն անկարող Արևմուտքը, կոռուպցիան: Չշարունակեմ: Միջազգային հարաբերություններում արդարություն կարելի է փնտրել, բայց դա ամենևին չի նշանակում, որ այն ամենուր է ու անպայմանական: Որոշիչը մեր ուժն է և կարողունակությունը:     


-Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկայիս բանակցային դիրքերը, դիվանագիտական լեքսիկոնը: Եվ ի վերջո, հասկանալի՞ է, թե որն է ՀՀ նոր իշխանության դիրքորոշումը հիմնախնդրի կարգավորման հարցում:

 - Օրերս ասվեց` ինչ, որ պետք ա, էն էլ բանակցում ենք: Անքննադատ դիտակետից լսվում են` ուուուխ, դուխով և այլազան ճիչեր: Այսպես մտածողները կամ չմտածողները հավանաբար տեղյակ են, որ Արցախի հիմնախնդիրը երեկ չի ծագել և վաղը չի հանգուցալուծվելու: Այն, ինչպես նախորդ մի քանի սերունդներից հասել է ներկա սերնդին, կարող է փոխանցվել հաջորդ սերնդին: Ուրեմն չի կարելի ու անթույլատրելի է ամեն ինչ բանակցել: «Ինչորպետքաբանակցումով» սեղանին կհայտնվի «ինչորպետքաադրբեջանին» փաստաթուղթ: Հավանաբար, այս լեքսիկոնը նկատի ունեք: Մերժելի է սա ու չպետք է գայթակղվել, քանի որ նման վերամբարձությամբ կգայթես ու կընկղմվես: Ի սեր Աստծո, «արեքինչորպետքա», բայց Արցախից հեռու:

 

Հեղինակ՝ Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]