ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խաղի նոր կանոններ պետք է լինեն. Մ.Հայրապետյան 05/07/2020 18:44 | ԼՐԱՀՈՍ

Երբ մենք հայտարարեցին, որ փոփոխություններ ենք կատարելու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում և ամիսներ առաջ էլ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարեցինք ինձ համար զարմանալի կերպով «ֆեյսբուքում» կրկին սկսվեցին ֆեյքերը արձագանքել դրանց։ Իսկ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի շրջանառության մեջ դնելուց հետո ավելի մեծ ալիք եկավ ֆեյքերի կողմից դեպի իմ «ֆեյսբուքյան» էջ, որից հետո երեկ ստիպված եղա դիտել մի մեծահարուստ երիտասարդի տեսաուղերձ, որում տեղադրված էր նաև իմ լուսանկարը։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։
Նա նշեց, որ երկար ժամանակ փորձել է հասկանալ, թե ինչպես է արժանացել այդ պատվին, որ լուսանկարը հայտնվել է տեսանյութում, սակայն քննարկումներից հետո հասկացել է, որ անհնար է պատահական ընտրված լիներ նաև իր լուսանկարը։
«Այս կոնտեքստում կուզենայի մի պատմություն պատմել։ Մի անգամ Մարկ Տվենը հոդված է գրում, որտեղ ասվում է, որ միստր «էս»-ը արժանի չէ, որ մենք նույնիսկ թքենք իր վրա, միստր «էս»-ը, որը խմբագիրն էր, դատի է տալիս արժանապատվությունը վիրավորելու համար, դատավորը պարտադրում է, որպեսզի Մարկ Տվենը ներողություն խնդրի, նա էլ ասում է, որ ընդունում է իր մեղքը, ներողություն է խնդրում ու պնդում է ճիշտ հակառակը»,-ասաց Հայրապետյանը։
Նա շեշտեց՝ կառավարության ձեռքբերումներից է, որ միֆականացված որոշ գործիչներ սկսել են բաց շփում ունենալ հանրության հետ։
«Հիմա ամեն կերպ փորձում են ամեն կերպ ստիպել, որ Նիկոլ Փաշինյանը անդրադառնա, Արարատ Միրզոյանը անդրադառնա, հիմա փաստորեն ես խայծը կերա ու պետք է անդրադառնամ։ Ուզում եմ հավատացնել, որ այն բարեփոխումները, որոնք մեդիայի ոլորտում տեղի են ունենում ուղղված չեն անձերի դեմ, դա ուղղակի հակասում է մեր արժեքներին, այդ բարեփոխումները միտված են ոլորտը, բնագավառն առողջացնելուն։ Հիմա ինձ մի բան ասեք, ես մեղավո՞ր եմ, որ հանրային շահը ուղիղ հակասության մեջ է անձի կամ որոշ անհատների սեփական շահին»,-ասաց պատգամավորը։
Նրա խոսքով, խաղի նոր կանոններ պետք է լինեն, որոնց պետք է հետևեն դաշտում գործող խաղացողները՝ մեծից փոքր, և այդ խաղի կանոններն արդար են ու հավասար բոլորի համար։
«Նախկինում արտոնյալ կարգավիճակում գտնվող և դեռևս այս պահին իներցիայով այդ կարգավիճակից օգտվող հեռուստաընկերությունների համար այս կանոնները հավասար են։ Երեկ խոսում էր, թե Կառավարությունը մանիպուլյացիաների է գնում ու նաև խոսվում էր մեր արժանիքների մասին։ Ես ուզում եմ ասել, որ մեր արժանիքների մասին միայն կարող է խոսել ժողովուրդը, մեր արժանիքների մասին չի կարող խոսել այն անհատը, այն մարդը, որի կյանքի կարևորագույն արժանիքներից մեկը, ըստ երևույթին, տվյալ ժամանակահատվածում աներոջ հարցում ճիշտ կողմնորոշվելն էր»,-ընդգծեց Հայրապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/25/2021 09:56 «Զենքի մասին» օրենքում առաջարկվում է փոփոխություն կատարել. «Ժողովուրդ»
- 02/25/2021 09:53 Ինչով է պայմանավորված դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումը. «Ժողովուրդ»
- 02/25/2021 08:49 Պլան «Բ». անվստահություն են հայտնում Փաշինյանին եւ վարչապետ ընտրում Անդրանիկ Քոչարյանին․ «Փաստ»
- 02/25/2021 08:46 Նիկոլ Փաշինյան․ խեղճը. Նախկին Նիկոլից գրեթե ոչինչ չի մնացել․ «168 ժամ»
- 02/25/2021 08:44 Իշխանությունը Ծաղկաձորում հավաք է անցկացրել. ԲՀԿ-ն չի գնացել․ «Հրապարակ»
- 02/25/2021 08:42 Ինչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը պետական գաղտնիքի անվան տակ․ «Ժողովուրդ»
- 02/25/2021 08:40 Հնարավո՞ր է այսքան «զուգադիպություն» «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
- 01/28/2021 19:20 «Սա Ցեղասպանությունից հետո մեզ պատուհասած ամենամեծ աղետալի ողբերգությունն է, որ թափվեց մեր պետության գլխին».Դավիթ Ջամալյան
- 01/27/2021 20:16 Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ դեմ չի լինի ԱԺ-ն ինքնալուծարման տանելու «Իմ քայլի» օրենսդրական փաթեթին
Մեկնաբանություն
- 02/25/2021 22:37 Կարևորը ժողովրդավարությունն է, ոչ թե ձեր հետամնաց պատկերացումներով ինչ-որ Արցախ, Հայաստան, հայրենիք. Իշխանյանը մեկնաբանել է Փաշինյանի ելույթը
- 02/25/2021 22:18 Հայաստանի գերագույն շահերը պետք է վեր մնան ամեն բանից. Արամ Ա
- 02/25/2021 22:15 Մի՛ վարկաբեկեք առանց այն էլ հարվածի տակ գտնվող հայկական բանակը. Մարուքյան
- 02/25/2021 21:06 Ովքե՛ր են Հայաստանում հարցեր լուծում. Գագիկ Համբարյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները