ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էրիկ Գրիգորյանի ազատման պատճառներից է հանքարդյունաբերությունը․ Ն․Կիրակոսյան 05/06/2020 17:56 | ԼՐԱՀՈՍ
Որոշ տեղեկություններով՝ Էրիկ Գրիգորյանին ասել են, որպեսզի դիմում գրի և ազատվի աշխատանքից, և սա հաստատում է Արմեն Սարգսյանի կողմից որոշման շտապ ստորագրումը։ Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով Էրիկ Գրիգորյանն երեկ ազատվել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։
Ոլորտի մասնագետների տեղեկություններով, որ համակարգից հեռանալու որոշումը կապված է հանքարդյունաբերության հետ։ Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ կառավարության ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներից մեկի կողմից հարցում է ուղարկվել շրջակա միջավայրի նախարարին, թե ինչպես և ինչ պայմաններում է եղել, որ պահպանվող տարածքներից օտարվել են ահռելի տարածություններ ու տրամադրվել հանքարդյունաբերողներին. «Խոսքն «ԱրևիՔ» ազգային պարկի մասին է, գուցե նաև Ամուլսարի հողահատկացումների հետ կապված հարց է եղել»։
Կիրակոսյանի գնահատմամբ՝ Էրիկ Գրիգորյանի բոլոր ծրագրերն անիրատեսական էին և բոլորն էլ տապալվեցին։
«Հայաստանն այսպես ասած պոչամբարների ձեռքը կրակն է ընկել։ Գրիգորյանի՝ նախարար նշանակվելը բազմիցս քննադատվել է, քանի որ նա միջազգային շատ կասկածելի ծրագրերի էր մասնակցում, որոնք ուղղակի գրանտներ էին, բայց իրատեսական չէին։ Այսինքն՝ ուղղակի փող լվանալու ծրագրեր էին։ Ես հանդիպեցի նրա հետ, առանձնազրույցի ժամանակ ասացի, որ պետք է լրագրողների հետ աշխատի, նշեցի, որ ինձ չի հետաքրքրում ով է եղել, ինչ է եղել, ոլորտից հասկանում է, թե ոչ, բայց հիմա պաշտոն է զբաղեցնում։ Մի քանի հարցեր դրեցի, որոնցից մեկը նա հենց առաջին պահերին փոխանցեց վարչապետին ու վարչապետը ելույթներից մեկում ասաց, որ պետք է բնապահպանություն լուսաբանող լրագրողների հետ կազմակերպել հանքերի, հանքավայրերի ստուգայցեր, սակայն երկու տարի անցավ, այդպես էլ չարեցին»,-նշեց մեր զրուցակիցը։
Նա արձանագրեց, որ նախարարի գործունեությանը ընթացքում չկատարվեց նաև Խոսրովի արգելոցի քարտեզագրումը և հետո պարզ դարձավ, որ Խոսրովի արգելոցի վիճելի տարածքներից մեկը Ռուբեն Խաչատրյանի անձնական հյուրանոցային հաստատություններից է՝ տնակի կարգավիճակով։
«Գրիգորյանն իր նախկին ընկերական շրջապատի հետ կապված շարունակել է գործունեությունը և դա տարատեսակ մտածմունքների տեղիք է տալիս և, ամենայն հավանականությամբ, կոռուպցիոն սխեմաների մասին է խոսում։ Օրինակ կա կլիմայի ծրագիր, որի հետ կապված նախարարը հրապարակում է նախկին փոխնախարարի՝ Խաչիկ Հակոբյանի հետ նկար, որը համայնքապետարանում կանաչապատման պետի պաշտոնից որոշակի չարաշահումների պատճառով կամ դուրս է եկել կամ դուրս է հրավիրվել»,-ասաց «Էկոմեդիա» ցանցի համահիմնադիրը։
Ամփոփելով խոսքը, Նարինե Կիրակոսյանը նշեց, որ մի շարք դեպքեր են եղել, երբ դիտավորությամբ, թե պատահմամբ նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի բարեկամները հայտնվել են բնապահպանական ծրագրերում։
Հիշեցնենք, որ հետհեղափոխական Հայաստանում բացահայտված կոռուպցիոն սկանդալներից մեկը վերաբերում է հենց բնապահպանության ոլորտին՝ հանքարդյունաբերությանը, որը տեղի է ունեցել նոր իշխանությունների օրոք։
Մասնավորապես 2020 թվականի փետրվարին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց առ այն, որ պաշտոնատար անձը հանքարդյունաբերության արտոնագիր ստանալուն նպաստելու, այդ հարցում խոչընդոտները վերացնելու համար տնտեսվարող սուբյեկտից պահանջել և 2019 թ. սեպտեմբերից մինչև 2020թ. փետրվարի 8-ը մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.300.000 ՀՀ դրամ կաշառք։
Անհերքելի ապացույցների առկայության պարագայում ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո հիշյալ փորձագետը 2020 թ. փետրվարի 18-ին Երևանի՝ Հանրապետության հրապարակի հարակից հատվածում կաշառքի հերթական գումարը ստանալիս, կաշառք տվող անձի հետ առձեռն բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկան։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել