ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքական լիդերի համար շատ հատկանիշներ են կարևորվում, դրանց շարքում պետք է ընդգծել վստահություն ներշնչելը. Վլադիմիր Մարտիրոսյան 05/06/2020 21:07 | ԼՐԱՀՈՍ

Քաղաքական ճիշտ և առողջ դիսկուրսների և որակյալ օրակարգերի կարևորության ընկալումը բոլորիս համար պետք է դառնա առաջնային: Այն քաղաքական ուժերը, որոնք զբաղված են բացառապես «ժողովրդի» և «ընտրազանգվածի շահերի» ներկայացմամբ, որևէ պարագայում չպետք է ունակ լինեն խլացնել մյուս և որակական առումով տարբերվող քաղաքական առաջարկներ ունեցող ուժերի ձգտումները և ձայնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը:
«Այդ ուժերը ներկայացնում են համազգային երկարաժամկետ և հենասյունային շահեր կամ գոնե առաջարկում են լայն դիտանկյունից տեսնել այդտեղ առկա խնդիրները և դրանց մտածված լուծումները: Այդպիսի ընկալումներ ունեցողները բնականաբար պոպուլիզմի գործիքակազմից համարյա թե չեն օգտվում, չեն ճչում քաղաքական շահի համար, շահախնդիր լսարանների մոտ անհիմն և չմտածված, տարերային քաղաքական դերային խաղեր չեն անում, այլ շեշտը դնում են ռացիոնալիզմի և մասնագիտական տեխնոկրատ լուծումների վրա՝ պահելով կանխատեսելի քաղաքական կենտրոնի, այսինքն`պետության շահի անբեկանելի ամրության դիրքերը:
Նախ՝ քաղաքական առողջ դիսկուրսը դա ճշմարտության, խնդիրների լուծումների փնտրտուքի կարևորագույն առաջնային քայլն է: Եթե չկա մտքերի, տեսլականների, մոտեցումների և խնդիրների լուծման, մեթոդաբանությունների բախում, ապա չկա նաև լուծում, իսկ եթե չկա լուծման առաջարկ և այդ առաջարկի ճշմարտացիությունը և կենսունակությունը ապացուցելու ձգտում և պատրաստակամություն, ուրեմն չկա նաև քաղաքական առողջ ամբիցիա և նվիրում` մտքին և գաղափարին, ինչը քաղաքական պատեհապաշտության առաջին ցուցիչն է:
Առհասարակ հայ քաղաքական մտքի և քաղաքական համակարգային այլ ոչ մասնավոր շահի վրա հիմնված առաջարկի դեֆիցիտը եղել և, ցավոք սրտի, մնում է մեր քաղաքական իրականության բնութագրիչ գծերից մեկը: Մեր քաղաքական իսթեբլիշմենթը ծայրահեղ անձնավորված և նույնքան ծայրահեղ ապագափարականացված է: Այս երևույթը ի սկզբանե վկայում է այն մասին, որ մենք ոչ թե փնտրում ենք մեր խնդիրների լուծման ուղիները և ձևերը, այլ փնտրում ենք բացառապես անձանց, որոնք ոչ միշտ են ունակ գտնել այդ լուծումները այլ միայն ունակ են հայտ ներկայացնել առանց այդ հայտի այսպես կոչված ծրագրային ապահովման և ապրոբացված բովանդակության: Սա մեր քաղաքական մշակույթի և անձնակենտրոն քաղաքական մենթալիտետի խնդիրներից մեկն է:
Մենք փնտրում ենք քաղաքական լիդերի, «փրկչի» ում վրա կդնենք պարտավորություն և առաքելություն մեր պահանջի կատարման համար, սակայն չենք փոխում մեր ընկալումը սեփական պատասխանատվության, բարիքի ստեղծման և պահպանման առումով: Քաղաքական լիդերի դերի և նշանակության հիմնահարցը առանցքային դերակատարություն է ունեցել մեր երիտասարդ պետականության ողջ ընթացքում: Պետական գործիչը չպետք է քաղաքացիների մեջ ներարկի փոքրոգություն, փոխադարձ անվստահություն, մարդկանց զրկի քաղաքական էներգիայից։ Նրա անձը, էգոն մեծ դեր է խաղում քաղաքականության մեջ։ Շատ գործիչների համար իշխանությունը կարող է դառնալ հեղինակային թատրոն, գաղափարական սերիալ, որտեղ իրենք իրենց անձի հասցեին ուզում են լսել դիֆերամբներ և բնավ հոգ չեն տանում մտածել, թե ինչ է մնալու և ինչ քաղաքական արդյունք և մշակույթ են թողնելու իրենցից հետո: Մեր պետական լիդերները քննադատել են իրենց նախորդների ռեժիմները ու դրանց օրինականությունն ու բարոյականությունը, մինչդեռ իրենք էլ չեն նկատել, թե ինչպե՞ս են խորացրել իրենց ինդիվիդուալ և եսակենտրոն շահը՝ ի հաշիվ պետական երկարաժամկետ շահի, ինչից հետո հասարակությունը կրկին հուսահատ որոնել է ելքեր փակուղիներից:
Քաղաքական լիդերի համար շատ հատկանիշներ են կարևորվում, դրանց շարքում պետք է ընդգծել վստահություն ներշնչելը, քաղաքական հեռատեսությունը, արդարամտությունը: Լիդերի ծայրահեղ անձնավորված ընկալումների և գերարժևորման պարագայում մենք մշտապես դատապարտված ենք ձախողման և հիասթափության: Չկա «փրկիչ», մեր «փրկիչը» մենք ենք,մեր անձնական միկրոաշխարհում,մեր անձնական օրինակով և մեր անձնական հաջողության ինդիվիդուալ դեղատոմսով: Մեր ազգային ծրագրերի և գերակայությունների հռչակումը և դրանց ապաքաղաքականացումը, ապալիդերականացումը, պետք է դառնա հիմնական քաղաքական և հասարակական ընկալման մշակույթի և մտածելակերպի «main stream»: Միայն այս պարագայում մենք դուրս կգանք անօգուտ քաղաքական տեղապտույտներից: Խնդիրների հիմքերի և պատճառների ընկալումը և գիտակցումը դրանց լուծման առաջնային քայլերից մեկն է»,- գրում է Մարտիրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/06/2021 11:00 Օնիկ Գասպարյանի տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ինչ նպատակով նա չի պահանջել Փաշինյանի հրաժարականը. «Ժողովուրդ»
- 03/06/2021 10:15 Արջն իր ահից է գոռում. ո՞րն է նման պահվածքի իրական պատճառը․ «Փաստ»
- 03/06/2021 10:10 Ներդրումային իմիտացիա. «Փաստ»
- 03/06/2021 08:38 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն է իրականությունը․ «Ժողովուրդ»
- 03/06/2021 08:36 Նոր փոփոխություն իշխանության կողմից. նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է ․ «Հրապարակ»
- 03/06/2021 08:33 Փաշինյանի քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին «168 ժամ»
- 03/06/2021 08:31 Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/09/2021 00:43 Բոլորից շատ Նախագահ Քոչարյանին պետք է շնորհակալ լինի հենց Լևոն Տեր-Պետրոսյանը. Արա Վարդանյան
- 03/09/2021 00:24 Այս զարհուրելի հանցագործությունը մի քանի հետևությունների է բերում. Ռուբեն Մելիքյանը՝ Աշոտ Մինասյանի տան նկատմամբ ոտնձգության մասին
- 03/09/2021 00:16 ՄԻՊ-ը նոր ապացույցներ է հրապարակել Ադրբեջանի նախագահի խոսքից՝ որպես հայատյացության դրսևորում
- 03/08/2021 23:57 «Հարց ԱԱԾ-ին». Արմեն Աշոտյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/09/2021 00:32 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա
- 03/08/2021 21:44 Շիրակի մարզում բախվել են Nissan Murano-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ
- 03/08/2021 20:15 Արարատի մարզում 59-ամյա վարորդն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել. նրա հետ մեքենայում եղել է նաև կինը
- 03/08/2021 19:44 Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները