ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջադեպ է «Թաղման բյուրոյում». Թաղապետի եղբայրը գնացել է Թոխմախի Մհերի սանիկի համար «հաշիվ պահանջելու»․ «Հրապարակ» 05/06/2020 09:41 | Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Բնակչության հատուկ սպասարկման ՀՈԱԿ-ի՝ «թաղման բյուրոյի» տնօրեն Արման Իսկանդարյանի եւ մի խումբ անձանց մասնակցությամբ որոշ ժամանակ առաջ տհաճ միջադեպ է տեղի ունեցել։
Մեր տեղեկություններով՝ Իսկանդարյանն աշխատանքից հեռացրել է Շենգավիթի գերեզմանատան վարիչին՝ Դավիթ Ախտոյանին, որը Թոխմախի Մհերի՝ Մհեր Սեդրակյանի սանիկն է, սակայն Սեդրակյանը, ասում են, նրա անունը լսել չի ուզում։ Ախտոյանն ինչոր մախինացիաներ է թույլ տվել, «իրեն լավ չի պահել», եւ Իսկանդարյանը որոշել է ազատվել անհաջող կադրից։ Ախտոյանի ազատումը, սակայն, ծանր են տարել Շենգավիթի թաղապետարանում։
Մասնավորապես՝ 27-ամյա թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի եղբայրը, նրա տեղակալն ու էլի մի քանի հոգի որոշել են գնալ «թաղման բյուրո» եւ Իսկանդարյանից հաշիվ պահանջել, թե ինչու է աշխատանքից ազատել իրենց մտերիմին։ Թեպետ՝ ասացին, որ անձնական խնդիր էլ է եղել Իսկանդարյանի եւ Մկրտչյանի միջեւ։ Մեզ պատմեցին, որ 5-6 հոգով մտել են Իսկանդարյանի աշխատասենյակ, որտեղ վերջինս իր տեղակալի հետ է եղել, փորձել են հաշիվ պահանջել, սակայն կարճ խոսակցությունից հետո հեռացել են։ Մենք փորձեցինք միջադեպի մասին պարզաբանում ստանալ կողմերից, երկուսն էլ, հավանաբար, «տղայական ինքնասիրությունից» ելնելով, փորձեցին հերքել։ Իսկանդարյանը հաստատեց, որ Ախտոյանին իսկապես ազատել է աշխատանքից, միջադեպի վերաբերյալ էլ ասաց, որ իրեն ոչ ոք չի կարող գալ եւ ահաբեկել։
Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ այդ «ռազբորկան» անգամ տեսագրված է։ «Չգիտեմ՝ Ձեզ նման տեղեկատվություն ով է տվել, ասեմ, որ ինձ եւ մեր հիմնարկին ոչ ոք չի կարող ահաբեկել, վախեցնել։ Ավելի ճիշտ կլինի՝ Ձեր ինֆորմատորներից ավելի ստույգ տեղեկություն ունենաք, նման բան ես չեմ հիշում, որ ինձ գան եւ փորձեն ահաբեկել։ Առհասարակ, ես երբեւէ չեմ ահաբեկվել ու չեմ ահաբեկվի»,- ասաց Արման Իսկանդարյանը։
Իսկ ինչո՞ւ է ազատել Դավիթ Ախտոյանին, ասաց․ «Էդ մարդու հաստիքն է կրճատվել որոշ ժամանակ առաջ, եւ միայն իրենը չէ, էլի մարդկանց հաստիք է կրճատվել օպտիմալացման շրջանակներում։ Մենք հիմա ավելի օպտիմալացնում ենք, շուտով կունենանք թվային համակարգ, որի արդյունքում մարդիկ կկարողանան ծրագրի միջոցով պլանշետով գերեզման ընտրել, մարդիկ գնալու են գերեզմանատուն, մենք շուտով 3-4 գերեզմանի համար մեկ վարիչ ենք նախատեսում»։ Իսկ Շենգավիթի թաղապետի կամ նրա կողմնակիցների հետ վեճ, խոսակցություն եղե՞լ է։
«Կներեք, բայց իմ գործի բնույթն այնպիսին է, որ օրվա մեջ ինձ բազմաթիվ մարդիկ կարող են տեսնել՝ լինի վրդովված, թե չվրդովված, այս կամ այն հարցով, որովհետեւ սա շատ զգացմունքային ոլորտ է։ Իսկ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի հետ լավ հարաբերություն ունեմ, նրա եղբորն էլ վաղուց եմ ճանաչում, եւ մեր միջեւ չի կարող նման բան լինել, որ նրանք վրդովված գան եւ փորձեն ինձ տեսնել այս կամ այն հարցի շուրջ։ Իսկ իմ կադրային քաղաքականության հետ կապված՝ ես եմ որոշում կայացնում, թե իմ կադրերն ովքեր պետք է լինեն։ Առավելագույնը ինձ կարող են զանգել եւ խնդրել»,- ասաց Իսկանդարյանը, սակայն, ըստ էության, չհերքելով, որ առնվազն գոնե հանդիպում-զրույց իր եւ թաղապետի կողմնակիցների միջեւ տեղի է ունեցել։
Խոսեցինք նաեւ Ռազմիկ Մկրտչյանի հետ։ Վերջինս սկսեց «չորով» հերքել։ «Նման բան չկա, ես նման տեղեկատվություն չունեմ, Ձեզ ով ասել է, իրենից հարցրեք»,- ասաց նա։ Հետո հանկարծ որոշեց ճշտել մեզնից, թե ինչպես է եղել դեպքը․ «Դուք ասացիք՝ գնացել են, ի՞նչ են արել․․․ Լավ եք նկարագրում, ես նորից եմ ասում՝ կարող եք դիմել ոստիկանություն, եթե նման բան կա։ Ես առաջին անգամ Ձեզնից եմ լսում նման բան, որ ինչ-որ մեկը մյուսի հետ հաշվեհարդար տենա։ Ես իմ տեղակալի հետ կապված՝ առաջնահերթ ասեմ, որ նման բան չէր կարա լիներ, եղբայրս չէր կարա լիներ, թե ովքեր են գնացել, Ձեր ասած՝ հաշվեհարդար տեսնելու եւ այլն եւ այլն, մեզ հետ առհասարակ կապ ունենալ չի կարող»։
Այնուհետեւ Ռազմիկ Մկրտչյանը սկսեց մեզ հետ կիսվել իր դարդերով, թե ամեն անգամ ինչ գլխացավանքի մեջ է ինքը հայտնվում, երբ մամուլն իր մասին գրում է։ «Պատասխանում ենք, էս խոսակցությունն էն ծերից մյուս ծեր ենք բերում, վերջաբանն էլ լինում ա սենսացիոն հայտարարություն, մի հատ մեծ, սիրուն նյութ են տեղադրում՝ վրեն գրած՝ սենց բան ա եղել, հետո կարդում, կարդում ենք, տակը գրած ա՝ վարչական շրջանի ղեկավարը հերքել ա, բայց չեն ասում, որ ժողովուրդը․․․ կներեք, էլի, իհարկե, մենք առավոտից իրիկուն աշխատում ենք, մեկ էլ զանգում են, բա՝ տեսե՞լ ես, սենց նյութ են գցել, ընգեր։ Կարամ, չէ՞, սենց ուղիղ ասեմ, ընգեր»,- «ընգերականի» անցավ Շենգավիթի թաղապետը, որին հորդորեցինք, որ այնքան էլ չարժե «ընգերով» դիմել լրագրողին։
«Կներեք, Ձեր անունն ինչպե՞ս էր․․․ հա, Վահե ջան, հիմա այդպիսի նյութ են գցում, պայմանականորեն ես արդեն ենթադրում եմ, էլի, վաղն ինչ նյութ ա լինելու՝ «Ռազմիկ Մկրտչյանի եղբայրը գնացել ա․․․ ո՞նց էր կոչվում էդ ՀՈԱԿ-ը, հա՝ «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ, գնացել ա էնտեղ՝ հաշվեհարդար տեսնելու կամ՝ պարզաբանումների ա գնացել՝ ոնց ուզում եք՝ վերնագիրը դրեք․․․ լինում ա դեպքեր, որ զանգահարում են, ասում են՝ Ձեր հորաքույրը կամ․․․ ասում եմ՝ ես, ճիշտն ասած, չունեմ տենց բարեկամ։ Բայց էս պարագայում ունեմ եղբայր, իրոք։ Ու մեկ էլ եղբայրդ զանգելու ա, թե էս ինչ ա եղել»,- իր ծանր առօրյան նկարագրեց Շենգավիթի թաղապետը։ Վերջում էլ դժգոհեց, որ ինքն առավոտից երեկո աշխատում է, իսկ մենք՝ լրագրողներս, անընդհատ փորձում ենք իրեն ինչ-որ բաների մեջ ներքաշել»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 06.05.20թ. համարում։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/23/2021 10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ»
- 01/23/2021 10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
- 01/23/2021 10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ»
- 01/23/2021 10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ»
- 01/23/2021 10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ»
- 01/23/2021 09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ»
- 01/23/2021 09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/25/2021 22:39 Ինչո՞ւ Վահե Հակոբյանը չի հրավիրվել նախաքննական մարմին ու չի հարցաքննվել. Փաստաբան
- 01/25/2021 22:14 Դուք կատարում եք քաղաքական պատվերն այն մարդու, որը նոյեմբերի 9-ից ընդմիշտ Հայաստանի պատմության մեջ մնալու է որպես դավաճան. Ռոբերտ Հայրապետյան
- 01/25/2021 21:28 Նիկոլը մեռել է. Նիկոլը մեռել է նոյեմբերի 10-ին. Միքայել Մինասյան
- 01/25/2021 18:12 Լեւոն Տեր–Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ, քննարկել է նաեւ հայ ռազմագերիների վերադարձի հարցը
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները