ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը վստահ չի իր ապագայի հանդեպ, նա շտապում է . Ստեփան Դանիելյան 05/05/2020 19:09 | ԼՐԱՀՈՍ
«Որպես թիմ՝ կառավարող թիմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չկա, որովհետեւ թիմ ձեւավորելու համար պետք է ունենալ ապագայի ծրագիր, ապագայի տեսլական, աշխարհայացք, քաղաքական գաղափարախոսություն: Թիմ ձեւավորելու համար եւս մի կարեւոր նախապայման է հարկավոր՝ վստահություն ապագայի նկատմամբ , վստահություն առ այն, որ կա կայուն թիմ, որն ունի հեռանկար, որը հենց մարդկանց միավորում եւ վստահություն է տալիս, որ իրենք մնան այդ թիմում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով այն գործընթացներին, որոնք տեղի ե ունենում իշխանության ներսում:
Ստեփան Դանիելյանը շեշտում է՝ երբ այս նախապայմանները չկան, խմորումներ են առաջանում, իսկ իշխող ուժի ներսում այդ նախապայմաններից եւ ոչ մեկը չկա:
Նշենք, որ վերջին օրերին նախ չհաստատված տեղեկություններ հայտնվեցին փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի հրաժարականի մասին, ապա վարչապետի որոշմամբ, Արգիշտի Քյարամյանը՝ նախկինում ՊՎԾ պետի տեղակալը, որը կատարում էր նաեւ ՊՎԾ պետի պարտականությունները, ազատվեց է պաշտոնից ու երեկ մեկ օրով նշանակվեց ՔԿ նախագահի տեղակալ, իսկ այսօր՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Այսկերպ, Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, շրջանցելով օրենքի պահանջը իր մարդուն՝ քաղաքացիական անձին, ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակեց: Այս նշանակմանը հաջորդեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրաժարականը: Լուրեր կան նաեւ իշխող խմբակցության որոշ պատգամավորներից մանդատը վերցնելու վերաբերյալ:
Այս ամենը , Ստեփան Դանիելյանի խոսքով, մեկ բանի մասին է վկայում ՝ թիմում անվստահություն կա: «Երբ որոշումները մեկ հոգի է կատարում եւ նա թիմային աշխատանքի ընդունակ չէ, այդ մեկ հոգին սկսում է անվստահություն ձեւավորել, նա ոչ ոքի չի վստահում եւ հատկապես, վտանգներ է տեսնում նախկիններից, ուժային կառույցներից: Այն, որ իրենք չեն վստահում ԱԱԾ-ին, ոստիկանությանը, որ չեն վստահում ԶՈՒ-երին , որի գեներալների մասին Փաշինյանը նախկինում ավելի ակտիվ էր խոսում, վկայում է, որ նա վտանգ է տեսնում եւ այդ վտանգը, որը ինչ-որ առումով փորձում է չեզոքացնել: Նաեւ պատահական չէ, որ Փաշինյանի ազգակցական մոտ շրջապատը դրսի ուժերի ազդեցություն է տեսնում, որոնք ունեն որոշակի հնարավորություններ: Մենք տեսանք, թե ինչպես հայտնի աներձագը ԱԱԾ նախկին տնօրենին մեղադրում էր այլ երկրի լրտես լինելու մեջ: Սա ոչ նորմալ, հիստերիկ դրսեւորում է»,-նշում է քաղաքագետը:
Ստեփան Դանիելյանի խոսքով, երիտասարդ տղային ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելը փաստում է, որ Փաշինյանը չունի մարդկային ռեսուրսներ, չունի կադրեր
,ում վստահում է. «Ընդամենը սա է, մենք տեսնում ենք, որ կառավարման համակարգում, հատկապես անվտանգային նշանակություն ունեցող կառույցներում աննորմալ երեւույթներ են կատարվում»:
Անդրադառնալով Հայաստանում սկսված հետապնդումների, տնտեսական բնույթի աղմկահարույց քրեական գործերի նոր փուլի հետ, ըստ քաղաքագետն ասաց, որ այն , ինչ տեղի է ունենում այսօր չհամակարգված ու հախուռն է: «Տրամաբանական հենքի վրա չեն, որոշումները կայացվում են շատ արագ՝ չհիմնավորված, չվերլուծված: Եվս մի տպավորություն կա, որ Փաշինյանը շտապում է, նա վստահ չի իր ապագայի հանդեպ եւ շտապում է ու այդ շտապողականությունը օբյեկտիվորեն պետք է տարածվի նաեւ իր շրջապատի վրա, որը ներսից է տեսնում այդ շտապողական եւ անվստահ քայլերը, ուստի, ամեն մեկն իր ապագա ճակատագրի մասին պետք է մտածի՝ ինչպես Փաշինյանի թույլ տված բազմաթիվ անօրինական գործողությունների համար պատասխանատվություն չկրելու, այնպես էլ ապագայում՝ Փաշինյանից հետո իր տեղն արեւի տակ ունենալու տեսանկյունից: Բնականաբար, Փաշինյանի անտրամաբանական ելույթներն ու ցայտնոտային քայլերը ազդեցություն են ունենում իր շրջապատի վրա»,-ասում է Ստեփան Դանիելյանը՝ հավելելով, որ կարեւոր է, որ այս իրավիճակում մյուս քաղաքական ուժերը իրենց ճիշտ պահեն եւ հանրությանը ճիշտ այլընտրանքային առաջարկներ անեն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ