Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց

Զոհրաբ Մնացականյանը լավ գիտի, թե ինչ ինֆորմացիայի ենք մենք տիրապետում. Արմեն Աշոտյան 05/05/2020   19:56  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ի զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը:

-Պարոն Աշոտյան, նախօրեին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կրկին անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ փուլային տարբերակը բանակցային սեղանին լինելու մասին հայտարարությանը եւ ասաց, որ եթե որևէ մեկը ենթադրում է, որ կարող է լինել այնպիսի փուլային տարբերակ, որտեղ մենք խախտում ենք պարտավորությունների համաչափությունը, ապա դա չաշխատող տարբերակ է։  Ըստ էության, ԱԳ նախարարը կրկին , չհերքե՞ց այս տարբերակի գոյությունը բանակցային  սեղանին:

- Լավրովի հայտարարությունից հետո հայ հասարակության, քաղաքական  շրջանակներում դեռ կար միամտություն, որ Լավրովը մոլորեցնում է եւ Նիկոլ Փաշինյանը կամ գոնե Զոհրաբ Մնացականյանն ուղիղ տեքստով կհերքեն այդ հայտարարությունը: Իրականությունը ուրիշ բանի մասին էր եւ այն էր, որ  Ռուսաստանի ԱԳ նախարարը բացահայտեց ղարաբաղյան  բանակցությունների շուրջ ընթացող այն գործընթացները, որոնց մասին այս իշխանությունները ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երկու տարի անընդմեջ մոլորեցնում էր հայ հասարակությանը՝  պարբերաբար պնդելով, որ բանակցություններ չկան, փաստաթուղթ չկա, բայց, ինչպես տեսանք, ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը ոչ միայն չհերքվեց, այլ փաստացի,  ՀՀ ԱԳ նախարարի երեկվա՝ ծավալուն, մոլորեցնող եւ խուճուճ  գնահատականների մեջ կարմիր  թելով անցնում էր մի ենթագիտակցական միտք, որ Լավրովը ճիշտ է, իսկ Նիկոլը ստում էր։

Սա, իհարկե, ամենավատ նորություններից մեկն էր, որ  կարելի էր ունենալ Հայաստանում: Արցախի հետ կապված բանակցային ֆիասկոն կանխատեսելի էր դեռ երկու տարի առաջ, եւ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանի մեծամիտ ու ամպագոռգոռ հայտարարություններից հետո, օրինակ, ես իմ կետի եմ սկսում բանակցությունները եւ այլն, մտահոգությունները միայն խորացնում էին , պարբերական հանդիպումները, որոնց մասին այս իշխանությունները միայն դեկորատիվ, արարողակարգային  դետալներ էին պատմում , իսկ բովանդակությունից ՝ ոչինչ, իրականում, փաստորեն 2018 թվականի ապրիլի 23-ից հետո հանդիսանում էին Արցախյան բանակցություններում շրջադարձային փոփոխությունների մեկնարկի մասին տեղեկություններ: Անտաղանդ կերպով որոշ իմքայլականներ, իրենց սպասարկող իբր փորձագիտական  շրջանակներ փորձում էին մեղքեր գցել նախորդ իշխանությունների վրա, բայց ՀՀԿ հայտարարությունը, մեր հանրային գնահատականները ապացուցում  էին այն հանգամանքը, որ եթե Սերժ Սարգսյանը բանակցեր փուլային տարբերակ, ապա այսօր մեծ-մեծ խոսացողները իրենց պաշտոններին չէին լինի:

-Բայց  ԱԳ նախարարը հայտարարում է, որ մեր դիրքերը հիմա առավել ամուր են, քան նախկինում եւ 2016-ի ապրիլյան զարգացումները բացառված են:

- Զոհրաբ Մնացականյանը ավելի զգուշավոր էր նախորդ իշխանություններին  քննադատելիս այս անգամ, որովհետեւ  լավ գիտի, թե ինչ ծավալի ինֆորմացիայի ենք մենք տիրապետում, լավ գիտի իրականությունը եւ, ի տարբերություն տարբեր մանրապճեղ պատգամավորների , շատ ավելի զուսպ էր խոսում նախորդ իշխանության թողած ժառանգության մասին: Իրականության մեջ փաստը մնում է փաստ, որ նախորդ իշխանությունների օրոք այնպիսի  բանակցային  գործընթաց էր, որ Լուկաշենկոյի  հավաստմամբ, իրենք ՝ Պուտինի հետ, առաջարկում էին Սերժ Սարգսյանին ազատել  5 շրջանները, Սերժ Սարգսյանը մերժել էր այդ տարբերակը եւ Ալիեւը իր կառավարության նիստին խոստովանել էր, որ իր վրա ճնշում են գործադրել Արցախի անկախությունը ճանաչելու հարցում: Դե, ստացեք այս գնահատականները եւ յուրաքանչյուրը մեկ ականջի վրա օղ արեք, հիշեք՝ հանրային –քաղաքական գնահատականների մասով սա էր բանակցային գործընթացը Սերժ Սարգսյանի ժամանակ:

-Պարոն  Աշոտյան, Լավրովի հայտարարությունների, այդ թվում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում առկա խնդիրների վերաբերյալ  ու դրանց շուրջ  Փաշինյանի լռության ֆոնին ներքաղաքական հետապնդումների նոր ալիք է բարձրացել երկրում: Կապ տեսնո՞ւմ եք:

-Սկսենք հայ –ռուսականից: Զոհրաբ Մնացականյանը  փաստացի հաստատեց ՆԻկոլ Փաշինյանի այն պնդումը, որ հայ-ռուսական հարաբերություններն իրոք, աննախադեպ են, բայց աննախադեպ են ավաղ, իրենց բացասական գնահատականի մեջ: Իմ հիշողության մեջ առաջին անգամն է, որ ՀՀ որեւէ ԱԳ նախարար բարձրաձայնի այն հանգամանքը, որ հայ-ռուսական  հարաբերություններում կան խնդիրներ:  Եվ դա ոչ թե իրենց ազնվությունից է գալիս, այլ հայ-ռուսական հարաբերություններում երկու  տարի շարունակ եղել են այդ խնդիրները, իսկ իրենց ինքնախոստովանությունը եղավ միայն այսօր: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ծավալի են դրանք, որ  թաքցնելու որեւէ ձեւ այս իշխանությունն  այլեւս չունի: Բացատրությունը, որ եթե խնդիրներ չլինեին, ապա այդտեղ պետք է պրոբլեմ լիներ, ինձ  հիշեցնում է ռուսական ասացվածքը՝ «Бьет – значит любит»:

Կա՞ մեկը, որ հավատում է դրան: Ինչ վերաբերում է ներքաղաքական  ռեպրեսիաների նոր ալիքին, Փաշինյանի մոտիվացիան բազմաշերտ է, առաջինը , կառավարության կողմից տապալված հակահամաճարակային  քաղաքականությունը եւ առողջապահական բազմաթիվ խնդիրներ են առաջացրել, եւ սոցիալական՝ կապված տնտեսության կաթվածահար վիճակի հետ: Հարյուր հազարավոր դժգոհ մարդկանց բերանը Փաշինյանը իր լայվերով փակել չի կարող: Իհարկե, այստեղ նշանակություն ունեն նաեւ ղարաբաղյան բանակցային ճակատում սկանդալային մերկացումների ֆոնին  ներքաղաքական բուռն քննարկումները, բայց ուզում եմ շեշտել՝ առաջին նպատակն է լռեցնել քաղաքական  մրցակիցներին, որոնք այս իրավիճակում՝ կորոնավիրուսային եւ արցախյան բանակցությունների ճգնաժամային իրավիճակում կարող են  լուրջ գործընթացներ սկսել, երկրորդը՝ վախեցնել հնարավոր մրցակիցներին եւ երրորդը, քանի որ  ժողովրդին հաց տալ Փաշինյանը չի կարող, փորձում է կերակրել տեսարաններով: Բայց ես վստահ եմ, որ երեխաներին կերակրելու խնդիր ունեցող հայ ընտանիքը չի կարող «կշտանալ» նրա բեմադրած հակակոռուպցիոն շոուներով , դրանով ստամոքս չես լցնի, երեխայի համար կոշիկ չես առնի, սոցիալական  բեռը չես թեթեւացնի: Այդ ռեպրեսիվ գործողությունները վկայում են, որ փաշինյանը ցայտնոտային վիճակի մեջ է , իր էմոցիոնալ վիճակն էլ կայուն չէ, ներիշխանական տարբեր խլվլոցներին  մասին արտահոսքերն էլ դարձել են ինտենսիվ եւ վստահելի, այսինքն, Փաշինյանն իր իշխանության համակարգային կոլապսի եզրին է կանգնած:

-Վերադառնալով բանակցություններին, ասում եք, Զոհրաբ Մնացականյանը փաստացի ասաց, որ Լավրովը ճիշտ էր: Սա ի՞նչ է նշանակում:

-Փաստացի նա ասաց, որ  կան բանակցություններ, փաստացի ընդունեց, որ կա փաստաթուղթ , փաստացի այդպես էլ մենք չլսեցինք ԱԳ  նախարարի կամ առավել եւս վարչապետի  շուրթերից, որ նրանք բացառում են փուլային տարբերակը: Լավրովի  ռազմավարությունը, մասամբ աշխատեց, որովհետեւ, կարծում եմ, համանախագահող երկրները հոգնել էին այս երկու տարվա մուկն ու  կատու վիճակից, երբ ՀՀ իշխանությունները դրսում մի բան են ասում, ներսում՝ այլ : Լավրովը, կարծում եմ, փորձեց նույնականացնել դրսում եւ ներսում Արցախի  շուրջ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղերձները, ինչը, իհարկե, պետք է  արձանագրենք,  հստակ մարտահրավերներ է պարունակում Արցախի եւ Հայաստանի ապագայի համար:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:22 05/05/2020  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ
21:18 04/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանները պատգամավորների հարցերին Ազգային Ժողովում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումներին. Մաս 2
20:55 04/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարարը հրապարակավ ընդունեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում առկա են խնդիրներ. Արմեն Աշոտյան
16:19 04/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀակառակորդի կողմից խախտումների վիճակագրական տվյալները նվազել են. Զոհրաբ Մնացականյան
16:12 04/05/2020  |  ԼՐԱՀՈՍԶոհրապ Մնացականյանը՝ փուլային ու փաթեթային տարբերակի մասին
15:53 04/05/2020  |  ԼՐԱՀՈՍՇատ էական է մնալ սառնասիրտ և հանգիստ. Զոհրաբ Մնացականյան
15:36 04/05/2020  |  ԼՐԱՀՈՍՄնացականյանը՝ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ բանակցային գործընթացի մասին
14:01 04/05/2020  |  ԼՐԱՀՈՍԲանակցային գործընթացում սպառնալիքի լեզուն չի աշխատելու. Զոհրաբ Մնացականյան
14:07 03/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը մամուլի ազատության համաշխարհայի օրվա կապակցությամբ
23:04 30/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ազգային ռազմավարության պլանի կատարմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]