Թեմաներ
Երեքշաբթի 08 / 11 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/11/2020   11:15 Կրակոցներ Սպիտակ տան մոտ. Գաղտնի ծառայությունը մանրամասներ է հրապարակել 08/11/2020   11:11 Կորոնավիրուսից մահացած բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ 08/11/2020   10:55 Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է. Ռոմանոս Պետրոսյան 08/11/2020   10:52 2020թ. քննված և քննվող քրեական գործերով պարզվել է պետությանը և համայնքներին պատճառված 214.8 մլրդ դրամի վնաս, վերականգնվել շուրջ 25 մլրդ դրամի վնասը 08/11/2020   10:46 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 160-ով 08/11/2020   10:45 Առանց անձի թույլտվության առանձնատան ներսը դրոնով նկարելը պետության կողմից պետք է հետապնդվի քրեորեն. նախկին փոխոստիկնապետ 08/11/2020   10:40 Սևրի պայմանգրի վավերացումը այս դեպքում որևէ իրավական բեռ չունի. Գևորգ Դանիելյան 08/11/2020   10:33 «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 200.000 ԱՄՆ դոլար է նվիրաբերում Բեյրութում աղետի հետեւանքները հաղթահարելու համար եւ աջակցության կոչ անում աշխարհի հայերին 08/11/2020   10:31 Չեմ վախենում փուշ լինել այն մարդկանց աչքերում, ովքեր անարդար են վերաբերվում Լևոնին. Արոնյանի սիրելին ընկերներին ուղղված բաց նամակով է հանդես եկել 08/11/2020   10:19 Էդմոն Մարուքյանը Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ Սուրեն Պապիկյանին է դիմել 08/11/2020   10:16 Սեդա Հակոբյանն ազատվել է ՀՀ փոխվարչապետի ռեֆերենտի պաշտոնից 08/11/2020   09:58 Կառուցենք Հայաստանը նորովի. Փաշինյան 08/11/2020   09:43 Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ. «Ժողովուրդ» 08/11/2020   09:38 Նարինյանի կալանքը զայրացրել է դատավորներին. «Հրապարակ» 08/11/2020   09:34 Ուշագրավ կադրային փոփոխություններ Քննչական կոմիտեում. «Ժողովուրդ» 08/11/2020   09:26 Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել. «Հրապարակ» 08/11/2020   09:22 Մանրամասներ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից. «Ժողովուրդ» 08/11/2020   00:27 Պլանային աշխատանքների նպատակով Կոտայքի մարզի Զովունի գյուղում կդադարեցվի գազամատակարարումը 08/11/2020   00:15 Մինսկում բերման է ենթարկվել Հայաստանում տավուշյան իրադարձությունները լուսաբանող հայտնի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը 08/11/2020   00:07 Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժածներ 08/10/2020   23:55 Կյանքից հեռացել է Deep Purple, Black Sabbath և Iron Maiden խմբերի պրոդյուսեր Մարտին Բերչը 08/10/2020   23:38 Լեհաստանում Բելառուսի դեմ պատժամիջոցների սահմանում են կանխատեսել 08/10/2020   23:12 ՀՀ քաղաքացին իրավունք ունի առողջ միջավայրում ապրելու և արարելու օրինական պահանջ ներկայացնել կառավարությանը. Աննա Կոստանյան 08/10/2020   22:57 Հրշեջ-փրկարարները մարել են «Ջանի» կոչվող տարածքում բռնկված հրդեհը 08/10/2020   22:24 Արտակարգ դեպք Երևանում. 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց 08/10/2020   22:13 ՀՔԾ-ն մերժել է քրգործ հարուցել Արմեն Գևորգյանին սահմանը հատելն արգելելու դեպքի առթիվ ու նյութերը չի տրամադրել կողմերին 08/10/2020   21:59 Չինաստանը փրկել է ամերիկյան ընկերություններին ձախողումից 08/10/2020   21:53 ԱԺ մոտից ոստիկանություն է բերման ենթարկվել 10 քաղաքացի 08/10/2020   21:33 Եթե Ջավախքում չզգան Հայաստանի ներկայությունը՝ այնտեղ շատ արագ կսկսվեն ներհայկական անառողջ հարաբերություններ. Փաշինյանն այստեղ ևս սկսեց զրո կետից և, թերևս, մնաց այդտեղ. «Այլընտրանքային նախագծեր» 08/10/2020   20:49 Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին 08/10/2020   20:39 «Լիդիանի» վագոն-տնակների տեղաշարժումը ապօրինություն էր. Ընկերությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել տարածքում. «Լիդիանի»- հայտարարությունը 08/10/2020   20:28 Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում՝ նրանց համար կեցության պայմաններ ապահովելով. ԱՀ նախագահ 08/10/2020   20:17 Կիպրոսը համաձայնել Է հանուն Ռուսաստանի բարձրացնել հարկերը 08/10/2020   20:07 «Սևրի սինդրոմը Թուրքիայի վախն է, որ այդ պետությունը կարող է մասնատվել». Ռուբեն Սաֆրաստյան 08/10/2020   19:47 Ջրափրկարարները լճից դուրս են բերել 37-ամյա քաղաքացու դին 08/10/2020   19:31 Ամուլսարի հանքի շահագործման դեմ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիան մշտական հիմունքով դիտարկվում է ՄԻՊ-ի աշխատակազմի կողմից 08/10/2020   19:04 «Թուրքիան սարսափում է Սևրից, Սևրի տեսիլքը մշտապես հետապնդում է թուրքին». Աշոտ Մելքոնյան 08/10/2020   18:47 Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական կտա. ՏԱՍՍ 08/10/2020   18:45 Մենք պատգամավորներին չենք ընտրել, որ հլու-հնազանդ կառավարությանը ենթարկվեն. Նինա Կարապետյանց 08/10/2020   18:40 Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Լուկաշենկոյին 08/10/2020   18:32 ԱԺ-ի բակում ակցիա իրականացնողները բերման ենթարկվեցին 08/10/2020   18:30 ՀՔԾ-ն ստացել է Վահե Էնֆիաջյանին առնչվող քրեական գործը 08/10/2020   18:23 Ոստիկաններն ԱԺ-ի առջև գործնագործ խաղացողներին երկու րոպե ժամանակ տվեցին 08/10/2020   18:18 «ՎԶԵԲ-ը դուրս է գալիս Լիդիանի՝ ֆինասնական կառույցի հովանավորյալի կարգավիճակից» Թեհմինե Ենոքյան 08/10/2020   18:15 Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին 08/10/2020   18:11 Միջազգային շուկայում բենզինի ու դիզվառելիքի գներն այդչափ ակնհայտորեն չեն բարձրացել, մինչդեռ մեզ մոտ 8-10 տոկոսով բարձրացել են. Տնտեսագետ 08/10/2020   17:44 Սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու որոշում է կայացվել. Արայիկ Հարությունյան 08/10/2020   17:33 Ապօրինի ձկնորսության դեմ պայքար՝ օրենքի ուժով 08/10/2020   17:24 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընրտվելու կապակցությամբ 08/10/2020   17:21 «Աշխարհագրության վրեժը»` Ծովից Ծով Հայաստան մեր ժառանգությունը
08/09/2020   16:15 «Տեր -Պետրոսյանը ջուր է լցնում թուրքերի և ադրբեջանցիների ջրաղացին». Հայկազուն Ալվրցյան 08/10/2020   17:44 Սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու որոշում է կայացվել. Արայիկ Հարությունյան 08/10/2020   16:30 Թուրքերը հայ արվեստագետներին են հավաքագրում, սա դիվերսիա է ՀՀ-ի նկատմամբ. Աշոտ Մելքոնյան 08/09/2020   23:58 Ամեն ինչ ներառված է. Ինչպես է կազմակերպվում էլիտար յամայական սեքս-առողջարանը (լուսանկարներ) 08/09/2020   16:47 Փաշինյանն աշնանը հրաժարական կտա. վերադարձ անցյալին չի լինելու. Գեղամ Նազարյան 08/09/2020   19:44 Երևանից օպերխումբ է գնացել Սեւան` Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբան 08/10/2020   22:24 Արտակարգ դեպք Երևանում. 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց 08/09/2020   20:00 Երեւանից դեպի Ռուսաստան կիրականացվեն չվերթեր․ դեսպանատուն 08/10/2020   10:49 Ավտովթարի հետևանքով զոհվել են ընտանիքի բոլոր չորս անդամները 08/09/2020   21:52 Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի. Արմեն Աշոտյան 08/10/2020   16:43 Թորոսյանն աշխատանքի է ընդունում իր շրջապատի մարդկանց, որոնք իր մութ գործերը կանեն ու չեն բարձրաձայնի.Նունե Ներսիսյան 08/10/2020   10:55 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 23-ով 08/09/2020   13:08 Եթե ասածներիս մեջ թեկուզ մեկ կաթիլ անճշտություն կա, եկեք բոլորս միասին կոչ անենք Ալեն Սիմոնյանին ինձ դատի տալ. Նարեկ Մալյան 08/09/2020   14:44 Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում 08/09/2020   19:27 Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն. Նաիրա Զոհրաբյան 08/10/2020   10:15 Համացանցում են հայտնվել Ախալքալաքում 27-ամյա Վիրաբյանի սպանության կադրերը 08/10/2020   11:09 Վլադիմիր Գասպարյանի և «Ազատություն» ռ/կ լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ 08/09/2020   11:30 2 տարեկան երեխան մեծանում է անմարդկային պայմաններում (տեսանյութ) 08/11/2020   10:46 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 160-ով 08/09/2020   18:19 Մինսկում ձերբակալել են ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի լրագրողներին

Ամուլսարում հողերը Լիդիանին կոռուպցիոն ճանապարհով վաճառելու քրեական գործը դատարանում է․ մեղադրյալներն են Գնդեվազի նախկին գյուղապետն ու իր որդին - ՀԲՃ 05/04/2020   16:06  |  Բնապահպանական իրավունք

Վաղը՝ մայիսի 5ին, ժամը 16:00 Եղեգնաձոր քաղաքի դատարանում տեղի է ունենալու Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանի և նրա որդու գործով դատական երկրորդ նիստը։ Խնդրում ենք լուսաբանել և հանրությանը ներկայացնել նիստի ընթացքը, ինչպես նաև բարձրացնել այս գործով նախաքննության բացթողումները։

Մեղադրական եզրակացության համառոտագիրը, որի շուրջ տեղի է ունենալու դատաքննությունը, կներկայացնենք մեր հաղորդագրության վերջում։ Իսկ սկզբում կարևոր ենք համարում շեշտել հետևյալ կարևորագույն բացթողումները, որոնք ճակատագրական նշանակություն ունեն՝ պարզելու, թե նաև ինչ շահադիտական նպատակներով է ի վերջո Հայաստանի ժողովրդի վզին փաթաթվել Ամուլսարում հանքի շահագործման ծրագիրը (ՀԲՃ-ն այս քրեական գործի հետ կապված իր մի շարք մտահոգությունները ներկայացրել էր նաև դեռ 2019թ-ի օգոստոսի 14-ին հրապարակված հոդվածում)։

Բացթողումներ

1) Նախաքննությունն ընթացել է թերի, այն մարզային քննչական մարմնից 2019թ-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին տեղափոխվել է Քննչական կոմիտեի հատուկ կարևոր գործերով վարչություն, գտնվել է նույն քննիչների աշխատանքի տիրույթում, ովքեր հայտնի Յու․ Իվանյանի գլխավորությամբ Ամուլսարի գործով քննչական խմբի մեջ էին։ Այս նույն ամիսներին այս քննչական խումբը Յու․ Իվանյանի գլխավորությամբ խեղաթյուրեց Ամուլսարի գործով միջազգային փորձագիտական խմբի ներկայացրած զեկույցի արդյունքներն ու ըստ էության տապալեց Լիդիան ընկերության ներկայացրած թերի փաստաթղթերի ու դրանց հիման վրա տրված թույլտվությունների օրինականությունը վիճարկելու հետագա գործընթացը․

Ա) Գնդեվազի գյուղապետի գործով նախաքննական թերություններից է փաստը, որ համայնքային ու պետական նշանակության փաստաթղթերի մի մասը (գրանցամատյաններ, գյուղապետի և ավագանու բոլոր որոշումները) թաքցված են եղել, հասանելի չեն եղել ո՛չ պետական արխիվներում, ո՛չ էլ համայնքի (արդեն խոշորացվաց Ջերմուկ համայնքի) արխիվներում, սակայն դրանք չհրապարակված եղանակներով ի հայտ են եկել նախաքննության ժամանակ, ենթադրաբար այժմ գտնվում են դատարանում։ Նախաքննական մարմինը ոչ մի գործողություն չի արել պետական փաստաթղթերը թաքցնելու պատասխանատվությունը քննելու, հանցակազմն ուսումնասիրելու ուղղությամբ։

Բ) Նախաքննական թերություններից է նաև գյուղապետ Հայրապետ Մկրտչյանի ու նաև այլ պաշտոնատար անձանց կողմից համայնքային հողերի օտարման այլ գործողությունները չուսումնասիրելը, նույնիսկ եթե, ինչպես նշում է քննչական մարմինը, այդ գործարքները կատարվել են շուկայական գներով՝ ի տարբերություն սույն գործով ներկայացված անհեթեթ ցածր գների։ Նույն ժամանակաշրջանում հողեր են օտարվել նրա այլ ազգականների։ Թե ինչ գործարքների մասին է խոսքը, հանրությունը չի կարող իմանալ և չի էլ իմացել, քանի որ, ինչպես նշվեց վերը, դրանց ապացույց հանդիսացող պետական փաստաթղթերը՝ համայնքի ղեկավարի ու ավագանու որոշումների գրանցամատյանները թաքցված են եղել։

Գ) Մեղադրական եզրակացության մեջ նշված գործարքը կնքելու պահին, համայնքային հողերը սեփական որդուն օտարելու ժամանակ, Հայրապետ Մկրտչյանի որդի Լայերտ Մկրտչյանը եղել է անչափահաս։ Սա ավելացնում է Հայրապետ Մկրտչյանի պատասխանատվության չափը։

Դ) Քննությամբ չի պարզվել, թե արդյո՞ք պետական այլ ատյաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ որքանով են տեղյակ եղել այս գործարքներից։ Չի պարզվել, թե հետագայում Հայրապետ Մկրտչյանը Լիդիան Արմենիայի 360-ապատիկ բարձր գնով վճարած գումարը ինչպես է տնօրինել, հնարավոր է՝ նա այդ գումարը փոխանցել է նաև այլ պաշտոնյաների։ Այս հանգամանքը չպարզելը, նշանակում է ընդհանրապես չփորձել պարզել գործարքի ողջ շղթան և հնարավոր կոռուպցիոն շղթաները։ Թույլ տվեք հիշեցնել, որ վերջերս ԱԱԾ նախաքննությամբ մեղադրանքներ են առաջադրվել Մուլտի Գրուպ կոնցեռնի տնօրենին և Գագիկ Խաչատրյանին՝ փոխառության առերևույթ պայմանագրի միջոցով կաշառք տալու և այլ չարաշահումների համար։ Այսինքն՝ փաստաթղթային մակարդակից վեր քննություն է ընթացել, որը պարզել է կոռուպցիա։ Նույն տեսակի քննություն այս գործով տեղի չի ունեցել։

Ե) Քննության առարկա չի հանդիսացել Հայրապետ Մկրտչյանի դերակատարումը Ամուլսարում հանքարդյունաբերական ծրագրի հարցում, այսինքն, թե ինչ որոշումներ է նա ընդունել կամ իր ազդեցությունն օգտագործել, որ նման որոշումներ ընդունի ավագանին՝ ի շահ Լիդիան ընկերության, սկսած ծրագրին նախնական համաձայնություններ տալուց, մինչև հանրային լսումների կազմակերպումն ու դրանց ժամանակ նրա ագրեսիվ դերակատարումը։

2) Մեղադրանքն ինքնին անհեթեթ է, ցածրացնում է Հայրապետ Մկրտչյանի պատասխանատվությունը՝ իբր Գնդեվազ համայնքի օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս։ Այստեղ խնդիրը միայն հողի վաճառքով համայնքին ֆինանսական վնաս պատճառելը չէ, այլ նաև այն, որ շահադիտական նպատակներից ելենելով գյուղապետն ու հնարավոր է նաև այլ պաշտոնյաներ առաջ են մղել հանքի ծրագիրն ու ամեն ինչ արել, որ այն իրականանա՝ առանց հաշվի առնելու տեղի բնակիչների բողոքներն ու դիմադրությունը։

3) Նաև անընդունելի է այն փաստը, որ նախաքննության ընթացքում Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից որպես հանցագործությամբ պատճառված վնասի մի մասի վերականգնում ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել ընդհանուր 70 միլիոն ՀՀ դրամ գումար: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ և ի՞նչ իրավական նորմերով է քննչական կոմիտեն որոշել, որ գումարը փոխանցելու տարբերակով կարելի է այս հանցագործության հարցը լուծել՝ այն դեպքում, երբ համայնքին պատկանող 10 հեկտար արոտավայրն անօրինական ճանապարհով օտարվել է ու հետո 360 անգամ թանկ գնով վաճառվել Լիդիան Արմենիա ընկերությանը։ Այս հարցի ճիշտ իրավական լուծումը լրիվ այլ պետք է լինի մեր կարծիքով․ ապօրինի վաճառված հողը պետք է հետ վերադարձվի համայնքին, իսկ հանցագործություն կատարած անձինք և կոռուպցիան շղթայի բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն, փոխհատուցեն վնասներն ու կրեն լիարժեք քրեական պատասխանատվություն։

 Մեղադրական եզրակացության համառոտագիրը

DataLex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ սույն թվականի փետրվարի 21-ին ՀՀ գլխավոր դատախազությունից Արարատի և Վայոց ձորի մարզի դատարան է փոխանցվել համար 35100219 նախաքննական գործը։

«Հայրապետ Էդիկի Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, որդու՝ Լայերտ Մկրտչյանի օժանդակությամբ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով օգտագործել է իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով Գնդեվազ համայնքի օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:

Այսպես.

Հայրապետ Էդիկի Մկրտչյանը 2012 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է ներկայումս Ջերմուկ համայնքին միավորված Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում համայնքային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ՝ օժտված է եղել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներով: Վերջինս ի պաշտոնե մասնակից լինելով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ «Գեոթիմ» ՓԲ ընկերության կողմից համայնքում հրավիրված հանդիպումներին, դեռևս 2013 թվականից տեղյակ է եղել, որ ՀՀ կառավարությունը որոշել է հանքավայրի կույտային տարալվացման հարթակը Սյունիքի մարզի Սարավան համայնքից տեղափոխել Գնդեվազ համայնք: Գիտակցելով, որ նշված հանգամանքով պայմանավորված՝ «Գեոթիմ» ՓԲ ընկերության համար անխուսափելիորեն առաջանալու է այդ հարթակի կառուցման վայրում գտնվող հողատարածքները ձեռք բերելու անհրաժեշտություն և տեղյակ լինելով, որ ընկերությունը դրա դիմաց պատրաստ է լինելու բարձր գին վճարել, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով՝ նպատակադրվել է ձևական աճուրդի միջոցով որդու՝ Լայերտ Մկրտչյանի անվամբ այդ վայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածք ձեռք բերել, այնուհետև այն ընկերությանն անհամեմատ բարձր գնով վաճառել:

Մտադրությունն իրագործելու նպատակով, Հայրապետ Մկրտչյանն օժտված լինելով համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օտարելու վերաբերյալ համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու և ավագանու որոշմամբ օտարելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, հողային օրենսգրքով, այլ օրենքներով ու նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով համայնքի ավագանու հետ համայնքային սեփականության ներքո գտնվող հողերը կառավարելու և տնօրինելու, համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերն օտարելու լիազորություններով, 2014 թվականի մարտի 27-ին հրավիրել է Գնդեվազ համայնքի ավագանու նիստ և ստանալով 10-036-0214-0090 կադաստրային ծածկագրով հողատարածքն օտարելու վերաբերյալ ավագանու համաձայնությունը՝ որոշում է կայացրել աճուրդի միջոցով այն օտարելու մասին՝ աճուրդի մեկնարկային գին սահմանելով դրա կադաստրային արժեքի 60 տոկոսի չափով՝ 372.000 ՀՀ դրամ:

Այնուհետև, Հայրապետ Մկրտչյանը, անտեսելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված արգելքն այն մասին, որ սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ինչպես նաև այն անձինք, ովքեր սակարկություններով վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք, աճուրդի մասնակից է գրանցել 18 տարին չլրացած՝ քաղաքացիական գործունակությամբ չօժտված իր որդուն՝ Լայերտ Հայրապետի Մկրտչյանին: 2014 թվականի մայիսի 6-ին Լայերտ Մկրտչյանը մասնակցել է Գնդեվազի համայնքապետարանում Հայրապետ Մկրտչյանի կազմակերպած և անձամբ վարած աճուրդին, որի ընթացքում օժանդակել է նրան՝ սակարկության սկսման համար մեկից ավելի սակարկողների առկայության անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված՝ խոչընդոտը հաղթահարելու, սակարկության ընթացքում 10-036-0214-0090 կադաստրային ծածկագրով հողատարածքի դիմաց առավել բարձր քայլ կատարելով հաղթող ճանաչվելու և 410.130 ՀՀ դրամով այն ձեռք բերելու իրավունք ստանալու եղանակով:

 

Դրանից հետո՝ 2014 թվականի մայիսի 29-ին, Լայերտ Մկրտչյանը շարունակել է օժանդակել Հայրապետ Մկրտչյանի հանցավոր գործողություններին և քաղաքացիական գործունակությամբ օժտված չլինելով ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Ջերմուկ սպասարկման գրասենյակում Գնդեվազ համայնքի՝ ի դեմս Հայրապետ Մկրտչյանի, հետ կնքել է 10-036-0214-0090 կադաստրային ծածկագրով հողատարածքի առուվաճառքի պայմանագիր և 410.130 ՀՀ դրամով գնել է այն, իսկ 2015 թվականի մայիսի 26-ին. Հայրապետ Մկրտչյանի նախնական մտադրության համաձայն, նույն հողատարածքը անհամեմատ բարձր գնով՝ 147.300.838 ՀՀ դրամով վաճառել է «Լիդիան Արմենիան» ՓԲ ընկերության վերանվանված «Գեոթիմ» ՓԲ ընկերությանը:

 

Արդյունքում Հայրապետ և Լայերտ Մկրտչյանների վերոգրյալ գործողություններով Գնդեվազ համայնքին պատճառվել է 146.890.708 ՀՀ դրամի գույքային վնաս, համայնքի բյուջեն զրկվել է դրամական մուտքերից, ինչպես նաև համայնքային միջոցներն անձնական շահերին ծառայեցնելով՝ հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմնի բարի համբավը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները»:

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
Էլ. փոստ՝  [email protected]

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:48 12/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի վերաբերյալ քննչական կոմիտեն մշակել է 154 հարց, որոնց պետք է պատասխանեն ՀԿ-ներն ու ակադեմիան
18:36 04/03/2020  |  ԼՐԱՀՈՍՊատրաստվու՞մ եք հանրաքվեի դնել Ամուլսարի հարցը. Անի Սամսոնյանը՝ վարչապետին
09:21 20/02/2020  |  Մամուլ«Լյուստրացիա». փնտրվում են իրական սեփականատերեր. Իշխանությունը մտադիր է թեման ավարտին հասցնել մինչեւ տարվա վերջ. «Փաստ»
12:46 12/02/2020  |  Բնապահպանական իրավունքԱրտագաղթ, աղքատություն, հուսալքություն. Ամուլսարի համայնքներ
09:21 29/01/2020  |  ՄամուլԱմուլսարի հանքի տարածքը հնագիտական նշանակության վա՞յր է. «Հրապարակ»
12:46 17/01/2020  |  Բնապահպանական իրավունք«Ամուլսար. համայնքի լռեցված ձայնը»
10:28 11/01/2020  |  ՄամուլԱմուլսարի հարցով նոր զարգացումներ են սպասվում. «Լիդիանը» անգամ քննարկում է ծրագիրը վաճառելու տարբերակը. «Ժողովուրդ»
17:39 19/12/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը ևս 54 հազար դոլար կհատկացնի Ամուլսարի փորձաքննությունների համար
10:51 16/12/2019  |  Քաղաքացիական իրավունքՋերմուկցիները որոշել են թույլ չտալ «Լիդիանին» ձմեռացման աշխատանքներ կատարել
17:26 13/12/2019  |  ՄեկնաբանությունԱռաջիկա օրերին հնարավոր է ոստիկանական ուժի կիրառում` Ամուսլարի շրջափակումը ճեղքելու համար. Նաիրա Զոհրաբյան

Տեսանյութեր

08/11/2020   11:00 Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել. «Հրապարակ»

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]