ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«list.am»-ով աշխատանք փնտրելիս՝ ընկել էր խարդախ «սեքսուալի» ծուղակն ու շորթման զոհ դարձել 05/04/2020 20:46 | ԳՈՐԾ #

Այսօր, երբ մեր քաղաքացիների մի զգալի հատված զբաղվածության խնդիր ունի, երբ մարդիկ աշխատանքի որոնումների մեջ են, հաճախ տարբերություն չեն դնում, թե համացանցում ինչ կայք է իրենց աշխատանք առաջարկում, տվյալ առաջարկը անձի կողմից է, թե՞՝ կազմակերպության, որնունի հստակ հասցե, պետական գրանցում և այլն: Արդյունքում, մարդիկ խարդախների թակարդում են հայտնվում՝ արդեն ոչ թե աշխատանք գտնելու, այլ՝ խարդախի ցանցից մի կերպ դուրս գալու համար էլ՝ դիմում իրավապահների օգնությանը:
Մեր ձեռքի տակ է մի դատավճիռ, որը կայացվել է 2019 թվականին՝ ՀՀ քաղաքացի Մ.Վ-ի նկատմամբ՝ որպես խափանման միջոց կալանքի կիրառմամբ, որը փոխարինվել է գրավով: Վերջինս մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2 մասի 2–րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1–ին մասով հանցագործություն, այն է՝ խոշոր չափի խարդախություն և շորթում կատարելու համար: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր է ճանաչել: Լիովին մեղավոր:
Գործի դատավարական նախապատմությունը
Մեր հերոսը իր լեգենդն է հորինել՝ list.am»-ում ներկայանալով որպես գործարար, որը տնօրենի օգնականի թափուր հաստիք ունի և աշխատող է փնտրում:
Ընդ որում, ուշագրավ հանգամանք, քանի որ աշխատանքը բարձր վարձատրվող է, ուստի պահանջներն էլ բարձր են: Դրանք, իհարկե աշխատանքի տեղավորման գործակալությունների պահանջներից տարբեր են, քանի որ Մ.Վ-ի նպատակն այլ էր՝ նա ցանկանում էր համացանցով ծանոթություն հաստատել վճարունակ կանանց հետ, որոնք գրավիչ ու կեղծ առաջարկների վերաբերյալ խոստումներին հեշտությամբ հավատացող էին և խաբեությամբ գումարներ հափշտակելու համար պոտենցիալ օբյեկտ կարող էին հանդիսանալ:
Միաժամանակ, ընդունված կանոնի համաձայն՝ «list.am»-ում տեղադրված՝ տնօրենի օգնականի թափուր տեղի վերաբերյալ հայտարարությամբ՝ հավակնորդներից Մ.Վ-ն պահանջում է իր էլ.փոստին ուղարկել համապատասխան ռեզյումե:
Աշխատանք փնտրող կանայք շատ են, և ահա նրանցից մեկն արձագանքում է: Երևանի բնակչուհի Ս.Պ-ն՝ աշխատանք փնտրելու նպատակով, ծանոթանալով հիշյալ հայտարարությանը, նշված Էլեկտրոնային հասցեին է ուղարկել իր անձնական տվյալներն ու լուսանկարը:
«Գործատուի» հարցազրույցը՝ հյուրանոցի համարում կայացավ
Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, ներկայանալով կեղծ անվամբ, ամբաստանյալը էլեկտրոնային նամակագրության միջոցով, հարցազրույցի պատրվակով Ս.Պ.ին հրավիրել է հանդիպման: Վերջինիս հետ Մաշտոցի պողոտայում հանդիպելուց հետո, համոզվելով, որ հեշտությամբ կարող Է մոլորեցնել նրան, հետագայում իրենից կախվածության մեջ գցելու և մտացածին պատրվակներով պարբերաբար գումար հափշտակելու նպատակն իրագործելու ստոր դրդումներով, առանձնանալու և աշխատանքի ընդունելու պայմանների շուրջ զրուցելու պատճառաբանությամբ, նա աշխատանք որոնող կնոջը տարել է երևանյան մի հյուրանոց, որտեղ վստահություն ներշնչելու համար ներկայանալով որպես խոշոր բիզնեսով զբաղվող գործարար և խոստանալով, որ իր բացակայության ժամանակ Ս.Պ-ին կվստահի բիզնեսի կառավարումն ու կհոգա նրա ընտանիքի անդամների կարիքները, նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն:
Հետագայում փոխվել է պահանջմունքի տեսակը՝ սեռական հարաբերությանը փոխարինել է գումարը։ Աշխատանքի ընդունելու համար կեղծ գործարարը պարբերաբար կնոջից պահանջել և ստացել է խոշոր չափի գումար: Իսկ վերջինս, գտնվելով մոլորության մեջ և վստահելով նրան, նախ՝ 600.000 ՀՀ դրամի սպառողական վարկ է վերցնում բանկից և առանց կասկածի՝ իր անվամբ տրված բանկային քարտը նույն օրը հանձնում նրան: Ապա՝ նաև վարկային կազմակերպության գրասենյակից է ստանում 80.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և հանձնում «տարօրինակ գործատուին»: Վերջինս վերը նշվածից զատ պահանջում և և մաս-մաս խաբեությամբ ստանում է ևս 100.000 ՀՀ դրամ, արդյունքում ընդհանուր առմամբ խաբեությամբ Ս.Պ-ից հափշտակելով 780.000 ՀՀ դրամ գումար:
Գումարի պահանջ՝ նախորդ հանդիպումների ինտիմ լուսանկարները հանրայնացնելու սպառնալիքով
Աշխատանք որոնող իր «զոհից» արդեն բավականին գումար կորզած այս «արտասահմանցի գործարարը» քայլ առ քայլ է առաջ գնում՝ այս անգամ էլ իր ցանցն ընկած կնոջը ներկայացվող գումարային պահանջը զուգակցելով շանտաժի հետ, թե՝ իբր տիրապետում է արատավորող տեղեկությունների, լուսանկարահանել է իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունը, և դրանք կհրապարակի, եթե իր ուզած 400 հազար դրամ գումարը չստանա:
Սակայն, այս անգամ Ս.Պ-ի համբերությունն արդեն սպառված է լինում, աչքերը բացված և նա, ըստ երևույթին, հասկանալով, որ հայտնվել է խարդախ-խաբեբայի ճիրաններում, հենց նույն օրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին:
Հանցագործը վնասազերծվում է «կաշառքի նմանակում» օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակում
Աշխատանք փնտրող կինը, հաշվի առնելով խաբեբա «գործատուի» հետ ունեցած վերջին խոսակցությունը, թե՝ գումարն ուշացնելու դեպքում դրա չափը կավելանա, պահանջված գումարի չափն իր նախաձեռնությամբ նշել է 600.000 ՀՀ դրամ, որը «կաշառքի նմանակում» օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում փոխանցել է նրան։ Վերջինս՝ գումարն ստանալուն պես նշված վայրում տեղակայված «Իզի փեյ» վճարային տերմինալի միջոցով, որոշակի դրամ է մուտքագրել է իր հեռախոսահամարի հաշվեկշռին, ապա՝ վնասազերծվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից:
Ինչպես ասում են՝ գողը՝ սեփական ոտքով է գնում ընկնում թակարդը:
Դատարանի իրավական վերլուծությունը
Գնահատելով դատաքննությամբ հետազոտված բոլոր ապացույցները, դրանք համադրելով իրենց համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված, ապացույցների ձեռք բերման աղբյուրներն ստուգելու միջոցով, գործին վերաբերվող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, ինչպես նաև ներքին համոզմամբ, դատարանն ապացուցված է համարել ամբաստանյալի կատարած արարքները, գտնելով, որ նախաքննական մարմնի կողմից արարքներին տրվել են քրեաիրավական ճիշտ որակումներ և դրանք համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2 մասի 2–րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1–ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին և նշված հոդվածներով պետք է ենթարկվի պատասխանատվության:
Պատժի տեսակ և չափ նշանակելիս, դատարանը հաշվի առնելով կատարված հանցագործությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն, որ ամբաստանյալը նախկինում արատավորված և դատապարտված չի եղել, երիտասարդ է, նոր է ընտանիք կազմել, զղջացել է կատարած արարքի համար, վերականգնել է տուժողին պատճառված գույքային վնասը և տուժողը որևէ բողոք կամ գույքային պահանջ չունի, ի հավելումն, որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք՝ ամբաստանյալը տուժողին պատճառված գույքային վնասը կամովին և ամբողջությամբ հատուցել է, դատարանը վճռեց ամբաստանյալ Մ.Վ.-ին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2 մասի 2–րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1–ին մասով նախատեսված հանցանքներում՝ դատապարտելով նրան ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2 մասի 2–րդ կետով նրան դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի 800.000 /ութհարյուր հազար/ ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1–ին մասով դատապարտել տուգանքիª նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի 600.000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 3–րդ մասի կիրառմամբ, հանցանքների համակցությամբ պատիժները լրիվ գումարելու միջոցով նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարչորսհարյուրապատիկի՝ 1.400.000 /մեկ միլիոն չորսհարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
…Այսօրինակ անհաջող, տհաճ պատմությունների մեջ չհայտնվելու, դրանցից ուղղակի խուսափելու համար աշխատանք որոնողներին օգտակար խորհուրդ՝ զերծ մնացեք «list.am»-ով աշխատանք որոնելուց, կան բազմաթիվ հայտնի կայքեր, որոնք իրականացնում են հենց այդ գործառույթը և որոնցից օգտնող մեր քաղաքացիները և գործատուները կարծես գոհ են գրանցում են հաջողության պատմություններ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/13/2022 09:50 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 68․ «Ժողովուրդ»
- 08/13/2022 08:06 «Գլոբբինգ» ընկերությունով սկսել են զբաղվել պետական մարմինները, ինչ է կատարվել․ մանրամասներ․ «Ժողովուրդ»
- 08/13/2022 07:27 Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց․ «Հրապարակ»
- 08/13/2022 07:23 ՔՊ կադրային բանկը սնան՞կ է ․ «Հրապարակ»
- 08/13/2022 07:18 Արցախում նոր հույսեր են արթնացել․ «Հրապարակ»
- 08/12/2022 09:57 Ձերբակալված համայնքապետը կմասնակցի ընտրությունների. «Հրապարակ»
- 08/12/2022 09:50 Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/15/2022 18:08 2022 թվականն է, իշխանական պատգամավորին պատկանող ընկերությունը հրապարակային հայտարարություն է արել, բայց այդպես էլ որևէ ՀԿ ծպտուն չի հանել.Բաբայան
- 08/15/2022 17:47 Մինչ մենք անիմաստ դիսկուրսի թեմա ենք սարքել ինչ-որ մի քանոն նվագողի իդիոտիզմը, այս տղաները երեկվանից լուռ իրենց գործն են անում. Նաիրա Զոհրաբյան
- 08/15/2022 10:40 Եթե հայհոյել, ապա միայն երկրի կառավարումով զբաղվող տգետներին և ապիկարներին․ Ավետիսյան
- 08/15/2022 10:14 «Սուրմալու»-ում աշխատանքների արդյունավետության եւ ռեսուրսների ներգրավման համար պետք է շտաբ ձեւավորվի․ Տիգրան Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/16/2022 01:17 Հայտնաբերվել է եւս երկու դի. զոհերի թիվը հասել է 10-ի
- 08/16/2022 00:22 Անհետ կորած քաղաքացիների թիվը նվազել է. 5 իրանցու գտնվելու վայրը հայտնի է` Վրաստանում են
- 08/15/2022 21:03 ԱԻՆ-ը չի հաստատում ողջ մնացած քաղաքացու հայտնաբերելու մասին տեղեկությունը, բայց նշում է՝ ձայներ լսվել են
- 08/15/2022 20:23 Փլատակների տակից փրկարարները ողջ մնացած քաղաքացու են հայտնաբերել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը