Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան 04/24/2024   11:57 Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 04/24/2024   11:42 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան 04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի 04/24/2024   11:26 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ 04/24/2024   11:12 Մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք․ Վեհափառի պատգամը 04/24/2024   11:08 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում. Սերժ Սարգսյան 04/24/2024   11:03 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին 04/24/2024   10:55 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր 04/24/2024   10:52 Մեր ժողովուրդը նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. կաթողիկոսի ուղերձը 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել 04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:14 Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի. Փաշինյան 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ

Որպեսզի չվերածվենք ամեոբա-հասարակության. Խոսրով Հարությունյան 05/03/2020   10:43  |  ԼՐԱՀՈՍ

Նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Որպեսզի չվերածվենք ամեոբա-հասարակության

Անկախության ողջ ժամանակաշրջանում կամ, ինչպես ընդունված է քաղաքագիտական դիսկուրսում, անցումային ժողովրդավարության ողջ շրջանում երկրի առաջին դեմքի դերն ու քաղաքական ազդեցությունը հանրային կյանքում եղել են բավականին վճռորոշ:

Սակայն առաջին դեմքերն այդ ազդեցությունը փորձել են իրականացնել ոչ միայն անձամբ, այլև առանձին ազդեցիկ և խարիզմատիկ պաշտոնատար հեղինակությունների և պետական ինստիտուտների միջոցով:

Եվ թեպետ այդ համակարգն ավելի շուտ նման էր արքունիկի, որում անձի քաղաքական ազդեցությունը պայմանավորված էր ոչ այնքան պետական կառավարման հիերարխիայում նրա զբաղեցրած պաշտոնեական դիրքով, որքան Երկրի առաջին դեմքին մոտ գտնվելու (անձնապես վստահելի լինելու) հանգամանքով, այդուհանդերձ պետական իշխանության իրականացումը կրում էր որոշակիորեն ապակենտրոնացված բնույթ:

Թեկուզ և կառավարման ռեժիմը բնութագրվում էր, այսպես կոչված, ‹‹փափուկ›› ավտորիտար, այդուհանդերձ պետական իշխանության պատասխանատվությունը, դե ֆակտո, կրում էր պաշտոնատար անձանց որոշակի շրջանակ:

Այսօր նույնիսկ ‹‹պողոսն›› այլևս հասկանում է, որ Հայաստանը սահուն վեր է ածվում անձ-պետության:

Այսօր աեավել քան ակնհայտ է, որ հանրային կյանքում մեկ և միակ գործող անձը՝ Երկրի Վարչապետն է և ամեն ինչ պայմանավորված է նրանով և պտտվում է նրա շուրջը:

Հանրային կյանքի մնացած մասնակիցները՝ պաշտոնյաներից մինչև քաղաքացի, բոլորը միասին, ինչպես նաև յուրաքանչյուրն առանձին՝ որևէ դերակատարում չունի: Նրանց ընդամենը վերապահված է պետականության դեկորի դերակատարում:

Մինչ դեռ քաղաքագիտական աքսիոմատիկ ճշմարտություն է, որ հասարակությունը կենդանի օրգանիզմ է և հանրային կյանքի բոլոր մասնակիցները՝ քաղաքացիները, պետական մարմիններն ու պաշտոնյաները, տնտեսվարող ընկերությունները, հասարակական և քաղաքական կազմակերպությունները հանդիսանում են այդ օրգանիզմի կենսունակությունը ապահովող օրգանները: Ճիշտ այնպես, ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան ունի իր ֆունկցիան, իր նշանակությունը, այնպես էլ հանրային կյանքի յուրաքանչյուր մասնակից ունի իր պարտավորություններն ու դերակատարումը:

Ո՞ր դեպքում է կենդանի օրգանիզմը առավել կենսունակ: Ակնհայտ է՝ այն դեպքում, երբ նրա յուրաքանչյուր օրգան առանց խափանումների կատարում է իրեն վերապահված դերը: Ճիշտ նույն իրավիճակն է նաև հանրային օրգանիզմի կամ հասարակության պարագայում:

Այս առումով հետաքրքիր է անցյալ դարի ֆրանսիացի պատմաբան և գրականագետ Էմիլ Ֆագեի մեկնաբանությունը, որը նա արել է դեռևս 1915թ. լույս տեսած իր հանրահայտ ‹‹Անձեռնահասության պաշտամունքը›› գրքում:

Էմիլ Ֆագեն գրում է.

Նույնիսկ կենդանիների մոտ, որքան բարձր է նրանց զարգացվածության աստիճանը, այնքան ավելի բարձր է նրանց մարմնի տարբեր մասերի ֆունկցիաների դիֆերենցվածությունը, այնքան ավելի բարձր է նրանց ներքին օրգանների ֆունկցիոնալ մասնագիտացվածության մակարդակը: Մի օրգանը մտածում է, երկրորդը՝ գործողություններ է կատարում, երրորդը՝ կերակուրն է մարսում, չորրորդը՝ շնչում է և այդպես շարունակ:

Կան արդյո՞ք էակներ, որոնցում մեկ օրգան է և՛ շնչում և՛ ընկալում ինֆորմացիան և՛ մարսում կերակուրը:

Այո կան, փաստում է Ֆագեն, դրանք՝ ամեոբաներն են (միաբջիջ կենդանիները Խ.Հ) և ավելացնում է, ամեոբաները՝ բնության մեջ ամնեացածր զարգացվածության էակներն են, նրանք զիջում են նույնիսկ բույսերին:

Ակնհայտ է, շարունակում է հեղինակը, որ ներդաշնակ հասարակությունում յուրաքանչյուր օրգան կատարում է խիստ որոշակի ֆունկցիա, այսինքն նրանք, ովքեր ստացել են համապատասխան կրթություն և ունակ են կառավարելու՝ կառավարում են, ովքեր ունակ են զբաղվել օրենսդրականությամբ՝ մշակում են նոր օրենքներ կամ շտկում նախկինում ընդունված օրենքները, ովքեր ունեն համապատռասխան մասնագիտական կարողություններ իրավունքի բնագավառում՝ գործում են դատական համակարգում որպես դատավորներ: Այդ հասարակություններում երբեք անդամալույծին չեն վստահի գյուղական փոստատարի աշխատանքը:

Հասարակությունը, որպես օրինակելի համակարգ պետք է ընդունի բնությունը, որում յուրաքանչյուր օրգան ունի շատ կոնկրետ և խիստ կանոնակարգված ֆունկցիա: Բնությունը գործում է ջոկողաբար և նրա գործիքներից ամենակատարյալն այն է, որն առավել օգտակար է կոնկրետ մեկ գործողության համար: Ճիշտ այդպես մարդը մասնագիտորեն որակյալ կարող է կատարել լոկ մեկ գործ: Ուստի, ոչ ցանկալի հետևանքներից խուսափելու համար օրենսդրորեն պետք է արգելվի ‹‹միևնույն անձին և՛ կոշիկ կարելը և՛ ֆլեյտա նվագելը›› - արձանագրում է Ֆագեն՝ հղում կատարելով Արիստոտելին:

Ավելին, շարունակում է պատմաբանը, ներդաշնակ հասարակություն է նաև այն հասարակությունը, որում այս կամ այն աշխատանքը չեն վստահում առաջին իսկ պատահածին, որում չեն ասում ամբոխին կամ հասարակության յուրաքանչյուր անդամին ‹‹դուք կկառավարեք, դուք կղեկավարեք, դուք կմշակեք օրենքներ և այլն››: Այդպիսի հասարակությունը կլիներ ամեոբա -հասարակություն, եզրափակում է Էմիլ Ֆագեն:

Թեպետ այս մտքերը շարադրվել են անցյալ դարի սկզբին, բայց դժվար է չհամաձայնվել, որ դրանք միանգամայն արդիական են մեր այսօրվա համար: Ուստի մեր խնդիրն է՝ հաղթահարել մեզանում ամեոբա-հասարակության վերածվելու սինդրոմը:

Հետգրության կարգով.

Փաստորեն մեր հավաքական հասարակական-քաղաքական միտքը առաջադեմ քաղաքագիտական ընկալումներից ետ է ավելի քան 100 տարի: Այս իրողությունը մտորելու տեղիք է տալիս»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:24 01/05/2020Եթե իշխանություններն իրենց բարեկիրթ պահեն՝ «հպարտ» զանգվածների աջակցության կեղծ պատրանքը կվերանա. Աթանեսյան
12:32 26/04/2020իշխող քաղաքական ուժի մոտ սուտ խոստումները եղել են քաղաքականության հիմնական գործելակերպը. Արսեն Բաբայան
23:35 20/04/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի ռեժիմը դիակ է թե քաղաքական, և թե բարոյական առումով. Միհրան Հակոբյան
22:54 19/04/2020  |  ԿորոնավիրուսԱրդյունքում Հայաստանն ասաց ԱՅՈ, բայց ոչ թե սահմանադրությանը, այլ վարակին. Արմեն Աշոտյան
19:35 15/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱյս իշխանությունը չունի արժեքներ, չի էլ ունեցել. Կարեն Բեքարյան
20:35 09/04/2020  |  ԼՐԱՀՈՍՆույնիսկ լրատվական դաշտում ունեցած խոշոր աջակցության պայմաններում՝ մեր իշխանությունները վախենում են քննադատական խոսքից. Արտակ Զաքարյան
09:59 08/04/2020  |  ՄամուլԻշխանությունները «փակուղուց» դուրս գալու ճանապարհներ են փնտրում․ «Փաստ»
22:20 05/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱյս իշխանությունը կիլոմետրով հեռու է խնդիրները լուծելուց. Արթուր Ղազինյան
20:49 03/04/2020  |  ԼՐԱՀՈՍՏպավորություն էր ստեղծվել,որ հանրաքվեն ավելի բարձր արժեք էր, քան հանրության կյանքն ու առողջությունը.փաստաբան
20:42 01/04/2020  |  ԼՐԱՀՈՍՊոպուլիզմի վախճանից առաջ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]