ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Խազիկյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը բողոքարկվել է 05/02/2020 13:42 | Դատական ռեպորտաժներ

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հարություն Խազիկյանն գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը ևս մասնակի բողոքարկել է դատական ակտը, մասնավորապես՝ կալանավորման պայման հիմնավոր կասկածի և հիմքերի մասով: Փաստաբանի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու է դատախազությունը բողոքարկել անձին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը՝ հաշվի առնելով, որ տարբեր գործերով դատախազունն սեփական նախաձեռնությամբ միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները փոփոխելու համար:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է մարտի 26-ին Բագրատունյաց փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին:
Ըստ նախաքննական մարմնի՝ 26.03.2020թ. ժամը 13:00-ի սահմաններում, իր ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում քաղաքացիների տեղաշարժման թերթիկն ստուգելու նպատակով, ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ոստիկան Հակոբ Կարապետյանը Բագրատունյաց պողոտայում մոտեցել է քաղաքացուն, պահանջել անձնագիրը և վերոհիշյալ թերթիկը։ Վերջինս մոտեցել է նշված հատվածում կայանված «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենային, բացելով ավտոմեքենայի դուռը՝ նստել է վարորդի նստատեղին, ինչի ընթացքում ոստիկանը, իբր, տեսել է գոտկատեղին ամրացված ատրճանակը ու պահանջել է նաև այն կրելու թույլտվության փաստաթուղթը։ Քննչական մարմնի վարկածով՝ քաղաքացին չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակցի օրինական պահանջներին, ավտոմեքենան գործարկել է ու վարել, իսկ ոստիկանն էլ փորձելով կանգնեցնել ավտոմեքենան, բռնվել է վարորդի կիսաբաց դռնից, սակայն վերջինս շարունակել է ավտոմեքենան վարել, որի արդյունքում ոստիկանն ընկել է գետնին՝ ստանալով մարմնական վնասվածք:
Խազիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, որը կապված է նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը բավարարվել էր, բայց նաեւ գրավի կիրառումը թույլատրելի համարվել։ Խազիկյանն ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/26/2021 10:32 Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո, արդեն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը զուտ ժամանակի հարց է. Աբրահամյան
- 02/26/2021 08:52 Իշխող ուժի մոտ համոզում կա, որ ռուսական կողմից է եղել ճնշում Օնիկ Գասպարյանի վրա․ «Ժողովուրդ»
- 02/26/2021 08:49 Ինչպես են Ռուսաստանում վերաբերվում Հայաստանում տիրող վիճակին․ «Ժողովուրդ»
- 02/26/2021 08:46 Արայիկ Հարությունյանը խոստացել է, բայց արցախցիները հրաժարվել են Փաշինյանին աջակցելուց․ «Իրավունք»
- 02/26/2021 08:41 Ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երեւանի օդային տարածքում․ «Հրապարակ»
- 02/26/2021 08:40 Արտահերթ ընտրությունների հարցը կրկին իշխանության օրակարգ կբարձրանա․ «Հրապարակ»
- 02/26/2021 08:35 Սկզբում ԶՈՒ գլխավոր շտաբը, հետո ոստիկանները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
- 01/28/2021 19:20 «Սա Ցեղասպանությունից հետո մեզ պատուհասած ամենամեծ աղետալի ողբերգությունն է, որ թափվեց մեր պետության գլխին».Դավիթ Ջամալյան
Մեկնաբանություն
- 02/26/2021 14:05 Կտրուկ շարժումներ մի արեք, մեզ համար միևնույնն է, մենք սիրում ենք Նիկոլին. Մինասյանը՝ Թուրքիայի արձագանքի մասին
- 02/26/2021 12:43 Նիկոլ թեման դու ես բացել, այնպես, որ հիմա բռնվի . Արտակ Զաքարյան
- 02/26/2021 12:32 Ի՞նչ էր փորձում անել դավաճանը երեկ. Բագրատ Եսայանը ներկայացնում է մի քանի կետ
- 02/26/2021 10:51 Այս իշխանության պարագայում ուղղակի անլուրջ է հրապարակային խոսել պետության ապագայի ու անելիքների մասին. Արտակ Զաքարյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները