Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան

Որտեղի՞ց հայթայթել 100 մլրդ դրամ. 04/30/2020   13:29  |  ԼՐԱՀՈՍ

Կառավարության աջակցության ծրագրերի, ֆինանսական միջոցների հնարավոր աղբյուրների և Լուսավոր Հայաստան-ին «պոպուլիզմի» մեջ մեղադրելու մասին

Սիրելի հայրենակիցներ,

Երեկ և այսօր իշխանական խմբակցության մեր գործընկերները կոչ էին անում Լուսավոր Հայաստան խմբակցության տնտեսագետ պատգամավորներին հուշել, թե որտեղից հայթայթել 100 մլրդ դրամ՝ հակաճգնաժամային անհատույց աջակցության համար:

Սիրով ուզում եմ անդրադառնալ այս և ոչ միայն այս թեմային:

1.Հակաճգնաժամային միջոցառումների համար Կառավարության կողմից նախատեսված 150 մլրդ. դրամից՝ 1.5 ամիս տևողությամբ արտակարգ դրության պայմաններում բիզնեսին, գյուղացիներին և այլ քաղաքացիներին փաստացի հասանելի է դարձել շուրջ 48 մլրդ. դրամի աջակցություն, որն ի դեպ կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 0.7%-ը:

2.Սա չնչին ներարկում է տնտեսության մեջ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք յուրաքանչյուր 3-4 օրում կորցնում ենք այդքանից ավելի ՀՆԱ՝ տնտեսական գործունեության սահմանափակումների և պարապուրդի պատճառով:

3.Կառավարության կողմից ներկայումս առաջարկվող «աջակցությունը» ո՛չ իր ծավալով, ո՛չ ներարկման եղանակով չի կարող ապահովել այսօր առկա առաջարկի և պահանջարկի շոկերին մեր տնտեսության անհրաժեշտ դիմակայումը:

4.Կառավարությունը կարծում է, որ արտակարգ դրության պայմաններում բիզնեսին և գյուղացուն աջակցելը վարկ տալն է, և դա այն դեպքում, երբ նրանք գոյատևման և անհատույց աջակցության կարիք ունեն:

5.Կառավարության ներկայացուցիչը ամբիոնից հայտարարում է, որ տնտեսության մեջ հնարավոր է ներարկել այնքան միջոցներ, որքան այն ի վիճակի է կլանելու՝ ակնարկելով, որ իրենց նախատեսած «աջակցությունը» չի կլանվում տնտեսության կողմից:

6.Այո, դա ճիշտ է, բայց ինչու՞ չի կլանվում, միթե՞ փողի կարիք չկա: Բայց մենք գիտենք, չէ՞, որ այսօր թե՛ բիզնեսի և թե՛ ազգաբնակչության մոտ փողի հսկայական կարիք կա:

7.«Աջակցությունը» չի կլանվում, որովհետև առաջարկվող ծրագրերի առյուծի բաժինը, չհաշված սոցիալական ծրագրերը, վարկային ծրագրեր են: Որովհետև վարկային ծանրագույն բեռի տակ գտնվող անվարկունակ գյուղացուն կրկին առաջարկվում է վարկ վերցնել՝ անհատույց ուղղակի աջակցություն տրամադրելու փոխարեն: Ճգնաժամից առաջնահերթ տուժած ոլորտների ՓՄՁ-ներին հարկային արձակուրդներ տրամադրելու փոխարեն առաջարկվում է վարկ վերցնել, որ հարկեր վճարեն:

8.Մեր կողմից մատնանշվել է տնտեսավարողների և քաղաքացիների 12 կատեգորիա, որոնք դուրս են մնացել առաջարկվող աջակցության ծրագրերից և որոնց համար անհապաղ պետք է մշակել նոր ծրագրեր կամ ընդգրկել եղած ծրագրերի մեջ:

9.Անընդունելի ենք համարել սեփական քաղաքացուն և տնտեսավարողին «պատժելու» և աջակցությունից զրկելու մոտեցումը միայն այն պատճառով, որ նա գրանցված չէ, ՀԴՄ չունի, կարգապահ չի եղել, վարկունակ չէ, չենք կարողանում նույնականացնել, անչափահաս երեխա չունի, հղի չէ և այլն:

10.Այո, մենք ասել ենք և ասում ենք, որ Կառավարության հակաճգնաժամային միջոցառումները ենթակա են արմատական փոփոխության՝

-վարկային ծրագրերը իրենց տեղը պետք է զիջեն անհատույց ուղղակի աջակցության ծրագրերին, որոնք պետք է լինեն թիրախային և արդյունավետ,

-թիրախային սոցիալական խմբերն են՝ առանց եկամտի մնացած, բոլոր ծրագրերից դուրս մնացած, ինչպես նաև առանձնապես խոցելի խմբերում ընդգրկված մեր քաղաքացիները,

-առանձնահատուկ ուշադրություն դարձնել գյուղացուն՝ նպատակային անհատույց ուղղակի աջակցություն տրամադրելու միջոցով (պարարտանյութ, վառելիք, տնկիներ և այլն), ինչպես նաև հնարավորինս գյուղացուն տարբեր տեսակի ռիսկերից զերծ պահելու միջոցով (վարկային, արտարժութային, եղանակային, բերքի իրացման և այլն),

-տրամադրել հարկային արձակուրդ ճգնաժամից տուժած առանձին ոլորտների տնտեսավարողներին,

-բիզնեսին՝ աջակցության վարկային ծրագրերի հետ մեկտեղ առաջարկել թիրախային անհատույց աջակցության ծրագրեր,

-սոցիալական խնդիրները լուծել հնարավորինս բիզնեսին աջակցելու և աշխատատեղերը պահպանելուն ուղղված աջակցության ծրագրերի միջոցով,

-մեր կողմից մատնանշված և բոլոր ծրագրերից դուրս մնացած տնտեսավարողների բազմաթիվ կատեգորիաների համար մշակել նոր ծրագրեր կամ ընդգրկել եղած ծրագրերի մեջ,

-և այլն:

11.Անհապահ պետք իրականացնել կապիտալ ծախսեր (շինարարություն, ճանապարհաշինարարություն, այլ ենթակառուցվածքների կառուցում)՝ առաջնահերթությունը տալով այն համայնքներում դրանց իրականացմանը, որոնց բնակիչները առավելապես մեկնում էին արտագնա աշխատանքի, և անհրաժեշտ է հնարավորինս ապահովել այդ մարդկանց աշխատանքի օգտագործումը և նրանց զբաղվածությունը:

12.Այո, Կառավարությունը ստիպված է լինելու աստիճանաբար հանել տնտեսական գործունեության բոլոր սահմանափակումները, և մենք պարտավոր ենք համակերպվել, որ ապրելու ենք և աշխատելու ենք կորոնավիրուսային իրողությունների պայմաններում:

13.Հիմա հակաճգնաժամային անհատույց աջակցության համար անհրաժեշտ 100 մլրդ. դրամի հնարավոր աղբյուրների մասին (ի դեպ, դա մեր ՀՆԱ-ի ընդամենը 1.5%-ն է): Դրանք բազմաթիվ են և շատ պարզ, տնտեսագետները շատ լավ գիտեն: Ես չեմ նշի, թե որ աղբյուրից որքան գումար կարելի է վերցնել՝ համամասնությունների որոշումը թողնելով կառավարությանը:

Այսպես՝

-գանձապետական միասնական հաշվի մնացորդ (29.04.2020թ. դրությամբ այն կազմում է 17.9 մլրդ. դրամ), կառավարության ավանդ ԿԲ-ում (29.04.2020թ. դրությամբ այն կազմում է 348 մլրդ. դրամ) (մնացորդները հայտնի են, սակայն դրանց բացվածքը կարող է տալ միայն կառավարությունը),

-պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարում կամ պետական մասնակցությամբ առանձին կազմակերպություններում պետության բաժնեմասի կամ մասնաբաժնի մասնավորեցում (ի դեպ, այս աղբյուրը նախատեսել է նաև կառավարությունը այսօր ընդունված 2020թ. բյուջեի փոփոխություններով),

-միջոցների ներգրավում արտաքին աղբյուրներից (Կառավարությունը հայտարարել է 300 մլն. $ վարկի հասանելիության մասին, որն արդեն կազմում է շուրջ 150 մլրդ. դրամ),

-միջոցների ներգրավում ներքին աղբյուրներից (պետական պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով, այդ թվում՝ թիրախային տեղաբաշխման միջոցով),

-հիշեցնեմ, որ հակաճգնաժամային միջոցառումների համար Կառավարության կողմից նախատեսված է 150 մլրդ. դրամ, որից դեռևս տեղաբաշխված չէ ավելի քան 100 մլրդ. դրամը: Այդ միջոցները կամ դրանց մի մասը, հատկապես զարգացման ծրագրերի համար նախատեսված, կարող են նաև վերաբաշխվել՝ ուղղվելով անհատույց աջակցության ծրագրերին:

-ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում,

-վերջապես մենք ունենք նաև միջազգային պահուստներ (01.01.2020թ. դրությամբ մեր զուտ միջազգային պահուստները կազմում են շուրջ 1.068 տրլն. դրամ), որոնք մեր ֆինանսական անվտանգության բարձիկներն են:

14.Արդյո՞ք դեռ մեր գործընկերների մոտ հարց է մնում, թե որտեղի՞ց հայթայթել 100 մլրդ դրամ:
Վստահ եմ, որ այդպիսի խնդիր այսօր Կառավարությունը իսկապես չունի:

15.Պոպուլիզմի մասին կարելի է խոսել անիրատեսական, անիրագործելի, սակայն ականջահաճո առաջարկներ անելու դեպքում:

16.Արդյո՞ք վերոհիշյալ դրույթներից որևէ մեկը կարելի ա համարել պոպուլիզմ: Կարծում եմ, որ ոչ:

17.Արդյո՞ք դրանք կատարյալ են: Իհարկե ոչ: Եվ դրանց հետ կարելի է չհամաձայնել:

18.Բայց համաձայնեք, որ մենք պետք է սովորենք ինչպես քննադատել, այնպես էլ լսել քննադատություն, հատկապես, եթե այն կառուցողական է, եթե նույնիսկ այն ցավոտ է, եթե նույնիսկ մենք համաձայն չենք:

19. Հուսամ՝ բոլոր հարցերին անդրադարձա:

Հարգանքով`

«Լուսավոր Հայաստան» կուսակցութ յուն

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]