ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունն արձագանքում է վարչապետի խոսնակի հայտարարությանը. կազմակերպված հանցավորությանը բնորոշ դրսևորումների մասին առերևույթ փաստական տվյալներ կան 04/29/2020 01:33 | Քրեական խրոնիկոն
Վարչապետի խոսնակի հայտարարությունից հետո ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, թե Կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով ձեռք են բերվել կազմակերպված հանցավորությանը բնորոշ դրսևորումների մասին առերևույթ փաստական տվյալներ:
Հիշեցնենք, որ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով կառավարության մակարդակով շանտաժի մասին, մասնավորապես հայտնել էր, որ վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը իր մերձավորնեի նկատմամբ: Այս սկանդալային հայտարարությանը հաջորդեց մեկ այլ սկանդալային հայտարարություն, բայց արդեն ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի կողմից: «ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչեւ վերջ վերադարձվի պետությանը»։
«Փաստինֆո»-ն դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն` պարզելու, թե արդյոք քրեական գործ քննվում է Խաչատրյանների կողմից «մաֆիոզ» համակարգ ստեղծելու վերաբերյալ: «Կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել և ներկայումս քննվում է քրեական գործ՝ բազմադրվագ և ծավալուն փաստերի ներառմամբ, որով ձեռք են բերվել նաև կազմակերպված հանցավորությանը բնորոշ դրսևորումների մասին առերևույթ փաստական տվյալներ»-ասաց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրամայանը:
Ըստ նրա` «Քրեական գործով քրեական հետապնդում է իրականացվում Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված անձանց, նրա աշխատանքային գործընկերների նկատմամբ: «Այդ բազմադրվագ և ծավալուն գործով իրականացվում է ակտիվ քննություն, որով կպարզվեն և համապատասխան քրեաիրավական գնահատականներ կտրվեն բոլոր առերևույթ հանցավոր դրսևորումներին և հանգամանքներին»,- ասաց Աբրահամյանը:
Ի դեպ` ԱԱԾ-ի ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն` Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման մեջ: Հանցավոր համագործակցություն ստեղծելու, այն ղեկավարելու մեղադրանք մինչեւ վարչապետի խոսնակի կողմից հնչեցված հայտարարությունը առաջադրված չի եղել:
Մանե Գեւորգյանը նաեւ հայտարարել էր, թե վարչապետը դժգոհ է կոռուպցիոն գործերի քննության ընթացքից. «վարչապետը մի քանի անգամ այդ թվում հրապարակային դժգոհություն է արտահայտել, որ հայտնի կոռուպցիոներների առնչվող քրեական գործերը չունեն հանրության կողմից ակնկալվող արդյունավետություն: Վարչապետը՝ առայժմ համբերատար, Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ եւ կոնկրետ արդյունքների»:
«Փաստինֆո»-ն հետաքրքրվեց, թե արդյոք քննարկվում է գլխավոր դատախազի հրաժարականի հարցը, ինչին ի պատասխան Աբրահամյանը նշեց, որ «այդտեղ մեկնաբանելու բան չկա»:
Ինչ վերաբերում է Գուրգեն Խաչատրյանի հայտարարությանը, որն, ըստ էության, վերաբերում էր առանձին պաշտոնյաների կողմից դիրքը չարաշահելու, բիզնեսը խլելու. Գույքն` ազատության դիմաց անօրինական գործարք առաջարկելու մասին` պարզվում է իրավապահներն ընթացք չեն տալիս: Գլխավոր դատախազի խորհրդականը նշեց, թե ակնկալում են, որ հայտարարության հեղինակն այդ տեղեկությունները կներկայացնի իրավապահ մարմիններին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ