Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Դժվար կանխատեսվող Հայաստան 04/28/2020   12:14  |  Վերլուծություններ

Հայաստանում իրավիճակի օբյեկտիվ գնահատական հնարավոր է,  եթե այն հիմնվի երեք առկա գործոնների վրա.

ա/ Իշխանություն, բ/ Հասարակություն, գ/ Վիրուս

Սրանք են Հայաստանի մոտակա ապագայի կանխատեսման բանալիները։

Իշխանություն

Որոշումների կայացման լեգիտիմ իրավունքը իշխանությանն է, քայլերի և գործողությունների լծակներն իշխանության ձեռքին են։ Նրանից շատ բան է կախված։

Փորձենք հասկանալ իշխանության «ֆեյսը»։ Վարչապետն ակնհայտորեն դուրս է մնում ընդհանուր իրավիճակային համատեքստից։ Նա ապրում  է իր գծած իրականության, իր պատկերացումների մեջ, որոնք մնացել են  2018-ի ապրիլի սահմաններում։ Սա խնդիր է։ Նրա վերջին հրապարակային ելույթներից նախ և առաջ  պետք է մտահոգվեն իշխանության ներսում, քանի որ հնչեցին և ձևակերպվեցին այնպիսի ուղերձներ, որոնց լրիվ հակառակն էր պետք անել ստեղծված համաշխարհային և հայաստանյան օբյեկտիվ իրականության մեջ։ Վստահ եմ՝ իշխանության մեջ սա հասկանում են, տեսնում են, որ վարչապետը դուրս է մնում պրոցեսների  ընդհանուր տրամաբանությունից։ Սա կառավարման տեսակետից իսկապես լուրջ խնդիրներ կարող է առաջացնել,  էապես ազդել օպերատիվ կառավարման որակի վրա։

Առողջապահության նախարարը ճակատագրի բերումով դարձավ սուպերնախարար։ Նա շատ լավ հասկանում է իր վիճակը, և դրանով է պայմանավորված այն մասնագիտական զգուշավորությունը, որը պարբերաբար բերում է վարչապետի հետ հրապարակային հակադրման։ Հենց Փաշինյանը խոսում է ուրախ լուրերի, լավատեսական սցենարների մասին, նախարար Թորոսյանը, դա չնկատելու տալով, ներկայացնում է լրիվ հակառակ պատկերը։ Սկսած ապրիլի 6-ին Փաշինյանի լավատեսական լայվից մինչև այս պահը։

Նախարար Թորոսյանը բաց խոսում է հետագա սցենարների, հնարավոր պիկերի, հիվանդանոցային տեղերի հնարավոր սակավության մասին։ Որպես երկրի «գլխավոր բժիշկ»՝ նա ճիշտ է անում, նվազագույնը՝ անում է այն, ինչ պետք է անի։ Իսկ որպես քաղաքական թիմի անդամ՝ շատ լավ հասկանում է, որ ծանր ցուցանիշների դեպքում թիմի ղեկավարը մատնանշելու է հենց իրեն։

Բայց այստեղ կա մի խնդիր, որը բոլորիս է վերաբերում. խախտվել է միասնական տեղեկատվության և իշխանությունից միասնական մեսիջների կարևորագույն ինստիտուտը։ Հասարակությունը երկրի վարչապետից և առողջապահության նախարարից տարբեր տրամադրություններ է ստանում, հետևաբար՝ տարբեր սպասումներ։

Պարետ, փոխվարչապետ Ավինյանը, ունենալով օպերատիվ կառավարման էական լծակներ, դրանց ճնշող մեծամասնությունից, ըստ էության, հրաժարվել է։ Դրա ամենախոսուն ապացույցը արտակարգ դրության պահպանման ընթացիկ ձևն է։ Մենք բոլորս ձևացնում ենք, թե Երևանում արտակարգ դրություն է։ Ինչ վերաբերում է «լոքդաունի» թուլացմանը, ապա դա քաղաքական որոշում է, որը, բոլորս հասկանում ենք, պարետը չի, որ կայացնելու է։ Բայց պարետը հասկանում է նաև, որ իրավիճակի վատացման դեպքում սլաքներն ուղղվելու են իր դեմ, թեկուզ՝ անարդարացիորեն։

Հասարակություն

Հայաստանյան հասարակությունը խիստ բազմաշերտ է՝ տարբեր գիտակցական աստիճանով, պետության ընկալման մակարդակով, կրթվածությամբ և այլն։

«Մնա տանը» կարգախոսը պահպանում է առավելապես կրթված շերտը. թե բնակչության կոնկրետ քանի՛ տոկոսն է դա կազմում, դժվար է ասել, բայց բովանդակային առումով հաստատ այդպես է։ Ուղերձները, երգերը, կլիպերը, ֆլեշմոբերը. այդ ամենը լավ է, բայց դրա շահառուն նույն բարձր գիտակցությամբ խավն է, որը և մնում է տանը։

Մեր հասարակության ներսում կան նաև բոլորովին այլ շերտեր, որոնց հետ հաղորդակցությունը շատ ավելի բարդ է. թե քանի՛ տոկոսն են նրանք կազմում, դարձյալ դժվար է ասել, բայց հաստատ նրանց քանակը բավարար է՝ տանը մնացածների ջանքերը զրոյացնելու համար։ Այդ շերտը չի պահպանում որևէ սանիտարական նորմ, սոցիալական հեռավորություն, չիկարելիների ոչ մի նորմ։ Դու չես կարող անկալել, որ նրանք քո հետևից 5 հոգով չեն ներխուժի նեղ վերելակ, խանութում կպահպանեն հեռավորություն, հազալուց բերանը կփակեն և այլն։ Սա դեռ միայն Երևանի հանրային վայրերում։ Իսկ թե ինչ է կատարվում տներում՝ ընդհատակյա խնջույքների, ծեսերի, տոնախմբությունների ու պարզապես ամենօրյա շփման ժանրում, կարելի է միայն ենթադրել։ Ի՚՞նչ է կատարվում բակերում, տաղավարներում, գյուղերում, գյուղամեջերում, աշխատավայրերում, այլուր։ 

«Չկա տենց վիրուս, լրիվ հորինած ա, փող աշխատելու համար ա, չիպ դնելու համար ա, մեզ չի կպնի...» և այլ «գաղափարներ» ունեն իրենց կրողների, տարածողների՝ ռեալ և շատ ակտիվ սոցիալական շերտը։

Բանալին՝  իշխանություն-հասարակություն համակարգում

Մի կողմից՝ իշխանությունը չունի միասնական ռազմավարություն՝ իրավիճակը հսկողության տակ պահելու, կառավարելու, լավացնելու, լոքդաունը թուլացնելու համար։

Մյուս կողմից՝ հասարակությունն իր ամբողջության մեջ չունի հասունության այն աստիճանը, որը թույլ կտար կոչերի, զգուշացումների պարագայում ակնկալել համապատասխան վարքագիծ։ Մենք գերմանական, ավստրիական, կորեական, ճապոնական, սկանդինավյան հասարակություն չենք։ Այնուամենայնիվ, մենք նաև Հնդկաստան չենք, որտեղ ոստիկանը փայտերով ծեծում-տուն է քշում մարդկանց։ Ի՞նչ անել։

Միտումն էլ այնպիսին է, որ մարդիկ մեկուսացումից հոգնել են, եղանակների տաքացման ֆոնին ավելի են հակված լինելու անտեսել սահմանափակումները։ Սա առաջիկա օրերի, շաբաթների խնդիր է, որին մենք առերեսվելու ենք։

Այստեղ է, որ իշխանությունը պետք է ներկայացնի իրավիճակը կառավարելի դարձնելու՝ իր ծրագիրը։ Հասարակության՝ սահմանափակումներն անտեսող մասին սա չի հետաքրքրում։ Իսկ ավելի պատասխանատու և ռացիոնալ հատվածը նկատում է իշխանության մոտ ռազմավարության բացակայությունը։

Երբ առողջապահության նախարարը խոսում է կոնկրետ ժամկետներում հիվանդների թվի կրկնապատկման և այլ հնարավոր սցենարների մասին, իսկ վարչապետը՝ լոքդաունի թուլացման, ապա մտածող մարդկանց մոտ օբյեկտիվ հարցեր են առաջանում։ Սրան ավելացրած, որ պարետը, առնվազն դրսի մարդկանց անտեսանելի պատճառներով, լռում է։

Արտակարգ դրության վերջին ամիսը մենք արդյունավետ կերպով չենք օգտագործել։ Մենք գնացել ենք իբր «արտակարգ դրություն» ունենալու ճանապարհով, որը մի կողմից՝ կանգնեցրեց տնտեսությունը, բայց մյուս կողմից՝ լիարժեք չսահմանափակեց վարակի տարածումը։ Եթե հույսը հասարակության որակի վրա էր, ապա սխալվեցինք, բայց իշխանությունը համարժեք չեղավ իրականությանը։ Հեղափոխական ռոմանտի՞զմը խանգարեց, թե՞ պարզապես անփորձությունը, թե՞ երկուսը միասին։ Խանգարեց գուցե նաև այլ՝ հին օրակարգից մնացած հարցերով պետական մեքենայի որոշ օղակների զբաղված պահելը՝ ոստիկանական, քննչական, դատական «միջոցառումներ» և այլն, որոնք թուլացնում են համակարգի աշխատունակությունը նման լարված շրջաններում։

Այս պայմաններում լոքդաունի թուլացման գնալն ամենայն հավանակությամբ կնշանակի հիվանդացության կտրուկ աճ՝ շատ անկանխատեսելի սցենարներով։ Չգնալով թուլացման՝ ունենալու ենք, բառիս բուն, իմաստով հացի խնդիր։ Մարդիկ ապրելու միջոցներ չեն ունենալու։ Թվում է՝ փակուղի է։

Հաղթահարել փակուղին

Պետության փակուղի հասկացություն չկա։ Կան լավ ու վատ ելքեր։ Պետք է հնարավորինս փնտրել լավերը։ Դրանք երկու հարթության մեջ են՝ քաղաքական և տեխնիկական։

Մի շարք մարդիկ, կազմակերպություններ բաց, հրապարակային առաջարկներ են անում, խորհուրդներ տալիս, փորձում են օգտակար լինել՝ իշխանություններին, պետությանը։ Դրանց մի մասը բարձրակարգ խորհուրդներ են, որոնցից կառավարությունը և պարետատունը պարբերաբար օգտվում են՝ առանց բարձրաձայնելու։ Դրա դիմաց այդ մարդիկ վարչապետ Փաշինյանից ստանում են հրապարակային մեղադրանքներ, վիրավորանքներ, սպառնալիքներ։ Փակուղուց դուրս գալու առաջին քայլն այստեղ է. իշխանության մեջ գտնվող և կոնկրետ պատասխանատվություն կրող անձանց մի խումբ պետք է մտնի Փաշինյանի աշխատասենյակ ու պահանջի դադարեցնել այդ գործելաոճը։ Հարցը պետք է դնել շատ կոշտ։ Պետք է ցույց տան, որ գիտակցում են, որ հակառակ դեպքում իրենք նույնպես կրելու են ծանր, նաև՝ անձնական պատասխանատվություն, երբ հիվանդների թիվը կտրուկ աճի, ունենանք անկառավարելի վիճակ,  իսկ տնտեսական ճգնաժամը երևա իր ողջ ուժով։

Հաջորդ խումբ քայլերը տեխնիկական են.

1.     Կտրուկ մեծացնել թեստավորումների քանակը։ Եթե չկա, պետք է միջազգային օգնություն խնդրել։ Անհապաղ իրականացնել ողջ բուժանձնակազմի թեստավորում։ Ամենայն հավանակությամբ՝ բուժաշխատողները դառնում են վարակի մեծ աղբյուր։ Չգիտենք՝ այսօր օրական 3-4 հազար թեստ անելու դեպքում ի՛նչ ցուցանիշներ կունենանք, ի՛նչ իրականության կառերեսվենք։

2.     Արագ պետք է գնալ այլ պետություններում կիրառվող թեստավորման մոդելներով։ Օրինակ՝ ընտրանքային թեստավորման։ Մենք որոշումներ կայացնելուց առաջ պետք է տիրապետենք օբյեկտիվ վիճակին։ Հակառակ դեպքում պետական որոշումները կնմանվեն մեծ վիճակախաղի։

3.     Միառժամանակ հրաժարվել «լոքդաունը» թուլացնելու գաղափարից

4.     Գնալ ոլորտային, ճյուղային կարանտինի ճանապարհով

5.     Խստացնել արտակարգ դրության պահպանման ռեժիմը։ Այն շերտին, որը չի հասկանում, չի գիտակցում, պետք է պարզապես պարտադրել։

6.     Ավելացնել մեկուսացման հնարավորությունները։ Հասարակության մտածելակերպը և բնակարանային պայմանները մեծ մասամբ թույլ չեն տալու լիարժեք տնային մեկուսացում ապահովել հիվանդների համար։ Վտանգը, որ կունենանք անկառավարելի աճ, շատ մեծ է։

7.     Երկրում մթնոլորտի էական փոփոխությամբ սկսել համատեղ պայքար՝ ընդդեմ համաճարակի և առաջիկա սոցիալական, տնտեսական կոլապսի։ Եկել ենք մի հանգրվանի, երբ իշխանությունը պետք է սկսի որոշումներ կայացնել, քանի որ ֆասադային փիար ակցիաները շատ շուտով դառնալու են անզոր։

 

Շարունակելի

 

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:16 11/02/2020  |  Քրեական խրոնիկոնՄաքսակետի տեսուչին «փռել են» ասֆալտին, իսկ ավտոմեքենան ընկել է ձորը. Փաստաբանը՝ «Բավրայի» գործով աննախադեպ խախտումների մասին
01:03 08/02/2020  |  Քրեական խրոնիկոն«Սա իրավական բեսպրեդելի տիպիկ օրինակ է». «Բավրա»-ի մաքսակետի գործով քննիչը կասկածյալի հետ քննչական գործողություններ է կատարել` առանց պաշտպանների ներկայության
13:28 27/01/2020  |  ԼՐԱՀՈՍԳողական ենթամշակույթը մեր բոլորի մեջ է՝ սկսած օրենսդիր մարմնից. Վահան Հովհաննիսյան
12:11 27/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում առկա է ոստիկանապետություն կառուցելու վտանգ. Փաստաբան
18:47 17/07/2019  |  Քրեական խրոնիկոնԲյուրեղավանի քաղաքապետի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե
13:02 11/07/2019  |  Քրեական խրոնիկոնԲյուրեղավանի պոլիկլինիկայի նախկին տնօրենը դատարանում հայտարարել է, որ քաղաքապետն իրենից ամսական գումար է պահանջել. պաշտպանը նոր մանրամասներ է հայտնում
21:52 19/07/2017  |  Արդարացման դատավճիռներԴատարանն արդարացրել է Սրքոյան եղբայրներին եւ հռչակել նրանց անմեղությունը
17:43 21/04/2017  |  ԼՐԱՀՈՍԽախտվում է օտարերկրացու ազատ տեղաշարժվելու իրավունքը. Վահան Հովհաննիսյան
17:51 29/12/2014  |  ԼՐԱՀՈՍԳալուստ Սահակյանը ցավակցել է Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ
11:26 29/12/2014  |  ԼՐԱՀՈՍՎահան Հովհաննեսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]