ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահագն Վերմիշյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է պաշտպանի վերաքննիչ բողոքը 04/27/2020 20:36 | Քրեական խրոնիկոն
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, մերժել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանի բողոքը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը։
Հարցին, թե արդյո՞ք դատարանի որոշման դեմ պատրաստվում են վճռաբեկ բողոք ներկայացնել, պաշտպանը պատասխանեց, որ իրենց գործողություններն ըստ օրենքով սահմանված կարգի՝ կիրականացվեն:
Նշենք, որ, թեև Վահագն Վերմիշյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշում է կայացվել ապրիլի սկզբին, սակայն պաշտպանը հայտնեց, որ այս պահի դրությամբ քննչական գործողություններ չեն իրականացվում:
Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակին՝ պաշտպանն ասաց, որ, եթե կալանքի տակ գտնվող այլ անձանց խափանման միջոցը փոխվում է համավարակով պայմանավորված, ապա իրենց պարագայում հասկանալի պատճառներով դա փոփոխման ենթակա չէ՝ անկախ հիմնավորվածությունից և այլ հանգամանքների հաստատվել-չհաստատվելուց: Հարցին, թե արդյո՞ք դատարանները Վահագն Վերմիշյանի գործով կաշկանդվածություն ունեն, փաստաբանը պատասխանեց, որ կաշկանդվածության վերաբերյալ հստակ որևէ բան չի կարող ասել, բայց այն, որ հիմքերի գնահատման և դիրքորոշման առումով կարելի էր քննարկել, դա հաստատ է:
Նշենք, որ Վահագն Վերմիշյանից բացի սույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։
Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:
Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։
«Կաշառք ստացած պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել է հանցագործության կատարումը»,- փետրվարի 5-ին հայտարարել էր ԱԱԾ-ն։
Մինչդեռ փաստաբանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Փետրվարի 27-ին Կառավարության որոշմամբ՝ Վերմիշյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/10/2024 08:17 Սիրիայի հայ համայնքին երաշխիքներ են տրվել. միացում՝ ՀալեպիցՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/14/2024 08:20 Վարկերդ կփակենք՝ մանդատդ դիր․ «Հրապարակ»
- 12/14/2024 08:18 Հերթական բարձրագույն կրթություն չունեցողը՝ ՔՊ պատգամավոր. «Ժողովուրդ»
- 12/14/2024 08:15 Մատվիենկոն կգա՞ Հայաստան․ «Հրապարակ»
- 12/14/2024 08:12 ՔՊ-ում ահուսարսափի մեջ են․ «Հրապարակ»
- 12/14/2024 08:08 ՔԿ քննիչները սպասում են Արթուր Պողոսյանի sms-ին․ նոր ղեկավարի քայլերը կառավարվում են Գլխավոր դատախազությունից. ինչո՞ւ. «Ժողովուրդ»
- 12/14/2024 08:06 Պետական ռեկետի «ֆլեշ-մոբը» կասեցրել է ԱՄՆ դեսպանը․ «Հրապարակ»
- 12/14/2024 08:00 ՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/13/2024 13:00 Վանաձորում իշխանություն ձևավորողը Վանաձոր համայնքի բնակիչն է, այլ տարբերակ չի կարող լինել. Վահե Դոխոյան
- 12/12/2024 18:24 Եթե ՄԱԿ, ԵԱՀԿ և մյուս միջազգային հարթակներում չեք խոսում այս ամենից, ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսացածը. Քոչարյան
- 12/11/2024 18:51 Հակոբ Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել․ խոսնակի պարզաբանումը՝ հրապարակված նամակագրության վերաբերյալ
- 12/11/2024 18:07 ՔՊ-ի լիարժեք անդամ եմ. Հայտարարությունս համարում եմ սխալ և էմոցիոնալ. Հակոբ Ասլանյանը հեռախոսային խոսակցությունից սքրին է տարածել
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/13/2024 23:54 40-ամյա տղամարդը դանակահարել է 19-ամյա երիտասարդին
- 12/13/2024 22:16 Ողբերգական ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ «Porsche Cayenne»-ը բախվել է «BMW»-ին, «ԳԱԶ 3110»-ին, ապա վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին․ վերջինս մահացել է
- 12/13/2024 21:30 Օրբելի փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ մահվան և դեպքի հանգամանքները պարզվում են
- 12/13/2024 21:27 Վանաձոր քաղաքի դպրոցներից մեկի մոտակայքում ծառ է ընկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում