Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

«Մայրս մեկն էր Ղազիրի մանկատան 1400 գորգագործ աղջիկներից» 04/24/2020   12:07  |  ԼՐԱՀՈՍ

 Շուշանիկ Մուրադեան-Դաքարեանի հուշերը՝  Հայոց Ցեղասպանությունը վերապրած իր մոր՝ Սիրունի պատմություններից
 
Հայոց Ցեղասպանության հետեւանքով որբացած մայրս`Սիրուն Գրիգորեան- Մուրադեանը իր մահվանից դեռ շատ առաջ խնդրել էր ինձ գրի առնել իր կյանքի պատմությունը եւ փոխանցել ընտանիքից-ընտանիք: Սիրունը ծնվել էր Արեւմտյան Հայաստանի Վան նահանգի Գոլու գյուղում: Նրա ծննդյան ճշգրիտ թվականը հայտնի չէր, քանի որ դեռ մանկահասակ տարիքում կորցրել էր երկու ծնողներին:  Մորս հոր անունը Հովհաննես էր, մոր անունը՝ Վարդանուշ, հայրական կողմից մեծ հոր անունը՝ Ռես Գրիգոր: Նրանց ընտանիքը Վանում հայտնի էր «Դորոյի Տուն» անունով: Սիրունը մահացավ է 1999 թ. Մարտի 26 - ին, մոտավորապես 85 տարեկան հասակում:

Իրաք՝ Բաքուբա, Բաղդադ

Երբ սկիզբ առան զանգվածային բռնի տեղահանությունները, մայրս իր ծնողների՝ Հովհաննեսի եւ Վարդանուշի հետ միասին հայտնվեց Իրաքի Բաքուբա քաղաքում: Իր երկու քույրերից՝ Արաքսի եւ Վարսենիկ, Արաքսիին թուրքերը առեւանգեցին, երբ նա դեռ տասնչոս տարեկան էր: Ճիշտ նույն օրը նրանք սպանեցին մորս եղբորը՝Արիսին, որը դեռ փոքր երեխա էր, նետելով նրան գյուղի ֆերմայի խոտ կտրող սարքի մեջ: Եղեռնից մազապուրծ՝ նրա երկու ծնողները Բաքուբայում  խոլերայի զոհ դարձան: Զույգ ծնողից զրկված աղջկան իր խնամակալության տակ առավ  նրա հորաքույր  Նարգիզը, ով նույնպես Վանի Գոլու գյուղից էր:

Ջարդի ժամանակ շատ երեխաներ որբացան՝ կորցնելով ծնողներին: Մանկատներն իրենց վրա վերցրին որբացած նորածին  ու մանկահասակ երեխաներին հավաքագրելու պատասխանատվությունը:  Չնայած Նարգիզի՝ մորս իր մոտ պահելու ջանքերին, շուտով պարզ դարձավ, որ նա չուներ այլ ընտրություն,  քան երեխային մանկատուն  հանձնելը, քանի որ միայն այդ հաստատություններին էր տրվել որբերին պահելու եւ մեծացնելու իրավունքը: Այդպիսով մայրս դարձավ մանկատան սան,  իսկ Նարգիզը որոշ ժամանակ անց հաստատվեց Իրաքի Բաղդադ քաղաքում:


 
Նա  մեկն էր Ղազիրի /Ghazir/ գորգագործ  հայուհիներից

Սիրունի խնամակալությունը հանձն առավ Երուսաղեմի Սուրբ Հակոբ Վասպուրական որբանոցը: Այդ ընթացքում հորաքույր Նարգիզի և մանկատանը հաստատված մորս կապը կտրվեց:  Անցան շատ տարիներ: Սիրունը դարձավ գեղեցիկ օրիորդ: Եվ ահա մի օր իր դասընկերուհիներից մեկը՝ Ոսկեհատ անունով լքում է մանկատունը՝ որպես  հարսնացու ուղևորվելով  Բաղդադ, ուր  իր նոր կյանքը պիտի սկսեր: Սիրունի հորաքույր Նարգիզը, իմանալով, որ հարսնացուն ժամանել է Երուսաղեմից  ու եղել է  Սուրբ Հակոբ Որբանոցի սան, շտապում է այցելել նորաստեղծ զույգին, իր բարեմաղթանքներն ու օրհնությունները փոխանցելու նրանց, բնականաբար,  նաեւ տեղեկանալու, թե արդյոք Ոսկեհատը ճանաչու՞մ է Սիրուն անունով աղջկա:

Մինչ Նարգիզը կայցելեր, արդեն լուր է ստանում,  թե`այո, հարսնացուն  ճանաչում է Սիրուն անունով մի աղջկա: Բնականաբար, նա  ձեռնամուխ է լինում պարզելու, թե արդյո՞ք Ոսկեհատի ճնաչած Սիրունը իսկապես իր եղբոր աղջիկն է: Նարգիզը հարցում է ուղարկում մանկատուն՝ կից ներկայացնելով փաստաթղթեր, որոնք վկայում ու ապացուցում են իր եւ Սիրունի ազգակցական կապը: Երկար ամիսներ են պահանջվում նրանց հարազատական կապերը հիմնավորելու համար, բայց վերջապես հաստատվում է, որ այո, իրոք այդ աղջիկը հենց իր եղբոր՝ Հովհաննեսի աղջիկն է: Փոքրիկ աղջիկը մեծացել ու տաղանդավոր օրիորդ էր դարձել: Հայրենի հողից հեռու՝ միմյանց  վերստին գտած  երկու  հայուհի ստիպված էին   հաղթահարել երկարուձիգ մի գործընթաց ևս: Վերջապես մանկատունը Սիրունին  հանձնեց հորաքրոջ խնամակալությանը: Դա  օրհնություն էր:

Հետագայոմ պարզվեց, որ Սիրունը մեծանալով եւ դեռահաս դառնալով Երուսաղեմի Սուրբ Հակոբ Վանքում, ուղարկվել էր Լիբանան, Ջունիեհ (Jounieh) շրջանի Ղազիր (Ghazir) գյուղը, Մերձավոր Արեւելքի «Վերականգնում» Մանկատուն, որտեղ եւ սովորել էր գորգագործության արվեստը: Նա շատ արագ աչքի էր ընկել իր գորգագործական հմտությամբ եւ մանկատան աղջիկների հետ միասին իր մասնակցությունը բերել երկու պատմական գորգերի հյուսման աշխատնքներին, որոնցից մեկը՝ «Հայ որբերի գորգ» անվանումը ստացած այդ մասունքը 1925 թվականին Ամերիկայի նախագահ Քալվին Քուլիջին էին նվիրել ի երախտագիտություն ցեղասպանությունը վերապրած հայերին ԱՄՆ-ի ցուցաբերած հսկայական օգնության: Իսկ երկրորդը հետագայում նվիրաբերվել էր Էջմիածնին:

Միջանկյալ

/Պատմությունը փաստում և փաստագրում է, որ շվեյցարացի միսիոներ Յակոբ Կյունցլերի նախաձեռնությամբ եւ նրա հոգածությամբ են Ղազիրի որբանոցի երեխաները սովորել  գորգագործություն եւ ուրիշ արհեստներ, որպեսզի չափահաս դառնալիս ապահովված լինեն աշխատանքով։ Պապա Կյունցլերը հայրաբար էր վերաբերվում իր պարտականություններին եւ իր հնարավորության սահմաններում փորձում էր որբանոցի աղջիկներին կնության տալ հայ տղաների՝ օտարության մեջ երեխաների ազգային ինքնությունը պահպանելու համար։ Նրա դուստրը՝ Իդա Ալամուդինը, հիշում է հոր խոսքերը փեսացուին պսակադրություններից մեկի ժամանակ. «Լավ վարվիր այս աղջկա հետ, եղիր համբերատար ու հասկացող, ու ես համոզված եմ, որ դուք իրար հետ երջանիկ կլինեք Ա.Ե./:

ժամանելով Բաղդադ և հաստատվելով հորաքրոջ տանը, Սիրունը ապրում  է հայկական համայնքին շատ մոտ միջավայրոմ: Կարճ ժամանակ անց՝  1928 թվականի սեպտեմբերին Սիրունն ամուսնանում է Հակոբ Մուրադյանի հետ: Հակոբն ու Սիրունը ստեղծելով իրենց ընտանիքը ունենում են հինգ զավակներ. Շուշան, Էլիզաբեթ, Ավետիս, Արիս եւ Հակոբ: ժամանակի ընթացքում Սիրունը ամուր կապ է ստեղծում հորաքրոջ եւ իր ընտանիքի միջեւ: Սիրունը և   երեխաները  հաճախ էին այցելում հորաքրոջը՝ խնդրելով նրան պատմել, թե ինչպես էր անցնում կյանքը Վանում եւ թե ինչ պատահեց իրենց ընտանիքի հետ Մեծ Ջարդի ժամանակ: Նրանք իրականությունն էին ուզում իմանալ:  Եվ հորաքույր  Նարգիզը Սիրունին  պատմել է նրա  Արաքսի անունով քրոջ մասին, որին առեւանգեցին թուրքերը, եւ Արիս անունով միակ եղբոր մասին, որին թուրքերը դաժանաբար սպանեցին՝ նետելով տաք կրակարանի մեջ, նաև մյուս՝ Վարսենիկ քրոջ մասին է ասում,  ով հետագայում հաստատվեց Հայաստանում:

…Իր ծնողների և եղբոր ընտանիքի հանդեպ  թուրքերի գազանությունների մասին սոսկալի լուրն իմանալով Նարգիզն  շտապել էր  Գոլու՝  հայրական տուն սգալու  հարազատների կորուստը: Օրեր անց, երբ Նարգիզը դեռ  հայրական տանն էր, մի քանի թուրք ձիավորներ են գալիս,  թակում տան դուռը և դիմում Գրիգորին, թե՝ Վանի քաղաքապետը  ձեզ է հարցնում, շտապ եկեք մեզ հետ: Գրիգորը թամբում է ձին ու գնում  թուրքերի հետ՝ այն հույսով, թե՝ գուցե  մի լավ նորություն կիմանա  իր առեւանգված դստեր մասին: Երբ նրանք  բավական հեռանում են տնից, իրենց  թուրք հարեւանուհին՝ Քերիան, որը Ջամալ Բեկի կինն էր, շտապ գալիս է Գրիգորի տուն եւ ընտանիքի մնացած անդամներին հորդորում, թե՝ շտապեք, ժամանակ չկա, բոլորդ  եկեք իմ տուն: Հորաքույր Նարգիզն արցունքն աչքերին հիշում էր՝ «Բոլորս գնացինք նրանց տուն, ապա՝ նա մեզ ուղեկցեց  դեպի իրենց ծածկակառքը: Նա մեզ ծածկեց ծածկոցով եւ իր վարորդին ասաց, որ մեզ Խոչանս գյուղ՝ Հովհաննես Գաբուդեանի տուն հասցնի: Խոչանս գյուղ տանող ճանապարհին, երբ մենք դուրս էինք նայում կառքից, մի արյունոտ մարմին տեսանք  ընկած ճանապարհի կողքին, եւ երբ կառքն ավելի մոտեցավ, տեսանք, որ դա մեր սիրելի հոր՝ Գրիգորի անշնչացած մամինն էր: Նրան սպանել էին՝ կրակելով գլխին: Հիստերիկ լացն ու վախը պատեց  բոլորիս:  Իսկ կառապանը շրջվելով դեպի մեզ ասաց՝ հանգիստ, հանգիտ, մի աղմկեք: Հասնելով Գաբուդեանների տուն, վերջիններս, ի դեպ,  բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ազգականներն էին,  մենք այնտեղ մնացինք մի քանի օր: Հետո եկան թուրքերն ու  բռնությամբ դուրս բերելով  մեզ Գաբուդեանների տնից,  քշեցին՝ ստիպելով միանալ  հարակից գյուղերից տեղահանված հայերի երթին, որն ուղղություն էր վերցրել դեպի Իրան: Իրանից մենք ճանապարհ  ընկանք դեպի Իրաք, Բաքուբա, ապա՝  Բաղդադ»:

Ես, Սիրունի դուստր Շուշանս հիշում եմ այս ամենը

 Երբ  3 տարեկան էի, մայրս ինձ քնեցնելիս օրորոցային էր երգում: Սմբատ Շահազիզի «Երազ»-ը:  Տարիների ընթացքում անընդհատ լսածս  երգի հուզիչ մեղեդին ու բառերը   հավիտյան դաջվել էին մտքիս,  սրտիս  եւ հոգուս մեջ: Հիշում եմ, որ երբ մայրս երգում կամ քթի տակ մրմնջում էր երգի մեղեդին, նրա աչքերից միշտ արցունքներ էին հոսում: Ես նայում ու հարցնում էի՝

«Ինչո՞ւ ես լալիս, մայրիկ: Նա պատասխանում էր՝ լաց չեմ լինում, սիրելիս, պարզապես ինչ-որ բան ընկավ աչքս»:
Երբ ես մանկապարտեզ գնացի, Իրաքի  Քիրքուք քաղաքում, ուսուցչուհիս՝ տիկին  Փերուզ Փափազյանն ինձ հարցրեց՝  արդյոք ես որևէ   բանաստեղծություն կամ երգ գիտեմ:  Ես ոգեւորված առաջ եկա ու դասարանի դիմաց կանգնելով սկսեցի երգել «Երազը»: Երբ երգում էի, նկատեցի, թե ինչպես է տիկին  Փափազյանը սրբում արցունքները:  Մանկական միամտությամբ հարցրի՝ արդյո՞ք ինչ-որ բան ընկավ ձեր աչքը: Նա մեղմորեն դարձավ իմ կողմն ու ամուր գրկեց ինձ: Սա ես երբեք չեմ մոռանա:  Անցան տարիներ: 1968 թվականն էր: Ես ու ամուսինս մեր երեխաների հետ միասին ժամանեցինք Միացյալ Նահանգներ  եւ բնակություն հաստատեցինք Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում: Մի օր, երբ  «Արարատ» ֆիլմը դիտելու  էինք գնացել,  ես լսեցի  իմ անցյալի ծանոթ մեղեդին: Հոգեպարար երաժշտությունը  հնչում էր նորից ու նորից՝ թափանցելով  մութ կինոթատրոնի պատերից ներս, հիշեցնելով ինձ սիրելի մորս  և ուսուցչուհուս՝ տիկին Փափազյանին: Ու ես ակամայից սկսեցի սրբել արցունքներս, այնպես, ինչպես նրանք էին դա անում:

Սիրելի մայր, թող երկրային հողը թեթեւ լինի վրադ եվ հոգիդ հանգիստ, քանզի ես՝ Շուշանիկ Մուրադեան-Դաքարեանս  կատարեցի պատգամդ…

…Նրանց առաջին սերնդից արդեն հատուկենտ մարդիկ են մնացել, այսօր երկրորդ սերունդն է ջարդի պատմության փոխանցողը, ովքեր նույնպես պատկառելի տարիք ունեն: ՈՒստի նրանցից յուրաքանչյուրի  փաստարկված պատմության  պատառիկը  պիտի արձանագրվի՝ ի հեճուկս Թուրքիա պետության ժխտողականության  և ի տես  ու ի գիտություն աշխարհի…

Հեղինակ՝ Անահիտ Եսայան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:07 24/04/2020  |  ԼՐԱՀՈՍԿասկած չունեմ, որ Թուրքիան ի վերջո կճանաչի Հայոց ցեղասպանության իրողությունը. Սայմոն Ադամս
12:00 24/04/2020  |  ԼՐԱՀՈՍՄենք հանձնառու ենք բոլոր պատեհ առիթներով բարձրաձայնել ոչ միայն մեր նախնիների նկատմամբ իրագործված ցեղասպանության, այլև Մեծ Եղեռնին հաջորդած այլ ցեղասպանությունների մասին. Արարատ Միրզոյան
11:53 24/04/2020  |  ԼՐԱՀՈՍԳարեգին Երկրորդ Կաթողիկոսի ուղերձը
11:45 24/04/2020  |  ԼՐԱՀՈՍ«Այնքան ժամանակ ենք Թուրքիայի դրոշն այրելու, մինչև այդ պետությունն առերեսվի իր պատմության հետ». Երիտասարդներն այրել են Թուրքիայի դրոշը
11:39 24/04/2020  |  ԼՐԱՀՈՍԵս կիսում իմ հայ եղբայրների ապրիլքսանչորսյան ցեղասպանության ցավը․ Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալ
11:15 24/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳՆ. Անցյալի ճանաչումը էական է ներկայի և ապագայի համար
10:13 24/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության ճանաչումը համարում ենք ոչ միայն մեր ազգային, այլև համամարդկային օրակարգի հարց. Նիկոլ Փաշինյան
09:47 24/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության 105-ամյակի առթիվ
09:36 24/04/2020  |  ԼՐԱՀՈՍԲոլորս պետք է դասեր քաղենք պատմությունից, այսօրվա իրականությունից. Բակո Սահակյան
18:56 23/04/2020  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեծ մայրս գտավ կորած աղջկան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]