Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Մեծ մայրս գտավ կորած աղջկան 04/23/2020   18:56  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Հայաստանում  ՀՅԴ վերահաստատման առաջին շրջանում հեռավոր Ավստրալիայից հայրենիք վերադարձած և  խարիսխ ձգած սփյուռքահայերից է Վարսենիկ Մկրտչյանը: 1993-ից ի վեր նա այստեղ հիմնական հացսե ունի՝ Նալբանդյան 110, այսինքն, առանց «Արի տուն»  կամ «Քայլ դեպի տուն»  ծրագրի նա էն գլխից եկած-վերադարձածներից է:

Ինչպես Ցեղասպանությունը վերապրածի ցանկացած ժառանգ, նրա ընտանիքն էլ ունի նույն՝ հայի ծանր և հալածական ճակատագրին արժանացածների հանգույն  ընդհանրական, բայց  և՝ յուրահատուկ եղելությունը: Այդ պատմությունը նրան հանգիստ չի տվել մանուկ հասակից՝ մշտապես սևազգեստ Մեծ մոր՝ Ալմաստ տատի  արցունքոտ աչքերը, տատիկից հարազատ մորը փոխանցված  տխուր պատմությունը այսօր էլ նա առանց հուզմունքի չի կարողանում պատմել:

Կհիշեմ՝ Մեծ մայրս միշտ սև էր հագնում: Ալմաստ էր անունը, աղջկական ազգանունը՝ Ատուրյան, իսկ ամուսնականը՝ Մակարյան: Նրա աչքը միշտ արցունքոտ էր: Մայրս իր կողքն էր նստում և  նրանք երկուսը մեկ եղած՝ լալիս էին: 1950-ական թվականներն էին, այդ շրջանում   մեր ընտանիքը դեռ Լիբանանում էր ապրում: Օրեր անց, երբ մի քիչ մեծացել էի,  հարցրեցի մորս, թե ինչու են  ինքն ու Մեծ մայրիկս այդքան հաճախ լալիս: Նա նայեց ինձ և ոչինչ չասաց: Մի օր ես լսեցի, թե ինչպես մեծ մայրս մայրիկիս, ով շատ կտրիճ կին էր,  ասում էր՝ էհ, Նուրիցա, ես կմեռնեմ, կգնամ ցավը մեջս, որ զավակս հոն ձգել և գնացել եմ: Այս բառերի իմաստն այնժամ չհասկացա,  ավելի ուշ պիտի  ընկալեի: Ասում էր՝ Նուրիցա, դու պիտի անպայման Բումբուշ գնաս և գտնես քույրերիդ: Այս բառի նշանակությունը չէի հասկանում, թեպետ այն մանկությունից է դաջվել հիշողությանս մեջ: Հետո միայն իմացա, որ Սիրիայի  գյուղաքաղաքներից մեկն է, վայր, ուր երկու տարեկան դստերը և 6 ամյա տեգրոջ աղջկան կոտորածի ժամանակ կորցրել  է:

Մեծ մայրս և հորեղբորս  կինը նրանց մեջ էին, ովքեր  1910-ին Ադանայի կոտորածի օրերին ճամփա են ելնում դեպի Հալեպի կողմը:  Դժվարին  ճանապարհը  երկու կանայք  կքայլեին կողք-կողքի՝ իրենց հետ ՝ երկու փոքրիկները՝ երկու տարեկան մորաքույրս  և վեցամյա հորեղբորս աղջիկը: Երկու կանայք դժվար ճանապարհից հետո փոշոտ, արյունոտ ոտքերով մի ծառի տակ հոգնությունից ու ցավից նվաղած- ընկնում մնում են: Մեծ մայրս ուշքի է գալիս այն պահին, երբ , չերքեզ մի կին քնած երեխաներին փախցնում-տանում է: Նա հետևից գոռում է, արյունոտ ոտքերը հազիվ շարժելով վազում, բայց չերքեզը արագորեն  սուրում-անհետանում է՝  տանելով իր հետ վտիտ ու հոգնած փոքրիկներին: Երեխաներին  կորցրած կանայք որքան էլ չցանկանային ճամփա ընկնել, մտածելով, թե կկարողանան գտնել զավակներին, ստիպված են լինում առանց նրանց շարունակել ճանապարհը: Աքսորը շարունակվում է…

  Բումբուշ, Բումբուշ…

Մեծ հայրս՝ Մարգարը ֆրանսիական զինվորական պաշտոնյա էր: Բումբուշից հեռու մի գյուղաքաղաքում էր ծառայում: Աղջկան կորցնելուց 15 տարի անց, երբ այդ շրջանի զինվորականը պիտի գնար Բումբուշ, տատիկիս պատմելով, մեծ հայրս իր գործընկեր այդ զինվորականին ասում է՝ Բումբուշում  մենք մեր երկու աղջիկներին ենք կորցրել: Եթե այնպես լինի, որ գտնես,  լուր տուր ես կգամ, նրանց անուններն են Մարիամ և Եսթեր…

Այս մարդը գնում է այնտեղ, իր գործն անում, ապա՝   մասնակցում չերքեզների հարսանիքին: Երբ հարսանիքի ժամանակ աղջիկ-տղա պարի են ելնում, պապիս ծանոթ  զինվորականը լսում է, թե ինչպես  հետևում կանգնածներից մեկը  նայելով պարողներին, ասում է՝ գյավուրները պարի ելան: Այս զինվորականը աղջիկներին  սկսում է ուշադիր նայել և նրանց շատ նմանեցնում է մայրիկիս: Անմիջապես հեռախոսով զանգում է , թե՝ Մարգար, կարծեմ ես քո աղջիկներին գտել եմ:

Մեծ մամաս և իր տեգրոջ կինը, մյուս աղջկա մայրը նույն օրը ճամփա են ընկնում դեպի Բումբուշ գյուղաքաղաք:

Բնականաբար, 2 տարեկանում մորը կորցրած Մարիամ  մորաքույրս իր հայ լինելը չէր էլ իմանում, մինչդեռ Եսթերը  6-7 տարեկան լինելով հիշողության մեջ պահել էր հայությունը: Զինվորականը միջնորդում է, որ ընտանիքները տեսնեն կորած աղջիկներին: Գնում են մերոնք  չերքեզների տուն, տեսնում  աղջիկներին: Մորաքույրս արդեն 17 տարեկան  էր: Բայց նա նայում է Մեծ մորս աչքերին և ասում՝ ես չերքեզ եմ, հայ չեմ:

 Մեծ հայրս նույնիսկ շատ ոսկի է խոստանում չերքեզ կնոջը, որ իր աղջկան հետ տան, բայց մորաքույրս չի գալիս, քանի որ չերքեզ կնոջն է համարում իր ծնողը: Միայն օրեր անց մեծ հորեղբոր աղջիկը պատմում է քրոջն այն, ինչ հիշում է մանկությունից, սովորեցնելով նրան,  թե Ֆարիդա,  մենք՝ ես ու դու հայ ենք,  մեզ այս կինն իր տունն է բերել, ես էլ չգիտեմ, թե  ովքեր են ծնողներս, բայց որ երկուսս էլ հայ ենք,  հաստատ գիտեմ: Նա իր իսկական անունն էլ  գիտեր՝ Եսթեր է,  բայց քրոջս անունը չգիտեր, չէր հիշում:

 Մորս որոնումները

1921-ին ծնվում է մայրս, քիչ անց՝ Բեյրութում մեծ հայրս մահանում է՝ մեծ մորս թողնելով իր վշտի հետ: Կորցրած աղջկան գտնելու պարտականությունը  տատիկը փոխանցում է իմ մորը՝ որպես  սրբազան պարտք: 1958-ին մայրս ՀՕՄ-ի արծվիկների միության պատասխանատուն լինելով աշխարհի օլիմպիական խաղերին մասնակցելու համար գնում է Հալեպ: Աշխարհի բոլոր կողմերից՝ արաբական երկրներից գալիս էին Հալեպ, ուր մեծ շքերթ պիտի լիներ: Այդ միջոցին՝ հայրս, մայրս և քեռիս քայլում են Հալեպի շուկայում, մայրս լսում է, թե ինչպես մի վարորդ Բումբուշ, Բումբուշ է կանչում: Մայրիկս հանկարծ  հորս ասում է ՝Ահարոն, ես հիմա Բումբուշ պիտի երթամ, նա թե՝ կնիկ, դուն խենթ ես?: Իհարկե, հայրս գիտեր նրա քրոջ պատմությունը, բայց դժվարանում էր,  կնոջը թույլ տալ  այդ  իսլամականների գյուղաքաղաքում որոնում սկսել: Ոչ, ասում է՝ մայրս, ինչ ուզում ես՝ ասա, պիտի գնամ: Մայրս, որ շատ կամային ու համարձակ էր,  կանչում է վարորդին և  մայրս, քեռիս ու  հորեղբորս տղան,  որը Հալեպում էր ապրում, նստում են մեքենա ու շարունակում են ճանապարհը դեպի Բումբուշ: Վարորդը հարցնում է, թե՝ ինչու եք Բումբուշ գնում, ինչ եք կորցրել այնտեղ, ուր ոչ մի  հայ չկա : Մայրիկս նրան  պատմում է իր ուղևորության պատճառը և քրոջ պատմությունը:

Վարորդը ճանապարհին իր բարեկամներին  է տեսնում, որոնց հարցին, թե ուր է գնում ասում է, թե  հորեղբորս աղջկա և տղայի հետ ման եմ գալիս նրանց զավակին: Վարորդի բարեկամը թե՝ երբ հասնեք Բումբուշ,  գնա Մարուանենց տունը հարցրեք…

Մայրիկիս Եսթեր  հորեղբոր աղջիկը արդեն Բումբուշում ամուսնացել էր չերքեզի հետ և 2 տղա,  մեկ աղջիկ է ուներ. նա  իր զավակներին սովորեցնում էր, թե  ինքը հայ է և  եթե նրանք  հայ կին տեսնեն,  մորաքույր պիտի ասեն: Իսկ Մարուանենց տունը, պարզվեց, հենց մամայիս մորաքրոջ տունն էր, Մարուանն էլ նրա որդիներից մեկն էր : Մարուանին ասում են, թե  մամայիդ ընտանիքից հյուր ունեք,  տղան էլ մորն է կանչում, ասելով, թե՝ ընտանիքիցդ հյուրեր են եկել, արի:  Նրա մայրը,  թե՝ ես ինչ ընտանիք ունեմ, որ մարդ գա: Վերջինս մորաքրոջս է ուղարկում, թե՝  Ֆերիդե, գնա նայիր, ով է?: Քիչ անց՝ 4-5 կին միասին քայլելով գալիս են դեպի մայրս: Մայրս այս կանանց տեսնելով՝ վազում է և փաթաթվում իր հորեղբոր աղջկան: Լաց լինելով տուն են մտնում: Եսթեր- Ֆերիդան /երկու աղջիկներին չերքեզ կինը նույն անունն է տվեվ/  մորս հարցնում է՝ով ես դու?,  քույրս ես, հորեղբորս աղջիկն? ես: Մամաս, թե՝ ես Մարգար հորեղբորդ աղջիկն եմ: Քեզնից հետո եմ ծնվել, դրա համար էլ  չես հիշում: Մամաս նրան ասում է՝ կուզեմ ինձ տանես հարազատ քրոջս՝ Մարիամի  մոտ: Մամայիս հորեղբոր աղջիկը, քեռիս և հորեղբորս տղան մեքենա են նստում, որ  կգնան:  Եսթերը լալով սկսում է  հարցնել իր հարազատներից՝ մայր, հայր, քույր, եղբայր… Մամաս հայտնում է, թե՝  երեք եղբայրներդ, քույրդ  ողջ են, բայց ծնողներդ մահացել են: Երբ հասնում ենք մորաքրոջս տուն,  Եսթերն է ասում Ֆերիդե, դուռը բաց, քույրդ է եկել: Գալիս է, բացում է, վեր կանչում:  Խեղճ  մամաս մի վայրկյան կանգ է առնում, նրա հետ էլ՝ ընդառաջ եկած՝ Մարիամի աղջիկը … իսկ Ադելը, մորաքրոջս տղան, ասես  եղբորս հետ մեկ խնձոր լիներ կիսած: Նստում են, սկսում խոսել : Մայրս պատմում է ողջ եղելությունը, տատիկիս տառապանքի մասին, ասում է, որ մայրդ ողջ է, քսան ականներին եկել են քեզ փնտրելու, և այլն, բայց մորաքույրս չի համոզվում: Մարիամը թե՝ չէ, իմ ծնողքը չերքեզ են:

 Մայրս չի նահանջում, ասում է՝ քույրս, եկել եմ քեզ տանեմ՝ մայրիկիդ, ընտանիքիդ անդամներին  տեսնես,  իսկ  հայությունից անտեղյակ մորաքույրս, թե՝ չէ ու չէ…ԲԱնը հասնում է նրան, որ մայրս ասում է՝ քրոջս աջ թևի տակ մեծ խալ կա, բաց արա և եթե այդ խալը չլինի, ուրեմն, դու  քույրս չես…Թևը բացում է, խալը ցույց տալիս, բայց դարձյալ չի հավատում… Այդ միջոցին  մորաքրոջս աղջիկը իջնում է՝ ծաղիկ հավաքում և բերում մորս նվիրում, ասելով, սա  իմ կողմից մեծ մամայիս տար:

Մայրս մտածում է, թե ինչու է Մարիամը ժխտում անժխտելին և հասկանում, որ քույրն ուղղակի նեղացած էր, չէր կարողանում ներել, որ իրեն թողել-հեռացել են… Նա այլևս չիմանալով ինչ ասի կամ անի՝ հուսահատ դուրս է գալիս: Երբ գնում է, որ  մեքենա նստի, մորաքույրս ասում է՝ «Նուրիցա, այս անգամ էլ տասնյոթ տարեկան ատենիս պես չլինի, որ եկաք ու գնացիք: Երթալով նորեն՝ ինձ մի մոռնաք»:  Այսինքն, նա արդեն ընդունել էր, որ մայրս իր  քույրն է ու պարզապես  հրաժեշտ են տալիս մեկմեկու…

Արյունով՝ հայ, կրոնով՝ իսլամ

Այս երկվությունը ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ հայերի է հատուկ: Նրանց մի մասը հայտնի են, մյուս մասը թաքուն: Եվ մինչ ի մահ այդ թաքունը պահում ու տանում են այն աշխարհ…

Մամաս վերադարձավ Բումբուշից, մեծ մամայիս տվեց թոռնիկի ուղարկած  ծաղիկները, ասելով՝  աղջիկդ գտա, թոռնիկիդ էլ գտա, այս ծաղիկն էլ նա է նվիրել քեզ… Այդ օրից մեծ մամաս ուրիշ կյանքի մեջ մտավ: Մայրիկս վերադարձին արդեն որոշել էր, որ 10 ճր անց  նորից պիտի գնա քրոջ մոտ: Երբ հայտնեց, մեծ մամաս հանեց իր խաչը և ասաց՝ սա տար քրոջդ վիզն անցուր: Մայրս այն նույն վարորդի հետ նորից Բումբուշ գնաց և հասնելով քրոջ տուն,  ներքևից կանչեց՝ Մարիամ, Մարիամ, ես եկա՝ դուռը բաց: Վերևից, պատուհանից մորաքույրս ասաց՝ հիմա իմացա, որ իսկապես քույրս ես, բարի եկար: Ներս առավ մամայիս և մեկ ամիս մայրս այնտեղ մնաց: Երբ  նա եկավ Բեյրութ, ապրիլ ամիսն էր, իսկ Մարիամ մորաքույրս և Եսթերը  այդ նույն տարվա օգոստոսյան մի օր՝  կեսգիշերին մեր տան դուռը զարկեցին:  Հայրս ելավ դուռը բացեց,  պարզվեց,  երկու հորեղբոր աղջիկ՝ խելք-խելքի տված՝ որոշել են գալ իրենց ընտանիքներին ծանոթանալ:

Մարիամ և Եսթեր՝ երկուսն էլ սևերի մեջ, գլխաշորը գլխներին կանգնած էին… բոլորս արթնացանք, իսկ առավոտյան մայրս  ելավ քրոջ և հորեղբոր աղջկա հետ քաղաք իջավ, ապա՝ նրանց մեծ մամայիս, քեռուս  քով տարավ իրենց: Եսթերը շուտ գնաց, իսկ Մարիամ մորաքույրս 1 տարի մեզ մոտ մնաց: Այդ օրերին, մամաս զգաց, որ մորաքույրս հիվանդ է, բժշկի տարանք, վերջինս լավ լուր չտվեց:  Գրեցին, թե՝ գտնված հայ է և հիվանդանոց տարան, պարզվեց, նա  թոքախտով հիվանդ է: Մարիամին բուժեցին բժիշկները, բայց երբ նա Բումբուշ գնաց, ցավը դռանը չոքեց՝  իր աղջիկը մահացավ նույն հիվանդությունից:  Ինչ իմանայինք, որ նա էլ տառապում էր նույն հիվանդությամբ:

Մորաքույրս գրեթե ամեն տարի գալիս էր մեզ մոտ՝ ամառային ամիսները մեզ հետ էր անցկացնում: Համովիկ կին էր և հրաշալի ասեղնագործում էր: Իր ձեռագործներն այսօր էլ որպես անգին հիշատակներ պահում եմ: Հիշում եմ՝ երբ   գալիս էր  Բեյրութ, քեռուս տուն էր գնում, ասում էր՝ սա է իմ հայրական տունը: Երբ գնում էինք իրեն դիմավորելու, նա սև հագած էր լինում և գլխաշորով, իսկ երբ մեզ տեսնում էր, գլխի ծածկոցը, վրայի սև հագուստը հանում էր, և մեզ նման բաց հագուստով էր մնում : Երբ նորից իր տունը պիտի գնար, իսլամական շալն էր կապում ու գնում :  Երբ մայրս ասում էր՝ Մարիամ, էլ մի կապիր,  նա թե՝ քույրս չեմ կարող, ամուսին, զավակներ ունիմ, հայ եմ հոգով-արյունով, բայց կրոնով իսլամ եմ: Նա ուրիշ ճար չուներ, զավակները թողնել չէր կարող: Մեր տան մեջ անկյուն ուներ, նստում, իր աղոթքն էր անում, մենք            իրեն չէինք կարող ասել, մի արա, 2 տարեկանից վարժվել էր:  Մենք մերը, ինքն՝ իրենը կաներ: «Դուք ալ աստծո կաղոթեք,  ես էլ , դուք կանգնած կաղոթեք,  ես ՝ նստած: Աստված այս ճակատագիրն է տվել ինձ…

1969 թվականին մենք Ավստրալիա գնացինք, իսկ 1973-ին  քեռիս   ընտանյոք հանդերձ՝Ավստրալիա եկավ :  Խեղճ մամաս շատ աշխատեց, որ Մարիամ մորաքույրը ևս գա, բայց քանի որ մեր անուն -ազգանուններն այլ էին, կառավարությունը չընդունեց: 1980 թվականին ես  և մայրիկս գնացինք Հալեպ, մայրս տեսավ քրոջը… 88-ին մամաս մահացավ :

Հեղինակ ՝ Անահիտ Եսայան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:30 22/04/2020  |  ՀարցազրույցԹուրքիան առաջինն է պաշտոնապես ընդունել Հայոց Եղեռնը. Գեւորգ Դանիելյան
11:06 24/02/2020  |  ՄեկնաբանությունՄիրոսլավ Լայչակն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
21:41 13/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի առնչությամբ
15:18 13/02/2020  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
14:48 13/02/2020  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍիրիայի խորհրդարանը քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
00:46 18/12/2019  |  Միջազգային լրահոսԹրամփի վարչակազմը մերժել է ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը
22:03 13/12/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանն ուղերձ է հղել բանաձևի հեղինակներին և Սենատի անդամներին
21:40 13/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ
17:48 13/12/2019  |  Միջազգային լրահոսԹուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ
22:10 12/12/2019  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱՄՆ Սենատը հաստատեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]