Թեմաներ
Չորեքշաբթի 07 / 08 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/08/2020   19:12 Արցախ մուտք գործելու պայմաններն ավելի կխստացվեն. ԱՀ պարետի նոր որոշում 07/08/2020   19:03 ՔՏՀԱ տեսչական մարմինն Արագածոտնի մարզի ակունք համայնքի ապօրինի հանքավայրի գործով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն 07/08/2020   18:58 Դատարանը Տիգրան Եգորյանի վարքագիծը դիտարկել է որպես պաշտպանական իրավունքի չարաշահում 07/08/2020   18:46 Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդումը» ծրագրի ձեռքբերումների և հետագա քայլերի վերաբերյալ հեռավար հանդիպմանը 07/08/2020   18:41 Կոտայքում հայրը տարիներ բռնաբարել է հարազատ դստերը. Աղջիկը հղիացել է հարազատ հորից 07/08/2020   18:38 Նանա Գնդոյանը ստանձնել է «Հայփոստ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի պարտականությունները 07/08/2020   18:23 Բովանդակային առումով որևէ փոփոխություն չի լինելու. Լիլիթ Մակունցը՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ 07/08/2020   18:20 «Իմ քայլը» խմբակցությունում այս պահի դրությամբ նոր վարակակիր չկա. Մակունց 07/08/2020   18:15 Էդգար Սողոմոնյանին խցում ճնշել են՝ իրենց համար ցանկալի բովանդակությամբ ցուցմունք ստանալու համար.«Սասնա Ծռեր-1» գործով ամբաստանյալ 07/08/2020   18:10 Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել. Tert.am 07/08/2020   18:06 Հայաստանում նույնպես մինչև այս համավարակը կորոնավիրուսով որևէ մեկը չի զբաղվել. Լիլիթ Մակունց 07/08/2020   18:03 Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 2938 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 77486 է 07/08/2020   17:59 Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ 07/08/2020   17:56 Քաղաքի ծայրամասային հատվածներում, հատկապես բակերում նորից դիմակ չկրելու խնդիր է առաջանում. Մակունց 07/08/2020   17:45 Իրանը չի փոխհատուցի Boeing 737-ի խոցումից զոհված ուղևորների ընտանիքներին 07/08/2020   17:42 60 կմ/ժամ առավելագույն արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե ժամանակի ընթացքում սպասված արդյունքը չտա 07/08/2020   17:38 Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային 07/08/2020   17:32 ԲԴԽ նախագահ. Այսօր արդեն ունենք արհեստավարժ համակարգ 07/08/2020   17:26 Արման Բաբաջանյանն ամենաքիչ քվե ստացած պատգամավորն է, որը ԼՀԿ-ի մանդատն օգտագործում է այլ կուսակցություն ստեղծելու համար 07/08/2020   17:18 Պետք է անպայման տեղեկացնեն ազատությունից զրկելու պատճառը, ռեժիմը. Մելիքյան 07/08/2020   16:58 Երբ ոստիկանապետը ցույց տա, որ ինքը տանը դիմակը բերանին դրած հաց է ուտում, պատրաստ կլինեմ այդ տուգանքը տասնապատիկ մուծել. Նարեկ Սամսոնյան 07/08/2020   16:53 ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին հետամուտ լինել պարետի որոշումների պատշաճ կատարմանն ու ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին 07/08/2020   16:48 Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիան անհանգստացած է ու հանդիպում է ակնկալում պարետի հետ 07/08/2020   16:41 «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը չի վերականգնվի 07/08/2020   16:37 Մեկ-մեկ ընկնում են թավիշը դիմակ դարձրածների դիմակները 07/08/2020   16:27 Նարեկ Սամսոնյանին բերման է ենթարկվել դիմակն իջեցրած ծխելու համար 07/08/2020   16:20 Քրեական գործով մեղադրյալի կողմից ՀՀ տարածքն ապօրինի հատելը հնարավոր դարձնելու դրվագով գործն ուղարկվել է դատարան 07/08/2020   16:14 Այստեղ որոշակի հնարավոր միտումներ ու սադրանքներ եմ տեսնում. ԱԺ պատգամավոր 07/08/2020   16:07 Սահմանադրական բարեփոխում թե՝ ճգնաժամ 07/08/2020   16:00 ԿԸՀ-ն քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը վերադարձնելու հարցը 07/08/2020   15:50 Զգուշացում. սպասվում է քամու ուժգնացում 07/08/2020   15:45 Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ 07/08/2020   15:42 ՄԻԵԴ-ի՝ ՀՀ կառավարությանը տրված ժամանակը սպառվել է. Որոշումն առաջիկայում 07/08/2020   15:39 Վրաստանը բացում է սահմանները 5 երկրի համար 07/08/2020   15:36 «10 հազար դրամը իմ կարծիքով մեծ գումար է հայաստանցիների համար». Սիսակ Գաբրիելյան 07/08/2020   15:27 ՀՀ ԵՄ համաձայնագիրը վավերացրեց նաև Հունաստանը 07/08/2020   15:23 Ղազինյանը ՀՔԾ մերժումը բողոքարկել է ՀՀ Գլխավոր դատախազություն 07/08/2020   15:11 ՍԴ նախկին անդամների իրավունքն է դիմել ՄԻԵԴ․ Արարատ Միրզոյան 07/08/2020   15:05 Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը 07/08/2020   14:59 «Բերման եմ ենթարկվել կենտրոնի ոստիկանություն ». Նարեկ Սամսոնյան 07/08/2020   14:57 Մասնակի վերահսկողության ճանապարհը մարմնավաճառության ոլորտում անընդունելի է. Արմեն Պետրոսյան 07/08/2020   14:50 Տորֆավան գյուղի բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով 07/08/2020   14:46 «Մոտ օրերս «Կյանքի խոսք» կոչվող աղանդը դիմելու է ՀՀ Կառավարությանը` պահանջելով, որ իրենց շաբաթվա մեջ օրեր հատկացվեն, որպեսզի եկեղեցիներում ծեսեր անեն». Հրանտ Մելիք - Շահնազարյան 07/08/2020   14:40 Ոստիկանությունը պարզաբանումներ է ներկայացրել քաղաքացիներին քաշքշելու միջադեպի մասին 07/08/2020   14:33 Ոստիկանության ծառայողների կողմից կոռուպցիոն չարաշահումներով ապօրինի ծառահատման դեպքը թաքցնելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան 07/08/2020   14:27 Դիմակ չկրելու համար տուգանքի չափերը բարձրացնելու օրինագիծը կարող է նորից դրվել շրջանառության մեջ 07/08/2020   14:21 Տարվա սկզբից երեք մահ ենք գրանցել, որովհետև չենք հասցրել այս կատեգորիայի անձանց պատժից ազատել. փոխնախարար 07/08/2020   14:19 Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելը հանցագործություն է 07/08/2020   14:01 Կոչ. «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծը հանել շրջանառությունից 07/08/2020   13:57 Կարեն Սեդրակյանն ընտրվեց ՏՄՊՊՀ անդամ
07/06/2020   19:46 «Հայաստանում ընդամենը 6 պետական թատրոն կարող է մնալ, մնացյալը կփակվե՞ն». Հռիփսիմե Առաքելյանը թատրոնների փակման վտանգի մասին 07/07/2020   19:26 Ժողովրդի 80 տոկոսը Փաշինյանի իշխանության ժամանակ լրջագույն ռիսկ է համարում կոռուպցիան. Էդուարդ Շարմազանովը հետազոտության տվյալներ է հրապարակել 07/08/2020   12:12 Հեղուկ գազի գինը երկու ամսվա ընթացքում երկու անգամ ընկավ, հետո 50 տոկոսով բարձրացավ. Մեծ տատանում էր. Գևորգ Պապոյան 07/06/2020   19:36 Շատ վտանգավոր միտում է. այն կարող է բերել ապազգային քաղաքացու դաստիարակմանը. Փորձագետ 07/07/2020   23:09 Երեւանում մարմնավաճառը խեղդամահ է արվել իր իսկ վարձակալած բնակարանում 07/06/2020   22:24 Ժողովո՛ւրդ ջան, աչքներս լո՛ւյս. Արման Աբովյան 07/06/2020   21:47 Հայտնի է կորոնավիրուսից մահվան գլխավոր պատճառը. MeduicalXpress 07/08/2020   10:57 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 535-ով 07/08/2020   12:23 Պետրոս Ղազարյանի կինը՝ ԿԳՄՍ նախարա՞ր 07/07/2020   17:09 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին 07/07/2020   10:03 Առաջիկայում մարզպետների փոփոխություն է սպասվում. 3 անուն կա. Հետեւում են Սերժ Սարգսյանի օրինակին. «Հրապարակ» 07/06/2020   23:08 Դիմակ չկրելու համար տուգանք եք թանկացնու՞մ. Իսկապե՞ս. Անի Սամսոնյան 07/07/2020   20:00 Ալիեւը փորձում է պնդել, թե Մյունխենի կոնֆերանսում վարչապետ Փաշինյանը որպես հայ է ներկայացրել մի թագավորի, որը հայ ժողովրդի հետ որևէ ընդհանուր բան չի ունեցել. Մանե Գևորգյան 07/08/2020   15:39 Վրաստանը բացում է սահմանները 5 երկրի համար 07/07/2020   18:33 ԱԺ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կալանավորվել է ընտրակաշառքի գործով 07/06/2020   23:49 Արտակարգ դրությունը խիստ ժամանակավոր հատուկ կառավարման ռեժիմ է, այն չի կարող անհարկի տևական լինել. Գեւորգ Դանիելյան 07/06/2020   20:26 Հայկ և Ալեքսանդր Եսայանները խախտել են Ucom ընկերության հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորությունները. Ucom-ի հայտարարությունը 07/08/2020   18:41 Կոտայքում հայրը տարիներ բռնաբարել է հարազատ դստերը. Աղջիկը հղիացել է հարազատ հորից 07/08/2020   09:52 Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում. ինչու դիմակների կրման մասին աղմկահարույց նախագիծը հանվեց . «Ժողովուրդ» 07/07/2020   09:59 Շուշանիկ Ներսիսյանը հետ է բերել Դավիթ Անանյանի ազատած կադրին. «Հրապարակ»

Մեծ մայրս գտավ կորած աղջկան 04/23/2020   18:56  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Հայաստանում  ՀՅԴ վերահաստատման առաջին շրջանում հեռավոր Ավստրալիայից հայրենիք վերադարձած և  խարիսխ ձգած սփյուռքահայերից է Վարսենիկ Մկրտչյանը: 1993-ից ի վեր նա այստեղ հիմնական հացսե ունի՝ Նալբանդյան 110, այսինքն, առանց «Արի տուն»  կամ «Քայլ դեպի տուն»  ծրագրի նա էն գլխից եկած-վերադարձածներից է:

Ինչպես Ցեղասպանությունը վերապրածի ցանկացած ժառանգ, նրա ընտանիքն էլ ունի նույն՝ հայի ծանր և հալածական ճակատագրին արժանացածների հանգույն  ընդհանրական, բայց  և՝ յուրահատուկ եղելությունը: Այդ պատմությունը նրան հանգիստ չի տվել մանուկ հասակից՝ մշտապես սևազգեստ Մեծ մոր՝ Ալմաստ տատի  արցունքոտ աչքերը, տատիկից հարազատ մորը փոխանցված  տխուր պատմությունը այսօր էլ նա առանց հուզմունքի չի կարողանում պատմել:

Կհիշեմ՝ Մեծ մայրս միշտ սև էր հագնում: Ալմաստ էր անունը, աղջկական ազգանունը՝ Ատուրյան, իսկ ամուսնականը՝ Մակարյան: Նրա աչքը միշտ արցունքոտ էր: Մայրս իր կողքն էր նստում և  նրանք երկուսը մեկ եղած՝ լալիս էին: 1950-ական թվականներն էին, այդ շրջանում   մեր ընտանիքը դեռ Լիբանանում էր ապրում: Օրեր անց, երբ մի քիչ մեծացել էի,  հարցրեցի մորս, թե ինչու են  ինքն ու Մեծ մայրիկս այդքան հաճախ լալիս: Նա նայեց ինձ և ոչինչ չասաց: Մի օր ես լսեցի, թե ինչպես մեծ մայրս մայրիկիս, ով շատ կտրիճ կին էր,  ասում էր՝ էհ, Նուրիցա, ես կմեռնեմ, կգնամ ցավը մեջս, որ զավակս հոն ձգել և գնացել եմ: Այս բառերի իմաստն այնժամ չհասկացա,  ավելի ուշ պիտի  ընկալեի: Ասում էր՝ Նուրիցա, դու պիտի անպայման Բումբուշ գնաս և գտնես քույրերիդ: Այս բառի նշանակությունը չէի հասկանում, թեպետ այն մանկությունից է դաջվել հիշողությանս մեջ: Հետո միայն իմացա, որ Սիրիայի  գյուղաքաղաքներից մեկն է, վայր, ուր երկու տարեկան դստերը և 6 ամյա տեգրոջ աղջկան կոտորածի ժամանակ կորցրել  է:

Մեծ մայրս և հորեղբորս  կինը նրանց մեջ էին, ովքեր  1910-ին Ադանայի կոտորածի օրերին ճամփա են ելնում դեպի Հալեպի կողմը:  Դժվարին  ճանապարհը  երկու կանայք  կքայլեին կողք-կողքի՝ իրենց հետ ՝ երկու փոքրիկները՝ երկու տարեկան մորաքույրս  և վեցամյա հորեղբորս աղջիկը: Երկու կանայք դժվար ճանապարհից հետո փոշոտ, արյունոտ ոտքերով մի ծառի տակ հոգնությունից ու ցավից նվաղած- ընկնում մնում են: Մեծ մայրս ուշքի է գալիս այն պահին, երբ , չերքեզ մի կին քնած երեխաներին փախցնում-տանում է: Նա հետևից գոռում է, արյունոտ ոտքերը հազիվ շարժելով վազում, բայց չերքեզը արագորեն  սուրում-անհետանում է՝  տանելով իր հետ վտիտ ու հոգնած փոքրիկներին: Երեխաներին  կորցրած կանայք որքան էլ չցանկանային ճամփա ընկնել, մտածելով, թե կկարողանան գտնել զավակներին, ստիպված են լինում առանց նրանց շարունակել ճանապարհը: Աքսորը շարունակվում է…

  Բումբուշ, Բումբուշ…

Մեծ հայրս՝ Մարգարը ֆրանսիական զինվորական պաշտոնյա էր: Բումբուշից հեռու մի գյուղաքաղաքում էր ծառայում: Աղջկան կորցնելուց 15 տարի անց, երբ այդ շրջանի զինվորականը պիտի գնար Բումբուշ, տատիկիս պատմելով, մեծ հայրս իր գործընկեր այդ զինվորականին ասում է՝ Բումբուշում  մենք մեր երկու աղջիկներին ենք կորցրել: Եթե այնպես լինի, որ գտնես,  լուր տուր ես կգամ, նրանց անուններն են Մարիամ և Եսթեր…

Այս մարդը գնում է այնտեղ, իր գործն անում, ապա՝   մասնակցում չերքեզների հարսանիքին: Երբ հարսանիքի ժամանակ աղջիկ-տղա պարի են ելնում, պապիս ծանոթ  զինվորականը լսում է, թե ինչպես  հետևում կանգնածներից մեկը  նայելով պարողներին, ասում է՝ գյավուրները պարի ելան: Այս զինվորականը աղջիկներին  սկսում է ուշադիր նայել և նրանց շատ նմանեցնում է մայրիկիս: Անմիջապես հեռախոսով զանգում է , թե՝ Մարգար, կարծեմ ես քո աղջիկներին գտել եմ:

Մեծ մամաս և իր տեգրոջ կինը, մյուս աղջկա մայրը նույն օրը ճամփա են ընկնում դեպի Բումբուշ գյուղաքաղաք:

Բնականաբար, 2 տարեկանում մորը կորցրած Մարիամ  մորաքույրս իր հայ լինելը չէր էլ իմանում, մինչդեռ Եսթերը  6-7 տարեկան լինելով հիշողության մեջ պահել էր հայությունը: Զինվորականը միջնորդում է, որ ընտանիքները տեսնեն կորած աղջիկներին: Գնում են մերոնք  չերքեզների տուն, տեսնում  աղջիկներին: Մորաքույրս արդեն 17 տարեկան  էր: Բայց նա նայում է Մեծ մորս աչքերին և ասում՝ ես չերքեզ եմ, հայ չեմ:

 Մեծ հայրս նույնիսկ շատ ոսկի է խոստանում չերքեզ կնոջը, որ իր աղջկան հետ տան, բայց մորաքույրս չի գալիս, քանի որ չերքեզ կնոջն է համարում իր ծնողը: Միայն օրեր անց մեծ հորեղբոր աղջիկը պատմում է քրոջն այն, ինչ հիշում է մանկությունից, սովորեցնելով նրան,  թե Ֆարիդա,  մենք՝ ես ու դու հայ ենք,  մեզ այս կինն իր տունն է բերել, ես էլ չգիտեմ, թե  ովքեր են ծնողներս, բայց որ երկուսս էլ հայ ենք,  հաստատ գիտեմ: Նա իր իսկական անունն էլ  գիտեր՝ Եսթեր է,  բայց քրոջս անունը չգիտեր, չէր հիշում:

 Մորս որոնումները

1921-ին ծնվում է մայրս, քիչ անց՝ Բեյրութում մեծ հայրս մահանում է՝ մեծ մորս թողնելով իր վշտի հետ: Կորցրած աղջկան գտնելու պարտականությունը  տատիկը փոխանցում է իմ մորը՝ որպես  սրբազան պարտք: 1958-ին մայրս ՀՕՄ-ի արծվիկների միության պատասխանատուն լինելով աշխարհի օլիմպիական խաղերին մասնակցելու համար գնում է Հալեպ: Աշխարհի բոլոր կողմերից՝ արաբական երկրներից գալիս էին Հալեպ, ուր մեծ շքերթ պիտի լիներ: Այդ միջոցին՝ հայրս, մայրս և քեռիս քայլում են Հալեպի շուկայում, մայրս լսում է, թե ինչպես մի վարորդ Բումբուշ, Բումբուշ է կանչում: Մայրիկս հանկարծ  հորս ասում է ՝Ահարոն, ես հիմա Բումբուշ պիտի երթամ, նա թե՝ կնիկ, դուն խենթ ես?: Իհարկե, հայրս գիտեր նրա քրոջ պատմությունը, բայց դժվարանում էր,  կնոջը թույլ տալ  այդ  իսլամականների գյուղաքաղաքում որոնում սկսել: Ոչ, ասում է՝ մայրս, ինչ ուզում ես՝ ասա, պիտի գնամ: Մայրս, որ շատ կամային ու համարձակ էր,  կանչում է վարորդին և  մայրս, քեռիս ու  հորեղբորս տղան,  որը Հալեպում էր ապրում, նստում են մեքենա ու շարունակում են ճանապարհը դեպի Բումբուշ: Վարորդը հարցնում է, թե՝ ինչու եք Բումբուշ գնում, ինչ եք կորցրել այնտեղ, ուր ոչ մի  հայ չկա : Մայրիկս նրան  պատմում է իր ուղևորության պատճառը և քրոջ պատմությունը:

Վարորդը ճանապարհին իր բարեկամներին  է տեսնում, որոնց հարցին, թե ուր է գնում ասում է, թե  հորեղբորս աղջկա և տղայի հետ ման եմ գալիս նրանց զավակին: Վարորդի բարեկամը թե՝ երբ հասնեք Բումբուշ,  գնա Մարուանենց տունը հարցրեք…

Մայրիկիս Եսթեր  հորեղբոր աղջիկը արդեն Բումբուշում ամուսնացել էր չերքեզի հետ և 2 տղա,  մեկ աղջիկ է ուներ. նա  իր զավակներին սովորեցնում էր, թե  ինքը հայ է և  եթե նրանք  հայ կին տեսնեն,  մորաքույր պիտի ասեն: Իսկ Մարուանենց տունը, պարզվեց, հենց մամայիս մորաքրոջ տունն էր, Մարուանն էլ նրա որդիներից մեկն էր : Մարուանին ասում են, թե  մամայիդ ընտանիքից հյուր ունեք,  տղան էլ մորն է կանչում, ասելով, թե՝ ընտանիքիցդ հյուրեր են եկել, արի:  Նրա մայրը,  թե՝ ես ինչ ընտանիք ունեմ, որ մարդ գա: Վերջինս մորաքրոջս է ուղարկում, թե՝  Ֆերիդե, գնա նայիր, ով է?: Քիչ անց՝ 4-5 կին միասին քայլելով գալիս են դեպի մայրս: Մայրս այս կանանց տեսնելով՝ վազում է և փաթաթվում իր հորեղբոր աղջկան: Լաց լինելով տուն են մտնում: Եսթեր- Ֆերիդան /երկու աղջիկներին չերքեզ կինը նույն անունն է տվեվ/  մորս հարցնում է՝ով ես դու?,  քույրս ես, հորեղբորս աղջիկն? ես: Մամաս, թե՝ ես Մարգար հորեղբորդ աղջիկն եմ: Քեզնից հետո եմ ծնվել, դրա համար էլ  չես հիշում: Մամաս նրան ասում է՝ կուզեմ ինձ տանես հարազատ քրոջս՝ Մարիամի  մոտ: Մամայիս հորեղբոր աղջիկը, քեռիս և հորեղբորս տղան մեքենա են նստում, որ  կգնան:  Եսթերը լալով սկսում է  հարցնել իր հարազատներից՝ մայր, հայր, քույր, եղբայր… Մամաս հայտնում է, թե՝  երեք եղբայրներդ, քույրդ  ողջ են, բայց ծնողներդ մահացել են: Երբ հասնում ենք մորաքրոջս տուն,  Եսթերն է ասում Ֆերիդե, դուռը բաց, քույրդ է եկել: Գալիս է, բացում է, վեր կանչում:  Խեղճ  մամաս մի վայրկյան կանգ է առնում, նրա հետ էլ՝ ընդառաջ եկած՝ Մարիամի աղջիկը … իսկ Ադելը, մորաքրոջս տղան, ասես  եղբորս հետ մեկ խնձոր լիներ կիսած: Նստում են, սկսում խոսել : Մայրս պատմում է ողջ եղելությունը, տատիկիս տառապանքի մասին, ասում է, որ մայրդ ողջ է, քսան ականներին եկել են քեզ փնտրելու, և այլն, բայց մորաքույրս չի համոզվում: Մարիամը թե՝ չէ, իմ ծնողքը չերքեզ են:

 Մայրս չի նահանջում, ասում է՝ քույրս, եկել եմ քեզ տանեմ՝ մայրիկիդ, ընտանիքիդ անդամներին  տեսնես,  իսկ  հայությունից անտեղյակ մորաքույրս, թե՝ չէ ու չէ…ԲԱնը հասնում է նրան, որ մայրս ասում է՝ քրոջս աջ թևի տակ մեծ խալ կա, բաց արա և եթե այդ խալը չլինի, ուրեմն, դու  քույրս չես…Թևը բացում է, խալը ցույց տալիս, բայց դարձյալ չի հավատում… Այդ միջոցին  մորաքրոջս աղջիկը իջնում է՝ ծաղիկ հավաքում և բերում մորս նվիրում, ասելով, սա  իմ կողմից մեծ մամայիս տար:

Մայրս մտածում է, թե ինչու է Մարիամը ժխտում անժխտելին և հասկանում, որ քույրն ուղղակի նեղացած էր, չէր կարողանում ներել, որ իրեն թողել-հեռացել են… Նա այլևս չիմանալով ինչ ասի կամ անի՝ հուսահատ դուրս է գալիս: Երբ գնում է, որ  մեքենա նստի, մորաքույրս ասում է՝ «Նուրիցա, այս անգամ էլ տասնյոթ տարեկան ատենիս պես չլինի, որ եկաք ու գնացիք: Երթալով նորեն՝ ինձ մի մոռնաք»:  Այսինքն, նա արդեն ընդունել էր, որ մայրս իր  քույրն է ու պարզապես  հրաժեշտ են տալիս մեկմեկու…

Արյունով՝ հայ, կրոնով՝ իսլամ

Այս երկվությունը ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ հայերի է հատուկ: Նրանց մի մասը հայտնի են, մյուս մասը թաքուն: Եվ մինչ ի մահ այդ թաքունը պահում ու տանում են այն աշխարհ…

Մամաս վերադարձավ Բումբուշից, մեծ մամայիս տվեց թոռնիկի ուղարկած  ծաղիկները, ասելով՝  աղջիկդ գտա, թոռնիկիդ էլ գտա, այս ծաղիկն էլ նա է նվիրել քեզ… Այդ օրից մեծ մամաս ուրիշ կյանքի մեջ մտավ: Մայրիկս վերադարձին արդեն որոշել էր, որ 10 ճր անց  նորից պիտի գնա քրոջ մոտ: Երբ հայտնեց, մեծ մամաս հանեց իր խաչը և ասաց՝ սա տար քրոջդ վիզն անցուր: Մայրս այն նույն վարորդի հետ նորից Բումբուշ գնաց և հասնելով քրոջ տուն,  ներքևից կանչեց՝ Մարիամ, Մարիամ, ես եկա՝ դուռը բաց: Վերևից, պատուհանից մորաքույրս ասաց՝ հիմա իմացա, որ իսկապես քույրս ես, բարի եկար: Ներս առավ մամայիս և մեկ ամիս մայրս այնտեղ մնաց: Երբ  նա եկավ Բեյրութ, ապրիլ ամիսն էր, իսկ Մարիամ մորաքույրս և Եսթերը  այդ նույն տարվա օգոստոսյան մի օր՝  կեսգիշերին մեր տան դուռը զարկեցին:  Հայրս ելավ դուռը բացեց,  պարզվեց,  երկու հորեղբոր աղջիկ՝ խելք-խելքի տված՝ որոշել են գալ իրենց ընտանիքներին ծանոթանալ:

Մարիամ և Եսթեր՝ երկուսն էլ սևերի մեջ, գլխաշորը գլխներին կանգնած էին… բոլորս արթնացանք, իսկ առավոտյան մայրս  ելավ քրոջ և հորեղբոր աղջկա հետ քաղաք իջավ, ապա՝ նրանց մեծ մամայիս, քեռուս  քով տարավ իրենց: Եսթերը շուտ գնաց, իսկ Մարիամ մորաքույրս 1 տարի մեզ մոտ մնաց: Այդ օրերին, մամաս զգաց, որ մորաքույրս հիվանդ է, բժշկի տարանք, վերջինս լավ լուր չտվեց:  Գրեցին, թե՝ գտնված հայ է և հիվանդանոց տարան, պարզվեց, նա  թոքախտով հիվանդ է: Մարիամին բուժեցին բժիշկները, բայց երբ նա Բումբուշ գնաց, ցավը դռանը չոքեց՝  իր աղջիկը մահացավ նույն հիվանդությունից:  Ինչ իմանայինք, որ նա էլ տառապում էր նույն հիվանդությամբ:

Մորաքույրս գրեթե ամեն տարի գալիս էր մեզ մոտ՝ ամառային ամիսները մեզ հետ էր անցկացնում: Համովիկ կին էր և հրաշալի ասեղնագործում էր: Իր ձեռագործներն այսօր էլ որպես անգին հիշատակներ պահում եմ: Հիշում եմ՝ երբ   գալիս էր  Բեյրութ, քեռուս տուն էր գնում, ասում էր՝ սա է իմ հայրական տունը: Երբ գնում էինք իրեն դիմավորելու, նա սև հագած էր լինում և գլխաշորով, իսկ երբ մեզ տեսնում էր, գլխի ծածկոցը, վրայի սև հագուստը հանում էր, և մեզ նման բաց հագուստով էր մնում : Երբ նորից իր տունը պիտի գնար, իսլամական շալն էր կապում ու գնում :  Երբ մայրս ասում էր՝ Մարիամ, էլ մի կապիր,  նա թե՝ քույրս չեմ կարող, ամուսին, զավակներ ունիմ, հայ եմ հոգով-արյունով, բայց կրոնով իսլամ եմ: Նա ուրիշ ճար չուներ, զավակները թողնել չէր կարող: Մեր տան մեջ անկյուն ուներ, նստում, իր աղոթքն էր անում, մենք            իրեն չէինք կարող ասել, մի արա, 2 տարեկանից վարժվել էր:  Մենք մերը, ինքն՝ իրենը կաներ: «Դուք ալ աստծո կաղոթեք,  ես էլ , դուք կանգնած կաղոթեք,  ես ՝ նստած: Աստված այս ճակատագիրն է տվել ինձ…

1969 թվականին մենք Ավստրալիա գնացինք, իսկ 1973-ին  քեռիս   ընտանյոք հանդերձ՝Ավստրալիա եկավ :  Խեղճ մամաս շատ աշխատեց, որ Մարիամ մորաքույրը ևս գա, բայց քանի որ մեր անուն -ազգանուններն այլ էին, կառավարությունը չընդունեց: 1980 թվականին ես  և մայրիկս գնացինք Հալեպ, մայրս տեսավ քրոջը… 88-ին մամաս մահացավ :

Հեղինակ ՝ Անահիտ Եսայան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:30 22/04/2020  |  ՀարցազրույցԹուրքիան առաջինն է պաշտոնապես ընդունել Հայոց Եղեռնը. Գեւորգ Դանիելյան
11:06 24/02/2020  |  ՄեկնաբանությունՄիրոսլավ Լայչակն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
21:41 13/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի առնչությամբ
15:18 13/02/2020  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
14:48 13/02/2020  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍիրիայի խորհրդարանը քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
00:46 18/12/2019  |  Միջազգային լրահոսԹրամփի վարչակազմը մերժել է ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը
22:03 13/12/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանն ուղերձ է հղել բանաձևի հեղինակներին և Սենատի անդամներին
21:40 13/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ
17:48 13/12/2019  |  Միջազգային լրահոսԹուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ
22:10 12/12/2019  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱՄՆ Սենատը հաստատեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը

Տեսանյութեր

07/08/2020   11:40 ԱԺ պատգամավորը «գործ տալո՞վ» է զբաղված. «Իրավունք»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]