Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ)

Երբևէ դատավոր Փաշինյանին կփոխարինի՞ վարչապետ Փաշինյանը 04/22/2020   12:33  |  Վերլուծություններ

Երկրի առաջին դեմքի երկօրյա լայվը պետք է համարել Փաշինյանի պաշտոնավարման առանցքային հրապարակային ելույթներից։ Դրան  պետք է վերաբերվել որպես ծրագրային և խորքային պատկերացումների պաշտոնական ներկայացում։ Իսկ սա ենթադրում է ո՛չ թե էպիզոդիկ պատասխաններ, որքան էլ դրանք անկեղծ և ճիշտ լինեն, այլ՝ նույնքան  հանգամալից վերլուծություն։

Ամեն ինչից անկախ, բոլոր ճիշտ կամ վիճելի հարցադրումներից անկախ, այս ելույթները ունեին մեկ կոնցեպտուալ սխալ՝ խոսում էր ոչ թե վարչապետ, այլ դատավոր։

 

1.    Հայհոյելու ինստիտուտը

Փաշինյանն ասում է. նախկինում չեն հայհոյել իշխանություններին, որովհետև վախեցել են, որ իշխանությունները «կարող են խփել, բառիս բուն, իմաստով կրակեն, սպանեն»։

Իրականությունը մի քանի հարթության մեջ է.

Ա/ Նախկին բոլոր իշխանությունների օրոք էլ եղել են լուրջ, սոլիդ ընդդիմախոսներ, որոշակի որակի ընդդիմադիրներ, որոնք չեն հայհոյել ո՛չ թե այն պատճառով, որ վախեցել են, այլ՝ նախ տեսակով հայհոյող չէին, և հետո՝ լուրջ թեմաներից էին խոսում և լուրջ թեմաներով հակադրվում։ Եվ նրանք չհասան հաջողության, չունեցան այն պոպուլյարությունը, այն վճռական վարկանիշը, որն ունեցավ Փաշինյանը՝ հենց ա՛յդ պատճառով։ Մերօրյա տերմինով ասած՝ նրանք չդարձան «պողոսների» կուռքը, որովհետև երբեք իրենց թույլ չտվեցին այդ լեզվով խոսել, այդ թվում՝ հայհոյել։

Բ/ Նախկին իշխանություններն ունեցել են նաև իրենց հայհոյող շրջանակներ, և դրանց առանցքը եղել է կա՛մ Փաշինյանն անձամբ, կա՛մ իր համակարգերը։ Նախապես ներողություն խնդրելով բոլոր երեք նախագահներից՝ ուղղակի հիշեցնենք, որ հենց Փաշինյանի թերթում էր առաջին նախագահը պիտակավորվում որպես «քյոռ և խառնակիչ», իսկ հաջորդ երկուսը՝ թաթար-մոնղոլ, մարդասպան, ավազակապետ, խաղամոլ և այլն։ Հենց Փաշինյա՛նն է սկսել իր քաղաքական գործունեությունը վիրավորանքից, որն ամիսներով չէր իջնում էր իր թերթի էջերից՝ հայտնի երեք ՈՉ-երի կարգախոսը։

Գ/ Ցավոք, Հայաստանում խոսքի համար եղել է նաև կրակոց, սպանություն։ Եղել է Տիգրան Նաղդալյանի դեպքը։ Կա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Գուցե Փաշինյանի այսօրվա երիտասարդ թիմակիցներն արդեն չեն հիշում փաստերը և դերակատարներին, բայց Փաշինյանը հո հիշում է։

 

2.  Փաշինյանն ասում է. հիմա գալիս է վնգստացող դատավորների հերթը։ Իրականում՝ հերթը վաղուց արդեն եկել է, և դատական համակարգն ընդունել է վնգստալու նոր պայմանը։ Նրանք, ովքեր մասնագիտական և մարդկային արժանապատվություն են դրսևորում, ենթարկվում են վարչական, քրեական հետապնդման և ֆեյքային բանդաների հարձակման։ Որ մյուսներին դաս լինի, որ Փաշինյանի ցանկություններն օդում բռնեն ու կալանքի որոշումներն առանց մտածելու տան։

Հակառակ կողմից նայենք. նոր Հայաստանն իսկապես նոր կլիներ, եթե «Իմ քայլի» խմբակցության, իրենց համակիր իրավաբան/իրավապաշտպանների, մինչև 2018-ը ազատ մարդու տպավորություն թողնող հեղափոխականների թվում լինեին մարդիկ, որոնք ասեին՝ այն, ինչ անում է Աննա Դանիբեկյանը, ծաղր է օրենքի նկատմամբ, նման բան չի՛ կարող լինել հետհեղափոխական Հայաստանում։ Անգամ չսիրելով Քոչարյանին, անգամ ատելով, իրենց իրավունքն է, բայց ասեին՝ Նոր Հայաստանում չի՛ կարող նման արդադատություն լինել։ Հենց դա կլիներ Նոր Հայաստան։ Խնդիրը սրա մեջ է, թե չէ «վնգստացողներին» շահագործելը և ծառայեցնելը ամենևին նոր երևույթ չէ, և ամենևին չի խոսում իշխանության առաքինությունների մասին, այլ՝ լրիվ հակառակը։ 

3.   Փաշինյանն ասում է. մենք նրանց շանս ենք տվել... չեն օգտվել, ուրեմն՝ մեղքը իրենց վիզը։ Խոսքը պետական համակարգում տարիներ ի վեր աշխատողների մասին է։ Այո, եղել է մի շանս, որը կորսվել է՝ 2018-ից երկրում զարգացման նոր էջ սկսելու, նոր մթնոլորտ, նոր խաղի կանոններ, նոր իդեաներ գործի դնելու շանսը։ Փաշինյանը, սակայն, խոսքում է անհատական, կադրային շանսերի մասին, ուրեմն կարող ենք ֆիքսել, որ

ա/ Լավագույն շանս օգտագործողը, դրա սիմվոլը, ըստ Փաշինյանի, հավանորեն, գլխավոր դատախազն է, որը մի պահ գալիս էր խորհրդարան՝ Փաշինյանին բռնելու, իսկ հետո արագ հասկացավ, որ հիմա էլ պիտի Փաշինյանի հրահանգով բռնի։ Ասել է թե՝ շանսը բաց չթողեց։

Բ/ Փաշինյանի նշանակած, ընտրած կադրերի որակն է հենց ջարդում մեր պետության զարգացման շանսը։ Նրա դասալիք քաղաքապետը, որն էմոցիոնալ ալիքի վրա պարտադրվեց երևանցիներին, նրա նշանակած մարզպետները, պատգամավորները և այլն։

Գ/ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ պետական համակարգում, բոլոր մակարդակի պաշտոններում, եղել են գրագետ և պարկեշտ մարդիկ, որոնք ահռելի գործ են արել պետության համար, և այսօրվա իշխանությունները դեռևս լիարժեք օգտվում են այդ մարդկանց՝ ժամանակին կատարած աշխատանքից։ Բայց Փաշինյանը չի հասկանում նաև մեկ այլ շատ կարևոր բան. պետական համակարգն այսօր հաճախ լուռ դիմադրում է իր հրահանգներին, հեղափոխական դառնալու՝ իր ցանկություններին։ Եվ դրա մեղավորը, որպես կանոն, հրահանգների որակն է, երբեմն՝ հակաիրավականությունը։ Այսպիսով՝ խնդիրը հակառակ ծայրում է։

 

4. Փաշինյանն ասում է. լրատվամիջոցների 99 տոկոսը և լրագրողների 70 տոկոսը իշխանությունից կոնկրետ փող է ստացել։ Լրատվական դաշտի առաջին, մարդկային ռեակցիան հասկանալի է։ Բայց պետք է լինի երկրորդ արձագանքը՝ ավելի խորքային։ Խնդիրը ո՞րն է, լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրնե՞րը։ Դատավոր Փաշինյանը հրապարակում է վճիռը, բայց վարչապետ Փաշինյանը լռում է, լուծում չի առաջարկում։ Որո՞նք են Հայաստանում լրատվամիջոցների եկամտի, ֆինանսավորման անկախ աղբյուրները, ի՞նչ է արվել այդ ուղղությամբ, 2 տարում ի՞նչ է փոխվել լրատվամիջոցների համար։ Լրատվամիջոց պահելու համար գումարներ են պետք՝ հովանավորչական, գովազդային, պետական աջակցության, նվիրատվությունների, վաճառքից գոյացող և այլն։ Բոլոր մեխանիզմները, ըստ էության, այսօր քանդված են։ Արդյո՞ք ավելի լավ է ունենալ օտարերկրյա ուղիղ կամ երբեմն՝ քողարկված ֆինանսավորում՝ պայմանով, որ պետք է լինես վարչապետի խոսափողը։ Դա պետության  համար ռիսկեր չի՞ պարունակում։  Հարցը շատ լուրջ է. եթե խնդիր է դրվում՝ աջակցել Հայաստանում մամուլի զարգացմանը, ինչն իսկապես շատ կարևոր է, ապա պետք է ստեղծել մեխանիզմներ։ Իսկ եթե խնդիրն այլ է՝ մեղադրել, դատել կոլեգաներին, ապա նրանց ռեակցիան դժվար չէ կանխատեսել։ Հայաստանում ռեսուրսները սահմանափակ են, և դրանք գնում են դեպի խիստ սահմանափակ, ընտրյալ լրատվամիջոցներ։ Մոտավորապես նույն տրամաբանությամբ՝ այդ սահմանափակ ռեսուրսները գնում են բարեգործական կազմակերպություններ՝ խիստ սահմանափակ և ընտրյալ, իսկ մյուսներին գործունեության համար ազատ ռեսուրս չի մնում։ Հիմնարար լուծումներ են պետք, գրագետ ու կոնստրուկտիվ պատկերացումներ։ Մնացածը հեռուստատեսային շոու է։

5. Փաշինյանն ասում է. օլիգարխները իրենց շրջապատում հանցավոր խմբեր են ունենցել, որոնք մարդ են ծեծել, մարդ խփել և այլն։ Մենք բոլորս ուզում ենք, որ դրանք բացահայտվեն։ Մենք ակնկալում էինք, որ դրանք 2 տարում բացահայտված լինեին։ Եվ դա երկրի համար կլիներ շատ կարևոր։ Չարվեց, որովհետև դա ավելի բարդ գործ է ու պահանջվում է շատ ավելի զուսպ և գրագետ աշխատանք, քան՝ գաղտնալսման օրը թեման շեղելու համար քարոզարշավի ամբիոնից ուժայիններին ասֆալտին փռելու հրահանգ տալը։ Շոու էր պետք՝ շոուն ապահովվեց, գործը՝ մոռացնել կտանք։

Այդ հանցագործություններին զուգահեռ՝ պետության և հասարակության համար շատ կարևոր էր՝ մինչև վերջ պարզել ընտրակեղծիքների սխեմաները։ Չէ՞ որ Փաշինյանն անձամբ ու իր թերթը հազար անգամ բարձրացրել էին շրջիկ խմբերի, կեղծ անձնագրերի և այլ հնարավոր մեխանիզմների հարցը։ Դրանք ճի՞շտ էին, թե՞ սուտ։ Խոսքը հրեշավոր հանցագործության մասին է, ի վերջո։ Դա չարվեց, փոխարենը՝ հապշտապ, նույն ընտրական համակարգով անցկացվեցին արտահերթ ընտրություններ, և նույն օլիգարխները՝ չնչին բացառություններով, զբաղված էին «Իմ քայլի» ռեյտինգայիններին ձայն ապահովելով։

6.  Փաշինյանն ասում է, որ միայն ժողովուրդը կարող է իրեն կանգնեցնել։ Միայն ժողովուրդը կարող է իրենց իշխանությանը հեռացնել։ Միևնույն ժամանակ՝ երկու օր անընդմեջ իր ելույթներում Փաշինյանը հասցնում է իր դեմ կոնսոլիդացնել հասարակության 60-70 տոկոսին։ Որտե՞ղ է տրամաբանությունը։ Իրավիճակը շատ ավելի մտահոգիչ է դառնում, երբ հասկանում ես, որ առաջիկայում ունենալու ենք սոցիալական լարվածության կտրուկ աճ, սոված ժողովուրդ, արտաքին ռիսկեր։ Մեր նախորդ վերլուծության մեջ նշել էինք, որ Հայաստանի համար խոշոր ցնցումներն անթույլատրելի են, իսկ այս իրականության շարունակությունը՝ խիստ վտանգավոր երկրի անվտանգության և ինքնիշխանության համար։ Լուծումներ են պետք։

Հասարակության հետ ուղիղ կապի ռեսուրսը թանկ արժե։ Լսարանի ուշադրությունն այն ժամանակակից «ոսկին» է, որի համար պայքարում են բոլորը։ Օրեր շարունակ զբաղեցնել այդ հսկա ռեսուրսը, խլել այն բոլորից ու ասել բացարձակապես նույնը, ինչ երեկ, մեկ շաբաթ կամ մի տարի առաջ, պահպանել նույն դեստրուկտիվ տոնայնությունը. սա ռեսուրսի աններելի վատնում է և, ի վերջո, կբերի դրա կորստին։ Պետք է միայն հուսալ, որ այն մարդիկ, որոնք կգրավեն և վերջապես ըստ պատշաճի կտնօրինեն հանրային ուշադրությունը, այն կուղղեն երկրի համար իրոք կարևոր ու հեռանկարային խնդիրների լուծմանը։

Ռեսուրսների վատնումը, հատկապես հիմա, երբ մենք փաստացի շրջափակման մեջ ենք, կարող է մեծ վերքեր հասցնել մեր երկրին։ Լավագույնը կլիներ՝ ընդամենը մնալ սահմանադրականության շրջանակներում, երբ իշխանության բոլոր ճյուղերն իրականացնում են իրենց ուղիղ պարտականությունները, այսինքն՝ դատավարություններով զբաղվում են դատավորները, իսկ գործադիրը զբաղվում է գործով։ 

 

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:37 22/04/2020  |  ՄամուլՓաշինյանը դիսկոմֆորտի մեջ է․ «Փաստ»
08:33 22/04/2020  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը վաճառում է բնակարանը. եկել է նոր տուն «ստեղծելու» ժամանակը․ «Հրապարակ»
18:28 21/04/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
09:18 21/04/2020  |  ՄամուլԵրկու տարվա «նորեկները» պաշտոնական արարողակարգին չեն տիրապետում․ «Իրատես»
09:02 21/04/2020  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանի միակ հերոսը Սերժ Սարգսյանն է․ «Իրատես»
08:47 21/04/2020  |  ՄամուլՓաշինյանին արդեն հարվածում են հենց թիմի խորքից. «համապատասխան» քայլերը չեն ուշանա․ «Իրատես»
23:35 20/04/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի ռեժիմը դիակ է թե քաղաքական, և թե բարոյական առումով. Միհրան Հակոբյան
21:56 20/04/2020  |  ԼՐԱՀՈՍԻսկ գուցե նախ՝ հեղափոխությունից չհիասթափվածների՞ն մոդելավորի
21:10 20/04/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետին
21:04 20/04/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հակաճգնաժամային անելիքների համատեքստում շատ կարևորում ենք գյուղատնտեսության ոլորտը». վարչապետ

Արխիվ

[]